Մյունխենից մինչև Հաքարի
    Անցակետը որպես «միացումի» վախճան

    Վերլուծություն  25 Ապրիլի 2023 - 12:17

    Murad Abiyev
    Caliber.Az

    Ուրեմն, պատմական իրադարձությունը իրականացավ։ Հայաստանի հետ սահմանին՝ Լաչին-Խանքենդի ճանապարհի սկզբնամասում տեղադրված է սահմանային անցակետ, կամ անցակետ, որը ավելի սովորական է մեր լսողության համար։ Այսուհետ մենք այն այդպես էլ կկոչենք։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանից Ղարաբաղ այլեւս չի տեղափոխվի անձնակազմ, զենք և ռազմակա տեխնիկա։ Կդադարեն այնտեղ գնալ նաև հայ պաշտոնյաները, ադմինիստրատորները ու սադրիչ քաղաքական գործիչները։ Ինչը, ոչ պակաս կարևոր է, այսուհետև կդադարեն մեր տարածքներ անցնել հայկական նախագծի արտասահմանյան համադրողները՝ լինի դա փարթամամարմին բարոնուհին, կամ նրբակազմ «ֆրանսիացին Բորդոյից»։

    Հայկական համայնքում կյանքը, նախքան ադրբեջանական տնտեսությանը միանալը, իրեն ակտիվորեն դրսևորելուն՝ կհյուծվի, ինտեգրման «համարձակ և գեղեցիկ» հակառակորդները գործի կդնեն իրենց մեքենաները և երկար խմբով կքաշվեն դեպի «մայր Հայաստան», որտեղ նրանց տեսնելուց, անպայման՝ «շատ ուրախ կլինեն»: Տխուր աչքերով օլիգարխն էլ կսկսի ավելի ու ավելի հիշեցնել՝ իր կյանքի մի ամբող մնացած մասի ընթացքում օդանավակայանում խրված մնացած հայտնի ֆիլմի հերոսին։ Խելագար ու գզգզված, նա օրերով կկանգնի գլխավոր խաչմերուկի վրա և մայրերին ու երեխաներին ձանձրալիորեն կառաջարկի իր օգնությունը՝ ճանապարհն անցնելու հարցում, իսկ նրանք սարսափով խույս կտան նրանից։ Ահա այսպիսին է «միացումի» տխուր վախճանը...

    Անցակետի տեղադրումը նշանակում է նաև, որ հայկական ավազակախմբերի մնացորդները հայտնվել են կաթսայում, և այժմ նրանց մնում է երկու տարբերակ՝ կամ սպասել իրենց վերացնելու հատուկ գործողությանը, կամ հանձնվել Ադրբեջանի իշխանություններին։ Բայց քանի որ ոչ գերության մեջ, ոչ նախահայրերի (որքան էլ նրանք մեծ լինեն) մոտ ընկնելը ոչ ոք չի ուզում, նրանք, ամենայն հավանականությամբ, կհետևեն երրորդ տարբերակին՝ նրանք դեն կնետեն իրենց զինամթերքը և կսկսեն նմանակել խաղաղ բնակիչներին՝ իրենց կահ կարասինով սայլերի վրա Գյորուս ինքնաարտահանման փորձով։ Զուր հույսեր։ Բոլոր ավազակներին, ինչպես ասում են, վերցրել են հաշվառման և այդ նույն անցակետում կմաղվեն «մաքուր» ամբոխից։

    Բոլոր մեծ գործերը ավարտվում են առօրեականորեն: Ահա այսպես, քանի դեռ մենք զբաղված էինք մեր կիրակնօրյա զբոսանքներով ու գնումնրով, մեր սահմանապահ ծառայությունը անցակետ է տեղադրել Լաչինի շրջանում, վերջ տալով «միացումի» «արժանափառ և բազմաչարչար» պատմությանը։ Ամեն ինչ ցավալիորեն առօրեական է. մինչև ապրիլի 23-ի ժամը 12:00-ը «միացում»-ը դեռ հոգեվարքի մեջ էր, իսկ ժամը 12:00-ին գարշահոտ հոգին փչեց։

    Սակայն նման սովորական իրադարձությանը նախորդել է երկար ու տքնաջան աշխատանքը։ Ասենք ավելին, եզրափակիչ ակտի հենց առօրեականության փաստն է վկայում դրան նախորդած վիթխարի նախնական պատրաստության մասին։ Այստեղ ես կցանկանայի մի շեղում անել և կրկին դիմել այսպես կոչված «դժգոհներին»։ Նրանց ևս մեկ անգամ հիշեցնենք, որ քաղաքականության մեջ որոշակի արարքի արդարությունը դեռ չի նշանակում ժամանակի որոշ հատվածում դրա նպատակահարմարությունը։ Եվ ոչ միայն քաղաքականության մեջ։ Բոլոր նրանք, ովքեր սոցցանցերում զայրացած ստատուսներ և մեկնաբանություններ են թափում Հայաստանին արժանի պատասխան տալու մեջ՝ Ադրբեջանի ղեկավարության անգործության կամ դանդաղության վերաբերյալ՝ դժվար թե նույնիսկ առօրյա կյանքում կարող են այդքան հեշտությամբ հասնել իրենց արդար պահանջներին։ Այնպիսի կենսական կարևոր հարցերը, ինչպես մի զույգ նոր գուլպա գնելը, ենթարկվում են մանրակրկիտ կշռադատության՝ անպայման մերձավոր ու հեռավոր շրջապատի կարծիքի հաշվառմամբ, և հաճախ հետաձգվում են մինչ ավելի լավ ժամանակները։ Ինչը հետաձգված որոշումների հեղինակներին չի խանգարում՝ երկրի ղեկավարությանը համարձակորեն ներկայացնել՝ «ինչու՞ անցակետ չենք դնում», «վաղուց ժամանակն է» և այլ պահանջներ։

    Եթե հնարավոր լիներ, անցակետը կտեղադրվեր դեռ 2020 թվականին։ Սակայն այն ժամանակ դեռ վաղ էր։ Անցակետի սահմանմնանը խոչընդոտում էր, ի թիվս այլ բաների՝ համաշխարհային տերությունների ճնշումը։ Հենց նրանք, ովքեր 2020 թվականի աշնանը փայտեր էին դնում մեր պետական մեքենայի անիվներին՝ հղկելով հայկական ֆաշիզմը։ Հավանաբար արժե հիշեցնլ և՛ զենքի մատակարարումների, և՛ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հակաադրբեջանական բանաձեւեր ընդունելու փորձերի մասին։ Որպեսզի պատկերացնել արտաքին ճնշման ողջ մասշտաբը՝ առաջարկում ենք հիշել նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը մի իրադարձության մասին, որը պաշտոնապես կապ չունի հայ-ադրբեջանական հակամարտության հետ, այն է՝ Հայրենական պատերազմից մի երկու տասնյակ տարի առաջ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի նախագծի ընդունումը։ «Բայց ես հիշում եմ, երբ մենք այն ժամանակ որոշեցինք Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի երթուղին, ես այն ժամանակ աշխատում էի Պետական նավթային ընկերությունում, մեզ վրա հսկայական ճնշում էին գործադրում, ընդ որում արևմտյան երկրների կողմից: Ինչու է շրջանցում Հայաստանը։ Այն պետք է անցնի ոչ թե Վրաստանի, այլ Հայաստանի միջով»,- պատմել է Իլհամ Ալիևը 2020 թվականի դեկտեմբերի 1-ին ժողովրդին ուղղված տեսաուղերձում։

    Անգամ այն ժամանակ, Երկրորդ ղարաբաղյան պատերազմից քսան տարի առաջ, երկրագնդի ամենաուժեղները փորձում էին Հայաստանը փրկել մեկուսացումից և ապագա պարտությունից։ Էլ ի՞նչ կարող ենք ասել հակամարտության թեժ փուլի մասին։ Ադրբեջանի ղեկավարն իր ելույթներում նշել է նաև պատմական այդ ժամանակահատվածում՝ 44 օրվա ընթացքում իր վրա գործադրված ճնշումների մասին։ Համաշխարհային ուժերը չկարողացան կանգնեցնել մեր երկրին։ Չստացվեց ոչ թե նրա համար, որ նրանք թույլ էին, այլ որովհետև, մենք ուժեղ էինք։ Իսկ մենք ուժեղ էինք ոչ միայն այն պատճառով, որ ունեինք հզոր, լավ պատրաստված բանակ։ Մենք ոչ պակաս աստիճանով ուժեղ էինք ճիշտ ժամանակի ընտրմամբ: Ժամանակի ընտրումը՝ ռազմավարական պլանավորման հիմնական տարրերից մեկն է: Հայաստանի ԶՈՒ-ի տեխնիկական ջախջախումը հնարավոր էր դեռ 2016 թվականին, եթե ոչ ավելի վաղ։ Սակայն Ադրբեջանը այդ ժամանակ չսկսեց նախաձեռնել հակահարձակում՝ սահմանափակվելով մարտերում հետախուզությամբ։ Չենք սխալվի, եթե ասենք, որ նման հետախուզությունը հետաքննել է ոչ միայն հայկական պաշտպանության գործողությունները, այլ նաև համաշխարհային ուժերի արձագանքը։

    Ադրբեջանի ղեկավարության քաղաքականության մեջ ամեն ինչ ենթարկվում է ռազմավարական պլանավորման ալգորիթմին։ Սա չի նշանակում, որ մտահղվածը իրականացվում է խիստ սահմանված ժամկետներում։ Ոչ, մենք վակումի մեջ չենք ապրում, և ինքնին ամսաթվերը ճշգրտվում են ծագվող իրավիճակից կախված։ Վերլուծել մեզանից չկախված հանգամանքները, դրանք դարձնել մեր օգտին՝ ահա սրանք են երկրի ղեկավարության քաղաքականության առանցքային բաղադրիչները։ Մինչդեռ իրադարձությունները կարող են լինել ինչ-որ գործողությունների իրագործման ենթադրյալ ժամանակից ինչպես հեռու, այնպես էլ մոտիկ։

    Եվ վերադառնալով տերություններին՝ բոլորի համար պարզ է, որ նրանք չէին ցանկանա Ադրբեջանի լիակատար վերահսկողությունը Լաչին-Խանքենդի ճանապարհի վրա։ Պատճառը հասարակ է. արհեստականորեն պահապանել լարվածությունը, որպեսզի հեշտ լինի կողմերին սեփական կամք պարտադրել։ Եվ այստեղ, բացի այդ քայլն անելու վճռականությունից, շատ կարևոր էր դրան պատրաստել համաշխարհային հանրությանը։ Ինչը և արվել է ոսկերչական ճշգրտությամբ։ Նախագահ Իլհամ Ալիևը հայ-ադրբեջանական սահմանին անցակետ բացելը առաջին անգամ պաշտոնապես առաջարկել է այս տարվա փետրվարին՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ եռակողմ հանդիպման ժամանակ:

    Հայկական կողմը, սակայն, ամեն կերպ համաձայն չի եղել այդ մտադրությունը։ Մյուս կողմից, Երևանը Ադրբեջանի Զինված ուժերի դեմ ինչպես սահմանին, այնպես էլ ռուսական խաղաղապահ քանակակազմի ժամանակավոր վերահսկողության տարածքում իր սադրանքներով միայն սրեց պատրվակը և արագացրեց անցակետի տեղադրման պահը։ Ադրբեջանական հասարակության կողմից անցակետի պահանջարկն աճել է, ինչը իր արտացոլումն է գտել լրատվամիջոցների աշխատանքում։ Այսպիսով, նախագահ Ալիեւի կողմից անցակետի անհրաժեշտության մասին առաջին պաշտոնական հիշատակումից երկու ամիս անց՝ ամբողջ աշխարհն արդեն պատրաստ էր նման քայլի։

    Օրենքի, միջազգային իրավունքի տեսակետից կեղծ պատրվակներից կառչելու բան չկա։ Սակայն մենք գիտենք, որ ուժեղ տերությունները օրենքը օգտագործում են այնպես, ինչպես հարմար են գտնում: Համապատասխանաբար, շատ կարևոր էր գուշակել այն ժամանակը, երբ հնարավոր ռիսկերը հասցվում են նվազագույնի։ Եվ ճիշտ պահը եղել է երեկ։

    Այնպիսի գործոններ, ինչպիսիք են Ադրբեջանի հզոր պետությունը և հզոր բանակը, միջազգային իրավունքի լիովին համապատասխանությունը, Թուրքիայի հետ ռազմավարական դաշինքը, մեր երկրի որպես էներգառեսուրսների մատակարարի և, որը ոչ պակաս կարևոր է՝դեպի Եվրոպա տարանցիկ երկրի կարևորությունը, Հայաստանում իրանական ազդեցությանը հակազդելու անհրաժեշտությունը՝ արևմտյան տերություններին անցակետի տեղադրմանը միջամտելու հնարավորություններ չեն տալիս։

    Երեկ Միացյալ Նահանգները ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի փոխնախագահ Վեդանտա Պատելի շուրթերով ալարկոտ արտահայտել է՝ անցակետի հայտնվելու կապակցությամբ իր «մտահոգությունը»։ Այսօր էլ հայ լրագրողները, որպես մեղուներ մեղրի վրա, հարձակվեցին Երեւանում ԱՄՆ դեսպանի վրա։ Նրանք հարցրել են, թե նա Ադրբեջանի գործողությունները արդյոք գնահատում է որպես «ցեղասպանություն» և արդյոք ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի Բաքվի նկատմամբ, ինչին դեսպանը, հազիվ թաքցնելով իր զայրույթը, փաստորեն երկու անգամ արտահայտեց «ոչ»։

    Պակաս դժվար չէր փոխգործակցել Արևմուտքի հետ անհաշտ ախոյան՝ Ռուսաստանի հետ։ Այստեղ Ռուսաստանի հետ Ադրբեջանի դաշնակցական պայմանագրի առկայությունը, հակառուսական պատժամիջոցներին չմիանալը, իսկ մյուս կողմից ուկրաինական հակամարտության պատճառով Հարավային Կովկասից Մոսկվայի ուշադրության թուլացումը նպաստել են մի իրավիճակի ստեղծմանը, որի դեպքում Ռուսաստանի Դաշնությունը նույնպես չկարողացավ հակազդել Լաչինում անցակետի տեղադրմանը։ Հատկանշական է, որ կրեմլամետ տելեգրամ ալիքները լիովին հավանություն են տվել Ադրբեջանի կողմից այդ անցակետի ստեղծմանը` այդ քայլը արդարացնելով, ի դեպ, տարածաշրջանը հրկիզելու և Մոսկվայի դեն երկրորդ ճակատ բացելու նպատակով նախաձեռնվող՝ հայկական սադրանքներից ռասական շահերը պաշտպանելու նկատառումով։

    Այս ամենը ռազմավարական գործողությունների արդյունք է։ Բացի այդ, նախագահ Ալիևը ևս մեկ անգամ ապացուցեց, որ երբեք խոսքերը քամուն չի տալիս։ Բայց, ուշադրություն դարձրեք, նա չէ որ նույնիսկ չի խոստացել, այլ միայն առաջարկել է անցակետ տեղադրել ...

    Ինչպես գիտեք, տհաճ, բայց անխուսափելի փաստի գիտակցումը ներառում է հինգ փուլ՝ ժխտում, զայրույթ, սակարկություն, դեպրեսիա և, վերջապես, ընդունում: Համաշխարհային տերությունները, կարծես, անցել են այս ցիկլը: Հայերի համար, ովքեր իրենց բնորոշ համառությամբ ամեն ինչ ուշ են գիտակցում, այն միայն նոր է սկսվում։ 44-օրյա պատերազմում կրած ռազմական պարտությունը՝ նրանց համար քաղաքական պարտությունը գիտակցելու ազդակ չդարձավ։ Կա մի փոքր հույս, որ սահմանային անցակետն իր ժլատ և ոչ մի բացառությանը ենթակա իր առօրեական պահանջկոտությամբ ընդմիշտ կուղղի հայ հասարակության ռեւանշիստական շերտերի ուղեղը։ Հայաստանի համար հենց իսկական ժամանակն է տխրահռչակ 29,8 հազ. քառաքուսի կիլոմերտրի (ադրբեջանական անկլավների հետ ճշտմամբ) վրա զբաղվել իր ներքին խնդիրներով։ Մենք արդեն մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ Հայաստանը երբեք չի եղել միջազգային քաղաքականության սուբյեկտ, իսկ պատմության արդի ժամանակահատվածում արդեն կորցնում է ինքնիշխանության ֆորմալ նշանները։ Ինչպես շեքսպիրյան Պոլոնիուսը ընթրիքի ժամանակ, բայց «ոչ այնտեղ, որտեղ նա ուտում է, այլ այնտեղ, որտեղ նրան են ուտում»։ Որպեսզի դադարել «ընթրիք» լինելուց, Հայաստանը ստիպված կլինի անել գրեթե անհնարինը` վերափոխել էթնիկ բացառիկության ներկայիս ազգային գաղափարը՝ հարևանների նկատմամբ համապատասխան պահանջներով։ Վարչապետ Փաշինյանը, չնայած իր ողջ հիստերիկությանը և երկիմաստ պահվածքին, երբեմն օգտակար գործ է անում՝ հասարակության մեջ նետելով «հայրենասիրություն» հասկացությունը հայկական ձևով վերանայելու գաղափարների կայծերը։ Թե որքանով այն կհաջողվի՝ կախված է մի ամբողջ շարք գործոններից: Մենք, իհարկե, զգուշավոր հույսով կսպասենք անցակետի մյուս կողմում դրական փոփոխությունների։

    Իսկ առայժմ լավ է, որ այն պարզապես կա, այդ անցակետը։

    Caliber.Az

    Դիտումներ: 166

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Զուտ անգլիական հայություն «Հին աշխարհի հիստերիկներ»

28 Մարտի 2024 - 18:50

«Le Figaro»-ի խոստովանությունը. Ֆրանսիան պարտվել է Ադրբեջանին Բաքվի վրա ճնշում գործադրելը անիմաստ է

28 Մարտի 2024 - 15:47

Ահաբեկչություն Կրոկուսում և Ռուսաստանի հայկական լոբբին Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

29 Մարտի 2024 - 10:58

Փաստեր Սալահադդին Այուբիի թյուրքական արմատների մասին. Մաս II «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

28 Մարտի 2024 - 10:10

Գնալով դեպի Արևմուտք ՝ Հայաստանը կհասնի «Սիրիա» Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

27 Մարտի 2024 - 12:51

Հայաստանը դրված է վաճառքի. ո՞վ է նրանով առևտուր անում Անունը, Հակոբ, անունը։

27 Մարտի 2024 - 19:58
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Ադրբեջանում խստացվում են պատժամիջոցները ԱԻ-ի պահանջները խախտելու համար

    29 Մարտի 2024 - 15:49

    Հիքմեթ Հաջիևը՝ Հայաստանի հետ խաղաղության և Ադրբեջանի մոտեցման մասին

    Հարցազրույց՝ չինական Phoenix հեռուստաալիքին

    29 Մարտի 2024 - 15:33

    Օտարերկրացիները միլիարդավոր դոլարներ են ներդրել Ադրբեջանի տնտեսության մեջ

    Նախորդ տարվա ցուցանիշները

    29 Մարտի 2024 - 14:48

    Սահիբա Գաֆարովան՝ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման մասին

    29 Մարտի 2024 - 14:09

    Խանքենդին դեռ մաքրվում է հայկական զենքից

    ԹՎԵՐ

    29 Մարտի 2024 - 13:28

    Բլոգեր Աղաջանյանը՝ Հայաստանի զինված ուժերի զորավարժությունների մասին. «Վերջ տվեք այս կրկեսին»

    29 Մարտի 2024 - 12:56

    Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների նախագահները կրկին կհանդիպեն մայիսի կեսերին

    29 Մարտի 2024 - 12:03

    Հիքմեթ Հաջիևը չինական Phoenix հեռուստաալիքի եթերում խոսել է Ադրբեջանի մասին

    29 Մարտի 2024 - 11:33

    Մեծ վերադարձ. ևս 35 ընտանիք ուղևորվել է Ֆիզուլի

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    29 Մարտի 2024 - 11:15

    Ահաբեկչություն Կրոկուսում և Ռուսաստանի հայկական լոբբին

    Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

    29 Մարտի 2024 - 10:58

    Ստորագրվել է «ԻՀԿ-ի երիտասարդական մայրաքաղաք. Շուշա-2024» ծրագրի իրականացման պարտավորությունների արձանագրությունը

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    29 Մարտի 2024 - 10:40

    Թահա Այհան. Շուշան կարևոր է բոլոր թյուրքական պետությունների համար

    29 Մարտի 2024 - 10:13

    Թուրք և ադրբեջանցի կինոգործիչները համատեղ պատմական ֆիլմ կնկարահանեն

    29 Մարտի 2024 - 09:49

    Ադրբեջանում արգելվել է հին մեքենաները որպես տաքսի օգտագործել

    29 Մարտի 2024 - 09:30

    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին

    29 Մարտի 2024 - 09:15

    Զուտ անգլիական հայություն

    «Հին աշխարհի հիստերիկներ»

    28 Մարտի 2024 - 18:50

    Երևանը չի ճանաչում ոչ մի «Ղարաբաղի վտարանդի իշխանություն»

    Փաշինյանի հայտարարությունը

    28 Մարտի 2024 - 18:30

    Պետական ​​դավաճանության և լրտեսության քանի՞ քրեական գործ է հետաքննել ՊԱԾ-ը

    Մեկնաբանում է Ալի Նաղիևը

    28 Մարտի 2024 - 17:58

    «Փաշինյանը ֆրասիական քամի է զգացել իր առագաստներում»

    Ալեքսեյ Նաումովը՝ Caliber.Az-ի հյուր

    28 Մարտի 2024 - 17:42

    Քաղաքագետ Բադալյան.Փաշինյանին Բրյուսել են կանչում, որպեսզի նա ընդունի Բաքվի պայմանները

    28 Մարտի 2024 - 17:39

    Նոր Կալեդոնիայում բողոքի ցույցեր են անցկացվում ընդդեմ ֆրանսիական նեոգաղութատիրության

    Բարձրացվել է Ադրբեջանի դրոշը

    28 Մարտի 2024 - 16:57

    ԱԿԲ. Ադրբեջանում պահպանվում է վստահությունը մանաթի նկատմամբ

    28 Մարտի 2024 - 16:16

    Համայնք. Ֆրանսիան ձգտում է իրականացնել իր ստոր աշխարհաքաղաքական պլանները տարածաշրջանում

    28 Մարտի 2024 - 15:56

    «Le Figaro»-ի խոստովանությունը. Ֆրանսիան պարտվել է Ադրբեջանին

    Բաքվի վրա ճնշում գործադրելը անիմաստ է

    28 Մարտի 2024 - 15:47

    Փաշինյանի զինակից. ռուս սահմանապահները կլքեն նաև Հայաստանի սահմանները

    28 Մարտի 2024 - 15:42

    Մարիա Զախարովա. Ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածում են Արևմուտքի գործիքի

    28 Մարտի 2024 - 15:32

    Բաքվում տեղի կունենա ականազերծման միջազգային համաժողով

    28 Մարտի 2024 - 14:19

    Խանքենդին շարունակում են մաքրել հայկական զենքից

    ԹՎԵՐ

    28 Մարտի 2024 - 14:06

    Սաբինա Ալիևան հանդիպել է Խանքենդիի հայազգի բնակիչների հետ

    28 Մարտի 2024 - 13:26

    ՊԱԾ պետ. Ֆրանսիան ծրագրում է Հարավային Կովկասը վերածել մարտի դաշտի

    28 Մարտի 2024 - 13:18

    Ալի Նաղիևը՝ Ղարաբաղյան առաջին պատերազմում անհայտ կորածների ճակատագրի մասին

    28 Մարտի 2024 - 12:30

    «Հրապարակ». Փաշինյանի կողմնակիցները վախի մեջ են

    28 Մարտի 2024 - 12:12

    Գոզլու գյուղում նռնակներ և մարտագլխիկներ են հայտնաբերվել

    28 Մարտի 2024 - 11:35

    Տոկաև. Միջին միջանցքը ապահովում է Ասիայի և Եվրոպայի միջև մատակարարումների անվտանգությունը

    28 Մարտի 2024 - 11:24

    ԱԵԳԽ. Եվրախորհրդարանը պետք է վերջ տա Ադրբեջանի նկատմամբ երկակի չափանիշներին

    28 Մարտի 2024 - 11:07

    Այխան Հաջիզադեն՝ Ռասմուսենի խմբի զեկույցի մասին

    28 Մարտի 2024 - 10:49

    Մոսկվան Երևանին ու Բաքվին առավելագույն զսպվածության կոչ է անում. Զախարովա

    28 Մարտի 2024 - 10:33

    Փաստեր Սալահադդին Այուբիի թյուրքական արմատների մասին. Մաս II

    «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

    28 Մարտի 2024 - 10:10

    Հիքմեթ Հաջիևը՝ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի մասին. նա մոռացել է իր զեկույցում նշել վճարված գումարի մասին

    28 Մարտի 2024 - 09:48

    «Ֆրանսիայի ներկայությունը Հարավային Կովկասում զուտ հետախուզական տվյալների հավաքագրում է». Զախարովա

    28 Մարտի 2024 - 09:12

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ