twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«ԱՄՆ-ի գլխավոր խնդիրը՝ Ռուսաստանին Հայաստանից դուրս մղելն է» Վլադիմիր Կիրեևը՝ Caliber.Az-ի հետ կապի մեջ

21 Սեպտեմբերի 2022 15:34

Caliber.Az-ի հարցազրույցը՝ Միջազգային եվրասիական շարժման վերլուծական բաժնի ղեկավար, ռուս քաղաքագետ Վլադիմիր Կիրեևի հետ։

- Ինչպե՞ս եք գնահատում ամերիկացի դիվանագետ Նենսի Փելոսիի Երևան այցը՝ հայ-ռուսական հարաբերությունների տեսակետից։

- Փելոսին ամերիկյան քաղաքականության նշանային դեմք է, և նրա այցը ազդանշան է բոլոր տարածաշրջանային դերակատարներին, նախ և առաջ Ռուսաստանին։ Ինչպես գիտեք, հայաստանյան քաղաքականության մեջ նշանակալից ամերիկամետ լոբբին գոյություն ունի վաղուց, սակայն 2018 թվականից հետո հենց իշխանության ներսում և դրա շուրջ բացահայտ ծավալվել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու կամ գոնե նվազագույնի հասցնելու և դեպի Ֆրանսիա ու ԱՄՆ վերակողմնորոշվելու մասին երկխոսություն։ Այս ամենը ոչնչացրել և ոչնչացնում է Ռուսաստանի կողմից Հայաստանի, որպես երկարաժամկետ գործընկերոջ նկատմամբ վստահությունը։

Բայց, տեսեք Թուրքիան և Ադրբեջանը ձգտում են ամենատարբեր հարցերում ստանալ Ռուսաստանի աջակցությունը: Թեև Ռուսաստանի շահերը Թուրքիայի և Ադրբեջանի շահերի հետ ամեն ինչում չեն համընկնում, սակայն Մոսկվայի և Երևանի միջև վստահելի հարաբերությունների քայքայման և, ընդհակառակը, Բաքվի և Անկարայի հետ ավելի ինտենսիվ հարաբերությունների ձևավորման մեջ որոշակի դրեյֆ կա։

-Դուք ինչպե՞ս կմեկնաբանեիք Փելոսիի հայտարարությունները հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Մասնավորապես, պաշտպանության ոլորտում համագործակցության առնչությամբ։

- Փելոսիի գլխավոր խնդիրն է՝ Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից և տարածաշրջանից՝ հնարավորության դեպքում վերահսկել Երևանի քաղաքականությունը։ Միաժամանակ ընթանում է Թուրքիայի վրա ճնշումը, որը, ինչպես գիտեք, ՆԱՏՕ-ի գծով գործընկեր է։ Սակայն գնալով Վաշինգտոնի համար դժվար է դառնում Անկարայի վրա ճնշում գործադրելը։ Դեռ մի քանի տարի առաջ նույնիսկ հայկական արևմտամետ քաղաքական միջավայրի ամերիկացի կուրատորները խորհուրդ էին տալիս չխզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ Արևմուտքը՝ ի դեմս ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ֆրանսիայի, ի վիճակի չէ ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Այսօր, ծավալվող գլոբալ հակամարտության՝ փաստորեն երրորդ համաշխարհային պատերազմի սկզբնական փուլում նման հարցերը աստիճանաբար մղվում են հետին պլան։ Գլխավորը թշնամու նկատմամբ հաղթանակն է, թեկուզ ցանկացած զոհաբերության գնով։ Այնպես որ Հայաստանը այս դեպքում սակարկության հերթական առարկա է, ինչպես և Թայվանը, Ուկրաինան, քրդերը և շատ այլ երկրներ ու խմբեր։

-Ինչպիսի՞ն կլինի, Ձեր կարծիքով, Մոսկվայի պատասխան արձագանքը ԱՄՆ-ի հետ Հայաստանի ցուցադրական սիրախաղին եւ Երեւանում հակառուսական տրամադրություններին, ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչերին եւ այլն։

- Ռուսաստանը ձգտելու է պահպանել հարաբերությունները Հայաստանի հետ մի ամբողջ շարք պատճառներով, ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ էմոցիոնալ բարոյական առումով: Տարածաշրջանի բոլոր կողմերի հետ երկխոսության անհրաժեշտությունը՝ խաղաղության հարցի լուծման գրավականն է։ Միաժամանակ, Ռուսաստանի ղեկավարությունը պատրաստ չէ միակողմանիորեն խզել հարաբերությունները գործընկերների հետ։ Համարվում է, որ դա սկզբունքի հարց է։ Հայկական վերնախավի հետ կանցկացվի երկխոսություն, որտեղ կնշվեն այն ռիսկերը, որոնք սպառնում են Հայաստանին ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո, ինչպես նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման տնտեսական հետևանքները։ Սրանք ռացիոնալ փաստարկներ են, բայց այնքան էլ համոզիչ չեն այն մարդկանց համար, ովքեր առաջարկում են Հայաստանի խնդիրները լուծել Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու և ԱՄՆ-ի հետ գործընկերություն հաստատելու հաշվին։

Կարծում եք, որ Մոսկվան կարո՞ղ է թույլ տալ Հայաստանի կողմնորոշման փոփոխությունը դեպի Արեւմուտք։

- Մոսկվան հայկական քաղաքականության վրա ազդելու միանշանակ արդյունավետ մեխանիզմ չունի, ինչպես էլիտաների, այնպես էլ հասարակության մակարդակով։ Այնպես որ, Մոսկվան ի վիճակի չէ կանխել հարաբերությունների խզումը։ Հայաստանը ԱՄՆ-ի և ընդհանուր առմամբ Արևմուտքի համար միայն արտաքին քաղաքականություն վարելու գործիք է, խնդիր, որը դրանով հանդերձ դրվում է՝ տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին, Թուրքիայի վրա ճնշում գործադրել և սպառնալ Իրանին։

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նկատմամբ Հայաստանի քաղաքականությունը կհանգեցնի նրան, որ նա անճարունակ կդառնա Թուրքիայի և Ադրբեջանի առջև, որովհետև ԱՄՆ-ն ուղղակի հակամարտության մեջ չի մտնի ՆԱՏՕ-ի գծով Մերձավոր Արևելքում իր թեկուզ անհնազանդ, բայց շատ նշանակալից դաշնակցի հետ։ Իր հերթին, Ռուսաստանի Դաշնության համար սա կդառնա կարմիր գիծ, որից հետո Հայաստանին աջակցելը կլինի անիմաստ։ Ռուսաստանի և Իրանի համար սա բացասական սցենար է, քանի որ նրանց ազդեցությունը տարածաշրջանում կնվազի։ Նման դասավորության դեպքում հարվածելու են Ռուսաստանի և Իրանի շահերին, ինչը ամենևին չի նշանակում, որ ԱՄՆ-ն կանգնելու է Հայաստանի շահերի պաշտպանությանը։ Ռուսաստանի հետ պայմանավորվածություններից Հայաստանի դուրս գալը կնշանակի Իրանի հետ խզում և, ինչպես նշեցի, նրա վերածում Թուրքիայի նահանգի։

-Որքանո՞վ եք հստակ պատկերացնում Հայաստանի ապագան առանց Ռուսաստանի Դաշնության աջակցության։

- Հայաստանի դեպի ԱՄՆ և ՆԱՏՕ կողմնորոշման դեպքում տեղի կունենա անմիջական հակամարտություն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որոնք կձգտեն Հայաստանին դնել իրենց լիարժեք վերահսկողության տակ։ Իր հերթին, Ռուսաստանը չի ունենա իրավիճակի վրա ազդելու մեխանիզմ, իսկ Իրանը՝ նրան աջակցելու դրդապատճառ։ Առանց Ռուսաստանի և Իրանի Հայաստանը բնականաբար կվերածվի նույնիսկ ոչ թե ամերիկյան միրաժի մի մասի, այլ թուրքական գաղութի, ինչը Հայաստանում շատերի կողմից արդեն դիտարկվում է, որպես ընդունելի լուծում։

Caliber.Az
Դիտումներ: 410

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Դեպի Եվրոպա հայկական ուղին՝ Մոսկվայի փշերի միջով Մասնագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

187
01 Հունիսի 2025 17:04
2

Բաքուն դիմակազերծ է անում «Sputnik-Ադրբեջան»-ին Լրագրություն՝ Լյուբյանկայի մեթոդով

156
01 Հունիսի 2025 15:27
3

Էրդողանը կայցելի Ղարաբաղ

121
01 Հունիսի 2025 09:14
4

Վարդանյանի դատավարության ժամանակ հրապարակվել են դատաբժշկական փորձաքննության արդյունքները ԼՈՒՍԱՆԿԱՐ

113
02 Հունիսի 2025 09:12
5

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Ռուսաստանին զերծ մնալ իրավիճակը սրող հայտարարություններից

104
03 Հունիսի 2025 09:19
6

Շվեյցարիայում «հայկական վենդետայի» ձախողում 4:0, ինչ ցավալի է

93
01 Հունիսի 2025 17:12
7

Դատարանում Արկադի Ղուկասյանը պատմել է Ղարաբաղում հայկական ընկերությունների ապօրինի գործունեության մասին ԼՈՒՍԱՆԿԱՐ

87
01 Հունիսի 2025 09:15
8

Ալիև. Ադրբեջանն ու Ուզբեկստանը արդեն մոտ մեկ տարի պաշտոնական դաշնակիցներ են

84
03 Հունիսի 2025 09:22
9

Կայսերական ուրվականները՝ ընդեմ Բաքվի իրական քաղաքականության Թեյմուր Աթաևի մտորումները

71
02 Հունիսի 2025 18:00
10

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ Նրան բողոք է ներկայացվել

71
02 Հունիսի 2025 17:59
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading