twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Հայաստանում իշխանափոխությունը տվյալ պահին քիչ հավանական է» Սերգեյ Մարգուլիսը՝ Caliber.Az կայքում

11 Մայիսի 2022 15:21

Հետկոնֆլիկտային ժամանակահատվածի (2020 թվականին Երկրորդ ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո) առայսօր Հայաստանում բողոքները իրենց մասշտաբով ամենախոշորագույններ են, և դրանք կարող են որոշակի իմաստով ապակայունացնել երկրում ներքաղաքական իրավիճակը, սակայն իշխանափոխության սպառնալիքներ տվյալ պահին չկան։

Caliber.Az կայքի հետ զրույցի ընթացքում նման կարծիք է արտահայտել՝ ռուսաստանցի փորձագետ, ՌԴ նախագահին առընթեր Ռուսաստանի Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի (ՌԺՏևՊԾԱ) Հասարակական գիտությունների ինստիտուտի Միջազգային քաղաքականության և արտաքին տարածաշրջանային հետազոտությունների ամբիոնի ավագ դասախոս Սերգեյ Մարգուլիսը։

Ռուսաստանցի փորձագետի գնահատմամբ՝ Փաշինյանի կողմից Բաքվի առաջարկած հինգ հիմնարար սկզբունքների ընդունումը, ինչպես նաև Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացակայության մասին նրա հայտարարությունները հանդիսանում են ներկայիս բողոքի ակցիաների հիմնական պատճառը, քանզի դրանք Հայաստանում գնահատվում են, որպես «հայ ժողովրդի ազգային շահերի դավաճանություն»։

«Իրավիճակը Հայաստանում իրոք անկայուն է, բայց, կարծում եմ, որ այն գործող ռեժիմի համար որևէ պոտենցիալ վտանգ առայժմ չի կրում։ Հայաստանում իշխանափոխությունը այս պահին քիչ հավանական է, թեև ես լիովին չէի բացառի նման սցենարը։

Ինչ վերաբերում է պատերազմի նոր փուլի սանձազերծման պոտենցիալ ռիսկին, ապա, նման հնարավորությունը նույնպես նվազ է։ Հազիվ թե Հայաստանը հիմա նման բանի դիմի։

Այն, որ հայ ազգայնականները ծայրահեղ արմատական են տրամադրված Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ՝ դա ակնհայտ փաստ է։ Հետևաբար, եթե հիպոթետիկորեն ենթադրել Հայաստանում հնարավոր իշխանափոխություն, ապա այս դեպքում լարվածության սրումը երկրում բազմապատիկ կմեծանա։ Համապատասխանաբար, նման դասավորության դեպքում չէի բացառի ռազմական հակամարտության նոր փուլի սանձազերծումը, հաշվի առնելով, որ ներկայիս ընդդիմության առաջնորդների թիկունքում կենտրոնացել է ռեւանշի տենչացող մարդկանց մի խումբ։ Բայց սա կրկին Հայաստանում իրավիճակի հիպոթետիկ դասավորում է։ Իրականում ընդդիմության հնարավորությունները բավարար չեն պետական հեղաշրջում իրականացնելու համար, ինչը այդ թվում նաև ցույց տվեցին Հայաստանում ընտրությունները։ Ընտրությունների արդյունքները հաստատեցին, որ Քոչարյանի և ընդդիմության մյուս ներկայացուցիչների վարկանիշը շատ ավելի ցածր է, քան անձամբ Փաշինյանի վարկանիշը։ Ուստի, կարծում եմ, որ բնակչության զգալի մասի համար Փաշինյանի թեկնածությունը, որպես կառավարությունում առանցքային ֆիգուրա, հանդիասնում է ամենաընդունելի»,- շարունակել է փորձագետը։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական օրակարգին, ապա, Սերգեյ Մարգուլիսի գնահատմամբ ներկա ժամանակ, հատկապես Հայաստանում բողոքային ալեկոծումների ֆոնին, հարաբերությունների նորմալացման գործընթացը քիչ հավանական է։

Չնայած Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցային գործընթացին, ես հավանական չեմ համարում տեսանելի ապագայում Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորում։ Նույնիսկ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Հայաստանի պատրաստակամության մասին առանձին հայ քաղաքական գործիչների, այդ թվում նաև անձամբ Փաշինյանի հայտարարությունների առկայությանը՝ վաղաժամ եմ համարում խոսել նրանց միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին։ Գոնե կարճաժամկետ հեռանկարում։

Հայաստանում անկարգությունների ֆոնին Փաշինյանը ստիպված կլինի դիմել բողոքողների նկատմամբ որոշակի զիջումների։ Որի արդյունքում ադրբեջանական և թուրքական կողմերի հետ բանակցային գործընթացի ինտենսիվությունը կարող է նվազել»,- ասել է Սերգեյ Մարգուլիսը։

Caliber.Az
Դիտումներ: 344

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Իռլանդիա, թե՞ ԱՐԱլանդիա «Հին աշխարհի հիստերիաները»

111
31 Հունվարի 2026 09:07
2

Ֆրանսիական ձախորդի շոուն Գուր-Արիեն և Օսինչուկը՝ Caliber.Az-կայքում

99
30 Հունվարի 2026 15:00
3

Ինչպիսի՜ ցավ Քոչարյանը և մտորումներ հայկական բանակի մասին

96
29 Հունվարի 2026 23:00
4

Փարիզի նո՞ր ինտոնացիա Հարավային Կովկասում Մասնագիտական կարծիքները՝ Caliber.Az կայքում

90
30 Հունվարի 2026 11:51
5

Պատերազմի սպիները գետնի տակ. Ղարաբաղի ականային ողբերգությունը Պակիստանյան ԶԼՄ-ների հոդված

66
29 Հունվարի 2026 15:38
6

ԵՀ գլխավոր տնօրենը արդյունավետ բանակցություններ է վարել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ

65
29 Հունվարի 2026 13:29
7

Վիլայաթ Գուլիև. Ադրբեջանն առաջարկել է առանց վիզայի մուտքի ռեժիմ սահմանել Բոսնիա և Հերցեգովինայի հետ

63
29 Հունվարի 2026 14:34
8

«Մեծ վերադարձ». Մամեդբեյլին դիմավորում է նոր բնակիչներին

63
29 Հունվարի 2026 16:40
9

Հայաստանում երկարաձգվել է ձմեռային զորակոչը

60
29 Հունվարի 2026 15:12
10

Բինալի Յըլդըրըմ. Ընդհանուր թուրքական այբուբենը՝ ԹՊԿ-ի նպատակների իրականացման հիմնարար տարրերից մեկն է

59
29 Հունվարի 2026 13:35
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading