twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Երկու ամիս Հայաստանի պետականությունը փրկելու համար Ժամանակը գնում է...

18 Նոյեմբերի 2022 16:33

Հասկանալով, որ Բաքվի հետ խաղաղ պայմանագրի ստորագրումը՝ անխուսափելի գործընթաց է, Հայաստանի ղեկավարությունը նորից սկսել է դես ու դեն ընկնել։ Վերջին ժամանակի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջողեցրել է հնչեցնել մի քանի իրարամերժ հայտարարություններ։ Այս իմաստով բացառությւն չի կազմել նաև չորեքշաբթի օրը Հայաստանի խորհրդարանում նրա ելույթը։

Հիշեցնենք, որ օրերս Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում Փաշինյանը հայտարարել էր, որ միջազգային հանրությունը, այդ թվում նաև Երևանը, Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս։ «Բոլոր երկրների դիրքորոշումները հայտնի են։ Հայաստանը նույնպես ճանաչել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Ճանաչվել է 2007 թվականին։ Ինչքա՞ն ժամանակ կարելի է դա չարձանագրել։ Միգուցե մեր բոլոր խնդիրները ելնում են նրանից, որ մենք դա չենք տեսնում»,- ասել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ չկա մի այնպիսի երկիր, որը Ղարաբաղը չի ճանաչում, որպես Ադրբեջանի մաս, և որ այդ հաշվով «մենք չպետք է պատրանքներ ունենանք»։

Բայց շուտով հետևեցին նոր բացահայտումներ, և Փաշինյանը՝ 2020 թվականի նոյեմբերի Եռակողմ հայտարարության մեջ ձեռք բերված հիմնական պայմանավորվածություններին և ընդհանրապես Բրյուսելում, Սոչիում և Փարիզում ղեկավարների վերջին հանդիպումների արդյունքներին հակասող անսպասելի հայտարարություն արեց։ Մասնավորապես, նա սկսեց վստահեցնել, որ Հայաստանը իբր պատրաստ է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը, և նույնիսկ առաջարկեց ակտիվացնել երկու կողմերի հանձնաժողովների աշխատանքը։ Այստեղ ամեն ինչ կարծես տրամաբանական է։ Սակայն նա այնուհետև հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի փոխարեն Հայաստանը դիտարկում է շրջանակային համաձայնագրի ստորագրման հնարավորությունը՝ դա բացատրելով նրանով, որ սահմանների սահմանազատման գործընթացը կարող է տեւել մի քանի տարի։

«Այդ նպատակով Երևանը կողմ է հանդես գալիս նրան, որպեսզի սկզբի համար անցկացվի հայ-ադրբեջանական սահմանի ապառազմականացում, զորքերի հայելային դուրսբերում, իսկ որպես սահմանի որոշման հիմք վերցնել 1990 թվականի քարտեզները։ Այնուհետև տեղադրել սահմանապահներին և դրանով այս հարցը որոշ ժամանակով փակել։ Որից հետո ստորագրել շրջանակային փաստաթուղթ և սկսել սահմանազատումը, որը կարող է տեւել մեկ տարուց ավելի»,- ասել է Փաշինյանը։

Այնուհետև ավելորդություններ: Նիկոլ Վովաեւիչը նորից հիշել է Ղարաբաղի «կարգավիճակի» մասին, սակայն ճշտել է, որ Երեւանն իբր առաջ է մղում ոչ թե կարգավիճակի, այլ Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների ապահովման հնարավորության հարցը։ Ընդ որում նշելով, որ Երևանը սպասում է Վաշինգտոնում ներկայացված իր առաջարկներին Բաքվի պատասխանին։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի վարչապետի հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ Երևանը կրկին փորձում է դատարկ խոստումներով և ճշմարտությունից հեռու հեքիաթներով մոլորեցնել միջազգային հանրությանը և անորոշ ժամանակով ձգձգել բանակցային գործընթացը, որպեսզի ցանկացած պատրվակի ներքո խուսափել Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի ստորագրումից։ Ահա այսպիսին է Հայաստանի ղեկավարության խորամանկ քայլը, որը ոչ մի կերպ նոր բան չես անվանի, քանի որ այս ամենը լավ հայտնի է ադրբեջանական կողմին։ Երևանը ամբողջությամբ, իբր հավատարմություն է ցուցաբերում տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը (տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը), բայց դրա հետ մեկտեղ փորձում է «սկզբունքայնորեն կարևոր պայմաններ» դնել: Այսպես, օրերս արված հայտարարություններում պնդվում է, որ «առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման, կամ գոնե ճշտելուն, թե ինչպես է այն հատկապես կարգավորվելու, անհնար է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ»։ Առկա են Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումից խուսափելու ջանքեր։

Կասկածից վեր է, որ Հայաստանը չի հաշտվել տարածաշրջանում նոր իրողությունների, ուժերի փոփոխված դասավորության հետ և հաշվարկում է «կարգավիճակի» հարցը ինչ-որ կերպ ներքաշել բանակցային գործընթացի մեջ, հիմա արդեն «Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների ապահովման» պատրվակով։

Երևանին նորից այդ նույն փոցխին դեմ առնելուց նախազգուշացնելու նպատակով հիշեցնենք նրա ղեկավարության ձախորդ քաղաքականության մի քանի պահեր։ Նախ և առաջ, 2020 թվականի նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Հայաստանի կապիտուլյացիայի ակտը, և սա է այն հիմնական գործոնը, որով պետք է ղեկավարվեն Երևանում։ Երկրորդը, այսպես թե այնպես, բայց Երևանը ստիպված կլինի ստորագրել խաղաղության պայմանագիր Բաքվի հետ՝ հակառակ այն բոլոր փաստարկների, որոնք Հայաստանի վարչապետը հնչեցրել է։ Ընդ որում Հայաստանի շահերինց է բխում, եթե Փաշինյանը ստորագրի այս փաստաթուղթը Ադրբեջանի կողմից նշված ժամկետում, մինչև այս տարվա վերջը։ Հակառակ դեպքում Բաքուն ստիպված կլինի դիմել ավելի արմատական միջոցների։ Ոչ, սա սպառնալիք չէ, սա իրողություն է, որը պետք է գիտակցեն մեր անհանգիստ հարեւանները։ Ընդ որում, Ադրբեջանը պատրաստ է Հայաստանին տրամադրել բազմաթիվ հնարավորություններ, որպեսզի նա կարողանա դուրս գալ քաղաքական փակուղուց և տնտեսական մեկուսացումից։ Եվ նույնիսկ ինչ-որ կերպ պահպանել նրա քաղաքական ղեկավարության դեմքը: Բայց Բաքվի համբերությունը անսահմանափակ չէ, և Հայաստանը արդեն ունեցել է՝ ոչ հեռու 2020 թվականի ռազմի դաշտում դրանում համոզվելու հնարավորություն։

Ադրբեջանի «երկաթե բռունցքը» ոչ մի տեղ չի գնացել և կարող է նորից ամբողջ ուժով իջնել այնտեղ, որտեղ պետք է։ Եթե Երևանը ստիպի Բաքվին... Ի պատասխան այսպես կոչված «կարգավիճակի» մասին Փաշինյանի լղոզված հայտարարություններին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հստակ հայտարարել է, որ Ադրբեջանի Ղարաբաղի մարզում բնակվող հայերը ոչ մի կարգավիճակ և ոչ մի հատուկ արտոնություններ չեն ունենա, բայց նրանք կունենան նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչ երկրի մյուս քաղաքացիները։ Այնպես որ, հայազգի անձանց համար ինչ որ հատուկ կարգավիճակի մասին պետք է մոռանալ։ Ադրբեջանի պետության ղեկավարը մեկ անգամ չի նշել, որ Ղարաբաղում ապրող հայերը պետք է հասկանան, որ նրանց ապագան կախված է միայն ադրբեջանական հասարակության մեջ ինտեգրվելուց, որ այլապես խաղաղ համագոյակցությունը անհնար է։

Այն, որ խաղաղության մասին Փաշինյանի հայտարարությունները հանդիսանում են յուրօրինակ մանիպուլյացիա՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստիպված է եղել նորից կրկնել նախօրեին ընդունելով Արևելյան գործընկերության հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Դիրկ Շյուբելի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկվել են ԵՄ-ի և Արևելյան գործընկերության մի շարք անդամ-երկրների պատասխանատու անձինք։

«Դուք հիշեցիք Հայաստան Ձեր այցի և այն մասին, որ խաղաղության ուղերձ եք ստացել Հայաստանի ղեկավարությունից։ Այդ ուղերձները մենք լսել ենք օկուպացիայի բոլոր տարիների ընթացքում։ Սակայն նրանք անկեղծ չէին։ Մենք էլ էինք խաղաղություն ցանկանում, բայց մենք ուզում էինք վերադարձնել մեր հողերը։ Նրանք խաղաղությունը ուզում էին առանց հողերը վերադարձնելու։ Սա է տարբերությունը։ Ուստի մենք ստիպված եղանք հակամարտությունը լուծել ուժով, իսկ այնուհետև քաղաքական միջոցներով։ Ես խաղաղության մասին նրանց այսօրվա խոսակցությունները համարում եմ մի տեսակ մանիպուլյացիա»,- հայտարարել է պետության ղեկավարը։

Ադրբեջանի նախագահը զգուշացրել է, որ եթե Հայաստանը ուզում է խաղաղություն, նա պետք է դադարեցնի օգտագործել վտանգավոր ռազմատենչ հռետորաբանություն։ «Նրանք ուզում են խաղաղության պայմանագրում ներառել Ադրբեջանի հայկական փոքրամասնության հետ կապված հարցերը։ Դա տեղի չի ունենա։ Դա անհնար է: Մենք համաձայնություն չենք տա դրան»,- ընդգծել է նա։

«Երեսուն տարի մենք խաղաղություն չենք ունեցել, և Հայաստանը չպետք է մոռանա, թե ինչով է դա ավարտվել։ Մենք պետք է նրանց գործերը չափենք ոչ թե խոսքերով, այլ գործերով։ Որովհետև նրանց խոսքերը հակասում են նրանց գործողություններին կամ ծրագրերին»,- հավելել է Ի.Ալիևը:

Հատկապես «Հին աշխարհի» ներկայացուցիչների համար նա ընդգծել է. «Ես կարծում եմ, կարևոր է, որ Հայաստանը բացահայտ հայտարարում է այն մասին, թե իրականում ինչ է ուզում։ Եթե նրանք ուզում են խոսել Ղարաբաղում հայերի իրավունքների ու անվտանգության մասին, դա չի ստացվի։ Մենք պատրաստ ենք այս մասին խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ Մոսկվայի կողմից ուղարկված մարդկանց հետ, ինչպիսին Վարդանյանն է, որոնց գրպանում ռուս ժողովրդից գողացված միլիարդավոր փողեր են։ Նա Մոսկվայից այնտեղ է ուղարկվել շատ հստակ օրակարգով»։

Համապատասխանաբար, Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների ապահովման խնդիրը, ինչի մասին այդքան բարձրաձայն հայտարարել է Փաշինյանը,-դա Ադրբեջանի ներքին քաղաքականության խնդիրն է, ոչ թե Հայաստանի։ Ադրբեջանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, օրինակ, երբ խոսը գնում է այդ երկրում ապրող եզդիների իրավունքների մասին։ Եվ սա տրամաբանական է։ Թեև, հատկապես Հայաստանում է, որ կոպտորեն ոտնահարվում են եզդիների իրավունքները, որոնք ապրում են անբարենպաստ պայմաններում և մեծ դժվարություններ են ունենում աշխատանք գտնելու հարցում։ Հետևաբար, «ղարաբաղյան հայերի իրավունքների» մասին Փաշինյանի խոսքերը հերթական քաղաքական մանևրն է, որի հետևում թաքնված է այն հարցերի քննարկումը վերսկսելու փորձը, որոնք վաղուց դուրս են բերվել բանակցային գործընթացի փակագծերից։ Բաքվի համար ակնհայտ է Հայաստանի ղեկավարության քաղաքական խարդախությունը և բանակցությունները կասեցնելու նրա փորձերը, որոնք գործնականում գտնվում են ակտիվ փուլում։ Այս առնչությամբ, Ադրբեջանի նախագահը վերջերս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ չնայած այս ուղղությամբ ձեռնարկված ջանքերին և բանակցություններին, Հայաստանի ղեկավարության կողմից վերջին օրերին արված հակասական հայտարարությունները բացասաբար են անդրադառնում երկու երկրների միջև հարաբերությունների նորմալացման և խաղաղության օրակարգի առաջմղման վրա։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Երևանին ուղղված ԱՄՆ-ի կոչերը այն մասին, որ Երևանը պահպանի Բաքվի հետ բանակցությունների տեմպերը, «սխալ շրջադարձ» անելու Փաշինյանի հուսահատ փորձերը Հայաստանը տանում են դեպի անխուսափելի աղետ, որն ամբողջությամբ կզրոյացնի նրա հետագա գոյության շանսերը։ Մինչև տարեվերջ մնացած երկու ամսից էլ քիչ ժամանակում Փաշինյանը պետք է այսպես թե այնպես լուծի Հայաստանի պետականության գլխավոր խնդիրը։ Ժամանակը գնում է...

Caliber.Az
Դիտումներ: 255

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Խանքենդիում անցկացվում է Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը

201
04 Հունիսի 2025 12:16
2

Այնտեղ, որտեղ հողը այրվել է՝ կամուրջներ են կառուցվում Խանքենդիում Ալիևի ելույթի վերջաբանը

156
05 Հունիսի 2025 13:30
3

«Շուշայի 17 մզկիթներից 16-ը լիովին ոչնչացվել են, իսկ մեկը՝ մասամբ ավերվել է» Ալիևը - Փեզեշքիանին՝ հայկական օկուպացիայի հետևանքների մասին/Տեսանյութ

113
05 Հունիսի 2025 09:17
4

ՏՀԿ-ի գագաթնաժողովը Խանքենդիում. իրադարձություն, որը կմտնի պատմության մեջ Թեյմուր Աթաևի ակնարկը

91
05 Հունիսի 2025 13:32
5

Կարմիր խաչ — մոխրագույն սխեմաներ. հակաադրբեջանական խաղի երեք տասնամյակ Լրտեսությունից մինչև մաքսանենգություն / ՏԵՍԱՆՅՈՒԹ

86
04 Հունիսի 2025 16:51
6

Ալիևը՝ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնման մասին

83
04 Հունիսի 2025 18:29
7

Խանքենդին արդիականացման ճանապարհին Խազար Ախունդովի ակնարկը

76
04 Հունիսի 2025 17:39
8

Ռահմոնը ժամանել է Ֆիզուլիի շրջան

62
04 Հունիսի 2025 10:53
9

Ի.Ալիևը կիսվել է ՏՀԿ գագաթնաժողովի մասնակիցների Աղդամ այցի մասին հրապարակմամբ ԼՈՒՍԱՆԿԱՐ

60
04 Հունիսի 2025 11:48
10

Դատարանում ցուցմունք են տվել՝ Ադրբեջանի նախկին օկուպացված տարածքներում գերի և պատանդ վերցված անձինք

59
04 Հունիսի 2025 11:03
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading