twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Բաքվի և Անկարայի հետ Երևանի հարաբերությունները կարգավորելու հավանականությունը չափազանց ցածր է» Caliber.Az-ի հյուրն է Դմիտրի Մալիշևը

03 Հունվարի 2023 10:53

Caliber.Az-ի հարցազրույցը՝ պատմական գիտությունների թեկնածու, Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի դոցենտԴմիտրի Մալիշևի հետ։

- Դմիտրի Վալերևիչ, Դուք ինչպե՞ս եք գնահատում 2022 թվականը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից։

- Ցավոք, 2022 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև լիարժեք դիվանագիտական հարաբերություններ այդպես էլ չհաստատվեցին։ Համապատասխանաբար անկատար մնացին Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված 2020 թվականի նոյեմբերի Եռակողմ հայտարարության կարևորագույն կետերը։ Չլուծված մնացին սահմանի սահմանազատման և սահմանագծման, ինչպես նաև տարածաշրջանում կարևոր տրանսպորտային հաղորդակցությունների բացման խնդիրները։ Այդ թվում նաև չհաջողվեց լուծել Զանգեզուրի միջանցքի անցկացման հարցը, ինչի պատճառով կողմերը շարունակում են միմյանց պահանջներ ներկայացնել և պատրաստ չեն փոխզիջումների։ Ես կհիշեցնեի նաև Զանգեզուրին սահմանակցող Իրանի մասին, որը նույնպես իր դժգոհությունն էր հայտնել միջանցքի հնարավոր իրականացման կապակցությամբ, հարվածային ուժեր կենտրոնացնելով Արազի ափերին՝ վախենալով, որ Ադրբեջանի և Թուրքիայի դիրքերի հնարավոր ամրապնդման պատճառով կարող է խախտվել տարածաշրջանային հավասարակշռությունը։

- Կա արդյո՞ք 2023 թվականին Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորություն։

- Իհարկե, միշտ ուզում ես լավագույնի հույս ունենալ, այդ թվում նաև Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման։ Ի դեպ, պետք է նշել, որ վերջերս Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցել են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սակայն, հաշվի առնելով երկու պետությունների միջև չլուծված հակասությունները (և ոչ միայն Զանգեզուրի միջանցքի հարցի կապակցությամբ), Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը ներկա փուլում պատկերացվում է անհավանական։ Թեև կասկած չկա, որ խաղաղության պայմանագիրը կլուծեր երկու երկրների միջև կուտակված բազմաթիվ խնդիրները։

- Իսկ Ի՞նչ եք կարծում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ։

- Թուրքիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները մնում են չափազանց բարդ։ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը ամբողջությամբ փակ է։ Հայաստանին ձեռ չի տալիս, որ Թուրքիան հանդիսանում է Ադրբեջանի ռազմաքաղաքական դաշնակիցը։

Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցում կցանկանայի զգալ նույն լավատեսությունը, ինչպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նոմալացման հնարավորության առնչությամբ, բայց առայժմ, ցավոք սրտի, նման տրամադրությունների համար հիմքեր չկան։

- Ինչպե՞ս կգնահատեիք Մոսկվայում վերջին եռակողմ բանակցություններին մասնակցելուց Հայաստանի հրաժարվելը։

- Իրոք, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մոսկովյան բանակցությունները Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի միջև անցկացվել են առանց հայկական կողմի մասնակցության։

Պաշտոնական պատճառ էր անվանվել Լաչինի միջանցքի աշխատանքի նորմալացման հարցի լուծման անհրաժեշտությունը։ Հնարավոր է, որ Երևանի դիվանագիտական դեմարշի պատճառը կայանում է նրանում, որ Հայաստանը կցանկանար հակամարտության կարգավորման մեջ տեսնել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ինչպես նաև ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի առավել ակտիվ մասնակցությունը։ Թեև ինչ վերաբերում է վերջինիս ապա դեռ 2022 թվականի հունիսին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ասել էր, որ այն Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախաձեռնությամբ դադարեցրել է իր գործունեությունը։

- Դուք ի՞նչ կարող եք ասել Մոսկվայի միջնորդական ջանքերի, և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին Փարիզի խցկվելու փորձերի մասին։

- Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների նորմալացման մեջ, ինչը ցույց է տալիս նաև տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայությունը։

Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա այն դժվար թե կարողանա հակամարտող կողմերի նկատմամբ հավասարաչափ դրիքորոշում գրավել, ուստի և չի կարող դիտարկվել ոչ հակամարտության միջնորդի, ոչ խաղաղապահի դերում: Իսկ Հաշվի առնելով ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջազգային օրակարգով թելադրված Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ակնհայտ հակառուսական թեքությունը՝ պաշտոնական Փարիզի համար դժվար կլինի իրականացնել Կովկասում իր նախաձեռնությունները (եթե, բնական է նման բաներ ծագեն) առանց այն հանգամանքի, որպեսզի դրանք չհամաձայնեցնել Ռուսաստանի, տարածաշրջանի մյուս դերակատարների (Իրանի, մասնավորապես), ինչպես նաև Ադրբեջանի հետ, որի ղեկավարության հետ վերջերս Ֆրանսիայի մոտ կազմավորովում են չափազանց բարդ հարաբերություններ։

- Ինչի՞ կարող է հանգեցնել Հայաստանում ռեւանշիստների կողմից բորբոքված հակառուսական հիստերիան։

- Հայաստանի տարբեր քաղաքական գործիչների և լրատվամիջոցների հակառուսական հայտարարությունները մասնավոր երեւույթ են, և դա պաշտոնական Երևանի դիրքորոշումը չէ։ Ոչ մի կառույցից (ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ) Հայաստանը դուրս չի եկել և չի պատրաստվում դուրս գալ, քանի որ քաղաքականապես և տնտեսապես շահագրգռված է դրանցով։ Կարծում եմ, որ Փաշինյանի այցը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով, դարձել է դրա ավելորդ հաստատումը։

Caliber.Az
Դիտումներ: 186

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Ռուսաստանը հարվածում է ադրբեջանական նավթին և գազին Ուկրաինայում, Ադրբեջանը պատրաստում է պատասխան Caliber.Az-ի բացառիկ տվյալները

177
11 Օգոստոսի 2025 08:47
2

Հայաստանի սահմանադրական պարտավորությունները. խաղաղության պատրաստակամության փորձություն Կրկին Ալիևի՝ Վաշինգտոնում տված հարցազրույցի մասին

148
11 Օգոստոսի 2025 11:57
3

Քողարկված քաղաքական մանիպուլյացիաներ Վերդյանը և Սադադդինովը՝ Caliber.Az-ի եթերում

128
11 Օգոստոսի 2025 17:44
4

Հինգ տարիներ, որոնք փոխեցին Հարավային Կովկասը Ինչպես է Ադրբեջանը գրում նոր պատմություն

105
12 Օգոստոսի 2025 12:57
5

Ինքնիշխանության նկատմամբ հարգանք, սահմանների անձեռնմխելիության և քաղաքական անկախություն Բաքվի և Երևանի միջև համաձայնագրի մանրամասները/ԼՈՒՍԱՆԿԱՐ

104
11 Օգոստոսի 2025 17:57
6

«Մեծ վերադարձ». 19 ընտանիք տեղափոխվում է Խանյուրդու

95
11 Օգոստոսի 2025 16:45
7

Էրդողան. Ղարաբաղի ազատագրումուց հետո տարածաշրջանում նոր փուլ է սկսվել

87
12 Օգոստոսի 2025 08:30
8

Բաքվի կենտրոնում արդեն եղել է Հայաստանի դեսպանատուն Պատմաճարտարապետական ռակուրս ՖՈՏՈՓԱՍՏԵՐՈՒՄ

83
12 Օգոստոսի 2025 17:18
9

Վաշինգտոնի գագաթնաժողովը՝ Հարավային Կովկասի ժամանակակից պատմության մեկնարկային կետ Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

75
12 Օգոստոսի 2025 09:32
10

Ալիևը հաստատել է «Պաշտպանության մասին» օրենքում կատարված փոփոխությունները

71
11 Օգոստոսի 2025 18:32
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading