twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Վաշինգտոնում Հայաստանը դիտարկում են որպես մի տեսակ վասալական կազմավորում» Օլժաս Ամիրժանովը՝ Caliber.Az-կայքում

09 Նոյեմբերի 2023 13:41

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցել ԱՊՀ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հերթական նիստին, որը կայացել է նոյեմբերի 8-ին Մոսկվայում։ Եվ սա Երևանի հերթական ցուցադրական քայլն է, որը բացահայտ մատնանշում է այն, որ Հայաստանը կամ փորձում է նկատելիորեն նվազեցնել քաղաքական շփումները, կամ ընդհանրապես սրընթաց հեռանում է Մոսկվայի ազդեցությունից դեպի Արևմուտք։

Caliber.Az-ի հետ զրույցում ղազախ քաղաքագետ Օլժաս Ամիրժանովի կարծիքով, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Գրիգորյանի Մոսկվա մեկնելուց հրաժարվելը՝ նրա ավելորդ վկայությունն է, որ Երևանը համակարգված կերպով կրճատում է իր մասնակցությունը Ռուսաստանի հետ կապված միջոցառումներին։ Եվ պատճառը, նրա կարծիքով, թաքնված է նրանում, որ հիմա Երևանի գործողությունները կառավարվում են ոչ միայն Փարիզից, այլ նաև Վաշինգտոնից։

«Վաշինգտոնում Հայաստանը դիտարկում են որպես մի տեսակ վասալական կազմավորում, այլ ոչ որպես գործընկեր պետություն։ Դատելով ԱՄՆ-ի և Երևանի որոշ հայտարարություններից՝ Հայաստանը ստացել է որոշակի գործողությունների ծրագիր, որը պարտավորվել է ջանասիրաբար իրականացնել։ Փոխարենը ԱՄՆ-ը նրան խոստանում է իր վերահսկողությունն ու քաղաքական աջակցությունը, այդ թվում նաև ֆինանսական օգնություն: Փարիզը Երևանին բավական չէ, բացի այդ, Փաշինյանը լավ հասկանում է, որ Ֆրանսիան ոչ մի կերպ չի կարող հասնել Հարավային Կովկաս՝ նրա ձեռքերը կարճ են։ Հարկավոր է ավելի ուժեղ դերակատար և պաշտպան։ Չէ՞ որ Հայաստանը թույլ կնոջ նման փնտրում է վստահելի պաշտպանություն։ Հետևաբար ԱՄՆ-ի հետ մերձեցումը՝ Հայաստանի վարչապետի բավականին մտածված մոտեցումն է, ով, չմոռանանք, միշտ մնացել է մասամբ ամերիկյան գործակալ՝ կան երկակի բովանդակությամբ ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունների հետ Փաշինյանի և նրա թիմի բազմաթիվ անդամների համագործակցության թեմայով բազմաթիվ փաստեր։ Եվ նա չէր գա իշխանության՝ առանց ամերիկյան ֆինանսների օգնությանը։

Սկզբունքորեն, իր ամերիկացի հովանավորների հետ Երևանի ակտիվ մերձեցումը տեղի է ունենում բավականին երկար ժամանակ, և դինամիկան պլանաչափորեն աճում է. բավական է հիշել ԿՀՎ-ի ղեկավարի այցը Երևան, կամ ԱՄՆ-ի և Հայաստանի զինվորականների վերջին զորավարժությունները։ Էլ ո՞վ կարող է պարծենալ ԱՊՀ-ում այդչափ սրված սադրանքներով։ Սա ոչ թե օրվա չարիքի թեմայով պարզապես քաղաքական թատրոն է, որպեսզի նյարդացնել Մոսկվային, սրանք այն իրական նշաններն են, որ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները ակտիվորեն զարգացնում են իրենց շփումները ամերիկյան Պետդեպարտամենտի և ԱՄՆ-ի այլ կառույցների հետ, այսպես ասած՝ վաճառելով ազդեցության գոտիները և իրենց ինքնիշխանությունը»,- նշել է Օ. Ամիրժանովը:

Նրա կարծիքով, ԱՄՆ-ի ծրագիրը կայանում է նրանում, որպեսզի հասնել ԱՊՀ-ից, ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալուն։

«ԵԱՏՄ-ի անդամ երկրները, հատկապես Կենտրոնական Ասիայում, չափազանց զգուշությամբ են վերաբերվում Երևանի պահվածքի նկատմամբ, որն ակնհայտորեն երկու ճակատով խաղ է խաղում։ Այո, Մոսկվայի ռազմաքաղաքական գիծն այժմ ուրախալի չէ, բայց Հայաստանի նման սրընթաց փոխակերպումը Ռուսաստանի և ԱՊՀ երկրների գործընկեր և դաշնակից երկրից «օտարերկրյա գործակալի» կարգավիճակ ունեցող երկրի՝ առաջացնում է որոշակի մտահոգության։ Վաշինգտոնի վերջերս արած հայտարարությունը այն մասին, որ ԱՄՆ-ը կանգնած է Հայաստանի տարածքային ամբողջականության պահակությանը և նրա հետ համագործակցում է տարբեր ոլորտներում, հիմք է տալիս կասկածելու, որ արդեն շատ շուտով Հայաստանը կդադարի համագործակցել ԱՊՀ-ի հետ, կհայտարարի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, երկրում կհայտնվեն ամերիկյան զինվորականներ։ Թեև սկզբի համար նրանք կլինեն ինչ-որ մարդասիրական քողի տակ։ Կարծում եմ, որ Վաշինգտոնից Երևանին կարգադրվել է անցկացնել ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի, որպես Կրեմլի գլխավոր գործիքներից մեկի կոնստրուկցիայի խորտակում։ ՀԱՊԿ-ից դուրս գալը բավականին սադրիչ գործողություն է, որը Մոսկվան կարող է ընկալել ծայրահեղ բացասաբար։ Այնպես որ, կարծում եմ, Փաշինյանը այդ քայլը կպահի վերջում»,- եզրափակել է ղազախ քաղաքագետը։

Caliber.Az
Դիտումներ: 236

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

«Տաշիրից» մինչև եթեր Հեռուստացույցի պուլտը կդառնա արդյո՞ք Փաշինյանի զենքը Մոսկվայի դեմ։

178
18 Հունիսի 2025 17:42
2

Մոսկվայի սխալների շղթան Ղարաղաղից մինչև ինքնաթիռ և Եկատերինբուրգ

170
18 Հունիսի 2025 10:23
3

Ադրբեջանի հաղթանակների ևս մեկ գաղտնիքը Գլոբալ ազդանշան՝ խորհրդանիշ քաղաքից

94
21 Հունիսի 2025 12:14
4

Բաքուն պատասխանել է Բրյուսելին. Անտեսում են Միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը

90
19 Հունիսի 2025 11:47
5

Ղարաբաղում անհետ կորած ադրբեջանցիների ընտանիքների ձայնը լսելի կլինի Ժնևում

90
18 Հունիսի 2025 11:02
6

Բաքվում ուսումնասիրել են՝ ռեզոնանսային գործերով ձերբակալված ռուսաստանցիների կալանքի պայմանները Մանրամասներ

86
19 Հունիսի 2025 10:27
7

Թրամփը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի մասին. Մենք հրաշք ենք ստեղծել այնտեղ

80
19 Հունիսի 2025 10:44
8

Նախկին գերին դատարանում. Դեռ մնում են կոտրված ձեռքիս և գլխիս ճաքի հետքերը ԼՈՒՍԱՆԿԱՐ

76
18 Հունիսի 2025 11:43
9

«Ցավոք, մենք որևէ պատասխան չենք ստացել Ռուսաստանի պաշտոնատար արձանցից» Ալիևը՝ AZAL ավաիաընկերության ինքնաթիռի հետ կապված միջադեպի մասին

75
20 Հունիսի 2025 21:28
10

Թուրքիայի դեսպան. Ադրբեջանի հետ եղբայրական հարաբերությունները ապրում են իրենց լավագույն շրջանը

75
18 Հունիսի 2025 13:02
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading