«Իսկ միթե՞ Հայաստանը ընտրություն ունի» Վերխոտուրովը՝ բրյուսելյան բարձր մակարդակով հանդիպման մասին
Cаliber.Az-ի հարցազրույցը՝ հետխորհրդային տարածության հարցերով ռուսաստանցի փորձագետ, հրապարակախոս և հասարակական գործիչ Դմիտրի Վերխոտուրովի հետ։
—Իչպե՞ս եք գնահատում նախօրեին կայացած բանակցությունների բրյուսելյան ռաունդը։ Այն կդառնա արդյո՞ք հայ-ադրբեջանական հարաբերությունների հետհակամարտային կարգավորման իսկական խթան։
—Ես միշտ նախընտրում եմ հարցը տեղափոխել գործնական տեսակետ։ Իսկ միթե՞ Հայաստանը ընտրություն ունի։ Թե՞ նա ուրիշ այլ հնարավորություններ ունի։ Ոչ։ Հետևաբար, հենց Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի համար կլիներ տրամաբանական և ցանկալի քայլ։
—Բաքվի հինգ հիմնական առաջարկությունները ընդունվել են Երևանի կողմից, բայց արդյո՞ք դրանք կկատարվեն հայկական կողմից։
—Եթե խոսել Երևանին հասցեագրված հինգ հիմնական առաջարկություննիրի մասին, էականորեն դրանք հանգում են նրան, որ դրանով ղարաբաղյան էպոպեան ավարտվում է։ Իսկ սա քիչ կարևոր գործոն չէ։ Դատելով նրանից, թե ինչ եղավ Բրյուսելում, երևի, Երևանն էլ է հասունացել մինչև այն հասկացողությանը, որ ղարաբաղյան էպոպեան իր համար ավարտվել է, և կարծես թե վերջնականապես։ Ուստի համապատասխանաբար, հայտարարություններում ոչինչ չի ասվում Ղարաբաղի «կարգավիճակի» մասին։ Նման դեպքում և քննարկելու ոչինչ չի մնում։
—Բրյուսելում չի հիշատակվում նաև ԵԱՀԿ ՄԽ-ն, որը համառորեն ձգտում է վերակենդանանալ Երևանում։ Սա ինչի՞ մասին է ասում։
—Եթե երկու բառով, ապա ԵԱՀԿ Մինսհի խումբը ավարտվել է 2020 թվականի նոյեմբերի ռազմական գործողության հետ միասին։ Հետևաբար Մինսկի խմբի ձևաչափում բանակցություններ անցկացնելը բացարձակապես անհեթեթություն է։ Ըստ էության դա և հաստատեց բրյուսելյան բանակցությունների արդյունքը։
—Հայկական կողմը պարբերաբար գնդակոծում է ադրբեջանական բանակի դիրքերը։ Շարունակվող սադրանքների ֆոնին արժե արդյո՞ք խոսել խաղաղ համագոյակցության մասին։
—Հարկավոր է հիշել, որ հայկական կողմը բոլորովին միատարր չէ և կազմված է մի ամբողջ շարք խմբավորումներից, որոնք ունեն տարբեր շահեր և համապատասխանաբար տարբեր հայացքներ։ Հայաստանում կան և՛ խաղաղության, և՛ պատերազմի շարունակման կողմնակիցներ, բայց կան նաև ամենաանուղղելի ծայրահեղականներ։ Ոստի կարևոր է, թե ով է կրակել և ինչ նպատակով։ Եթե բանակցությունները անցկացնում ենք քաղաքական մակարդակով, ապա կարծում եմ, որ չարժե ուշադրությունը սրել այդ կրակոցների վրա և դրանք դնել, որպես ինչ որ նշանակալից գործոն, որովհետև հայկական կողմը նրանցից շատերին ինքն էլ չի վերահսկում։
—Կարո՞ղ եք կանխատեսել Ադրբեջանի և Հայաստանի միջև, Ռուսաստանի մասնակցությամբ խաղաղ պայմանագրի ստորագրման ժամկետները։
—Սովորաբար դժվար է ասել, թե երբ կողմերը կստորագրեն խաղաղ պայմանագիր, որովհետև կարող են ծագել տարբեր հանգամանքներ։ Բայց ես չեմ տեսնում ինչ որ գործոններ, որոնք կխոչընդոտեին այդ գործընթացին։ Երևի բանակցային գործընթացին մասնակցող կողմերը, ներառյալ Ռուսաստանը՝ շահագրգռված են նման փաստաթղթի մեջ։
—Հայաստանի ԱԳՆ ղեկավարը այցով Մոսկվա է մեկնում Սերգեյ Լավրովի հետ հանդիպելու համար։ Ի՞նչ նպատակով։
—Հայաստանի ԱԳՆ ղեկավարի Մոսկվա այցը մաինգամայն հասկանալի է և ակնհայտ, թեկուզ և նրա համար, որ հայկական կողմը պետք է Մոսկվայի հետ համաձայնեցնի արտաքին քաղաքական քայլերը և ստանա նրանց հավանությունը, և որոշակիորեն նույնիսկ թույլտվությունը։ Հասկանալի է, որ նման լուրջ քայլը, ինչպես Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի ստորագրումը պետք է քննարկվի Մոսկվայի հետ։ Սա արդեն տարածաշրջանային քաղաքականության առանձնահատկություն է։ Հաշվի առնելով ընդհանուր կազմավորված իրավիճակը, չեմ կարծում, որ Մոսկվան ինչ որ կերպ խոչընդոտի հայ-ադրբեջանական խաղաղ պայմանագրի կնքմանը, հատկապես առաջարկվող նման ձևաչափում։ Սա, իհարկե, ոտնահարում է Հայաստանի, որպես Ռուսաստանի դաշնակցի շահերը, բայց հիմա իրավիճակն այնպիսին չէ, որ ռազբորկաներ անցկացնել։ Ընդհակառակը, կարծում եմ, որ ելնելով ստեղծված իրավիճակից, միջազգային ասպարեզում քաղաքական պայքարը շարունակելու համար խաղաղ պայմանագրի կնքմանը մասնակցելը Ռուսաստանին ձեռնատու է։
—Իսկ ի՞նչ կասեք հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման վերաբերյալ։
—Կարծում եմ, դա տրամաբանական կլիներ Ադրբեջանի հետ բանակցությունների ավարտից և նրա հետ խաղաղ պայմանագիր ստորագրելուց հետո։ Համենայնդեպս դա օգտակար է հենց Հայաստանի համար, ազգային շահերի տեսակետից։ Հասկանալի է, որ տարբեր ծայրահեղականները և ինքնակամ խմբավորումները դեմ կլինեն, բայց պետք է հասկանալ, որ Հայաստանը, որպես պետություն և ժողովուրդ ունի իր շահեր, այլ ոչ թե տարբեր մասնավոր անձանց շահեր։ Կապը և առևտուրը միշտ էլ օգտակար են, այնպես որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բոլոր շանսերը կան։