Հայկական թախիծ ֆրանսիացի քրոջ հանդեպ
    Բաքուն փակել է դուռը Մակրոնի առաջ

    Վերլուծություն  30 Նոյեմբերի 2022 - 16:40

    Մաթանաթ Նասիբովա
    Caliber.Az

    Հայաստանը իզուր է փորձում Ադրբեջանի հետ բանակցությունները վերահղել դեպի փարիզյան հուն, որպեսզի Ֆրանսիային դարձնի կարգավորման գործընթացի հիմնական մոդերատոր։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Երևանը պատրաստ է ընդունելի ժամկետում կազմակերպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։

    «Պրահայում կայացած քառակողմ շփումների ընթացքում՝ հաջորդ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Համարում ենք, որ այս ձևաչափով Պրահայում կայացած բանակցությունները բավականին արդյունավետ և կարևոր են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացի համատեքստում։ Հայկական կողմը առաջվա պես շահագրգռված է հարաբերությունների կարգավորմամբ»,- նշել է նա։

    Ֆրանսիային բանակցային գործընթացում ներգրավելու և Փարիզը եվրոպական բանակցային ուղու հիմնական միջնորդ դարձնելու Երևանի ձգտումները միանգամայն հասկանալի են։ Բավական է հիշել, թե ինչպես Պրահայում՝ «Եվրոպական քաղաքական համայնքի» գագաթնաժողովի շրջանակներում առաջնորդների քառակողմ հանդիպման ժամանակ ֆրանսիական կողմը ավանդաբար փորձեց Հայաստանի շահերի լոբբինգ կատարել։ Սակայն Ադրբեջանի նախագահի վճռական դիրքորոշման շնորհիվ Մակրոնին չհաջողվեց Բաքվին դարձնել Հայաստանի կողմից իրականացված սեպտեմբերյան սահմանային միջադեպերի մեղավոր, և արդյունքում Պրահայի բանակցություններից հայկական կողմի ակնկալիքները պայթեցին օճառի պղպջակի պես։ Որովհետև վերջնական հայտարարությունում Ադրբեջանն ու Հայաստանը ճանաչել են փոխադարձ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Դրանում նշված ինքնիշխանության սկզբունքը դարձել է նրա հաստատումը, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ։

    Այսպիսով, Պրահայի հանդիպման արդյունքով Բաքուն վաստակել է հերթական դիվանագիտական բոնուսներ, քանի որ դրա արդյունքները միանշանակ խոչընդոտեցին՝ միմյանց ինքնիշխանությունը և սահմանների անձեռնամխելիությունը փոխադարձ ճանչելը ենթադրող խաղաղության օրակարգը տորպեդահարելու Հայաստանի ջանքերին։

    Սակայն, չնայած Պրահայում Հայաստանի ձախողմանը՝ Փարիզի գործոնը Երեւանի համար բանակցություններում իր շահերը առաջ մղելու միակ հնարավորությունն է, հետևաբար կասկած չկա, որ Երեւանը հետագայում ևս հույսը կդնի Ֆրանսիայի հովանավորության վրա։ Փաստորեն դա է հաստատում նաև Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Ֆրանսիայի նախագահի մայրցամաքային Եվրոպայի և Թուրքիայի հարցերով խորհրդական Իզաբել Դյումոնի, Ֆրանսիայի ԱԳՆ մայրցամաքային Եվրոպայի վարչության ղեկավար Ֆրեդերիկ Մոնդոլոնին և փոխծովակալ Քրիստոֆ Լուկասի հետ Փարիզում երեկվա հանդիպումը: Հայկական լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգության օրակարգի մի շարք հարցերի շուրջ, որին Գրիգորյանը հերթական անգամ հնչեցրել է «Հարավային Կովկասում խաղաղություն պահպանելու Երևանի պատրաստակամության մասին» հերթապահ հայտարարությունը։

    Բաքուն իր հերթին չի թաքցնում իր դժգոհությունը Ֆրանսիայի կողմնակալ քաղաքականությունից, որի մասին մեկ անգամ չէ, որ կոշտ և կտրականապես արտահայտվել է Ադրբեջանի նախագահը։ Այսպես, նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 25-ին ելույթ ունենալով «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովում, անհրաժեշտ է համարել հայտնել Փարիզի ապակառուցողական դիրքորոշման փաստերի մասին։

    «Պրահայում հանդիպումից մեկ շաբաթ էլ չանցած՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը իր հարցազրույցում քննադատել է Ադրբեջանին՝ մեզ մեղադրելով մի բանի մեջ, որը մենք չենք արել։ Դրան հաջորդել է բոլորին հայտնի Ֆրանսիայի սենատի բանաձեւը, որը հանդիսանում է բացարձակապես անընդունելի եւ վիրավորական։ Սրանից հետո սպասվում է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը կընդունի ևս մեկ հակաադրբեջանական բանաձեւ։ Ֆրանսիայի կողմից Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի միջոցով մեզ վրա հարձակվելու փորձ է եղել։ Սա անընդունելի է, քանի որ Ֆրանկոֆոնիան հանդիսանում է հումանիտար կազմակերպություն»,- հայտարարել է նախագահ Ի.Ալիևը։

    Պետության ղեկավարը ընդգծել է, որ ադրբեջանական կողմը ունի Ֆրանսիայի կողմից Հայաստանի հետ տանդեմում կազմված սկզբնական տեքստը, որը, նրա խոսքով, լի է մեղադրանքներով ու զրպարտություններով։ «Բայց մենք բարեկամներ ունենք ոչ միայն Չմիավորման շարժման մեջ, այլ նաև Եվրոպայում։ Այսպիսով, այդ հակաադրբեջանական բանաձեւը հանդիսանում է ինչ որ ձեւական բան» ։

    Հաշվի առնելով այս ամենը, հասկանալի է, որ Ֆրանսիան չի կարող մասնակցել խաղաղության գործընթացին։ Սա նշանակում է, որ դեկտեմբերի 7-ի հանդիպումը չի կայանա, ինչի մասին և հայտարարել է նախագահ Ալիեւը։ «Տեսնենք, թե ով կկատարի միջնորդի դեր և որ հարթակում»,- միանշանակ հայտարարել է Իլհամ Ալիեւը՝ նշելով, որ Բրյուսելի հանդիպմանը Մակրոնի մասնակցության մասին Փաշինյանի կողմից առաջարկված պայմանը դիտարկում է, որպես «խաղաղության բանակցությունները խաթարելու փորձ»։

    Այսինքն, պաշտոնական Բաքուն հիմնավորելով բացատրել է իր դիրքորոշումը Ֆրանսիայի նկատմամբ։ Փարիզին ուղղված Բաքվի կտրական մերժումը ծանրակշիռ պատճառներ ունի նաև նրա համար, որ Ֆրանսիան, ադրբեջանական տարածքների գրեթե 30 տարվա օկուպացիայի ընթացքում չի դադարել լոբբինգ անել Հայաստանի շահերը, ընդ որում տիրապետելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի մանդատին, այսինքն չեզոքություն պահապանելու խաղաղապահի պարտավորությունը։

    Ֆրանսիական կողմը մեր երկրի նկատմամբ նմանատիպ կանխակալ վերաբերմունքը շարունակում է դրսևորել նաև հետկոնֆլիկտային ժամանակաշրջանում, ինչը ցույց է տալիս Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ նախատեսող Ֆրանսիայի սենատի վերջերս ընդունած բանաձևը։ Մինչդեռ Պրահայի հանդիպումից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը բանակցություններ անցկացրին Սոչիում, որտեղ հիանալի շփվել են առանց Մակրոնի միջնորդության։ Բրյուսելում նախորդ բոլոր հանդիպումները նույնպես անցկացվել են եռակողմ ձևաչափով. Ալիև, Միշել, Փաշինյան։ Այս ֆոնին բանակցային գործընթացին ամեն կերպ խցկվելու Ֆրանսիայի փորձերը թվում են առնվազն անհեթեթ, հատկապես հաշվի առնելով ևս մեկ ոչ պակաս կարևոր նրբերանգ։

    Հետկոնֆլիկտային ժամանակահատվածում հայ-ադրբեջանական բանակցությունների կարգավորման գործընթացի նկատմամբ հետաքրքրությունը հստակ տեսանելի է ոչ միայն ռուսական և եվրոպական ուղղություններով, այլ նաև ԱՄՆ-ի կողմից։ Այն մասին, որ Վաշինգտոնը պատրաստ է ամեն կերպ աջակցել դրան՝ հայտարարել է նաև Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիկերը։ «ԱՄՆ-ը աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը և կոչ է անում նոր տարում պահպանել այս թափը»,- Բաքու կատարած այցի արդյունքներով հայտարարել է Ֆիլիպ Ռիկերը։

    Հետաքրքիրն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ՝ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից (նոյեմբերի 7-ին Բլեր Հաուսում) առաջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ նույնպես նշված է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին, և նշվում է, որ «Ուղիղ երկխոսությունը՝լավագույն ուղի է դեպի ամուր խաղաղության»։

    «Ուղիղ երկխոսությունը՝ լավագույն ուղղի է դեպի ամուր խաղաղության, եւ մենք շատ ուրախ ենք աջակցել դրան: ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ 1991-ին անկախության վերականգնումը եղել է կենսական կարևոր պահ երկու երկրների իրավունքների ապահովման համար, իրավունքներ, որոնց մենք վճռականապես աջակցում ենք»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը։

    Ակնհայտ է, որ հակամարտող կողմերին և միաժամանակ ի դեմս Ռուսաստանի և Եվրոպայի միջնորդներին ուղղված այս ողջ աջակցության ուղերձը այն մասին է, որ Բաքուն և Երևանը կարող են գլուխ հանել առանց երրորդ երկրների մասնակցության։ Նման մոտեցումը, իմ կարծիքով, հանդիսանում է ամենառացիոնալը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։

    Ըստ Ռուսաստանի Դաշնության Քաղաքական և սոցիալական տեխնոլոգիաների լաբորատորիայի ղեկավար Ալեքսեյ Նեժիվիի կարծիքի, որը նա արտահայտել է Caliber.Az-ի հետ զրույցում, Հայաստանը հանդիսանում է Ֆրանսիայի ձեռքում Թուրքիայի վրա ազդելու միակ լծակ։

    «Ֆրանսիայում սուր է դրված էներգետիկ անվտանգության հարցը և, համապատասխանաբար, միջերկրածովյան էներգիայի բոլոր աղբյուրները դեմ են առնում Թուրքիային։ Իսկ Էրդողանը ամենևին էլ Արեւմուտքի բարեկամը չէ եւ իր քաղաքականությունը վարում է հենվելով միայն երկրի ազգային շահերի վրա։ Հաշվի առնելով, որ Ֆրանսիան չի կարող դիմել Ռուսաստանին, մնում է միայն Հայաստանը, որի միջոցով Փարիզը փորձում է լուծել սեփական խնդիրները։

    Հայաստանը նույնպես հասկանում է, որ նրան չի սպառնում բարեկամությունը ո՛չ Բաքվի, ո՛չ Անկարայի հետ, այնպես որ սա հենց այն դեպքն է, երբ Փարիզի և Երևանի շահերը համընկնում են, չէ որ Հայաստանը փաստացի ոչ մեկին պետք չէ, այդ թվում նաև Արևմուտքին։ Բաքուն արդարացի է հայտարարել՝ Ֆրանսիան, որպես բանակցային գործընթացի մասնակցի անթուլատրելիության մասին, բայց պետք է հասկանալ, որ որքան Ադրբեջանն ու Թուրքիան զայրանան, այնքան Հայաստանը կձգտի, որ Ֆրանսիան դառնա միջնորդ հայ-ադրբեջանական բանակցություններում»,- ասել է ռուս փորձագետը, նշելով, որ աշխարհում ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի, մասնավորապես Ուկրաինայում պատերազմի ֆոնին առավելապես հավանական է Ադրբեջանի և Թուրքիայի մերձեցումը Ռուսաստանին, որը հանդիսանում է Բաքվի և Երևանի միջև բանակցություններում գլխավոր միջնորդ՝ հակառակ այս նախաձեռնությունը նրանից խլելու Փարիզի փորձերին։

    Caliber.Az

    Դիտումներ: 64

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Երեւանը ստիպված է լինելու պատասխան տալ Մոսկվային Մայիսը թեժ է լինելու

23 Ապրիլի 2024 - 15:49

Շոու՝ կանխատեսելի ավարտով Հայաստանը պարտավոր է կատարել պայմանավորվածությունները

22 Ապրիլի 2024 - 17:38

Արևմուտքը կանգնած է պատասխանի առաջ Caliber.Az-ի հետաքննության հետքերով

19 Ապրիլի 2024 - 15:30

Վաշինգտոնի կեղծավորությունը Եվ իրականությունը չընդունելը

19 Ապրիլի 2024 - 13:45

ԱՄՆ Պետդեպը դժգոհ է Caliber.Az-ի հետաքննությունից Փաստերը համառ բաներ են

18 Ապրիլի 2024 - 15:48

Հետահարված խփող փաստ ՌԽՔ. առաքելությունը ավարտված է

18 Ապրիլի 2024 - 14:52
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Պատմական պահ. Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղադրվել է առաջին սահմանային սյունը

    23 Ապրիլի 2024 - 18:30

    Նախագահ Ալիևի կարևոր ուղերձները՝

    ՈՒՂԻՂ

    23 Ապրիլի 2024 - 18:20

    Ավելացել է զբոսաշրջիկների հոսքը Ադրբեջան

    23 Ապրիլի 2024 - 17:47

    Դրական ներդրում՝ Բաքվի և Մոսկվայի միջև ռազմավարական գործընկերության զարգացման մեջ

    Հաջիևը՝ Ալիևի Ռուսաստան այցի մասին

    23 Ապրիլի 2024 - 17:15

    Տանկային ստորաբաժանումների մրցումներ. ադրբեջանական բանակն ուժեղացնում է մարտական ​​պատրաստությունը

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    23 Ապրիլի 2024 - 16:52

    Ալիև. Մենք ավելի մոտ ենք խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, քան երբևէ

    23 Ապրիլի 2024 - 16:41

    Ադրբեջանում արտադրվել է ավելի քան 7 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա

    Այս տարի

    23 Ապրիլի 2024 - 15:58

    Երեւանը ստիպված է լինելու պատասխան տալ Մոսկվային

    Մայիսը թեժ է լինելու

    23 Ապրիլի 2024 - 15:49

    Մամեդով. Հայաստանի հայցը չի համապատասխանում Միջազգային դատարանի իրավասությանը

    23 Ապրիլի 2024 - 15:29

    Սլովենիան ողջունում է Բաքվի և Երևանի միջև կնքված համաձայնագիրը

    23 Ապրիլի 2024 - 15:22

    Պետքարտուղարություն. Իրանում էթնիկ ադրբեջանցիները խտրականության են ենթարկվում

    23 Ապրիլի 2024 - 13:03

    Կետերի և գծերի միջև. Ադրբեջանն ու Հայաստանը սկսել են ճշտել սահմանները

    23 Ապրիլի 2024 - 12:55

    COP29-ի նախագահը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    23 Ապրիլի 2024 - 12:29

    Մեծ վերադարձ. ևս 39 ընտանիք վերադառնում է Ֆիզուլի

    23 Ապրիլի 2024 - 12:25

    Հորդանանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագրի կնքումը

    23 Ապրիլի 2024 - 12:02

    Ջեյհուն Բայրամովը մեկնել է Չեխիա

    23 Ապրիլի 2024 - 11:26

    Վրաստանը ողջունում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը

    23 Ապրիլի 2024 - 11:05

    Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերումը համապատասխանում է տարածաշրջանում առկա իրողություններին. Պեսկով

    23 Ապրիլի 2024 - 10:40

    Իլհամ Ալիև. Մենք հպարտ ենք, որ ադրբեջանցի մասնագետները ակտիվ մասնակցություն են ունեցել ԲԱՄ-ի կառուցմանը

    23 Ապրիլի 2024 - 10:34

    Նախագահ. Ադրբեջանի և ՌԴ միջև բարեկամական հարաբերությունների հիմքը դրել են Վլադիմիր Պուտինն ու Հեյդար Ալիևը

    23 Ապրիլի 2024 - 10:10

    «Առաջին ալիքը» ռեպորտաժ է պատրաստել Ալիևի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի մասին

    23 Ապրիլի 2024 - 09:58

    Հեյդար Ալիևի գործոնը միշտ կարևոր դեր է խաղացել և կխաղա ՌԴ և Ադրբեջանի միջպետական հարաբերություններում. Իլհամ Ալիև

    23 Ապրիլի 2024 - 09:35

    Պուտին. Հեյդար Ալիևն ամեն ինչ արեց, որպեսզի ԲԱՄ նախագիծը կայանա

    23 Ապրիլի 2024 - 09:12

    Իրան. Օտարերկրյա զորքերի մուտքը Հարավային Կովկաս չի նպաստում կայունության հաստատմանը

    22 Ապրիլի 2024 - 19:10

    Քաղաքագետ Մկրտչյան. Ցուցարարները՝ խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու օրինական իրավունք են տալիս Ադրբեջանին

    22 Ապրիլի 2024 - 18:21

    Ադրբեջանի նախագահ. Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանում Հեյդար Ալիևի հիշատակի նկատմամբ վերաբերմունքը

    22 Ապրիլի 2024 - 18:18

    Սարմատները, թուրքերը և արդիականությունը

    Զրույց՝ Դմիտրի Չերնիշևսկու հետ

    22 Ապրիլի 2024 - 18:07

    Խանքենդին զենքից մաքրելը նորանոր ռազմաավար է բերում

    ԹՎԵՐ՝ Ադրբեջանի ՆԳՆ-ից

    22 Ապրիլի 2024 - 18:02

    Պեսկով. Ռուսական բազան դուրս բերելու Հայաստանի ցանկության մասին ազդանշաններ չկան

    22 Ապրիլի 2024 - 18:01

    Պուտին. Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա

    22 Ապրիլի 2024 - 17:44

    Շոու՝ կանխատեսելի ավարտով

    Հայաստանը պարտավոր է կատարել պայմանավորվածությունները

    22 Ապրիլի 2024 - 17:38

    ANAMA-ն զեկուցել է ականազերծման աշխատանքների ընթացքի մասին

    22 Ապրիլի 2024 - 17:35

    Ղարաբաղում հերթական հայկական զենքի պահոց է հայտնաբերվել

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    22 Ապրիլի 2024 - 17:34

    Պուտինը՝ ԲԱՄ-ի կառուցման գործում Հեյդար Ալիևի նշանակալի դերի մասին

    22 Ապրիլի 2024 - 17:01

    Պեսկով. Ադրբեջանը Ռուսաստանի մեծ բարեկամն ու դաշնակիցն է

    22 Ապրիլի 2024 - 16:36

    Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանների սահմանազատման համաձայնագիրը

    22 Ապրիլի 2024 - 16:28

    Ջրային ռեսուրսների պետական ​​գործակալությունը և BP-ն նախագծեր կիրականացնեն Ադրբեջանի շրջաններում

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    22 Ապրիլի 2024 - 16:16

    ՀԱՊԿ. ներքին պատերազմներ և ռազմական դաշինքի ապագան

    Սաբիթովն և Մուլլոջանովը՝յ Caliber.Az-կայքում

    22 Ապրիլի 2024 - 15:55

    Ֆարիդ Շաֆիևը՝ Չինաստանի հետ համագործակցության մասին

    22 Ապրիլի 2024 - 15:49

    Հայ սակրավորները սկսել են ականազերծել Ասքիփարա գյուղի մոտակա տարածքները

    22 Ապրիլի 2024 - 15:18

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ