twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Տնտեսագետը ազդարարում է Հայաստանում կենսամակարդակի նվազման ֆոնին ժողովրդական խռովությունները Կոլտաշովը՝ Caliber.Az կայքում

28 Հունվարի 2022 10:21

Caliber.Az-ի հարցազրույցը՝ ռուսաստանցի տնտեսագետ, Նոր հասարակության ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Վասիլի Կոլտաշովի հետ։

—Նախ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ։ Նրա հեռանալը կախված է արդյո՞ք հայ-ադրբեջանական հարաբերությունների հնարավոր կարգավորման հետ։

—Իմ կարծիքով, Սարգսյանի նախագահական պաշտոնից հեռանալը ոչ մի կապ չունի հայ-ադբեջանական հարաբերությունների հետ և հանդիսանում է Հայաստանում ընթացող ներքին գործընթացների արդյունքը։ Ամենայն հավանակությամբ, նախագահ Սարգսյանը վաղուց էր պատրաստվում հրաժարականին, քանզի զբաղեցնում էր զուտ դեկորատիվ պաշտոն, զուտ դեկորատիվ նպատակներով, բայց զուտ դեկորատիվ շահեր նա չուներ։ Հնարավոր է, նա բավականին ձանձրացել էր Հայաստանում, և ավելի շուտ պլանավորել էր անշարժ գույքում, օրինակ Լոնդոնում արժեթղթերում ներդրումներով զբաղվել։ Այնպես որ տվյալ դեպքում, նրա անձնական դրդապատճառների առումով Սարգսյանի հրաժարականը տրամաբանական է։

—Ինչու՞ դա տեղի ունեցավ հատկապես այժմ։

—Այո, իրոք բանը նրանում է, թե ինչու նա ավելի շուտ չգնաց։ Կարծում եմ, որ վերջին երկու տարիների պատմությունը շատ տհաճ էր Սարգսյանի վարկանիշի համար, և նա կարող էր այդ պաշտոնից հեռանալ, որպեսզի կապված չլիներ Հայաստանի աղմկալի անհաջողությունների հետ։ Սակայն, չգիտես ինչու, նա ատամները սեղմած նստեց այդ դեկորատիվ պաշտոնում։

—Իսկ ի՞նչ կլինի հետո։ Հայաստանի քաղաքական համակարգում ինչ որ բարեփոխումներ տեղի կունենա՞ն։

—Դատելով ամեն ինչից, Հայաստանը պատրաստվում է սահմանադրական համակարգի փոփոխությունների, երբ այսպես կոչված «նորերը», այսինքն Փաշինյանը և նրա քաղաքական ընկերախումբը (Ռուսաստանում նրանց արհամարանքով անվանում են սորոսականներ) ըստ էության իշխանության համակարգը խորհրդարանականից կհրեն դեպի նախագահական, որպեսզի չկորցնել իշխանությունը, քանզի նման վտանգ կա։ Նրանց ազդեցությունը նվազում է և, հնարավոր է, կմոտենա այն պահը, երբ նրանք ստիպված կլինեն իջնել քաղաքական բեմից։ Ուստի նրանք կձգտեն Հայաստանի քաղաքական համակարգը շրջել այնտեղ, որտեղ այն գտնվում էր «հների» օրոք։ Այսպիսով, Հայաստանում քաղաքական շրջապտույտը կավարտվի։ Այսինքն այդ նույն «նորերը» կդառնան «հներ», խորհրդարանական իշխանությունը կփոխարինվի նախագահականով, իսկ նախագահի պաշտոնը չի լինի դեկորատիվ։

—Իսկ այդ դեպքում ո՞վ կարող է զբաղեցնել նախագահի պաշտոնը։

—Հնարավոր եմ համարում, որ Նիկոլ Փաշինյանը։

—Անսպասելի տարբերակ։ Հիմնավորեք, խնդրեմ։

—Ենթադրում եմ, որ նա կարող է զբաղեցնել այդ պաշտոնը, բայց միայն սահմանադրական կարգի փոփոխման դեպքում։ Ընդ որում ինքնին Հայաստանում սահմանադրական կարգի փոփոխությունը կարող է մատուցվել իշխող խմբավորման կողմից, որպես այն, որ տնտեսական քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը, կառուցվածքային տարբեր փոփոխությունները, մի խոսքով, այս ամենը կայունություն ձեռք կբերի և դրական էֆեկտ կտա ժողովրդի համար։ Ծայրահեղ դեպքում նման ճարտասանությունը կարող է օգտագործվել այդ գործընթացում։ Վերջնական հաշվով Փաշինյանը պետք է դառնա նախագահ, բոլոր ծանրակշիռ լիազորություններով հանդերձ։ Իմ կարծիքով, նման սցենարը քիչ հավանական չի թվում։

—Ենթադրենք, որ Ձեր տարբերակը ճիշտ կլինի։ Այն ինչպե՞ս կազդի հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների, օրինակ սահմանների սահմանազատման վրա։

—Կարծում եմ, որ սահմանների սահմանազատման գործընթացը բարդ կընթանա։ Հույս ունեմ, որ կողմերին կհաջողվի զսպել իրենց և խուսափել ընդհարումներից։ Եթե այդ գործընթացում, որպես արբիտր ներգրավվի ռուսական կողմը, ապա ավելի շուտ կհաջողվի հասնել նպատակներին։ Սահմանները կհայտնվեն երկու կողմերի համար ընդունելի ձևով, իսկ գլխավորը՝ արդեն ոչ ոք չի զոհվի սահմանին, ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի կողմից։

—Իսկ եթե վերադառնանք Հայաստանում գործերի իրական դրությանը, չէ որ Դուք տեղյակ եք, որ արդեն հայտնվել են նորություններ այն մասին, որ ընդդիմությունը կարող է ձգտել Ռոբերտ Քոչարյանին առաջ մղել այդ պաշտոնին։ Չէ որ Մոսկվան կարող է աջակցել այդ թեկնածությանը։

—Նման տարբերակը նույնպես չի կարելի բացառել։ Այս պահին Ռոբերտ Քոչարյանը իրոք ունի Հայաստանի նոր նախագահ դառնալու շանս։ Այս ֆիգուրան Հայաստանում նկատելի է, և գլխավորը՝ Ռուսաստանում մեծ հեղինակութուն է վայելում։ Քոչարյանը այն մարդն է, ով Փաշինյանին դատապարտել է Ղարաբաղում պատերազմ հրահրելու անխելք գործողությունների համար, երբ Փաշինյանը փաստորեն Ղարաբաղը ճանաչեց, որպես Հայաստանի տարածք, չնայած պաշտոնապես՝ դա Ադրբեջանի տարածքն է։ Ուստի, եթե Քոչարյանը ընտրվի Հայաստանի նախագահ, դա շատ հարմար կլինի Փաշինյանի համար։ Ընդհանրապես, ես հնարավոր եմ համարում, որ Հայաստանի քաղաքական համակարգում ցանկացած տեղաշարժերը, կամ տեղափոխությունները այժմ անմիջապես կբերեն լարվածության, քանզի երկրում քաղաքական ճգնաժամը հաղթահարված չէ, իսկ ղարաբաղյան հակամարտությամբ ի հայտ եկած խնդիրները չեն լուծվել, էլ չասած այն մասին, որ Փաշինյանի տնտեսական բարեփոխումները հրաշք չկատարեցին և հազիվ թե կատարեն։

Հետևաբար ընդդիմությունը կփորձի նախագահի պաշտոնին առաջ մղել Քոչարյանին և ձգտել ամրապնդվել այդ կետում, միաժամանակ շրջափակելով՝ արդեն նախագահական Հայաստանում լիիրավ և լիիշխան նախագահ դառնալու ցանկացած փաշինյանական փորձերը։ Մոսկվան հազիվ թե բացահայտ միջամտի Հայաստանում նախագահական ընտրություններին, հազիվ թե որևէ կերպ նշմարելի ցուցադրի իր շահագռգռվածությունը այս կամ այն արդյունքում, պարզապես այն պատճառով, որ հայ հասարակությունը չափազանց ցավալի է արձագանքում նման բաներին։ Չէ որ վերջին տարիներին մենք Հայաստանում տեսել ենք տարբեր հանրահավաքներ և տարբեր տրամադրություններ։ Որոշ կարգախոսները եղել են այսպիսին. «Ռուսաստան, դուրս բեր քո օկուպանտ զորքերը։ Ո՛չ ռուսական ռազմաբազաներին։ Փառք Միացիալ Նահանգներին։ Նրանք մեզ կփրկեն։ Ոչ Ռուսաստանին, ռուսներին և ռուսաց լեզվին»։ Մյուսները բացարձակապես հակասականն էին. «Ռուսաստան, մտցրու զորքերը, այլ կերպ մեք չենք կարող հաղթել Ադրբեջանին։ Շուտ, ավելի շատ զորքեր, մենք առանց ձեզ գլուխ չենք հանի»։ Ուստի ցանկացած նորմալ պետությանը կարող է միայն հուսահատեցնել նման իրավիճակն ու ցանկությունների նման տոտալ բազմազանությունը, որոնք ունեն զանգվածային աջակցություն Հայաստանում։ Եվ այնպես չստացվի, որ այդ նույն մարդիկ են, ովքեր պահանջում են, որ Ռուսաստանը զորք մտցնի, և անմիջապես պահանջեն, որ դուրս բերի դրանք։

Կարծում եմ, որ 2022 թվականը լինելու է բավականին բարձր համաշխարհային գնաճի տարի, այդ թվում՝ Հայաստանում։ Դա նշանակում է, որ Հայաստանում կենսամակարդակը ավելի շուտ կնվազի, ինչը նշանակում է, որ քաղաքական լարվածությունը կաճի։ Այնպես որ, միջկուսակցական պայքարի և ելույթների սրման գործընթացները սպասելի են։ Համապատասխանաբար այնտեղ հնարավոր են փողոցային անկարգություններ, պատերազմի վետերանների ելույթներ, նույնիսկ պետական հեղաշրջում, ընդ որում՝ բնակչության աջակցությամբ։ Չեմ բացառում, որ դա կարող է տեղի ունենալ ինքնաբուխ, այլ ոչ թե նախապես պատրաստված սցենարով` Հայաստանում հասարակական բավականին ուժեղ ալեկոծումների պատճառով։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ձախողումները ոչ այնքան ապատիա, որքան կատաղի վրդովմունք առաջացրեցին իշխանությունների դեմ, որոնք այնքան հեքիաթներ էին պատմում «Մեծ» Հայաստանի, Հայաստանի ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մասին, այն մասին, թե ինչպես են իրենց սիրում ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, և. արդյունքում հայտնվեցին անմխիթար վիճակում, որը իրենք են ստեղծել սեփական անտեղյակության պատճառով։ Այս իրավիճակում Փաշինյանը վախենում է, որ իրեն կասկածեն Ադրբեջանի իբր մեծ բարեկամ լինելու մեջ, ինչում նրան այժմ մեղադրում են Հայաստանում, ինչպես նաև նրանում, որ նա գործում է Ադրբեջանի շահերից և այլն։ Հետևաբար, եթե Հայաստանում առկա լարվածությանը գումարվեն նաև նյութական խնդիրները, ապա փողոցային անկարգությունները միանգամայն հնարավոր են։

Մյուս կողմից, չպետք է մոռանալ, որ Հայաստանը լատինաամերիկյան երկիր է, սա պետք է հասկանալ։ Ե՛վ Հայաստանը, և՛ Ուկրաինան, այո և՛ Ղազախստանն ըստ էության Լատինական Ամերիկա են, այսինքն՝ խորը ծայրամաս։ Իսկ Հայաստանն առավել ևս համաշխարհային տնտեսական համակարգի խորը ծայրամասն է։ Հայաստանի քաղաքականությունը կարող է լինել ծայրահեղ անարդյունավետ, շատ քաոսային, իսկ համաշխարհային գների աճի պայմաններում բանը կարող է հասնել նույնիսկ տարբեր կուսակցությունների զինված բախումներին, քանի որ, այսպես կոչված, «նորերը» ըստ էության վերածվել են «հների»։ Մարդիկ ցանկանում են, որ ամեն ինչ փոխվի դեպի լավը, բայց չեն հասկանում, թե ինչպես կարելի է դա անել: Եվ սա, թերևս, միակ պատճառն է, թե ինչու Փաշինյանը դեռ իշխանության ղեկին է։

—Եթե Ռուսաստանն անմիջականորեն չմիջամտի Հայաստանի նախագահական ընտրություններին, ապա սա գուցե՞ ևս մեկ պատճառ չէ, որ վերջինս հերթական անգամ նետվի Արևմուտքի գիրկը, ինչն իր հերթին կթուլացնի Ռուսաստանի դիրքերը, ինչպես Հայաստանում, այնպես էլ արածաշրջանում։

-Կարծում եմ, որ Ռուսաստանը կամրապնդի իր դիրքերը Հարավային Կովկասում, քանի որ նա անցկացնում է բավականին իմաստուն, հավասարակշռված քաղաքականություն։ Ռուսաստանը կավելացնի իր ազդեցությունը, քանի որ համաշխարհային կոնյունկտուրան շրջվում է նրա դեմ, ինչը թույլ է տալիս Մոսկվային հաստատակամորեն բարձրացնել անվտանգության հարցը Արևմուտքի, ՆԱՏՕ-ի հետ: Հնարավոր է, որ 2022 թվականին նա կարողանա վերջնականապես լուծել տխրահռչակ ուկրաինական հարցը, հենց այն պատճառով, որ համաշխարհային տնտեսության և համաշխարհային շուկայում տեղի ունեցող գործընթացները, այդ գործընթացներին զուգահեռ, տնտեսական բարեփոխումները Ռուսաստանում, հականեոլիբերալ տեղաշարժերը տնտեսական քաղաքականության մեջ նրան ավելի ուժեղ կդարձնեն: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա հազիվ թե կարողանա նետվել Արեւմուտքի գիրկը։ Հայաստանը մեկ անգամ չէ, որ դա արել է, և որպես հետևանք պարտություն կրեց Ադրբեջանի հետ հակամարտությունում։ Ուստի հարց է ծագում, Հայաստանը էլ ի՞նչ կստանա Արեւմուտքից, եթե շարունակի հետագայում ևս կենտրոնանալ դրա վրա։

-Պարզ է: Իսկ խաղաղ համաձայնագիրը նա այնուամենայնիվ կստորագրի՞ Ադրբեջանի հետ. Ասենք՝ ընթացիկ տարում, կամ տեսանելի ապագայում։

— Սա դժվար հարց է։ Առայժմ ես հնարավոր չեմ գտնում նման փաստաթղթի ստորագրումը։

—Իսկ ի՞նչ է լինելու Հայաստանի տնտեսության հետ, հատկապես ձեր նշած առաջիկա համաշխարհային ճգնաժամի ֆոնին։

—Աղքատ երկրում որոշակի թվով մարդիկ լավ գումար կվաստակեն համացանցում, որպես բոտեր աշխատելով: Այո, Հայաստանում նման շերտ կա, այս մարդիկ լավ փող են աշխատում, սնվում են արևմտյան ոչ առևտրական կազմակերպություններից։ Բայց Հայաստանի տնտեսությունը ոչինչ չի կարող ստանալ Արևմուտքից։ Եվ այս առումով Փաշինյանը, ինչպես տեսնում եմ, արդեն համոզել է հայերին, որ եթե երկիրը թեքվի դեպի Արևմուտք, ապա կոպիտ ասած՝ «սալորը քաղցր չի դառնա», պարզապես այն պատճառով, որ հայերն ընդհանրապես ոչինչ չեն ստանա, իսկ անվտանգության առումով ամեն ինչից կզրկվեն։

Caliber.Az
Դիտումներ: 565

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Ռուսաստանը հարվածում է ադրբեջանական նավթին և գազին Ուկրաինայում, Ադրբեջանը պատրաստում է պատասխան Caliber.Az-ի բացառիկ տվյալները

217
11 Օգոստոսի 2025 08:47
2

Հայաստանի սահմանադրական պարտավորությունները. խաղաղության պատրաստակամության փորձություն Կրկին Ալիևի՝ Վաշինգտոնում տված հարցազրույցի մասին

184
11 Օգոստոսի 2025 11:57
3

Քողարկված քաղաքական մանիպուլյացիաներ Վերդյանը և Սադադդինովը՝ Caliber.Az-ի եթերում

158
11 Օգոստոսի 2025 17:44
4

Հինգ տարիներ, որոնք փոխեցին Հարավային Կովկասը Ինչպես է Ադրբեջանը գրում նոր պատմություն

141
12 Օգոստոսի 2025 12:57
5

Ինքնիշխանության նկատմամբ հարգանք, սահմանների անձեռնմխելիության և քաղաքական անկախություն Բաքվի և Երևանի միջև համաձայնագրի մանրամասները/ԼՈՒՍԱՆԿԱՐ

135
11 Օգոստոսի 2025 17:57
6

«Մեծ վերադարձ». 19 ընտանիք տեղափոխվում է Խանյուրդու

128
11 Օգոստոսի 2025 16:45
7

Բաքու և Երևան. Վաշինգտոնից առաջ և հետո Մամեդովը և Նավասարդյանը՝ Caliber.Az-ի եթերում

127
13 Օգոստոսի 2025 10:29
8

Էրդողան. Ղարաբաղի ազատագրումուց հետո տարածաշրջանում նոր փուլ է սկսվել

121
12 Օգոստոսի 2025 08:30
9

Բաքվի կենտրոնում արդեն եղել է Հայաստանի դեսպանատուն Պատմաճարտարապետական ռակուրս ՖՈՏՈՓԱՍՏԵՐՈՒՄ

120
12 Օգոստոսի 2025 17:18
10

Բայրամովը և Միրզոյանը հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել ուղիղ երկխոսությունը Բաքուն և Երևանը կապի մեջ են

118
13 Օգոստոսի 2025 09:06
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading