«Հայերը պետք է հասկանան. եթե ձգձգեն՝ կսկսի գլխացավ» Բայրամով-Միրզոյան հանդիպման վերաջաբանը
Հուլիսի 16-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացել է՝ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Հանդիպումը նշանակալից է և կարևոր՝ օրերս Ադրբեջանի նախագահն իր ելույթում նշել էր, որ սպասում է դրա արդյունքներին։ Իսկ փորձագիտական հանրության միաձայն կարծիքի համաձայն՝ Բայրամով-Միրզոյան ձևաչափը Բաքվի և Երևանի միջև երկխոսության նոր փուլ է։ Ճիշտ է, Հայաստանը, հիշում եմ, երկար ժամանակ խուսափում էր դեմառդեմ խոսակցությունից, մինչդեռ Բաքվի մոտ կուտակվել են շուտուփույթ լուծում պահանջող բազմաթիվ պահանջներ հայկական կողմի նկատմամբ։ Այնպես որ, ամեն ինչ այդքան էլ հարթ չէ...
Ադրբեջանը փաստացի ստիպել է հայկական կողմին դիմել բանակցությունների, որպեսզի հստակ հասկացնի, որ նրա համար մանևրելու ժամանակ չի մնացել։ Նախագահն անմիջականորեն Բայրամովին հանձնարարել էր կարևոր առաքելություն՝ Երևանին հասցել 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարության կետերի և ստանձնած այլ պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը, ընդ որում հրատապ։ Զգուշացնել, որ Բաքվի համբերության բաժակը լցվել է, և այդ մասին են վկայում Իլհամ Ալիևի վերջին ելույթի թեզերը։ Նախագահը, առանց չափազանցության, հանդիմանել է և՛ Հայաստանին, և՛ ՌԽԶ-ին (ռուսական խաղաղապահ զորախումբ) իրենց պարտավորությունները անտեսելու համար, առաջին հերթին՝ Ղարաբաղից հայկական զինված կազմավորումների դուրսբերման առնչությամբ։ Խոսքը գործնականում ռևանշիստ ահաբեկիչների մասին է, որոնց պետք է մեկընդմիշտ հեռացնել տարածաշրջանից, և այլևս չանդրադառնալ այս հարցին։
Այսպիսով, կոնկրետ ինչի՞ մասին է Բայրամովը խոսել իր հայ գործընկերոջ հետ հանդիպմանը։
Առաջին հերթին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանին հայտարարել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների կատարման անհրաժեշտության մասին, մասնավորապես՝ Ադրբեջանի տարածքից Հայաստանի զինված ուժերի դուրսբերման մասին, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Անդրադառնալով հումանիտար հարցերին՝ Ջեյհուն Բայրամովն իր գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է մոտ 4 հազար անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանման կարևորության վրա։
Միաժամանակ նա ընդգծել է, որ այսօր բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթացի հասնելուն՝ «ելնելով երկու պետությունների միջև զինված հակամարտության լուծումից հետո ի հայտ եկած հետկոնֆլիկտային իրողություններից»։ Այս համատեքստում, ինչպես նշվում է ԱԳՆ տեղեկատվության մեջ, «ևս մեկ անգամ ընդգծվել է եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը»։
Այսինքն՝ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն որևէ սպառնալիք թույլ չի տվել, սակայն նրա զգուշացումները եղել են ուղիղ և կոշտ։
Ուշագրավ է այս կապակցությամբ Ղարաբաղի հայերի շարժման ղեկավար Արթուր Աղաջանովի հայտարարությունը, խաղաղ երկխոսության մասին արտահայտությունները։ Այն ցույց է տալիս, որ ինքստինքյան հայ հասարակությունը հոգնել է Երևանի խաղերից և ուզում է, որ Բաքվի հետ հարաբերությունները հնարավորինս արագ կարգավորվեն։ «Ադրբեջանը 30 տարի սպասում է առարկայական բանակցությունների Հայաստանի նախկին և ներկա ղեկավարությունից»,- «Ինտերֆաքս-Ազերբայջան» գործակալությանը ասել է Աղաջանովը։ Եվ հավելել է. «Եկեք անկեղծ լինենք՝ ներկայիս փակուղին ստեղծվել է հայկական կողմից»։
Աղաջանովը չի թաքցրել նաև իր կարծիքը Երևանի նախաձեռնությունների վերաբերյալ, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի վերակենդանացման հույս չեն թողնում։ «Որտե՞ղ է հայ քաղաքական գործիչների տրամաբանությունը։ Ինչպե՞ս կարելի է ներկա իրավիճակում նստեցնել Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներին և ինչ-որ բան լուծել։ Երևանի համար կա միայն մեկ ելք, և ընդ որում դա ճիշտ և իրական ելք է՝ չձգձգել Բաքվի հետ բանակցությունները, ինչպես նաև բարիդրացիական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ»,- խոստովանել է նա։
Արևմուտքում նույնպես արագ արձագանքել են երկու նախարարների հանդիպմանը։ Եվ սա խոսում է այդ հաշվով եվրոպացի և ամերիկացի քաղաքական գործիչների որոշակի ակնկալիքների մասին։
Այս մասին իր Twitter-ում արտահայտվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ հայտարարելով, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թբիլիսիում հանդիպելով «ձեռնարկել են դրական քայլ»։
«Ուղիղ երկխոսությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունները լուծելու ամենահուսալի միջոցն է»,- այս հաշվով իր կարծիքն է ներկայացրել Բլինկենը։
Մինչդեռ Ադրբեջանում մեծ թերահավատությամբ են նայում հայկական կողմի մանևրներին՝ իմանալով «ընթացքում» իմպրովիզացիաների և տարբեր կեղծամեկնարկների նկատմամբ նրա կրքերը։ Ավելի ու ավելի հաճախ են հնչում պահանջներ՝ խաղաղ երկխոսության գործընթացը մաքսիմալ դանդաղեցնող Հայաստանի հետ պետք է ավելի կոշտ խոսել։
Եվ այսպես, ինչպես համարում է Միլլի Մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովի, այս հանդիպումով «նախագահը հայերին զգուշացրեց, որ կոնկրետ խնդիրների լուծման մեջ քաշքշուկներով զբաղվելը թանկ կարժենա»։
«Մանրամասները Միրզոյանին հասցրել է Ջեյհուն Բայրամովը։ Մենք սպասում ենք Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ կոնկրետ որոշումների, քանի որ մինչև տարվա վերջը կհասնենք Աղբենդ։ Հայերը պետք է սկսեն վերականգնել երկաթգիծը, որպեսզի ռելսաշարը սկսի պատրաստի սեկցիաների դնի հայկական հատվածի վրա։ Դա, ամենայն հավանականությամբ, մեր երկաթուղային տեխնիկայի օգտագործմամբ կանի Ռուսաստանի երկաթուղիները։ Հայերը պարզապես չունեն Մեղրիի հատվածին երկաթուղային մոտեցում։ Խորհրդային տարիներին այս հատվածը պատկանում էր Ադրբեջանական երկաթուղուն և կառավարվում էր Բաքվից։ Ինչպես նաև կարճ ժամանակում սպասում ենք նաև ճանապարհի վերաբերյալ Երևանի որոշմանը։ Ժայռը, որը կանգնած է Նախչըվանի Ինքնավար Հանրապետության մուտքի վերջին 7 կիլոմետր հատվածում, կա՛մ պետք է շրջանցել, կա՛մ թունել անցկացնել»,- ասել է Մուսաբեկովը այս տողերի հեղինակի հետ հարցազրույցում։
Ռ.Մուսաբեկովը խաղաղության հաստատման համար չափազանց կարևոր է համարում նաև «Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ գտնվող Ղարաբաղում մնացուկներից» Հայաստանի ԶՈՒ մնացորդների դուրս բերումը:
«Ինչպես Երևանին, այնպես էլ Մոսկվայի հասցեյին նախազգուշացումը նախագահ Ալիևը արել է հրապարակորեն։ Եթե ձգձգեն՝ հայերի և ՌԽԶ-ի մոտ գլխացավ կսկսվի»,- ընդգծել է Մուսաբեկովը։
Դրանով հանդերձ, նրա խոսքով, պարտադիր չէ բանը հասցնել հրաձգության, «բայց ամառվա ամենաթեժ ժամանակ կարող են մնալ առանց ջրի, իսկ ձմռան սառնամանիքին առանց լույսի և գազի։ Եվ թող աշխարհով մեկ գոռան: Առանց հայկական զինված կազմավորումների և մնացած ծանր տեխնիկայի դուրսբերման իրավիճակը չեն ուղղի»։
Իսկ «փոքր դաս», կարծում է քաղաքագետը, հայերն արդեն ստացել են։ Եվ հազիվ թե արժե նորից փորձել Ադրբեջանի համբերությունը։ «Հայերը պետք է նաև հետևություններ անեն Ֆարուխի հետ կապված պատմությունից։ Կբարձրանան ցցի վրա՝ կստանան ամբողջությամբ, և ոչ մի ՌԽԶ-ն նրանց չի պաշտպանի», - բավականին կոնկրետ արտահայտվել է Մուսաբեկովը:
Միաժամանակ, թբիլիսյան հանդիպումը, նա համոզված է, կարևոր էր նաև այն իմաստով, որ առանց միջնորդների մասնակցության դրվել է ԱԳՆ ղեկավարների միջև երկկողմ բանակցությունների սկիզբը։
«Եթե հայերը իրոք գիտակցում են, որ պետք է դուրս գալ խաղաղության պայմանագրի կոնկրետ քննարկման, ապա սա ամենահարմար հարթակն է։ Սկսեն ծամել սնանկացած Մինսկի խմբի մասին հին մաստակը, ինչը նշանակում է, որ պատրաստ չեն կոնկրետ բանակցությունների, և քաշքշուկների մարտավարությունը շարունակվելու է։ Բայց Բաքուն արել է իր նախազգուշացումը, և հայերը պետք է իմանան, որ իրենք են մեղավոր իրենց համար տհաճ հետևանքների համար»,- եզրափակել է Մուսաբեկովը։