twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Հայաստանը վերածվում է Արևմուտքի գազազած շանը» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

30 Հունիսի 2024 17:10

Ինչպես արդեն հաղորդվել է, ԱՄՆ-ի Սենատի հատկացումների հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանին 65 մլն դոլարի հատկացնելուն։ Կասկածից վեր է, որ այդ ֆինանսական միջոցները կուղղվեն հայկական բանակի վերազինմանը, չէ որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի ողջ կոմպլեքսային «օգնությունը» ենթադրում է Հայաստանի ռազմական բյուջեի լցնում, թեև ֆորմալ առումով նշանակվում են առաջին հայացքից խաղաղ ուղղությունների համար։

Ինչի՞ն է փորձում հասնել ԱՄՆ-ը՝ այդչափ բացահայտորեն խրախուսելով Երևանի ռազմատենչ նկրտումները։ Այս հարցով Caliber.Az-ի թղթակիցն դիմել է օտարերկրյա քաղաքագետներին:

Այսպես, տնտեսական գիտությունների դոկտոր, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պրոֆեսոր, ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տկաչենկոյի կարծիքով, հաջորդ ֆինանսական տարում Վաշինգտոնի կողմից Երևանին 65 մլն դոլար օգնություն հատկացնելու մասին տեղեկատվությունը ունի մի քանի իմաստ։

«Աշխարհաքաղաքական, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2023 թվականի աշնանը արագացված «դեպի Արևմուտք շրջադարձը» ԱՄՆ-ում առաջացրել է այն պատրանքը, որ Հարավային Կովկասի քարտեզը կրկին կարող է վերագծվել։ Որպես նվազագույնը, Վաշինգտոնում հույս ունեն, որ Հարավային Կովկասում հնարավոր կլինի պահպանել միջպետական առճակատման այնպիսի մակարդակ, որը կթուլացնի երեք տարածաշրջանային տերություններին և ԱՄՆ-ին թույլ կտա իրեն վերադարձնել՝ անկախ դերակատարներին պատժող և հնազանդ խամաճիկներին խրախիուսող արտաքին ազդեցության հիմնական կենտրոնի իր դերը։ Հայաստանի ներկայիս կառավարությունը գնալով արտաքին դերակատարներին, ԵՄ-ին և ԱՄՆ-ին ավելի ու ավելի ակնառու է արտապատվիրում պետական կառավարման կարևորագույն գործառույթները, ներառյալ պաշտպանության և պետական անվտանգության խնդիրները: Նման աշխարհաքաղաքական հաջողությունը գնալով հազվադեպ է դառնում Վաշինգտոնի համար: Վերջին նման դեպքը՝ ԱՄՆ-ի կողմից ամբողջությամբ վերահսկվող Ուկրաինան է»,- նշել է քաղաքագետը։

Տնտեսական առումով, ըստ Տկաչենկոյի, Հայաստանի կառավարությանը հաջողվում է ունենալ պետական բյուջեի դեֆիցիտ նույնիսկ ազգային տնտեսության արագ աճի պայմաններում, որն ապահովված է ԵԱՏՄ-ին երկրի անդամակցությամբ և գործնականում անհատակ ռուսական շուկա նրա ապրանքների մուտքով։

«Հաջորդ տարվա համար հայտարարված 65 միլիոն դոլարի օգնության գումարը թվում է չափազանց աննշան, բայց մենք տեսնում ենք, թե ինչպես է Վաշինգտոնը փորձում Հայաստանին նստեցնել սուբսիդավորման ասեղի վրա, երբ արտաքին օգնության ծավալն ավելացնելու համար Երևանը պետք է գործի ովկիանոսի մյուս կողմի անմիջական թելադրանքով։ Իսկ քանի որ պաշտպանական ծախսերը կազմում են Հայաստանի պետական բյուջեի ամենախոշոր կետերից մեկը՝ նման օգնությունը, ի վերջո, հանգեցնում է անվտանգության ոլորտում իրավիճակի վատթարացմանը ողջ Հարավային Կովկասում:

Դիվանագիտական առումով, համաձայնվելով իր տարածքում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զինվորականների մշտական ներկայությանը, ինչպես նաև անցնելով Ռուսաստանին ոչ բարեկամական երկրներում զենք գնելուն՝ Հայաստանը Մոսկվային դաշնակից և բարեկամ երկրից վերածվում է արտաքին քաղաքական հակառակորդի: Զարգացման այս հետագիծը հակասում է հայ ժողովրդի ազգային շահերին և Ռուսաստանի հետ պատմական կապերին։ Ավելի քան քառորդ դար դիվանագիտական ջանքերով Մոսկվան չկարողացավ Հայաստանի կառավարությանը համոզել խաղաղ ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը փորձում է հենց Մոսկվայի վրա «ուղղել սլաքները», Հայաստանի ժողովրդին բացատրելով երկրի իր կառավարման անարդյունավետությունը և միևնույն ժամանակ խզելով կապերը Ռուսաստանի հետ։ Այսպիսով, եթե նույնիսկ ԱՄՆ-ի կողմից Հայաստանին օգնելու համար հատկացված գումարը էական չի հանդիսանում, այս քայլը ինքնին նշանավորել է Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ կարևոր նոր միտումները։ Դրանք, իհարկե, հաշվի կառնվեն ինչպես Հարավային Կովկասի հարևան պետությունների, այնպես էլ ավելի լայն միջազգային համատեքստում արտաքին քաղաքականության պլանավորման գործընթացում, այդ թվում նաև Ռուսաստանում»,- ամփոփել է Ս. Տկաչենկոն։

Միևնույն ժամանակ, բելառուս քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Սերգեյ Տոմիցի կարծիքով, ԱՄՆ-ը գնալով ավելի հստակորեն է նշում իր շահերը Հայաստանում։

«Մի փոքր վախեցնող է թվում, թե ինչպես է Հայաստանը վերածվում Արևմուտքի ռազմական արբանյակի, այլ կերպ չես ասի, գազազած շանը, որին հերթով կարձակեն մեկ Բաքվի վրա, մեկ Մոսկվայի վրա, և գուցե նույնիսկ մեկ ուրիշի վրա: Ըստ երևույթին, հետագայում Երևանի գործողությունների հիմնական համակարգող է հանդես գալու հատկապես ԱՄՆ-ը, և նույնիսկ ոչ թե Ֆրանսիան և ԵՄ-ն։ Թեեւ նրանք նույնպես հովանավորելու են Երեւանը։ ԱՄՆ-ի շարժառիթը չափազանց պարզ է և ակնհայտ՝ վերահսկողության տակ առնել Հարավային Կովկասը և նրա տարանցիկ հոսքերը՝ ամբողջովին սառեցնելով այդ ներուժը։ Քանի որ հատկապես ԱՄՆ-ն է, որ շահագրգռված չէ Զանգեզուրի միջանցքի իրագործմամբ՝ Վաշինգտոնի վերլուծաբանների կարծիքով, նման միջանցքը կամրապնդի Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի դիրքերը, իսկ գլոբալ հեռանկարում Չինաստանն ու նրա «Մետաքսի ճանապարհը»:

Վերոնշյալ բոլոր երկրները հանդիսանում են ԱՄՆ-ի մտահոգության օբյեկտ, և Վաշինգտոնում կանեն ամեն ինչ, որպեսզի փակել տարածաշրջանի երկրների և Չինաստանի միջև տրանսպորտային ինտեգրման թթվածինը։ Իհարկե, Վաշինգտոնին տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու մղող հիմնական պատճառը՝ Չինաստանն է, և այս առումով ԱՄՆ-ի հավակնությունները լիովին ստվերում են ԵՄ-ի ծրագրերը։ Վերջինս տեսականորեն շահագրգռված է տարածաշրջանի և նրա ենթակառուցվածքների զարգացմամբ՝ հասկանալով իր հարաբերությունները Հարավային Կովկասի հետ, բայց, մորթվող գառի պես կատարում է Վաշինգտոնի հրամանները»,- ամփոփել է Ս. Տոմիցը։

Caliber.Az
Դիտումներ: 212

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Դիանա Բրաունը և նրա «առաքելությունը» Բաքվում. ժամանակն է, որպեսզի համադրողը հեռանա Մաս II

103
19 Դեկտեմբերի 2024 10:21
2

Զրույց ներկայի մասին Caliber.Az-ն վերլուծում է Իլհամ Ալիևի նոր հարցազրույցը

100
19 Դեկտեմբերի 2024 15:24
3

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

76
20 Դեկտեմբերի 2024 20:09
4

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

66
20 Դեկտեմբերի 2024 14:17
5

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

62
20 Դեկտեմբերի 2024 18:25
6

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

60
20 Դեկտեմբերի 2024 16:29
7

Էրդողան. Շնորքհավորում եմ Ադրբեջանին՝ D-8-ի հետ կապված

55
19 Դեկտեմբերի 2024 16:40
8

Ծովափնյա ազգային զբոսայգին պատրաստվում է Ամանորին ԼՈՒՍԱՆԿԱՐ

55
19 Դեկտեմբերի 2024 10:49
9

«Բաքուն ստիպված է նորից խաղաղություն պարտադրել Երևանին» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

55
19 Դեկտեմբերի 2024 20:52
10

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

52
20 Դեկտեմբերի 2024 12:08
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading