twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Որպես առանցքային հարց է մնում՝ Հայաստանին ստիպել ստորագրել խաղաղ համաձայնագիրը» Փորձագետները՝ Բրյուսելում հանդիպման մասին

05 Ապրիլի 2022 17:20

Ապրիլի 6-ին Բրյուսելում կկայանա Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ Երոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հերթական հանդիպումը։ Հիշեցնենք, որ ԵՄ-ի հովանու ներքո նախորդ տարվա բարձր մակարդակի հանդիպումը կայացել է՝ 2021 թվականի դեկտեմբերի 14-ին, Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախօրեին։

Առաջիկա բարձր հանդիպումից ակնկալվող արդյունքների մասին իրենց կարծիքներով Caliber.Az-ի հետ կիսվել են ռուս փորձագետները։

Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի (ՌԴ) փոխտնօրեն Դարյա Գրևցովայի կարծիքով, այժմ Եվրոպային առանձնահատուկ շանս է տրվել դառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճելի հարցերի կարգավորման իրական միջնորդ։

«Հանրահայտ է, որ Եվրոպայում առկա են ակտիվ հայամետ տրամադրություններ, օրինակ Ֆրանսիայում, որը ակտիվորեն օգնում է հայերին, հակազդում է Թուրքիային և անցկացնում է հակաիսլամական քաղաքականություն։ Այս իրավիճակում Եվրոպական Միությանը դժվար է գրավել չեզոք դիրքորոշում։ Այնուամենայնիվ հույս կա, որ Բրյուսելը վիճելի հարցերի լուծման համար ազդեցություն կգործի Հայաստանի վրա։ Ամենից առաջ խոսքը Ղարաբաղում Հայաստանի կողմից զինված կազմավորումների զինաթափման, երկրորդը՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին է, ինչը ներկա պահին այնքան կարևոր է Ադրբեջանի համար։

Սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցը շատ բարդ է, բայց այն անհրաժեշտ է լուծել։ Եվ որքան արագ այն լուծվի, այդքան քիչ կլինեն սահմանին ինչ որ ընդհարումներ և վեճեր։ Եվ, որպես այս ամենի արդյունք, առանցքային հարց է մնում Հայաստանին համապարփակ խաղաղ համաձանագրի ստորագրմանը ստիպելը և նրա կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության և Ղարաբաղը, որպես ադրբեջանական տարածքների մաս ճանաչելը։։ Այս ամենը շատ կարևոր է Ադրբեջանի և տարածաշրջանի զարգացման համար։ Եթե Եվրոպան նպաստի այս հարցերում, ապա անշուշտ, այն կդառնա մեծ բեկում և Բրյուսելի դիվանագիտական հաղթանակը։

Կարծում եմ, որ Եվրոպան հետաքրքրություն է դրսևորում միջնորդության նկատմամբ, քանզի հասկանում է, որ պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանի ազդեցությունը նվազում է։ Դրան ավելացրած Ռուսաստանը ունի իր չլուծված խնդիրները, ուստի Եվրոպան պատրաստ է միջնորդությունը վերցնել իր ձեռքը և օգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծված հակասությունների կարգավորմանը։ Այդ կապակցությամբ եվրոպական քաղաքական գործիչները հասկանում են, որ հատկապես հիմա է շատ բան կախված նրանցից և դրանից, թե նրանք ինչպես կազդեն Հայաստանի վրա։ ԵՄ-ն կարող է նպաստել ԵԱՀԿ ՄԽ-ի բանակցությունների ձևաչափին վերադառնալուն, ինչպես դա խնդրում է Հայաստանը, և այդ հարցը ավելի շուտ կշոշափվի հանդիպման ժամանակ։ Բայց պետք է հասկանալ, որ այստեղ շատ բան կախված կլինի երկրորդ կողմի՝ Ադրբեջանի ցանկությունից։ Միևնույն ժամանակ, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ տվյալ միջազգային կառույցը իր գոյության 30 տարիների ընթացքում չկարողացավ հասնել դիվանագիտական ճանապարհով բանակցությունների որևէ արդյունքի։ Ուստի այժմ այդ ձևաչափին վերադառնալը, իմ կարծիքով, անհեռանկարային է։ Հենց ժամանակն է, որ ադրբեջանական կողմը կարող է առաջարկել ԵԱՀԿ ՄԽ-ի այլընտրական տարբերակները։ Ադրբեջանը հասկանում է, որ այդ կազմակերպությունում չափազանց շատ են հայ լոբբիստները, և հնարավոր է, որ այդ պատճառով օկուպացիայի ողջ ժամանակաշրջանում բանակցությունները ոչ մի հարկավոր արդյունքներ չտվեցին։ Դրա համար էլ հայկական կողմը համառում է տվյալ ձևաչափի վերսկսման վրա։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանը ղեկավարում է իմաստուն առաջնորդ, ով ի վիճակի է գտնել ցանկացած խնդրի լուծման ճիշտ ճանապարհը, Բրյուսելի բանակցություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացին վերադարձն ուղղակիորեն կախված կլինի Ադրբեջանի ցանկությունից»,- հայտարարել է Դարյա Գրևցովան։

Իր հերթին, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի (ՌԳԱ ՀՏՄՀԻ) ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ստաս Պրիտչինը կարծում է, որ նախորդ բարձր մակարդակի հանդիպումները դեռ լուրջ առաջընթացի չեն հանգեցրել։

«Բանը նրանում չէ, որ Եվրոպական Միության մոտ բացակայում է հակամարտության ըմբռնումը, կամ չկան որևէ տեսանելի արդյունքներին հասնելու համար դիվանագիտական գործիքներ։ Թեև դա նույնպես արդարացված է, որովհետև ԵՄ-ի, որպես քաղաքական կենտրոնի, որևէ շփման կետեր գտնել համար հակամարտության մասին ունի բավականին միջնորդացված պատկերացումներ։ Հետևաբար այստեղ սկզբունքայնորեն ինչ որ էական ակնկալիքներ չկան։ Մինչդեռ սա կարելի է դիտարկել, որպես նախաձեռնությունը զավթելու և Ռուսաստանին բանակցային գործընթցից հեռացնելու փորձ։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ-ին, ապա այդ ձևաչափի բոլոր երկներից Բրյուսելում միջնորդացված կլինի միայն Ֆրանսիան։ Սա փոխգործակցության բոլորովին այլ ձև է, և այսօր, թեև ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների միջև Ղարաբաղի հարցում լուրջ հակասություններ չկան, այնուամենայնիվ դժվար է պատկերացնել, որ հնացած միջազգային կառույցը ինչ-որ ձևով կարող է օգտագործվել բանակցությունների համար։ Սա հատկապես կասկածելի է՝ հաշվի առնելով Ադրբեջանի լուրջ հավակնությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի դեմ, նրա պասիվության պատճառով։ Մեկ ու կես տարի է անցել Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ավարտից, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը այդպես էլ չի մասնակցել լարված կետերի հանգուցալուծման գործընթացներից որևէ մեկին։ Այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն ոչ մի կերպ չի դրսևորում իրեն։

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, ապա այստեղ, սկզբունքորեն, փոխզիջումային մոտեցում պահանջող հարցերի շուրջ լուրջ մերձեցումներ չկան։ Այսինքն կան ազդանշաններ, որ Հայաստանը պատրաստ է դիտարկել սահմանների բացման, տրանսպորտային միջանցքների գործարկման մասին Ադրբեջանի առաջարկները, բայց, որքան հասկանում եմ, սահմանազատման շուրջ բանակցային գործընթաց չկա, իսկ դա ամենաառանցքայինն է։ Առանց սահմանների համաձայնեցման, ըստ էության, չարժե ասել, որ հարաբերություններում հնարավոր է ինչ-որ բեկում։ Որովհետև հարաբերություններում միշտ գերակայելու է չլուծված սահմանը, և վեճը, թե որտեղ է ում տարածքը, ում աղբյուրը և ում ճանապարհը, ամեն դեպքում, բացասաբար կանդրադառնա ցանկացած պայմանավորվածությունների վրա։ Ուստի, ընդհանուր առմամբ, եթե խոսենք խաղաղության պայմանագրի մասին, ինձ համար դժվար է պատկերացնել, որ այն կարելի է ստորագրել առանց սահմանային առանցքային հարցի շուրջ համաձայնության»,- ասել է Ստաս Պրիտչինը։

Միևնույն ժամանակ, Նոր հասարակության ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը այ կարծիք է հայտնել ԵՄ-ի միջնորդական ջանքերի վերաբերյալ։

Նրա խոսքով, ԵՄ-ն շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աստիճանի բարձրացման մեջ, որպեսզի դա բերի Կովկասում իրավիճակի կտրուկ սրմանը։

«Սա հավասարապես կարևոր է Բրյուսելի, Լոնդոնի և Վաշինգտոնի համար, քանի որ թույլ է տալիս Մոսկվային շեղել ուշադրությունը Ուկրաինայում ռազմական գործողությունների թատերաբեմից և ստիպել նրան կրկին ուշադրություն դարձնել հայ-ադրբեջանական հակասություններին։ Ուստի հիմա Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի համար ամենախելամիտը կլինի այս բնույթով օգտագործել Եվրոպայի միջնորդությունը, որպեսզի փորձել հարթել կուտակված հակասությունները, նույնիսկ դրանք կարգավորել։ Քանի որ Կովկասը կարող է դառնալ շատ լուրջ լայնամասշտաբ հակամարտության գոտի, որը շատ ավելի դուրս կգա Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության շրջանակներից։ Այստեղ կարելի է ներքաշել Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան։ Իսկ սա բոլոր հնարավոր տարբերակներից ծայրահեղ անցանկալի տարբերակն է»,- ասել է Վասիլի Կոլտաշովը։

Caliber.Az
Դիտումներ: 606

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Ռուսաստանը հարվածում է ադրբեջանական նավթին և գազին Ուկրաինայում, Ադրբեջանը պատրաստում է պատասխան Caliber.Az-ի բացառիկ տվյալները

185
11 Օգոստոսի 2025 08:47
2

Հայաստանի սահմանադրական պարտավորությունները. խաղաղության պատրաստակամության փորձություն Կրկին Ալիևի՝ Վաշինգտոնում տված հարցազրույցի մասին

155
11 Օգոստոսի 2025 11:57
3

Քողարկված քաղաքական մանիպուլյացիաներ Վերդյանը և Սադադդինովը՝ Caliber.Az-ի եթերում

134
11 Օգոստոսի 2025 17:44
4

Հինգ տարիներ, որոնք փոխեցին Հարավային Կովկասը Ինչպես է Ադրբեջանը գրում նոր պատմություն

117
12 Օգոստոսի 2025 12:57
5

Ինքնիշխանության նկատմամբ հարգանք, սահմանների անձեռնմխելիության և քաղաքական անկախություն Բաքվի և Երևանի միջև համաձայնագրի մանրամասները/ԼՈՒՍԱՆԿԱՐ

108
11 Օգոստոսի 2025 17:57
6

«Մեծ վերադարձ». 19 ընտանիք տեղափոխվում է Խանյուրդու

102
11 Օգոստոսի 2025 16:45
7

Բաքվի կենտրոնում արդեն եղել է Հայաստանի դեսպանատուն Պատմաճարտարապետական ռակուրս ՖՈՏՈՓԱՍՏԵՐՈՒՄ

93
12 Օգոստոսի 2025 17:18
8

Էրդողան. Ղարաբաղի ազատագրումուց հետո տարածաշրջանում նոր փուլ է սկսվել

92
12 Օգոստոսի 2025 08:30
9

Ալիևը հաստատել է «Պաշտպանության մասին» օրենքում կատարված փոփոխությունները

81
11 Օգոստոսի 2025 18:32
10

Վաշինգտոնի գագաթնաժողովը՝ Հարավային Կովկասի ժամանակակից պատմության մեկնարկային կետ Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

80
12 Օգոստոսի 2025 09:32
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading