«Հայ-թուրքական սահմանների բացումը կախված է Ղարաբաղում իրավիճակից» Գեորգի Ֆյոդորովը՝ Caliber.Az կայքում
Caliber.Az-ի հարցազրույցը՝ ռուսաստանցի քաղաքական և հասարակական գործիչ, Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի անդամ, սոցիալական և քաղաքական հետազոտությունների՝ «Ասպեկտ» կենտրոնի նախագահ Գեորգի Ֆյոդորովի հետ։
-Գեորգի Վլադիմիրովիչ, ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների Սոչիում առաջիկա հանդիպումը և ընդհանուր առմամբ ռուս-թուքական հարաբերությունները։
-Առայժ շուտ է գնահատել առաջիկա հանդիպումը։ Հարկավոր է ամենաքիչը սպասել բուն հանդիպմանը, քանի որ հարցերի այն շրջանակը, որոնք կարող են քննարկել Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ շատ լայն է. անվտանգություն՝ թուրքիան մնում է, որպես ՆԱՏՕ-ի անդամ; տնտեսություն՝ մենք ունենք զարգացած հարաբերություններ էներգետիկայի, զբոսաշրջության, առևտրի և այլ ոլորտներում; տարածաշրջանային հարցեր՝ Ռուսաստանը և Թուրքիան սևծովյան տերություններ են; Ուկրաինա՝ քանի որ Թուրքիան ակտիվորեն մասնակցում է բանակցային գործընթացին; Սիրիա՝ նկատի առնելով սիրիական հակամարտույան խաղաղ կարգավորման գործընթացում Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությունը և երկկողմ հարաբերությունների մյուս հարցերը։
Ինչ վերաբերվում է ռուս-թուրքական հարաբերությունների գնահատմանը, ապա դրանք կարելի է բնութագրել, որպես անկայուն. շատ տաքից մինչև սառը։
-Հնարավոր է արդյո՞ք Թեհրանում կայացած վերջին գագաթնաժողովի արդյունքներով ենթադրել Մոսկվա-Թեհրան-Անկարա նոր դաշինքի ստեղծումը։
- Նման սցենարներ ենթադրելը հնարավոր է, սակայն Թուրքիայի և Իրանի միջև մնում են շատ հակասություններ, որպեսզի ասել, որ այդ դաշինքը կարող է լինել ինչ-որ ձևով կայուն և երկարաժամկետ։ Հանուն մարտավարական նպատակների, հարաբերությունների նման ձևաչափը հնարավոր է, բայց ռազմավարական հեռանկարում նման դաշինքները կասկածելի են թվում։
- Ինչպե՞ս եք գնահատում այս փուլում Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանային քաղաքականությունը, որքանո՞վ է այն պրագմատիկ։
-Ինձ թվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը, գտնվելով աննախադեպ արտաքին ճնշման տակ, փորձում է ռազմական հակամարտության պայմաններում շատ ծանր իրավիճակից քամել առավելագույնը։
- Մոսկվան Հայաստանի վերաբերյալ ի՞նչ եզրակացություններ է անում, ելնելով Երևանում առկա հակառուսական հիստերիայից։
-Կարծում եմ, որ Մոսկվան առայժմ ոչ մի եզրակացություններ չի անում, քանի որ Ռուսաստանի իշխանությունները սովոր են հարաբերությունները կառուցել իշխող շրջանակների հետ։ Ռուսաստանի ղեկավարությունը նման քաղաքականության է դիմում ողջ հետխորհրդային տարածքում։ Առավել ևս, որ Հայաստանը մնում է, որպես Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, ՀԱՊԿ անդամ։ Ուստի կարծում եմ, որ Ռուսաստանը կշարունակի Հայաստանի հետ կառուցել բարեկամական հարաբերություններ։
-Ի՞նչ նպատակով էր Երևան եկել ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը։
- Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերը։ Բայց մենք բոլորս հասկանում ենք, որ այս մակարդակի բանակցություններում հայտարարված նպատակները կարող են տարբերվել իրականներից։ Ռուսաստանի համար այս այցում իրականում ոչ մի լավ բան չկա։ Հնարավոր է եղել են Վաշինգտոնի ու Երեւանի միջև անմիջական համագործակցության առաջարկներ, հնարավոր է, որ քննարկվել է Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը, հնարավոր է Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Հասկանալի է, որ ԿՀՎ տնօրենը հենց այդպես այցելություններ չի անում այլ երկրներ։ Նշանակում է, որ Վաշինգտոնը ունի Հայաստանը Ռուսաստանից պոկելու որոշ ծրագրեր։
-Ի՞նչ ժամկետներում կարող է բացվել հայ-թուրքական սահմանը։
- Մոտ ժամանակում դա դժվար թե տեղի ունենա։ Իսկ թե իրավիճակը հետագայում ինչպես կզարգանա՝ կախված է Ղարաբաղում տիրող իրավիճակից, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների զարգացումից։
- Տեսանելի ապագայում ի՞նչ գործընթացներ կարող են տեղի ունենալ Հարավային Կովկասում։
- Հարավային Կովկասը շարունակում է մնալ, որպես համաշխարհային քաղաքական իրադրության շատ թեժ կետ։ Այնտեղ կարող են տեղի ունենալ ցանկացած գործընթացներ. ռազմական հակամարտություններից մինչև տնտեսական հակասություններ։