twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Այստեղ տեսնում եմ, այնտեղ չեմ տեսնում Մեզ, սկզբունքորեն, ամեն ինչ ձեռք է տալիս

15 Մայիսի 2024 10:20

Իրավիճակը Հարավային Կովկասում բարդ է։ Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որն այնքան էլ դուր չի գալիս ԱՄՆ-ին և ԵՄ-ին, ընդդիմությունը կատաղած է, ցուցարարներին ցրում են բավականին կոշտ, հատուկ քննչական ծառայությունը՝ ոստիկանության կողմից ցույցի մասնակիցների նկատմամբ ուժի կիրառման փաստերով հետաքննություն է սկսել։ Կոլեկտիվ Արևմուտքը հանդես է եկել դատապարտմամբ և նույնիսկ սպառնացել է պատժամիջոցներով, իսկ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական, պատժամիջոցների համակարգող Ջեյմս Օ’Բրայենի հետ։ Այդուհանդերձ, մեծամասնական պատգամավորները երրորդ և վերջին ընթերցմամբ պաշտպանել են օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ Շաբաթը, ընդհանրապես խոստանում է հետաքրքիր լինել։

Հայաստանում, թեև փողոցային մարտեր չեն գնում, բայց իրավիճակը բավականին լարված է (չկարծեք, որ դա ինձ դուր չի գալիս, ես մտահոգվում եմ երկու կողմերի համար, և Հայաստանում նրանք ինչքան շատ միմյանց ծեծեն, նրանց մոտ այնքան քիչ ռեսուրսներն ու կրքոտություն կմնա, որպեսզի մեզ հետ ինչ-որ ստոր բան անեն), բայց չգիտես ինչու ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի ոչ մի տարածաշրջանային ներկայացուցիչ չի մեկնաբանում Երևանում իրավիճակը։ Լռում են և՛ Եվրախորհրդարանը, և՛ Պետդեպարտամենտը, և «Amnesty International»-ը, և՛ «Human Rights Watch»-ը եւ այլ կազմակերպությունները։ Չեն տեսնում, չեն լսում, լուրեր չեն կարդում, փողոց դուրս չեն գալիս։ Երևանում մոտ 150 հոգի նախ բերման ենթարկվեցին, ապա ազատ արձակվեցին, հետո բարիկադներ կառուցեցին, ինչից հետո քանդեցին, ինչ-որ մեկը ինչ-որ մեկին մռութին բռունցքով հարվածեց և այլ անհամաչափ ուժի կիրառումներ։

Մերկախոս չլինելու համար մեջբերեմ պատահական ընտրություն նրանից, ինչ նշմարվել է նորությունների ժապավենում։ Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես հիմա գտնվում եմ բժշկական կենտրոնում։ Շտապեցի տեսանկարահանել բերման ենթարկվող ղարաբաղցի Արմեն Բաղդասարյանին, ում ոստիկանները քաշքշում էին ու մարմնական վնասվածքներ են հասցրել։ Իսկ հետո նրան շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց։ Արմենը աջ դաստակի ափի մակերեսի կտրվածք ունի, սա մասնագետի գնահատականն է։ Այս պահին վերքը մշակվում է, 23-ամյա երիտասարդը վիրակապվում է»։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ Արարատի մարզի 40-ամյա բնակիչը «Կամազ»-ով մտել է Հանրապետության հրապարակ (բախտը բերեց, որ ոչ ոքի չի ճզմել՝ առիթ կլիներ կարեկցանքով թափահարել գլուխը և արտահայտել այսպիսի մի բան. այ-յաի-յաի, այդ ի՞նչ է ձեզ մոտ կատարվում):

Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ «պատահական չէ, որ վերջին օրերին լրագրողների և օպերատորների նկատմամբ կատարվում են կոպտության և բռնության տարբեր դրսեւորումներ»։

Ոստիկանական մեքենան վրաերթի է ենթարկել «Mediahub.am»-ի լրագրող Նարե Գեւորգյանին, ով այս պահին ստուգման է ենթարկվում «Նաիրի» բժշկական կենտրոնում, նա ոտքի վնասվածք է ստացել, իսկ փաստաբան Վահան Հովհաննիսյանը գրում է, որ «մոտ 10 կարմիր բերետավորներ բերման են ենթարկել 15-ամյա մի տղայի, և երիտասարդին տեղափոխել են ոստիկանության բաժին»։

Մի խոսքով, կյանքն ընթանում է եռանդուն, իմաստալից, փայլով։ Հետևում եմ հետաքրքրությամբ և խորը բավարարվածության զգացումով։ Թախանձագին խորհուրդ եմ տալիս Փաշինյանի կառավարությանը՝ հնարավորինս արագ և կոշտ կանխել բողոքի ակցիաները, քանի որ դրանից վատ արդեն չի լինի։ Թե չէ, միշտ էլ կարող է ավելի վատ լինել, քանի որ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ասել է, որ պատրաստ է իր վրա վերցնել ցանկացած պատասխանատվություն, ցանկացած՝ Հայոց հայրապետի օրհնությամբ, Աստծո կամքով և Ժողովրդի ցանկությամբ։ Իմ կարծիքով, արքեպիսկոպոսը ուղղակիորեն հայտարարում է, որ ավելի վատ է լինելու, այնպես որ Հայաստանի պատգամ մարմինները պետք է գործեն օպերատիվ, «պակաս կորուստներով», քանի որ, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, իշխանության կաթվածահարությունը՝ դ բողոքի ցույցի զանգվածայնությանը ուղիղ համեմատական մեծություն է։ Ստեղծված իրավիճակում մեր գործն է՝ հաջողություն մաղթել երկու կողմերին էլ և կողքից հիանալ գործընթացով (չարախնդորեն քմծիծաղ տալով):

Երբ հակավոր է, լինի ԱՄՆ-ում, լինի ԵՄ-ում խոսում են համամարդկային արժեքների և մարդու իրավունքների անձեռնմխելիության մասին, երբ հարկավոր է՝ թափահարում են փորձանոթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում և զորքեր ուղարկում այնտեղ, որտեղ իրենք նպատակահարմար են գտնում։ Ցինի՞կ է: Հա՛։ Ընդհանրապես, ինչպես ասում են հնարամիտ մարդիկ են, «սա ուրիշ է», իսկ «սա ուրիշ է»-ն և այլ «երկակի ստանդարտները» մեզ ծանոթ բաներ են, ուստի, հարկ եղած դեպքում այդ չափանիշներին էլ պետք է պատշաճ հեգնանքով վերաբերվել. այո, ձեր զանգը շատ կարևոր է մեզ համար, ինչպես ասում են՝ please hold the line։ Կգոռան ու կհանգստանան, նրանց հետ ոչինչ չի պատահի։ Իսկ այդ ընթացքում...

Այդ ընթացքում, ԵԱՀԿ գործող նախագահը հայտարարել է՝ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում «նոր իրողությունների» մասին և անհամբեր սպասում է խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ Բա ոնց, նրա գործն այդպես է՝ սպասել, ճիշտ հասկանալով և ընդունելով նոր իրականությունը։ Որովհետև «սա » և «իրողությունները ընդհանրապես» ուրիշ են:

Caliber.Az
Դիտումներ: 85

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Գագիկներին ընդհանրապես չեմ խղճում Սամիթ Ալիևի՝ «Անհարմար ճշմարտությունը»

1105
13 Սեպտեմբերի 2024 09:34
2

Երկու տարի անց. ի՞նչ պետք է հիշեն Հայաստանն ու նրա հովանավորները Սադրանքների և դրանց հետևանքների մասին

1096
13 Սեպտեմբերի 2024 17:11
3

«Եթե Ադրբեջանի պայմանները չկատարվեն, ապա մեկնարկվելու է ԵԽ-ից դուրս գալու գործընթացը» Ֆարհադ Մամեդովի՝ դատողությունները

1083
13 Սեպտեմբերի 2024 14:25
4

Հայկական քյաբաբ կամ լիքը ուրց «Հին աշխարհի հիստերիկները»

115
13 Սեպտեմբերի 2024 17:26
5

Եվ, այնուամենայնիվ, ո՞վ է խախտել Եռակողմ հայտարարության առաջին ութ կետերը Caliber.Az-ի YouTube ալիքից տեսանյութը

72
14 Սեպտեմբերի 2024 10:29
6

Բարդայից Խանքենդի. գործարկվել է կանոնավոր ավտոբուսային երթուղի

61
14 Սեպտեմբերի 2024 11:43
7

Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ հարաբերությունների զարգացմանը Xinhua լրատվական գործակալությունը` Հաջիևի հայտարարության մասին

58
13 Սեպտեմբերի 2024 15:27
8

Ճապոնիան պատասխանել է Caliber.Az-ին Մեր ելույթների հետքերով

56
14 Սեպտեմբերի 2024 08:29
9

32 տարի անց՝ առաջին զանգը Խոջալուի թիվ 1 դպրոցում

56
13 Սեպտեմբերի 2024 13:49
10

Միրսալամ Գանբարով. Ղարաբաղում նախատեսվում է էկոնախագծերի իրականացում

54
14 Սեպտեմբերի 2024 11:27
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading