twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայաստանի դես ու դեն ընկնումները Փաշինյանը՝ առաջվա քնքուշ հորթը չէ

31 0Հոկտեմբերի 2023 17:44

Հայաստանի ղեկավարությունը շարունակում է ամեն հարմար առիթի դեպքում հակառուսական հռետորաբանություն հնչեցնել արևմտյան լրատվամիջոցներով՝ Մոսկվային ներկայացնելով որպես «քարերի երկրի» գրեթե բոլոր չարիքների մեղավոր։ Անցած շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «The Wall Street Journal»-ին տված հարցազրույցում Հայաստանի «անվտանգության պաշտպանության», իսկ ավելի ճիշտ «ադրբեջանական ագրեսիայի ֆոնին» Ռուսաստանի «անգործության» համատեքստում մի շարք պահանջներ է ներկայացրել՝ Ռուսաստանի և ընդհանրապես ՀԱՊԿ-ի նկատմամբ։

Անմիջապես վերապահում անենք, որ սա նոր թեման չէ՝ այն վերջին երեք տարիների ընթացքում ակտիվորեն չափազանցվում է Հայաստանում։ Պարզ ասած, Երևանի տրամաբանությամբ, հատկապես Ռուսաստանն է մեղավոր նրանում, որ Հայաստանը պարտվեց Ղարաբաղի պատերազմում, քանի որ նա «չպաշտպանեց, չփրկեց», և հետևաբար պատասխանատվություն է կրում՝ Հարավային Կովկասում իր ֆորպոստի ռազմական կորուստների և ձախողումների համար։

«The Wall Street Journal»-ին տված հարցազրույցում՝ Հայաստանի ղեկավարի թեթևամիտ հայտարարությունները Մոսկվայի ուշադրությունից դուրս չեն մնացել։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Փաշինյանին հասցեական հարց է ուղղել, որպեսզի պարզի, թե նա կոնկրետ ինչ նկատի ուներ, երբ խոսում էր «անվտանգության ոլորտում հարաբերությունները դիվերսիֆիկացնելու» անհրաժեշտության մասին։ Այսինքն, Մոսկվան Փաշինյանից պահանջել է հստակ պարզաբանումներ։

Տվյալ դեպքում ուշագրավն այն է, որ Հայաստանի վարչապետը «անվտանգության հարաբերությունների դիվերսիֆիկացման» մասին խոսք է բացել միայն այն բանից հետո, երբ սեպտեմբերի վերջին Ադրբեջանը վերականգնեց Ղարաբաղի նկատմամբ լիակատար ինքնիշխանությունը։ Ըստ երևույթին, նրանից հետո, երբ Մոսկվայի աջակցության մասին Երևանի մնացորդային պատրանքները վերջնականապես փլուզվեցին թղթե տնակի պես։ Կարելի է ենթադրել, որ այս փաստն արձակել է Երևանի ձեռքերը՝ ռուսական վեկտորից դեպի արևմտյան հեռանալու հարցում։ Եվ, հետևաբար, պատահական չէ, որ Հայաստանի վարչապետը հայտարարել է այն մասին, որ չի տեսնում «առավելություններ» ռուս զինվորականների ներկայությունից՝ ակնարկելով նրանց երկրից դուրս գալու անխուսափելիությունը։ «WSJ»-ին տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը առայժմ Մոսկվայի հետ չի քննարկում՝ Գյումրիից 102-րդ բազան դուրս բերելու հնարավորությունը, բայց նշել է, որ այդ հարցը կմնա՝ Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև քննարկումների օրակարգում։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանը՝ ամերիկյան պարբերականին Հայաստանի վարչապետի հայտարարությունների առնչությամբ իր վրդովմունքն է հայտնել՝ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի շուրթերով, հոկտեմբերի 26-ին կայացած ճեպազրույցում։ Առաջին հերթին, նա Փաշինյանին հիշեցրել է, որ Հայաստանի տնտեսական բարեկեցությունը և որպես պետություն նրա կենսունակությունը ամբողջությամբ կախված է Ռուսաստանից, ինչը, ի դեպ, լիովին համապատասխանում է իրականությանը։ Զախարովան շտապել է Հայաստանի ղեկավարին հիշեցնել, որ վերջին ժամանակներում Հայաստանի տնտեսության աճը (2022 թվականի ընթացքում 12,6 տոկոսով) պայմանավորված է՝ հատկապես Ռուսաստանի հետ առևտրատնտեսական փոխգործակցությամբ, իսկ ԵԱՏՄ-ի շրջանակներում համատեղ խոշոր նախագծերի իրագործումից Հայաստանը հանդիսանում է շահառու։

Երկրորդը, Զախարովան ուշադրությունից դուրս չի թողել նաև քաղաքական ասպեկտը, մասնավորապես՝ Գյումրիում ռուսական ռազմակայանի գտնվելու հարցը։

«102-րդ ռուսական բազան պարբերաբար ուսումնավարժական միջոցառումներ է անցկացնում հայ գործընկերների հետ՝ մարտունակությունը և ներդաշնակվածությունը բարձրացնելու համար։ Մեր սահմանապահները հակազդում են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձերին, կանխում են հայ-իրանական սահմանին մաքսանենգությունները, իսկ 2020 թվականի դեկտեմբերից նաև մոնիտորինգ են անցկացնում հայ-ադրբեջանական սահմանին»,- հայտարարել է Զախարովան՝ ռուս զինվորականների ներկայությունը արդարացնելով հանուն բուն Հայաստանի անվտանգության։

Այսինքն, Մոսկվան հայկական կողմին հասկացրել է, որ Հայաստանի տարածքից ռուսական ռազմակայանի դուրսբերման մասին խոսք լինել չի կարող, որքան էլ Հայաստանի վարչապետը այդ մասին մեծախոսի։ Բայց սա դեռ ամենը չէ: Զախարովան ռուսական կողմի դժգոհությունն է հայտնել՝ Հայաստանում Եվրամիության առաքելության առկայության կապակցությամբ, որը, ըստ Մոսկվայի, մոնիտորինգի քողի տակ զբաղվում է Ռուսաստանի և Իրանի դեմ հետախուզությամբ, և զեկուցում է բացառապես Բրյուսելին։ Մի խոսքով, Երևանը լսեց Մոսկվայի պատասխան պահանջների ցանկը, ընդ որում բավականին կոշտ ձևով։

Անկասկած, Երևանը կցանկանար, որպեսզի Գյումրիում ռուս զինվորականները փոխարինվեին ամերիկյան կամ ֆրանսիականներով։ Եվ, ակնհայտորեն, Փաշինյանը գնալու է այս ուղղությամբ։ Նա պատրաստ է իր վրա փորձել Ֆրանսիայի ֆորպոստի դերը և ընթացքում շանտաժի է ենթարկում Ռուսաստանին, որպեսզի առանց ՀԱՊԿ-ից դուրս գալու տնտեսական, գուցե նաև քաղաքական միավորներ վաստակի։ Նրան կհաջողվի արդյո՞ք նստել երկու աթոռների վրա, թե՞, ինչպես ասում են նաև, կդառնա՞ երկու մայրերի կուրծքը ծծող այդ նույն քնքուշ հորթը։ Հազիվ թե։ Չնայած Ուկրաինայի հետ հակամարտությունում Ռուսաստանի ընդգրկվածությանը, նա ունի ուժ նրա համար, որպեսզի քաշի իրեն միջազգային իրավունքի սուբյեկտ զգացող վասալի սանձը:

Caliber.Az
Դիտումներ: 229

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Նամազով. Ֆրանսիան կարող է Հայաստանին մղել Ադրբեջանի դեմ ռազմական սադրանքի

198
24 Ապրիլի 2025 14:48
2

2023 թվականի ապրիլի 23-ը և «Լաչին» անցակետը. վերջին ճեղքի վերացումը Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

149
24 Ապրիլի 2025 09:21
3

Հայկական քաղաքականության պարադոքսներ Երևանը՝ «խաղաղության» և էսկալացիայի միջև

141
24 Ապրիլի 2025 18:06
4

Ադրբեջանական բանակը չի կրակում քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ Արձագանք Երևանի ապատեղեկատվությանը

127
24 Ապրիլի 2025 09:36
5

Մուսաևը՝ Գուտերեշին. Հայաստանում ռասիստներին և ռազմական հանցագործներին պատվում են որպես հերոսների

119
24 Ապրիլի 2025 14:22
6

Բաքվի դատարանը և հայկական դատական մեքենան դիմակազերծում են Երևանը Հայաստանի իշխանության երկերեսանիությունը

94
25 Ապրիլի 2025 18:42
7

Իլհամ Ալիևի այցը Չինաստան և Երևանի դռան հերթական թակոց Caliber.Az-ի YouTube-ալիքի տեսանյութը

85
26 Ապրիլի 2025 10:11
8

ԱՀ ԱԳՆ. Հաագայի դատարանը մերժել է Հայաստանի հայցը Վարդանյանի գործով

83
26 Ապրիլի 2025 19:53
9

Տոկաև Ղազախստանը անկեղծ զգացմունքներ է տածում Ադրբեջանի հանդեպ

76
24 Ապրիլի 2025 17:53
10

Փաստեր «հայոց ցեղասպանության» դեմ «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

62
24 Ապրիլի 2025 16:21
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading