Է՜խ, Միխալկո... ԵՄ-ի երեսապաշտությունը
Ադրբեջանում ԵՄ-ի առաքելության ղեկավար Պյոտր Միխալկոն X հարթակի իր էջում գրել է այն մասին, որ «ցնցված է՝ վերջերս Ադրբեջանում ձերբակալված որոշ լրագրողների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի մասին հաղորդագրություններից»։ Միխալկոն գրել է, որ յուրաքանչյուր ոք արժանապատիվ ու հարգալից վերաբերմունքի իրավունք ունի։ Նրա վերջին պնդման հետ կհամաձայնվի յուրաքանչյուրը։ Բայց այդ որտեղի՞ց է ԵՄ ներկայացուցիչը վերցրել, որ մեր երկրում անհարգալից են վերաբերվում լրագրողներին։
Սա դատարկ հարց չէ։ Չէ որ այդ նույն Միխալկոն անցյալ տարվա հուլիսին ադրբեջանցի լրագրողներին շնորհավորել է Ազգային մամուլի օրվա առթիվ։ «Ադրբեջանի լրագրողներին և լրատվամիջոցների աշխատողներին շնորհավորում ենք մասնագիտական տոնի առթիվ։ Ազատ և անկախ լրատվամիջոցները հանդիսանում են ժամանակակից հասարակության հիմքը և իրենց կարևոր աշխատանքում արժանի են պաշտպանության և աջակցության»,- ասվում էր նրա համապատասխան թվիթում։
Այսինքն, նա ճանաչել է Ադրբեջանում ազատ ու անկախ լրատվամիջոցների առկայությունը։ Իսկ հիմա հանկարծ իրեն թույլ է տվել շահադիտական մանիպուլյատիվ բնույթի եզրակացություն։ Հենվելով մի քանի հայրենական լրագրողների ձերբակալության փաստերի վրա, նա եզրակացություն է արել մեր երկրում մամուլի ընդհանուր վիճակի մասին։ Բայց սա ազնիվ, օբյեկտիվ մոտեցում չէ։ Առավել ևս, որ լրագրողների գործերը քննվել և քննվում են դատարանում։ Իսկ Ադրբեջանի դատական համակարգը, ինչպես X սոցիալական ցանցում գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ կառուցված է լավագույն միջազգային փորձի հիման վրա, դրան միջամտությունը անընդունելի է։
Համոզված եմ, որ Պ. Միխալկոն պետք է վրդովվեր Հայաստանի գործողություններից։ Չէ որ, օրինակ, 2021 թվականի հունիսին Քելբեջարի շրջանում, որը 44-օրյա պատերազմից հետո վերադարձավ Ադրբեջանի վերահսկողությանը, ականի վրա պայթյունի արդյունքում զոհվեցին «AzTV» հեռուստաալիքի օպերատոր Սիրաջ Աբիշովը և «ԱզերԹաջ» լրատվական գործակալության աշխատակից Մահերրամ Իբրահիմովը։ Ականները դրվել էին հայ օկուպանտների կողմից, բայց Պ. Միխալկոն կոչ չի արել դատապարտել Հայաստանի ղեկավարությանը, որն իրականացրել է ականային ահաբեկչություն։ Նա ընդամենը ցավակցություն է հայտնել այդ ահաբեկչության զոհերին։
Պ. Միխալկոն Հայաստանի ղեկավարությանը չի դատապարտում նաև նրա համար, որ նա հետապնդում է իրեն քննադատողներին։ Հիշենք, օրինակ, լրագրող Դավիթ Սարգսյանի և «168.am» անկախ լրատվական կայքի գործի մասին, ովքեր դատական հետապնդման են ենթարկվել՝ ի հատուցում իրենց աշխատանքի համար։ Հիշեցնենք, որ անցած տարվա մայիսի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է սառեցնել Սարգսյանի 9 մլն դրամը (23000 դոլար), ինչպես նաև նրա գործատու «168.am»-ի 9 մլն դրամի ունեցվածքը։ Սառեցումը պայմանավորված է Երևանի այն ժամանակվա փոխքաղաքապետ (այժմ՝ քաղաքապետ) Տիգրան Ավինյանի կողմից ներկայացված քաղաքացիական զրպարտության հայցի հետ՝ ի պատասխան Սարգսյանի փետրվարի 5-ի տեսագրության, որում լրագրողը Ավինյանին մեղադրում էր կոռուպցիայի մեջ։ «168.am»-ը հաճախ է քննադատում Հայաստանի իշխանությանը։ Իր «Տիգրան Ավինյան, նորահարուստ» տեսանյութերից մեկում Սարգսյանը պնդում է, որ Ավինյանի ընտանիքը անշեղորեն հարստանում է 2018 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո՝ քաղաքական ազդեցության շնորհիվ։
Բայց Միխալկոն մինչև հիմա այդպես էլ չի հայտարարել, որ ցնցված է այդ, եվրոպացիների խոսքով, «Հարավային Կովկասում ժոովրդավարության ամրոց» Հայաստանում լրագրողների հետապնդումներից։ Այս կապակցությամբ ուզում եմ հիշեցնել, որ մեր երկիրը առաջին անգամ չէ, որ ենթարկվում է չհիմնավորված հարձակումների նրանց կողմից, ովքեր մեր աչքերում ծղոտ են փնտրում, չնկատելով իրենց աչքերում գերանը։ Հիանալի հիշում եմ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես ստիպված է եղել հերքել նման անհիմն հարձակումները։ 2020 թվականի նոյեմբերին մեր պետության ղեկավարը հարցազրույց է տվել «BBC News»-ին։ Այն մեծ արձագանք առաջացրեց աշխարհում։ Սոցցանցերի օգտատերերը հատուկ ուշադրություն են դարձրել այն հատվածին, որտեղ ի պատասխան լրագրողի՝ իբր «առկա գրաքննության» և «ընդդիմության նկատմամբ ճնշումների» մասին մեղադրանքներին, մեր պետության ղեկավարը հանգիստ, կատարյալ անգլերենով, հիմնավորված մատնանշել է Արևմուտքի այդ նույն երկակի ստանդարտները։ Նա որպես օրինակ հիշեցրել է լրագրող Ջուլիան Ասանժի շուրջ իրավիճակը. «Այն հարցում, որ որ հայերն այստեղ ազատ մամուլ չեն ունենա, ինձ մեղադրելու փոխարեն, եկեք խոսենք Ասանժի մասին։ Կներեք, որքա՞ն ժամանակ է նա անցկացրել Էկվադորի դեսպանատանը և ինչի՞ համար: Որտե՞ղ է նա հիմա։ Դուք այդ անձին պատանդ եք պահել իր լրագրողական գործունեության համար, ըստ էության, նրան հոգեպես ու ֆիզիկապես սպանել եք։ Սա դուք եք արել, այլ ոչ թե մենք։ Հիմա նա գտնվում է բանտում։ Եթե դուք զբաղվում եք նման գործերով, ապա մամուլի ազատության մասին խոսելու բարոյական իրավունք չունեք»։
Սա բանավեճի նկատմամբ Ադրբեջանի նախագահի փայլուն կարողության ևս մեկ հիանալի օրինակ է։ Սա նաև աշխարհի որոշ երկրների կողմից անկախ պետություններին իրենց խաղի կանոնները թելադրելու, իրենց սովորույթով ուրիշի վանքի մեջ խցկվելու անտեղի փորձերի ցուցադրումն է: Առավել ևս, որ նրանց «վանքերում», ովքեր իրենց թույլ են տալիս մանիպուլյատիվ ու կեղծ հայտարարություններ անել մեր երկրի մասին՝ շատ մեծ խնդիրներ կան։ Այսպիսով, Եվրոպական միության հիմնարար իրավունքների գործակալությունը պարզել է, որ աֆրիկյան ծագումով մարդկանց գրեթե կեսը Եվրամիությունում կանոնավոր կերպով բախվում է ռասայական խտրականությանը և բռնությանը: ԵՄ-ի անդամ 13 երկրներում հարցման են ենթարկվել շուրջ 6750 սևամորթներ։ «Euronews»-ի տվյալներով, Ավստրիայում (67%) և Գերմանիայում (65%) սևամորթների գրեթե երկու երրորդը հայտարարել են, որ իրենց կյանքի տարբեր ոլորտներում ընդհարվել են ռասայական խտրականությանը։ Այնտեղ ռասիզմի դրսևորման դեպքերը 2016-ից 2022 թվականներին միայն աճում են. Ավստրիայում, վերջին ուսումնասիրությունից ի վեր, ցուցանիշները 42%-ից աճել են մինչև 64%-ի, իսկ Գերմանիայում ռասիզմը թվերով գրեթե կրկնապատկվել է և հավասարվել է Ավստրիային. եղել է 33%, դարձել է 64%:
Ահա թե ինչը պետք է խորը ցնցման զգացմունք առաջացնի Պ. Միխալկոյի մոտ։ Բայց նա այդ հաշվով լռում է։ Միխալկոն լռում է նաև այն մասին, թե ինչ է կատարվում իր հայրենի Սլովակիայում։ Օրինակ, նա լռում է այն առնչությամբ, թե Սլովակիայում և Եվրոպայում ինչպիսի բուռն քննադատություն է առաջացրել՝ 2023 թվականի հունվարին Սլովակիայի խորհրդարանում կառավարության կիբերանվտանգության օրինագծի քննարկումը: Փաստաթղթում առաջարկվում էր Գերագույն վարչական դատարանին՝ ապատեղեկատվություն պարունակող կայքերն արգելափակելու՝ երկրի ազգային անվտանգության վարչության նախաձեռնությունները բավարարելու իրավունք տրամադրել։ DOMOV ազգային կուսակցության նախագահ Պավոլ Սլոտան՝ «TV OTV»-ին տված հարցազրույցում կայքերի արգելափակման գործողություններն անվանել է «տոտալիտար պրակտիկա»։
– Ես համոզված էի, որ ապրում եմ ազատ երկրում, որ ինձ երաշխավորված են (ինչպես նաև ԵՄ-ի անդամ ցանկացած երկրի քաղաքացուն) իմ իրավունքներն ու ազատությունները, սեփական կարծիքի իրավունքը, որը կարող եմ ազատորեն ներկայացնել՝ առանց պատժից վախենալու։ Որ ինձ համար երաշխավորված է տեղեկատվության հասանելիության ազատության իրավունք, որը ես տեղին եմ համարում։ Ինձնից է կախված, արդյոք տեղեկություն ստանում եմ գերմանական, ֆրանսիական, անգլիական կամ ռուսական լրատվամիջոցներից։ ԵՄ-ի ոչ մի պաշտոնյա իրավունք չունի իմ փոխարեն ընտրել, թե ինչպիսի տեղեկատվություն կարող եմ ստանալ, իսկ ինչպիսին՝ ոչ»,- ասել է Սլոտան։
Միխալկոն լռում է նաև այն մասին, որ Սլովակիան՝ ԵՄ-ում միակ երկիրն է, որն իր տարածքում ոչ մի մզկիթ չունի։ Իսլամը չի հանդիսանում Սլովակիայում ճանաչված կամ պետության կողմից գրանցված կրոն: Թեև Սլովակիայի սահմանադրությունը երաշխավորում է կրոնի ազատությունը։ Բրատիսլավայում Իսլամական հիմնադրամի հիմնադիր Մոհամադ Հասնան պնդել է, որ հիմնադրամը մի քանի անգամ դիմել է երկրի իշխանություններին՝ մզկիթի կառուցումը թույլ տալու խնդրանքով, սակայն միշտ մերժվել է։
Ըստ Էթնոսների և մշակույթների հետազոտությունների կենտրոնի տվյալների՝ Սլովակիայի բնակիչների ավելի քան 70%-ը սկզբունքորեն դեմ է հանդես գալիս երկրում իսլամի գոյությանը և նույնիսկ դեմ է մուսուլմաններին իրենց կրոնը դավանելու և իսլամական կենտրոններ կառուցելուն: Սա և կա կրոնական և ազգային անհանդուրժողականություն, այլատյացություն, ռասիզմ։ Սա միակը չէ, այլ լայնորեն տարածված է և աջակցում է սլովակների ճնշող մեծամասնության կողմից։ Եվ հենց սա պետք է Պ. Միխալկոյի մոտ շոկ ու ամոթ առաջացնի։ Բայց նա, իհարկե, գերադասում է լռել՝ սլովակների համար նման ամոթալի թեմայի շուրջ՝ փնտրելով ծիծաղելի «առիթներ» Ադրբեջանի հասցեին քննադատությունների համար։