Սիրո դաժան խոսքեր
Ռուսական ուղերձները Երևանին
Վերլուծություն 12 Ապրիլի 2023 - 11:23
Murad Abiyev Caliber.Az |
Վերջին օրերին, Կրեմլից պաշտոնական Երևանի արագացող տարաբաժանման ֆոնին՝ Հայաստանի վրա Ռուսաստանի դիվանագիտական ճնշումը բացահայտ ուժեղացել է։ Առաջ անցնելով, կարող ենք եզրակացնել, որ Կրեմլի հռետորաբանության ընդհանուր երանգը բացահայտում է ծագած մարտահրավերների առաջ Մոսկվայի որոշակի շփոթությունը: Համենայնդեպս ուշադրություն է գրավում բացահայտ մանիպուլյատիվ գործելակերպով անորոշ ձևակերպումների համադրությունը։ Այժմ հերթականությամբ։
Ապրիլի 7-ին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հարցազրույց է տվել հայկական լրատվամիջոցներին։ Դիվանագետը սկսել է բավականին փքուն ձևով. «Կար և կա նրա ըմբռնումը, որ մեր հարաբերությունները պետք է զարգանան այնպիսի բնույթով, որպեսզի առավելագույն աստիճանով համապատասխանեն մեր երկրների շահերին, նպաստեն այն խնդիրների լուծմանը, որոնք կանգնած են մեր երկրների առջև։ Ես կարծում եմ, որ այս առումով դժվար է խոսել տարաձայնությունների մասին»։
Չափազանցություն չի լինի եզրակացնել, որ նման դասական դիվանագիտական հռետորաբանությունը, տարաձայնությունների իր ընդգծված անհամոզիչ ժխտողականությամբ բացահայտում է ոչ այլ ինչ, քան հենց խորը պառակտումներ:
Սակայն գլխավորը, Կոպիրկինի կարծիքով, ոչ թե այդ մարտահրավերների առկայությունն է, այլ «երկու կողմերից՝ այս մարտահրավերներին պատշաճ արձագանքելու, դարերի ընթացքում կազմավորված և ոչ այնքան պետությունների, որքան ժողովուրդների, մարդկանց փոխհարաբերությունների հետ կապված այդ հարաբերությունները, մարդկանց միջև փոխհարաբերությունները պահապանելու քաղաքական կամքի առկայությունն է»։
Կարող ենք, իհարկե, սխալվել, բայց այստեղ դեսպանը, այսպես ասած, զգուշությամբ է մոտենում Երեւանում հատուկ համառության դեպքում Ռուսաստանում հայկական սփյուռքի դեմ հնարավոր բռնաճնշումների հեռանկարին։
Այնուհետև նա, ավելի հստակ է ուրվագծում խնդիրը. «Եթե վերցնենք դիրքորոշումներում տարբերությունների կոնկրետ օրինակը, ապա դա տարածաշրջանի գործերում երրորդ դերակատարների ակտիվ ներգրավումն է։ Այստեղ Մոսկվան ունի այս բաների վերաբերյալ իր տեսակետը, որը նա չի թաքցնում։ Մասնավորապես, կողմերը տարբեր մոտեցումներ ունեն Հայաստանում ԵՄ-ի դիտորդական առաքելության գործունեության նկատմամբ»։
Բայց հետո Կոպիրկինը կրկին «ընկրկում է». «Մենք մեր դիրքորոշումը, այդ թվում նաև բարձր քաղաքական մակարդակով, միանշանակ արտահայտել ենք, բայց, կրկնում եմ, սա երկու ինքնիշխան պետությունների միջև մեր հարաբերությունների մի մասն է, որը, համոզված եմ, չի դիպչում մեր հարաբերությունների հիմնական սկզբունքներին»։
Եվ վերջապես, բառացիորեն արդարանալով նախորդ արտահայտությունների չափազանց կոմպլեմենտար տոնայնության համար, նա փորձում է, ինչպես ասում են, սեղմել պտուտակները, բայց և հապճեպ ընդգծել, որ Ռուսաստանի և Հայաստանի ռազմական համագործակցությունը կասկածի տեղիք չի տալիս։
«102-րդ ռազմաբազան շարունակում է գործել, մեր սահմանապահների թիվն ավելացել է, հայ-ադրբեջանական սահմանի շրջաններում կան դիտակետեր։ Անշուշտ, Ղարաբաղում մեր խաղաղապահ ուժերը հանդիսանում են տարածաշրջանային անվտանգության ապահովման կարեւոր գործոն։ Ցավոք, ժամանակ առ ժամանակ զորախմբի հասցեին հնչում են քննադատական արտահայտություններ, սակայն դա չի ժխտում այն փաստը, որ այն հանդիսանում է Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության և ապրելակերպի ապահովման գործում առանցքային գործոն։ Նույնիսկ հիմա, երբ «միջանցքը» փակ է, խաղաղապահները չափազանց կարևոր դեր են խաղում հումանիտար ճգնաժամը կանխելու գործում, օգնելով այնտեղ հասցնել կենսական նշանակություն ունեցող բեռներ և ապրանքներ»։
Առկա է բոլոր հայերի ցավոտ տեղ՝ տխրահռչակ «անվտանգության հարցը» քերծելու ցանկություն։ Եվ եթե դեսպանը դա արեց չափազանց դիվանագիտորեն, ինչպես և դա պետք է, ապա Հայաստանի վրա ռուսական ճնշման հաջորդ դերակատարը պարզապես քարը քարի վրա չթողեց միջպետական ֆորմալ ռեւերանսից։ Խոսքը փորձագետ Ալեքսանդր Արտամոնովի մասին է։ Հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում նա արտահայտվել է այն ոգով, որ եթե հայերը չեն ցանկանում Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում, ապա պետք է պատրաստ լինեն նրան, որ ապրելու են Իրավանի խանությունում, որի հողի վրա, փաստորեն և, կառուցվել է հայկական պետությունը։ Նա նաեւ հայտարարել է, որ ռուս խաղաղապահների փաստացի բացակայության դեպքում ադրբեջանցիները հայերին արագ կհիշեցնեն Խոջալուի մասին։
Սա, իհարկե, հռետորական հնարք է։ Ռուս քաղաքագետները, ինչպես նաև այս երկրի իշխանությունների ներկայացուցիչները գիտեն, որ Ադրբեջանը հեռու է խաղաղ բնակչության շրջանում արյունահեղություն կազմակերպելու մտքից, սակայն այս մտացածին սպառնալիքը օգտագործում են որպես հայ հասարակության վրա ճնշում գործադրելու ամենահասարակ գործիք։ Ուղերձը պարզ է՝ բացի Ռուսաստանից ձեզ ոչ ոք չի փրկի, ինչ էլ որ ձեզ խոստանան։
Նման հնարքի ծայրահեղ կոշտությունը, թերեւս, վկայում է այն մասին, որ Հայաստանում իր ազդեցության պահապանման համար իրական լծակները գնալով Մոսկվայի մոտ ավելի են քչանում։ Նման եզրակացության է հրում նաև անցյալ շաբաթ, «Դիվանագիտություն-ալֆա. ներկայի մարտահրավերները և ապագայի պատկերը» համաժողովին մասնակցելու համար Երևան ժամանած ռուս քաղաքագետ, ՄՄՀՊՀ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովի հայտարարությունները։ Միջոցառումից հետո Մարկեդոնովը աչքի է ընկել հայկական մամուլում մի շարք հայտարարություններով, որոնք կրում են որոշակի ներողություն խնդրող բնույթ։ Հայկական շահերի վաղուցվա լոբբիստը կարծես թե ներողություն է խնդրում նոր իրողություններում դրանք առաջ մղելու անհնարիության համար։
Փորձագետը անկեղծորեն դժգոհել է նրանից, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի առաջնահերթության պայմաններում Ռուսաստանը չի կարող «Հայաստանին տալ այն, ինչը նա ուզում է»։ Նա նաև հայտարարել է, որ «չարժե հայ-ռուսական հարաբերությունների վիճակը բնորոշել որպես ճգնաժամ կամ փակուղի, խոսքը խնդրահարույցության, և՛ ընդհանրապես տարածաշրջանում, և՛ երկողմ հարաբերություններում իրավիճակը այլ կերպ գնահատելու փորձերի մասին, և այլն»։
Պարզաբանելով միտքը՝ քաղաքագետն ասել է, որ Ռուսաստանը չի ցանկանում երկրորդ ճակատի բացելը և Թուրքիային ու Ադրբեջանին ինչ-որ հակառուսական կոալիցիայի մեջ ներքաշելը։ «Հայաստանը լուծում է ավելի շատ, միգուցե, համեստ խնդիրներ, և դա ոչ վատ է, ոչ լավ։ Մենք տարբեր ենք ծավալով, ունենք տարբեր օպտիկա»,- Երևանի համար տխուր իրականություն է արձանագրել Մարկեդոնովը։
Սկսելով առողջության համար կենացով, սիրաշահելով հայկական ինքնասիրությունը և հարգանք դրսևորելով հանրապետության ինքնիշխան շահերի նկատմամբ՝ փորձագետը դեսպանի հետ համահունչ մատնանշում է Հայաստանի կախվածությունը, ինչպես սիրում են կրկնել Երևանում, «էկզիստենցիալ ռիսկերից»։ «Ի՞նչ է ուզում Երևանը։ Երևանը ուզում է որոշակիություն, ռուսական հստակ աջակցություն հայկական կողմից ձեռնարկվող գործողություններին և պաշտպանություն, երբ նա դեմ առ դեմ մենակ մնա Բաքվի և Անկարայի հետ։ Ի՞նչ է ուզում Ռուսաստանը։ Նույնպես որոշակիություն, որպեսզի Երևանը չփորձի վարել դիվերսիֆիկացված քաղաքականություն և փոխհատուցել որոշ խնդիրներ, որոնք Երևանի տեսանկյունից առաջանում են Հայաստանի ազգային անվտանգության ոլորտում, որպեսզի Հայաստանը լինի միայն Ռուսաստանի հետ և չնայի, առաջին հերթին դեպի Արևմուտք։ Դիրքորոշումներում ծագում են որոշակի տարաձայնություններ»,- Մարկեդոնովը փորձել է հայերին մի թեթև վախեցնել։
Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ Սերգեյ Լավրովի հետ Արարատ Միրզոյանի վերջին հանդիպումից հետո, որը տեղի ունեցավ հայ նախարարի Մոսկվա այցի չեղարկման պատճառով դադարից հետո (2022թ. դեկտեմբերին), որոշակի առաջընթաց այնուամենայնիվ կա։ «ՀԱՊԿ-ի առաքելությունը, օրինակ։ Դեռ մեկ ամիս առաջ երկու կողմից ինչ կծու խոսքեր էին ասվում, իսկ հիմա հռետորաբանության որոշ շեշտադրումները մեղմացել են»,- կարծում է մոսկվացի փորձագետը։
Ինչպես տեսնում եք, այստեղ Մարկեդոնովը նորից քաղցրաբլիթ է առաջ քաշել՝ ընթացքում խոստովանելով, որ Ռուսաստանի հասցեյին Հայաստանի «հեգնանքները» իբր ընդունված կարգ է, ինչը, պետք է խոստովանել, «սյուզերան-վասալ» հարաբերությունների համատեքստում ինչ-որ տեղ չի համապատասխանում կայսերական մտածելակերպի տրամաբանությանը։
Այնուամենայնիվ, անդրադառնալով ՀԱՊԿ-ի հարցին՝ Մարկեդոնովը թույլ տվեց մի շատ հետաքրքիր վերապահում. «Այս կազմակերպությունը միջպետական է։ Բացի Ռուսաստանից ու Հայաստանից, կան մի քանի երկրներ, որոնք ունեն իրենց մոտեցումները, յուրաքանչյուրն ունի իր լուրջ բեռը»,- ճշտում է քաղաքագետը։ Մարկեդոնովը չբացառեց, որ սեփական դժվարությունների բացակայության դեպքում ՀԱՊԿ-ի անդամ երկրները, հնարավոր է, իրենց լրաբեռնեին Հայաստանի խնդրով, «բայց նրանք չեն ուզում, փորձում են իրենց հեռու պահել»։
Ուշագրավ է, որ առաջին անգամ Ռուսաստանի ներկայացուցիչների կողմից, թեև ոչ պաշտոնական, բայց, իհարկե, Կրեմլին մոտ կանգնած, բարձրաձայնվում է ՀԱՊԿ երկրների միջև կոնսենսուսի հետ կապված խնդիրների առկայության մասին։
Միանգամայն հնարավոր է թույլ տալ ենթադրություն, որ, հավանաբար, ՀԱՊԿ-ի կուլուարներում Ռուսաստանը հորդորում է անդամ մյուս երկրներին՝ համոզելու նրանց իրենց զինվորականներին ուղարկել Հայաստան՝ ռուսական կոնտինգենտը համալրելու համար, որը, ամենայն հավանականությամբ, ուկրաինական պատերազմի պայմաններում չի բավարարում։ Եվ այստեղ Ռուսաստանը կանգնում է խնդրի առաջ։ Բելառուսը, ամենայն հավանականությամբ, չի դիտարկում նման գործողություններ՝ ինչպես Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերությունների, այնպես էլ ուկրաինական հակամարտության պայմաններում իր բանակը առավելագույն մարտական պատրաստության վիճակում պահելու անհրաժեշտության պատճառով, ներառյալ քանակական գործոնը։ ՀԱՊԿ մնացած երկրներից, որոնք հիպոթետիկորեն ընդունակ են զորքեր ուղարկել, երկուսը` Ղազախստանն ու Ղրղզստանը, թյւրքական են: Դժվար թե Հայաստանը, այո և ինքը՝ Ռուսաստանը, ցանկանան թուրքական կոնտինգենտի առկայությունը, քանի որ դա կնշանակի սեփական ձեռքերով կուտակում ստեղծել Հայաստանում թուրքական ապագա ռազմական ներկայության համար։ Այսպիսով, բացառման մեթոդով ՀԱՊԿ միակ երկիրը, որի ռազմական ներկայությունը Ռուսաստանն ու նրա արբանյակը կարող էին հանդուրժել Ադրբեջանի հետ սահմանին՝ Տաջիկստանն է։ Այստեղ մենք թույլ կտանք զգուշավոր ենթադրություն, որ Իլհամ Ալիևի և Էմոմալի Ռահմոնի կողմից՝վերջերս Ադրբջանի նախագահի Դուշանբե կատարած այցի ժամանակ քննարկված այլ հարցերի թվում, հավանաբար, դիտարկվել է նաև այդ հեռանկարի հարթեցման հարցը։
Ամփոփելով Մարկեդոնովի հայտարարությունները՝ մեջբերենք նրա խորհուրդը Հայաստանի իշխանություններին, որ «պետք է հաճախակի հանդիպել»։ «Երբ կան դադարներ, դրանք հաճախ լրացվում են ոչ թե առաջին դեմքերով, ոչ թե պաշտոնյաներով, այլ տարբեր խաղացողներով, ովքեր ունեն իրենց շահերը, իրենց պատվիրատուները, և ձևավորվում է ոչ այնքան հաճելի տեղեկատվական միջավայր։ Այն ձևավորում է ոչ Երևանը, ոչ Մոսկվան, խաղի մեջ են մտնում Տելեգրամները, բլոգերները, ֆեյսբուքականները, տարբեր գործող քաղաքական գործիչներ, Թուրքիան Ադրբեջանի հետ, ձևավորելով տեղեկատվական աղմուկ, որի մեջ եփելը տհաճ է։ Խնդիրներ միշտ էլ լինում են, միասին դրանք կհաղթահարենք»,- բարեկամական ձեռք է մեկնում փորձագետը։
Հերթական անգամ Թուրքիային և Ադրբեջանին օգտագործելով որպես հայերի համար գլխավոր սպառնալիք, Մարկեդոնովը կարծես թե Երևանը կանգնեցրեց փաստի առաջ՝ «մենք միասին կհաղթահարենք դրանք»։ Արդյոք այս շրջանառությունը մանիպուլյատիվ ճնշում է, թե Մոսկվայի և Երևանի միջև չասված համաձայնության փաստի հասարակ արձանագրում, ցույց կտա ժամանակը։ Դրանով հանդերձ, ընդհանուր առմամբ, ռուս փորձագետի արտահայտությունների տոնայնությունը ավելի շուտ արտահայտում է հայ հասարակությանը հավատարմության անհրաժեշտության մեջ համոզելու անվստահությունը։ Սա լավ զգացել է հեռուստաալիքներից մեկի հայ լրագրողը (լրագրողի անվան և ալիքի անվան մասին տեղեկություն չունենք, քանի որ ցանցում շրջանառվող տեսանյութը հաղորդման կարճ դրվագ է և տևում է երկու րոպեից պակաս), ով բառացիորեն, հակառակ լրագրողական էթիկայի բոլոր սկզբունքներին, կոպտորեն ճնշում գործադրեց փորձագետի վրա՝ իր ամբողջ տեսքով ցույց տալով, որ նա «անհեթեթություն է մանրացնում և ասելու բան չունի» և, ընդհանրապես «եկել է, որ մեր ականջներին լապշա կախի»։ Նման պայմաններում փորձագետին «կռահած» լրագրողը պատվի խնդիր համարեց չլսել զրուցակցին՝ ընդհատելով նրան խոսքի մեջտեղում և փորձելով ստիպել նրան պատասխանել «այո կամ ոչ» ոգով, կարծես թե ՄՄՀՊԻ-ի պրոֆեսորը լիազորված է նման հարցերին պատասխանելուն:
Ինչպես արդեն նշվել է վերևում, ռուսական «փորձագիտական-դիվանագիտական դեսանտի» հռետորաբանությունը դես ու դեն է ընկնում Երևանի ականջները շոյող հայկական կողմի շահերի ճանաչման և նրան էլ բացահայտ վախեցնելու միջև։ Ցույց տալով, սակայն, ՀՀ-ի ոչ բարեկամական քաղաքականության կոնկրետ գործողությունների ծրագրի ակնհայտ բացակայությունը։ Մնում է ենթադրել, որ վերջինս, որսալով այս նրբերանգը, կշարունակի շարժվել դեպի երրորդ դերակատարները։ Այնուամենայնիվ, հաճախ խոսքերն անհրաժեշտ են միայն նրա համար, որպեսզի թաքցնել մտադրությունները։ Թե ինչ միջոցներով է Ռուսաստանը ապահովելու իր կովկասյան վասալի հավատարմությունը, կիմանանք մոտ ապագայում։
Ոչ մի դեպքում ռուս դիվանագետների և փորձագետների հետ չհամաձայնվելով «թուրքական սպառնալիքի» հարցում, միևնույն ժամանակ արձանագրում ենք, որ Փաշինյանի թիմի սիրախաղը եվրոպական առաքելությունների, ինչպես նաև Իրանի հետ, միայն խորացնում է առանց այն էլ ծանր իրավիճակը Հարավային Կովկասում, որի պայթյունի դեպքում Հայաստանը կդարձնի մարտի դաշտ, վերջ կդնի նրա պետականությանը և, ի տարբերություն երևակայական «թուրքական էկզիստենցիալ սպառնալիքի», իրականում հարյուր հազարավոր հասարակ հայերի կդնի գոյատևման եզրին։
Caliber.Az
Դիտումներ: 91
1
|
Հիքմեթ Հաջիև. Մնա՛ ս բարով Մենենդես
23 Սեպտեմբերի 2023 - 11:4288 Դիտումներ
|
2
|
Ղարաբաղի հայ բնակիչ. Ես ադրբեջանցիներից միայն լավ բան եմ տեսել
25 Սեպտեմբերի 2023 - 12:5076 Դիտումներ
|
3
|
Oxu.Az. Ռուբեն Վարդանյանը փորձել է փախչել Ղարաբաղից՝ կնոջ կերպարանք ընդունած
25 Սեպտեմբերի 2023 - 12:4565 Դիտումներ
|
4
|
Խանքենդին միացվել է Ադրբեջանի էներգետիկ համակարգին ՏԵՍԱՆՅՈՒԹ
25 Սեպտեմբերի 2023 - 09:0652 Դիտումներ
|
5
|
Ալիև. Հինգ օր առաջ Ադրբեջանը լիովին ապահովեց իր ինքնիշխանությունը
25 Սեպտեմբերի 2023 - 17:5952 Դիտումներ
|
Ադրբեջանի ԱԻ նախարարության 15 հրշեջ մեքենա է մեկնել Խանքենդի քաղաք
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հաղորդագրությունը26 Սեպտեմբերի 2023 - 18:29
Բլոգեր Ալեքսանյան. Ադրբեջանին մեղադրել այլևս չի ստացվի
26 Սեպտեմբերի 2023 - 18:28
Էրդողան. Մենք ամեն ինչ կանենք Զանգեզուրի միջանցքը բացելու համար
26 Սեպտեմբերի 2023 - 17:55
Լքված հենակետ՝ Խոջալուի շրջանի տարածքում
ՏԵՍԱՆՅՈՒԹ26 Սեպտեմբերի 2023 - 17:34
Եվս 64 տոննա վառելիք է ուղարկվում Խանքենդի
ԼՈՒՍԱՆԿԱՐ26 Սեպտեմբերի 2023 - 17:15
30 տոննա բենզին և 34 տոննա դիզվառելիք՝ Ղարաբաղի հայ բնակիչների համար
Նախագահի աշխատակազմի հաղորդագրությունը26 Սեպտեմբերի 2023 - 16:56
Ղարաբաղի հայ բնակիչ. մինչ օրս պահում եմ բաքվեցի ընկերներիս հետ լուսանկարները
26 Սեպտեմբերի 2023 - 16:23
Ղարաբաղի հայ բնակիչը շնորհակալություն է հայտնել ադրբեջանցի ոստիկաններին
26 Սեպտեմբերի 2023 - 15:53
Հաջիև. Ղարաբաղի որոշ հայեր խոսում են նաև ադրբեջաներեն
ԼՈՒՍԱՆԿԱՐ26 Սեպտեմբերի 2023 - 15:30
Բաքվում սկսել է գործել առաջին էլեկտրական ավտոբուսը
26 Սեպտեմբերի 2023 - 14:57
Հայերը պատմության խցանման մեջ
Մնալ, թե՞ հեռանալ։26 Սեպտեմբերի 2023 - 14:50
Ղարաբաղցի ակտիվիստները թունավորում են շարքային երևանցիների կյանքը
ՏԵՍԱՆՅՈՒԹ26 Սեպտեմբերի 2023 - 14:19
Հայ ռեւանշիստների երազանքները, կամ 100 000 հոգի Փաշինյանին տապալելու համար
Սիրուշոն այստեղ չի օգնի26 Սեպտեմբերի 2023 - 13:23
Անջատողականները որպես զինամթերքի պահեստներ օգտագործել են քաղաքացիական օբյեկտները
ԱՀ ՊՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ26 Սեպտեմբերի 2023 - 12:57
Սաաթլիի, Սաբիրաբադի և Աղդամի հիվանդանոցները նախապատրաստվել են ղարաբաղցիներին ընդունելու համար
Բենզինի բաքի պայթյունից հետո26 Սեպտեմբերի 2023 - 12:14
Երևանի բժիշկները Խանքենդիում օգնություն են ցուցաբերում ղարաբաղցի հայերին
Բաքուն օդային միջանցք է բացել26 Սեպտեմբերի 2023 - 11:47
Բլոգեր Բաղդասարյանը Ղարաբաղի հայերի մասին. «Ցինիզմը շատ մարդկանց հոգի է կերել»
ԼՈՒՍԱՆԿԱՐ26 Սեպտեմբերի 2023 - 11:43
Պատրանքների մահ, կամ, կվերադառնա՞ն արդյոք Ղարաբաղի հայերը Ադրբեջան
Ռզաևը զրուցում է Մամեդովի և Դուբնովի հետ26 Սեպտեմբերի 2023 - 11:30
Վենեսուելացի դիվանագետ. Մենք շահավետ գործընկերային հարաբերություններ ենք հաստատել Ադրբեջանի հետ
26 Սեպտեմբերի 2023 - 11:26
Ի՞նչ են քննարկել Բաքվի և Ղարաբաղի հայերի ներկայացուցիչները Խոջալիում
Ադրբեջանի նախագահի վարչակազմի հաղորդագրությունը26 Սեպտեմբերի 2023 - 11:07
Հայ անջատողականներից առգրավված սպառազինություն
ՊՆ-ն ցուցակ է հրապարակել26 Սեպտեմբերի 2023 - 11:02
Ղարաբաղի հայ բնակիչ. Ադրբեջանցիներն ինձ երբեք չեն վնասել
26 Սեպտեմբերի 2023 - 10:35
Էրդողան. Մեր ադրբեջանցի եղբայրները աշխարհին ցույց տվեցին թուրքական ազգի արդարությունն ու գթասրտությունը
26 Սեպտեմբերի 2023 - 10:24
Բաքուն օգնություն է ուղարկել Խանքենդիում պայթյունից տուժածներին
Նախագահի աշխատակազմի մեկնաբանությունը26 Սեպտեմբերի 2023 - 09:56
Ալիևն ու Էրդողանը մասնակցել են Նախչըվանում ռազմական համալիրի բացմանը
ԼՈՒՍԱՆԿԱՐ26 Սեպտեմբերի 2023 - 09:34
Նոր արյուն Ղարաբաղում. ո՞վ է մեղավոր.
Youtube-ի Caliber.Az ալիքի տեսանյութը26 Սեպտեմբերի 2023 - 09:21
Թուրքիայի նախագահ. Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կպատասխանի իրեն մեկնած խաղաղության ձեռքին և անկեղծ քայլեր կձեռնարկի
26 Սեպտեմբերի 2023 - 09:16
Նախագահ. Ղարաբաղի շրջանում ապրողները Ադրբեջանի քաղաքացիներ են՝ անկախ ազգային պատկանելիությունից
25 Սեպտեմբերի 2023 - 18:05
Ալիև. Հինգ օր առաջ Ադրբեջանը լիովին ապահովեց իր ինքնիշխանությունը
25 Սեպտեմբերի 2023 - 17:59
Ադրբեջանի նախագահ. Հայաստանը տարածքային հավակնություններ ուներ Նախչըվանի նկատմամբ
25 Սեպտեմբերի 2023 - 17:38
Կրեմլում մեկնաբանել են Հայաստանում իրավիճակի վատթարացումը
25 Սեպտեմբերի 2023 - 17:32
ԱԳՆ. Մակրոնի պնդումները նրա երկակի ստանդարտների և կողմնակալության վառ օրինակ են
25 Սեպտեմբերի 2023 - 17:08
Իգդիր-Նախչըվան գազատարի հիմնարկեքի արարողությունը
ՏԵՍԱՆՅՈՒԹ25 Սեպտեմբերի 2023 - 16:44
Մեկնարկել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների դեմ առ դեմ հանդիպումը
25 Սեպտեմբերի 2023 - 16:21
Խոջալիում ավարտվել է Ղարաբաղի հայ բնակիչների հետ հանդիպումը
ԼՈՒՍԱՆԿԱՐ/ԹԱՐՄԱՑՎԱԾ25 Սեպտեմբերի 2023 - 15:34
Ալիևն ու Էրդողանը՝ Նախչըվանում
ՏԵՍԱՆՅՈՒԹ25 Սեպտեմբերի 2023 - 15:27
Հրապարակվել է արևմտյան ադրբեջանցիներին հասցված վնասի չափը
25 Սեպտեմբերի 2023 - 14:50
Հարուցվել են քրեական գործեր՝ կապված արևմտյան ադրբեջանցիների արտաքսման հետ
25 Սեպտեմբերի 2023 - 14:40
Շուշան կարող է 2024 թվականին հռչակվել «Իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք»
25 Սեպտեմբերի 2023 - 14:25
Փաշինյանի աշխատակազմ. Ընդդիմության համար Ղարաբաղը պարզապես թալանի միջոց էր
25 Սեպտեմբերի 2023 - 14:17