Հայաստանի դասերը. Պատմություն և աշխարհագրություն
    Սերգեյ Բոգդանի վերլուծությունը

    Վերլուծություն  24 Հունվարի 2022 - 13:04

    Սերգեյ Բոգդան
    Սերգեյ Բոգդան, քաղաքական գիտությունների դոկտոր, Բելառուս, հատուկ Caliber.Az-ի համար

    Անցած հինգշաբթի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կրկրնեց, որ Անկարայի նպատակն է հանդիսանում՝ Երևանի հետ հարաբերությունների լիովին նորմալացումը։ Նա այդպես է մեկնաբանե՝լ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման հարցերի հատուկ բանագնացների Մոսկվա առաջին հանդիպումը։ Երկու երկրների արտգործնախարարությունները հայտարարեցին, որ այն անցկացվել է դրական և կառուցողական մթնոլորտում, իսկ կողմերը պայմանավորվել են՝ բանակցությոգններ անցկացնել առանց նախպայմանների։ Հունվարի 1-ից Հայաստանը վերացրել է թուրքական ապրանքների ներմուծման արգելքը, իսկ թուրքական Pegasus Airlines ավիաընկերությունը փետրվարին կսկսի թռիչքներ Երևան։

    Եվ եթե խորը հայացք նետենք պատմության մեջ, ապա դրանում անսովոր ոչինչ չկա։ Արևմտյան լրատվամիջոցներին դուր է գալիս ընդգծել. «Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները մթագնված են մի ամբողջ շարք հակամարտություններով, ներառյալ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջմամբ, որը Հայաստանում անվանում են «ցեղասպանություն»։ Բայց սա մինչև եզրը հեշտացված աճպարարություն է։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ չի կարելի հայ-թուրքական հարաբերությունների պատմությունը միավորել Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում արյունալի խառնաշփոթության հետ։

    Խոսքը ոչ միայն հեռավոր ժամանակների մասին է։ Չէ որ Թուրքիան ոչ միայն 1991 թվականին Հայաստանի անկախությունը առաջինը ճանաչողներից մեկն է, այլ նաև պատրաստ էր հարևան երկրների հետ կառուցել տարածաշրջանը։ Մասնավորապես, Անկարան աջակցել է՝ Սև ծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հիմնադիրների կազմում Երևանին ընդգրկելուն։ Եվ միայն 1993 թվականին՝ ի պատասխան Ադրբեջանի Քելբեջարի շրջանի օկուպացմանը՝ Թուրքիան փակեց Հայաստանի հետ սահմանները, դադարեցնելով նրա հետ ամեն տեսակի հաղորդակցությունները։ Ազգայնամոլական գաղափարախոսությունը, որը Հայաստանում որոշ ծայրահեղական շրջանակների կողմից օգտագործվել է իշխանության համար պայքարում, և տարածքային էքսպանսիան այդ երկրին մտցրեց փակուղի ու մեկուսացման մեջ և նպաստեց տարածաշրջանի պառակտմանը։

    Արյան կոչ, թե՞ կոչ դեպի արյուն։

    Հասարակական ազդեցիկ շրջանակները Հայաստանում արմատական ազգայնամոլությունը սկսել են քարոզել դեռ խորհրդային ժամանակներում։ Նույնիսկ Անդրեյ Բիտովի նման ռուսաստանցի հայտնի գրողները գովերգում էին «արյան կոչը» և իմաստություն էին ձեռք բերել մի ամբողջ գրքեր գրել Հայաստանի ԽՍՀ-ի մասին, որտեղ ոչ մեկի մասին ոչ մի խոսք չի եղել, բացի հայերից (բացառապես քրիստոնյաների) և ոչ մի բանի մասին չէր ասվում, բացի հայկական ժառանգությունից՝ մեղմ ասած, տարօրինակ մոտեցում, հաշվի առնելով տարածաշրջանի մուլտիէթնիկականությունը, մուլտիդավանանքայնությունը, մուլտիմշակայնությունը և բազմալեզվայնությունը։ Գարեգին Նժդեհը երևի այն աշխարհից քնքշանքով էր նայում քրիստոնեության նկատմամբ որոշակի սրտնեղված նման ուշադրությանը։

    Մինչդեռ, արմատական ազգայնամոլական շարժումները հայ ժողովրդին արդեն հասցրել էին փակուղի, որի օրինակ էր, ասենք, նաև 1918-1920 թվականներին անկախ Հայաստանի պատմությունը։ Իրենց հարևանների հետ սկսելով առջակատումը՝ այդ ժամանակվա արմատական ազգայնամոլները հույս էին դրել իրենց հեռավոր բարեկամների՝ Ռուսաստանի, այս կամ այն արևմտյան դաշնակիցների վրա։

    Ի դեպ, ամեն ինչ ավարտվեց առանձնահատուկ իրավիճակով՝ միակ երկիրը, որը Առաջին համաշխարհային պատերազմից հետո խնդրեց իրեն տեղափոխել մանդատային (ամերիկյան) կառավարման ներքո, եղել է այդ ժամանակվա Հայաստանը։ Հիշեցնենք, որ Օսմանյան կայսրություն ստիպողականորեն մանդատային կառավարման տակ տեղափոխված բոլոր մերձավորարևելյան տարածքները հետո երկար ժամանակ պայքարում էին նրա դեմ։
    Եվ սա մերձավորարևմտյան ազգայնամոլությունից արևելաեվրոպական տիպի ազգայնամոլության (որը մեծ մասամբ եղել է հայկական ազգայնամոլությունը) տարբերության վառ պատկերավորումն է։ Ընդունված է տարբերակել արևմտյան երկրների քաղաքացիական ազգայնականությունը և էթնիկ ազգայնամոլությունը, որը գերիշխում էր մնացած աշխարհում՝ Բալկաններում, Արևելյան Եվրոպայում և այլն։ Սակայն ազգայնամոլությունը այդ մնագած աշխարհում նույնպես տարբերվում էր, ընդ որում հարկ է հատուկ առանձնացնել արևմտաեվրոպական սոցիալ-պաթոլոգիական ձևը (քայքայում էր այն հասարակությունները, որ նա անվանում էր «յուրային»)։ Նույն Մերձավոր Արևելքում ազգայնամոլները՝ Քեմալից մինչև Նասեր, պայքարում էին իրական ժողովուրդների ներկայի և ապագայի համար և ընդդեմ համաշխարհային կայսրությունների կողմից նրանց ստրկության: Իսկ Արևելյան Եվրոպայում ազգայնամոլները պայքարում էին՝ նախկինում գոյություն ունեցող, իսկ երբեմն էլ պարզապես առասպելական «ազգային համայնքների» մասին հնացած գաղափարները վերստեղծելու համար և պատրաստ էին ոչնչացնել իրական հայրենակիցներին կամ հարևաններին, որոնք չէին համապատասխանում իրենց գաղափարներին: Դրանով հանդերձ, անկախությունը նրանց համար եղել է «անկախություն ինչ-որ մեկից», այլ ոչ թե ընդհանրապես անկախություն, և, հետևաբար, ամեն ինչ, որպես կանոն ավարտվում էր մերձավոր հարևանների հետ կռվելու համար «ավելի լավ», թեկուզ և հեռավոր տիրակալի որոնումով:

    Արևելաեվրոպական ազգայնամոլության սոցիալական պաթոլոգիան ոչ մի տեղ համապատասխան շարժումներին թույլ չտվեց ստեղծել հաջողակ պետություն. ամենուր դա ավարտվում էր կոտորածով, թշնամությամբ, մեկուսացմամբ և նրանով, որ նույնիսկ տոհմակիցները սկսեցին ցրվել բոլոր ուղղություններով: Իզուր չէ, որ Վրաստանում 2000-ական թթ. նրանք սկսեցին մաքրել պետությունը՝ հրաժարվելով այդ առաջին պետականության նույնիսկ արտաքին ատրիբուտներից և դրա հետագա վերականգնումից, քանի որ դրա ժառանգությունն առաջին անգամ օգտագործվեց ազգայնամոլների կողմից Մոսկվայի դեմ Գորբաչովյան «պերեստրոյկայի» ժամանակ պայքարում, բայց շատ արագ այն նպաստեց երկրի փլուզմանը (թեև, իհարկե, այլ պատճառները ևս իրենց դերն ունեցան, հատկապես Կրեմլի քաղաքականությունը): Ամեն դեպքում, ԽՍՀՄ փլուզումը թույլ տվեց այս արևելաեվրոպական տիպի ազգայնամոլներին սկսել կարևոր դեր խաղալ՝ նախկին խորհրդային մի շարք հանրապետություններում և ինքնավարություններում: Հայաստանում, մի շարք հանգամանքների բերումով, այդ ժամկետը երկարաձգվեց։ Հետևաբար, ինչ-որ իմաստով այն դարձավ «հաղթական ազգայնամոլության» երկիր։

    Արմատական ուժերը Երևանը ներքաշեցին Ադրբեջանի հետ պատերազմի մեջ, բայց չնայած հարևան երկրի զգալի տարածքի գրավմանը, Հայաստանը հայտնվեց շրջափակման մեջ, ընկավ նրա ռազմավարական դերը, և նույնիսկ օկուպացված տարածքները, ինչպես այժմ պարզվեց, մնացին հիմնականում չյուրացված։ Հասարակ հայերը ցանկացան հանուն ազգայնամոլական պատրանքների՝ գնալ անհեռանկարություն, նվաճված հողերը բնակեցնել, և կարելի է հասկանալ նրանց։ Մի խոսքով, սա տիպիկ պատկեր է արևելաեվրոպական ազգայնականության համար։

    Երևանը մեկ անգամ չէ, որ կարող էր ելք գտնել ղարաբաղյան փակուղուց՝ Բաքվի և Անկարայի հետ բանակցությունների միջոցով և, հավանաբար, իր համար շատ ավելի քիչ ցավոտ արդյունքով։ Բայց հնագույն մեծության ազգայնմոլային երազանքները թույլ չտվեցին նայել իրականության աչքերին։ Ղարաբաղյան վերջին պատերազմը դարձավ դրա ևս մեկ օրինակը, և նույնիսկ Հայաստանին սատարող ամերիկացի հայտնի վերլուծաբան Մայքլ Քոֆմանը, խոսելով 2020 թվականի պատերազմի մասին, նշել է. «Այս հակամարտությունը շարունակում է մնալ քաղաքական առաջնորդների գաղափարների և ռազմական իրականության միջև ջեղքի ցուցադրում: Թեև հաճախ ենթադրվում է, որ ռազմական հավասարակշռությունը, ռազմական ներուժի գնահատումը և այլն, որոշիչ դեր են խաղում հակառակորդին զսպելու գործում, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ընդունված որոշումները կրկին ապացուցել են, որ ընկալումն ամենակարևոր գործոնն է։ Որակական կամ քանակական առավելությունը հաճախ ոչ մի էական առումով չի ազդում քաղաքական հաշվարկի վրա... Երևանը, կարծես թե գործել է այնպես, եթե նա լիներ տվյալ հակամարտությունում առավել ուժեղ գերպետություն, հավանաբար 1992 թ. ավելի վաղ տարած հաղթանակների առասպելների ազդեցության տակ: Հակամարտության նախօրեին Հայաստանի քաղաքականությունն ու հռետորաբանությունը պարզվեց, որ պոկված է ամեն առումով թշնամուն զիջող այդ երկրի իրականությունից... Նրանք պատրաստ չէին այս պատերազմին, բայց անշեղորեն մոտենում էին ռազմական աղետին»:

    Աշխարհագրությունը ճակատագիր է

    Նույնքան կարևոր է նաև աշխարհաքաղաքական իրականության ճանաչումը, որի փոխարեն արևելաեվրոպական ազգայնամոլները տարբեր երկրներում նախընտրում են հնագույն պետությունների քարտեզներ շարել, կամ երազկոտ խոսել հեռավոր հզոր դաշնակիցների հետ իրենց համագործակցության սխեմաների մասին (սովորաբար դա ներկայացվում է որպես «մենք կլինենք Իսրայելի նման»): Բայց եթե վերցնենք Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը «համբուրգյան հաշվետվության համաձայն», ապա ակնհայտ է դառնում, որ Հայաստանի ռազմավարական նշանակությունը հեռու է համարժեք լինելուց կոնկրետ Ռուսաստանի, Արևմուտքի և Թուրքիայի տեսանկյունից։ Հայաստանի քաղաքականության և ճակատագրի նկատմամբ պատասխանատու մոտեցմամբ՝ պետք է իր արտացոլումը գտներ այս խաղացողների հետ հարաբերություններում, բայց երկար ժամանակ չէր գտնում։

    Ժամանակին Հայաստանը Ռուսաստանի համար ենթադրյալ գործընկեր էր Օսմանյան կայսրության մասնատման գործում։ Բայց այժմ Ռուսաստանի համար Հայաստանի ռազմավարական նշանակությունն ակնհայտ չէ՝ դա ռուսական ներկայության բազմաթիվ նման հեռավոր կղզիներից ևս մեկն է՝ առանց Մոսկվայի քաղաքականության գործնական դերակատարության։ Արևմուտքի համար Հայաստանը ժամանակին նույնպես եղել է, որպես Օսմանյան կայսրության, իսկ այնուհետև ԽՍՀՄ-ի դեմ պայքարի գործընկեր։ Բայց հիմա դա ընդամենը մեկ այլ հեռավոր էկզոտիկ երկիր է, որքան էլ հայկական սփյուռքը չփորձի իր հայրենիքին ավելի կարևոր դեր վերագրել արևմտյան երկրների քաղաքական ծրագրերում։ Այլ կերպ ասած, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Արևմուտքի համար Հայաստանն ինքնին առանձնահատուկ արժեք չի ներկայացնում։
    Սակայն Թուրքիայի համար բոլորովին էլ միևնույն չէ, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, այն սահմանակից երկիր է, որը գտնվում է դեպի Ադրբեջան և Կենտրոնական Ասիա տանող ճանապարհին։ Եվ հակաթուրքական տրամադրություններ սերմանել դեպի ծով ելք չունեցող փոքրիկ երկրում, որը սեղմված է Թուրքիայի և Թուրքիայի մերձավոր դաշնակցի Ադրբեջանի միջև, նշանակում է երկիրը դատապարտել քաղաքական, տնտեսական և սոցիալական հուսահատության: Ուստի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը՝ լուծում է ոչ այնքան Անկարայի, որքան Երևանի համար։

    Հարկ է նշել նաև կարգավորման գործընթացի մեկ այլ ենթատեքստ՝ տարածաշրջանային համագործակցությունը, որում առանցքային դեր է խաղում նաև Թուրքիան։ Օրինակ՝ այս շաբաթ հայտնի դարձավ, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար Անկարայի և Բաքվի կողմից առաջարկված վեցակողմ համագործակցության պլատֆորմի հաջորդ փուլը կանցկացվի Թուրքիայում, իսկ Թուրքիայի կողմից այս հարթակի համար ներկայացված հայեցակարգային փաստաթուղթը նույնպես ընդունվել է հանդիպումների առաջին փուլի ընթացքում։ «3+3» տարածաշրջանային համագործակցության այս ձևաչափի շրջանակներում համագործակցում են Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը, Ռուսաստանը, Իրանը։

    Այ կերպ ասած՝ Անկարան հաջողությամբ դառնում է Հարավային Կովկասի տարածաշրջանում ռազմավարական նոր իրականության գլխավոր կառուցողը, առաջ մղելով Հայաստանը, ապաշրջափակելով հաղորդակցությունները, բացելով միջանցք դեպի թուրքալեզու Կենտրոնական Ասիա և այլն։ Եվ այժմ նույնիսկ Իրանն ու Ռուսաստանը պետք է մտածեն, թե ինչպես արձագանքել այս նոր իրականությանը։ Կասկածից վեր է, որ անցյալ շաբաթ Մոսկվայում կայացած Իրանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ քննարկվել է նաև երկու երկրների խնամակալության տակ գտնվող դաշնակցի՝ Երևանի փրկության հարցը։

    Միավորել ծվատված տարածաշրջանը

    Լավատեսության համար հիմքեր կան, և Երևանում ղեկավարությունը սկսում է գործնականում խոստովանել, որ հարաբերությունների կարգավորումը փակուղուց կհանի ոչ միայն ամբողջ տարածաշրջանը, այլ նաև Հայաստանը՝ մասնավորապես։ Չորեքշաբթի՝ հունվարի 19-ին, ելույթ ունենալով խորհրդարանում, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հարաբերությունների կարգավորման առնչությամբ հայտարարեց, որ «գործընթացի կամ դրա ավարտի համար նախադրյալներ Թուրքիայի և Հայաստանի կողմից չկան»։ Նրա խոսքով, թեև Երևանը համաձայն չէ «միջանցքային տրամաբանությանը», սակայն հանդես է գալիս տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին, որպեսզի Հայաստանը, Թուրքիան և Ադրբեջանը կարողանան օգտվել միմյանց ճանապարհներից։

    Իրականում հաղորդակցությունների բացումը և սովորական քաղաքացիների և հասարակությունների համար շփման և համագործակցության հնարավորությունների ստեղծումը երաշխավորված վերջ կտա էթնիկ ազգայնամոլությանը, որը ծվատել է տարածաշրջանը խորհրդային ժամանակաշրջանի վերջում: Այստեղ տեղին է հիշել չինական հասկացությունները այսպես կոչված. «միավորվածության» (connectivity), որպես ավելի ընդգրկուն և հավասարազոր այլընտրանք այսպես կոչված «ինտեգրման» տեսությունների տեսությանը, որը արևմտյան տարբերակում հաճախ հայտնվում էր, որպես տարբեր մասնակիցների համար «կրկնակի հատակով» և անհավասար պայմաններով նախագիծ։ «Միավորվածության» ուղիների որոնման վրա հիմնված մոտեցումը հատկապես կարևոր ՝ ինչ-որ տեսակի համագործակցության մասնակիցների միջև վստահության բացակայության պայմաններում: Շատ առումներով, ոչ միայն սեփական երկրների, այլև այլ պետությունների շահերին հաղորդակցությունների ապաշրջափակմանը ուղղված թուրք-ադրբեջանական ներկայիս ջանքերը նման են այս չինական տրամաբանությանը։

    Եթե Հարավային Կովկասի տարբեր հատվածներ (կամ նույնիսկ որոշ երկրների տարբեր շրջաններ) վերջապես միավորվեն, իսկ տարածաշրջանն ինքնին կապված լինի շրջակա այլ մակրոտարածաշրջանների հետ, ապա կասկածից վեր է, որ դրա հետ կապված փոխակերպումները հիմնարար հիմքեր կդնեն տարածաշրջանի բոլոր երկրների ապագայի համար։ Տարածաշրջանի ներքին և արտաքին կապի գործընթացում առաջնորդությունը ներկայումս Անկարաի մոտ է։ Սրան պետք է ավելացնել նաև սոցիալ-տնտեսական թուրքական մոդելը, էլ չասած զանգվածային մշակույթի մասին, որը վաղուց գրավիչ է թվում և՛ այս տարածաշրջանում, և՛ Մերձավոր Արևելքում շատերի համար: Որևէ մեկին դա դուր է գալիս, թե ոչ, բայց տարածաշրջանի համար այս թուրքական նախագծին առայժմ մրցակցություն չկա։

    Caliber.Az

    Դիտումներ: 1427

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Եզակի ձեռագրեր Բաքվում, որոնք բացահայտում են Նիզամիի մասին սուտը «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

01 Մայիսի 2024 - 17:58

Միջին ուղի թե բաժանարար գծեր Ի՞նչ է ընտրելու Փաշինյանը

01 Մայիսի 2024 - 14:12

Հայկական տրամաբանություն «Հին աշխարհի հիստերիկները»

30 Ապրիլի 2024 - 17:51

Երեւանի ձախողված քննությունը Եվ Հայաստանի բարեկամների լռությունը

30 Ապրիլի 2024 - 10:58

Գլոբալ ռազմականացում երթի մեջ Պրեյգերմանի վերլուծությունը

29 Ապրիլի 2024 - 16:17

Բաքուն և Բեռլինը ստուգել են ժամացույցները

27 Ապրիլի 2024 - 15:43
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Բաբաև. Գյուղատնտեսության ոլորտը մեծ նշանակություն ունի Ադրբեջանի տնտեսության մեջ

    01 Մայիսի 2024 - 18:56

    Ադրբեջանի Կենտրոնական բանկը իջեցրել է զեղչման տոկոսադրույքը

    01 Մայիսի 2024 - 18:26

    Եզակի ձեռագրեր Բաքվում, որոնք բացահայտում են Նիզամիի մասին սուտը

    «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

    01 Մայիսի 2024 - 17:58

    ANAMA-ն շարունակում է ականազերծել Ղարաբաղը

    ԹՎԵՐ

    01 Մայիսի 2024 - 17:47

    ՃՏՊ Քելբաջարում. Թուրքիայի քաղաքացի է մահացել

    01 Մայիսի 2024 - 17:38

    Ադրբեջանի ԿԲ-բ տնտեսական աճ է կանխատեսում

    01 Մայիսի 2024 - 16:56

    Բայրամովը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները քննարկել են COP29-ը և տարածաշրջանային իրավիճակը

    01 Մայիսի 2024 - 16:40

    Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի գլխավոր րաբբիին

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    01 Մայիսի 2024 - 16:18

    Ադրբեջանում ընթանում է կրոնական առաջնորդների Բաքվի հանդիպումը

    01 Մայիսի 2024 - 15:29

    Ադրբեջանը սկսովել է էլեկտրոնային բժշկական տեղեկանքների տրամադրումը

    01 Մայիսի 2024 - 15:08

    Միքայիլ Ջաբբարովը մեկնել է Ուզբեկստան

    Օրակարգում ներդրումային ֆորումին մասնակցությունն է

    01 Մայիսի 2024 - 14:55

    Ալիև. Բաքուն և Երևանը սահմանազատում և սահմանագծում են անցկացնում առանց որևէ միջնորդի

    01 Մայիսի 2024 - 14:45

    Ալիև. Որպես COP29-ի հյուրընկալող կողմ, մենք տեսնում ենք մեր դերը կամուրջներ կառուցելու գործում

    01 Մայիսի 2024 - 14:36

    Միջին ուղի թե բաժանարար գծեր

    Ի՞նչ է ընտրելու Փաշինյանը

    01 Մայիսի 2024 - 14:12

    Սկսվել են արձակուրդները տարրական դասարանների աշակերտների համար

    01 Մայիսի 2024 - 13:59

    Իլհամ Ալիև. Ադրբեջանը խաղաղություն է ապահովել պատերազմի միջոցով

    01 Մայիսի 2024 - 13:55

    Աշխարհը չպետք է աչք փակի նեոգաղութատիրության նողկալի պրակտիկայի վրա

    01 Մայիսի 2024 - 13:17

    Նախագահ Ալիև. Ադրբեջանում միջմշակութային երկխոսությունը միշտ շատ դրական է եղել

    01 Մայիսի 2024 - 12:46

    Քամին փոշով պատել է Բաքուն

    01 Մայիսի 2024 - 12:15

    Ադրբեջանի նախագահ. Մենք հաստատակամորեն հավատարիմ ենք բազմակողմանիությանը

    01 Մայիսի 2024 - 12:12

    Ուկրաինան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման մասին պայմանավորվածությունները

    01 Մայիսի 2024 - 11:40

    Ադրբեջանը և Հայաստանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին

    01 Մայիսի 2024 - 11:23

    Ալիև. Դարեր շարունակ Ադրբեջանը եղել է մշակույթների միաձուլման վայր

    01 Մայիսի 2024 - 11:04

    Ամիրբեկովը շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին

    01 Մայիսի 2024 - 11:01

    Ալիևը՝ Միջմշակութային երկխոսության համաշխարհային ֆորումի նշանակության մասին

    01 Մայիսի 2024 - 10:52

    Բլինկենն անձամբ է զբաղվում Բաքվի և Երևանի միջև խաղաղության հաստատմամբ

    01 Մայիսի 2024 - 10:49

    Բաքվում մեկնարկում է Միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումը

    Իլհամ Ալիևի մասնակցությամբ /ՈՒՂԻՂ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ

    01 Մայիսի 2024 - 10:35

    Պակիստանը տեխնիկական աջակցություն է առաջարկում Ադրբեջանին COP29-ի հետ կապված

    01 Մայիսի 2024 - 10:23

    Միրզոյան- Հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ կան

    01 Մայիսի 2024 - 10:21

    Ադրբեջանցի զինծառայողները մշակել են մասնագիտական ​​հմտությունները՝ «Կուրթարան-2024» զորավարժությունների ժամանակ

    01 Մայիսի 2024 - 09:56

    Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ-ի մորմոնական եկեղեցու ղեկավար կազմին

    01 Մայիսի 2024 - 09:22

    Սամեդ Սեիդով. Շվաբեն ցույց տվեց իր իրական դեմքը

    01 Մայիսի 2024 - 09:16

    Ադրբեջանն ու Լեհաստանը քաղաքական խորհրդատվություններ կանցկացնեն

    01 Մայիսի 2024 - 08:48

    ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ. ադրբեջանական գյուղերի վերադարձը կարևոր գործոն է տարածաշրջանում խաղաղության վերականգնման համար

    30 Ապրիլի 2024 - 18:32

    Մենք մերժում ենք Դարմանենի անհիմն մեղադրանքները

    Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ֆրանսիացի նախարարին

    30 Ապրիլի 2024 - 17:58

    Հայկական տրամաբանություն

    «Հին աշխարհի հիստերիկները»

    30 Ապրիլի 2024 - 17:51

    Բայրամով. COP29-ը կարող է հարթակ դառնալ արաբական երկրների և ԿԱ երկրների հետ համագործակցության համար

    Այլընտրանքային էներգիայի ոլորտներում

    30 Ապրիլի 2024 - 17:36

    Պետական հանձնաժողով. տարածքների ականներով աղտոտումը դժվարացնում է անհայտ կորածների որոնումները

    30 Ապրիլի 2024 - 17:08

    Բուայոնը վերադարձել է Բաքու

    30 Ապրիլի 2024 - 16:38

    Պետական հանձնաժողով. թարմացվել են անհայտ կորածների ցուցակները

    30 Ապրիլի 2024 - 16:21

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ