Հայկական հին երգեր գլխավորի մասին Բեմի վրա է՝ Արարատ Միրզոյանը
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը միջազգային հանրությանը կոչ է արել «դեր խաղալ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության գործում»։ Անմիջապես նկատեմ, ծայրահեղ ոչ կոռեկտ և սադրիչ ձևակերպում. նախկինում Հայաստանի կողմից օկուպացված մեր երկրի հողերը խաղաղ և անարյուն չեն անցել մեր պետության վերահսկողության տակ։ Դրանք ետ են խլվել մեր զինվորների հերոսության և անձնազոհության գնով։
Բայց, Հայաստանի Հանրապետության ԱԳՆ ղեկավարը կանխատեսելի ու սովորաականի պես փորձում է արժեզրկել Ադրբեջանի Մեծ Հաղթանակը։ Քանզի մեր հաղթանակը հանդիսանում է համահայկական ֆիասկո, հայկական ազգային առասպելների փլուզում։ Եվ Միրզոյան նույնպես իրեն պարտվող է համարում, քանի որ նա մեծացել է այդ առասպելների վրա և տիրաժավորել է դրանք։
Այդ ժամանակից ի վեր Հայաստանը փորձում է Ադրբեջանին մեղադրել այն բանում, որ մեր երկիրը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը՝ խստորեն գործելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն։ Մտահաղացումն, անշուշտ, նախօրոք պարտվողական է։ Երեւանը մեր երկրի դեմ իրական փաստարկներ չունի։ Ահա և այնտեղ տարբեր բնույթի երգեր են հորինում իրենց տառապանքների մասին։ Այնպես որ, Միրզոյանի կողմից հիմա երգած երգը՝ բոլորովին էլ նոր բան չէ։
Ասեմ ավելին` աշխարհի տարբեր երկրներում նույնիսկ կան հայկական նման երգացանկի «երկրպագուներ»: Իզուր չէ, որ «երկրպագուներ» բառը չակերտների մեջ եմ դնում, քանի որ իրականում բոլոր հայկական քաղաքական և քարոզչական բնույթի երգերը արհեստականորեն են «պոպուլյար» դառնում հանուն աշխարհի տարբեր տերությունների շահերը բավարարելուն։ Նրանց ձեռքում Հայաստանն ու աշխարհի հայերը վաղուց արդեն վերածվել են՝ Թուրքիայի և Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու յուրօրինակ գործիքի։ Բավական է հիշել գոնե Օսմանյան կայսրությունում առասպելական «հայոց ցեղասպանության» պատմությունը։ Պաշտոնական Անկարան բացել է իր արխիվները, և երկար տարիներ նույնն անելու կոչ է անում հայկական կողմին։ Բայց, ինչպես գիտենք, ոչ միայն Հայաստանը, և աշխարհի հայությունն է դրա դեմ։ Մի ամբողջ շարք երկրներ պատրաստ են հանդես գալ Թուրքիային մեղադրողների դերում, նույնիսկ ընդունելով «Հայոց ցեղասպանության» ժխտումը քրեականացնող օրենքներ։ Բացի այդ, Թուրքիային չեն ընդունում ԵՄ, թեև նրա տնտեսությունը բազմապատիկ անգամ ավելի հզոր է, քան այս «քրիստոնեական ակումբի» որոշ անդամների տնտեսությունը։ Ի՞նչ է սա, եթե ոչ Հայաստանի հովանավորների կողմից թուրքաֆոբիա և իսլամաֆոբիա։ Հատկապես այդ իսկ պատճառով է, նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ողջ ընթացքում օկուպացիայի տակ է պահել Ադրբեջանի տարածքի 20%-ը, նրա դեմ պատժամիջոցներ չեն կիրառվել։ Եվ դա նրանով հանդերձ, որ Հայաստանը անտեսել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ինչպես նաև ԵԽԽՎ-ի բանաձևերը, որտեղ սևով սպիտակի վրա նշվում էր՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներից հայկական զինված կազմավորումների դուրսբերման պահանջը։
Այս ամենը թվարկում եմ, որպեսզի պարզ լինի, թե կոնկրետ ում է բողոքարկում Արարատ Միրզոյանը՝ շահարկելով մեր երկրի ազատագրված տարածքներում «հայկական մշակութային ժառանգության» թեման։ Նա հույս է դնում Ֆրանսիայի և եվրոպական այլ պետությունների միջնորդության, տարբեր երկրներից դժգոհների օգնության վրա, ովքեր այժմ հակաադրբեջանական արշավ են սկսել ԵԽԽՎ-ում։
Եվ, ի դեպ, դեռ պետք է ճշտել, թե Ղարաբաղում ինչ «հայկական մշակութային ժառանգության» մասին է խոսում Միրզոյանը։ Իսկ արդյո՞ք Երևանում որպես ինչ որ հայկական են ներկայացնում մի բան, որը կովկասյան Ալբանիայի պատմական ժառանգությունն է։ Եվ Միրզոյանը դա գիտի։ Բայց իմանալն ու խոստովանելը՝ երկու շատ տարբեր բաներ են: Հատկապես, եթե հանդիսանում ես հայկական դիվանագիտության ղեկավար։ Հիշեցնեմ նրան, որ Ադրբեջանի օկուպացված տարածքներում Հայաստանի զինված ագրեսիայի արդյունքում ավերվել և ոչնչացվել են ավելի քան 900 բնակավայրեր, շուրջ 150 հազար բնակելի շենք և բնակարան 9,1 մլն մ2 ընդհանուր մակերեսով, 4 366 սոցիալական և մշակութային օբյեկտներ, 2 389 արդյունաբերական և գյուղատնտեսական օբյեկտներ, 7 000 հասարակական շենքեր, 1 025 դպրոց, 855 մանկապարտեզ, 798 բժշկական հաստատություններ, ներառյալ 695 հիվանդանոց և այլ բուժհաստատություններ, 4 առողջարանային-բուժական համալիր, 1 510 մշակութային հաստատություն, 927 գրադարան, 598 կապի օբյեկտ։ Թալանված թանգարաններից հափշտակվել է ավելի քան 40 հազար արժեքավոր իրեր և հազվագյուտ ցուցանմուշներ։
Այսպիսին է իրականությունը։ Որը հիշելով գալիս ես այն եզրակացության, որ ինչպես ինքնին Արարատ Միրզոյանի, այնպես էլ գլխավորի մասին հայկական երգերի «երկրպագուների» կեղծավորությունը չափ ու սահման չունի։