twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Ռուսաստանը չի ուզում պատասխանատու լինել հայերի բոլոր դժբախտությունների համար» Մեկնաբանում են Միտրախովիչն ու Հասանովը

07 Մարտի 2024 18:07

Ռուսաստանը կարող է վերանայել իր հարաբերությունները Հայաստանի հետ՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի ավարտին կայացած մամուլի ասուլիսում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այս հայտարարությունը, թերևս, կարելի է մեկնաբանել որպես Մոսկվայի նախազգուշացում, ներկայիս հանգամանքների ակնարկ Երևանի հասցեին։ Լավրովը հիշեցրել է, որ պաշտոնական Երևանը չի համաձայնվել Ադրբեջանի հետ պայմանական սահմանին ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելության տեղակայմանը` դա պատճառաբանելով նրանով, որ ՀԱՊԿ-ն չի դատապարտել պաշտոնական Բաքվի գործողությունները. «Սակայն սրանից հետո Հայաստանը սահման է թողել Եվրամիության առաքելությանը։ ԵՄ-ն նույնպես չի դատապարտել Ադրբեջանին, բայց նրան չեն մերժել»։

Լավրովի խոսքով, նման հանգամանքները՝ Հայաստանի հետ հարաբերություններում շատ բան վերանայելու անհրաժեշտություն են ստեղծում։

Բայց հատկապես ի՞նչ է նկատի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ խոսելով Հայաստանի հետ հարաբերությունները վերանայելու հնարավորության մասին։ Այս հարցով Caliber.Az-ի թղթակիցը դիմել է ռուս քաղաքագետներին։

Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի փորձագետ, ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի գիտաշխատող Ստանիսլավ Միտրախովիչի կարծիքով, Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը առաջին հերթին հարկ է ընկալել որպես պատասխան՝ ՀԱՊԿ-ում իր մասնակցությունը սառեցնելու մասին Հայաստանի հայտարարությանը։

«Եվ եթե Հայաստանը սառեցնում է իր մասնակցությունը, ապա Ռուսաստանն էլ ՀԱՊԿ-ի ֆորմուլյարում ամրագրված որոշ պարտավորությունները կհամարի իր համար անտեղի։ Հնարավոր է, որ դա հետագայում կհանգեցնի ռուսական ռազմակայանի կարգավիճակի վերանայմանը և այլ հարցերի։ Այս փոփոխությունները կարող են ազդել նաև, օրինակ՝ հայկական որոշ ապրանքների դեպի ռուսական տարածք առևտրի ոլորտի վրա։ Այո, մի կողմից, Ռուսաստանն ինքը Հայաստանը օգտագործում է որպես զուգահեռ ներմուծման միջանցք, բայց հսկայական ու հզոր Չինաստանի համեմատությամբ, Հայաստանով անցնող միջանցքը նկատելիորեն պակաս կարևորություն ունի»,- նշել է Ս. Միտրախովիչը։

Միևնույն ժամանակ, ինչպես համարում է Ռուսաստանի Ժողովուրդների բարեկամության համալսարանի Զանգվածային հաղորդակցությունների ամբիոնի դոցենտ, քաղաքագետ Անար Հասանովը, եթե դիվանագիտական լեզվից վերծանենք Լավրովի հայտարարությունը, ապա այն կարող է հնչել նաև այսպես, «որ մեկ օրվա ընթացքում մեր բարեկամությունը. կարող է վերածվել թշնամանքի»։

«Հատկապես սա է նկատի ունեցել Սերգեյ Վիկտորովիչը։ Չնայած Հայաստանը առայժմ խոսքից գործի մեծ հաշվով չի անցել։ Այո, կողմերի միջև կան փոխադարձ «ռևերանսներ», օրինակ՝ հայերի կողմից դա ՄՔԴ-ի որոշումն է։ Դրա պատճառով Պուտինը չի կարող գալ Հայաստան։ Նման բաներին ամենից հաճախ հետևում են Ռուսաստանի պատասխան գործողությունները. օրինակ՝ «Ջերմուկ» հանքային ջրի, կոնյակի, խավիարի արգելքը։ Չնայած Ռուսաստանը առայժմ այնքան էլ կտրականապես չի արձագանքում։ Այս պահին Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզում չեմ ակնկալում, թեև դրանով հանդերձ միանգամայն հավանական է ՀԱՊԿ-ից Երևանի դուրս գալը։ Դրա հետ մեկտեղ ուզում եմ նշել, որ Ռուսաստանը այդ առնչությամբ առանձնապես չի վշտանա»,- նշել է քաղաքագետը։

Նրա կարծիքով, ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը կարող է տեղի ունենալ ինքնաբերաբար, եթե Հայաստանը խախտի ռազմական դաշինքի կանոնադրության կետերը։

«Օրինակ, ՀԱՊԿ-ի կանոնադրության յոթերորդ հոդվածը խոսում է այն մասին, որ եթե դաշինքի անդամը միանա արևմտյան ռազմական ենթակառուցվածքին, ապա դա՝ խախտողին կազմակերպությունից հեռացնելու իրավունք է տալիս կազմակերպության մասնակիցներին։ Եվ այս պահը Մոսկվային նույնիսկ ձեռնտու է։ Որովհետև նման ձևով Հայաստանը կմնա Ադրբեջանի հետ դեմ առ դեմ և Ռուսաստանին կազատի՝ ՀԱՊԿ-ի պարտավորությունների հետ կապված Երևանի մեղադրանքներից և պահանջներից։ Այնպես որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը Ռուսաստանը իրականում չի դիտարկում որպես մեծ ողբերգություն, այլ ընդհակառակը, որպես մի շարք խնդիրներ լուծելու հնարավորություն։ Ռուսաստանը չի ուզում կռվել երկու ճակատով, նա չի ուզում պատասխանատու լինել հայ ժողովրդի բոլոր դժբախտությունների համար, այլ ընդհակառակը, հայ հասարակությանը պարբերաբար հասկացնել է տալիս, որ բոլոր դժբախտություններում մեղավորը նրա կառավարությունն է»,- եզրափակել է Ա. Հասանովը։

Caliber.Az
Դիտումներ: 439

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Իռլանդիա, թե՞ ԱՐԱլանդիա «Հին աշխարհի հիստերիաները»

145
31 Հունվարի 2026 09:07
2

Ֆրանսիական ձախորդի շոուն Գուր-Արիեն և Օսինչուկը՝ Caliber.Az-կայքում

126
30 Հունվարի 2026 15:00
3

Փարիզի նո՞ր ինտոնացիա Հարավային Կովկասում Մասնագիտական կարծիքները՝ Caliber.Az կայքում

109
30 Հունվարի 2026 11:51
4

Բայրամովը և Արաղչին քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը

76
30 Հունվարի 2026 11:41
5

Արաբական ներդրումները Ադրբեջանում գերազանցել են 600 միլիոն դոլարը

70
30 Հունվարի 2026 10:34
6

Բեռլինի կենդանաբանական այգուց 12 եվրոպական զուբր է ուղարկվել Ադրբեջան

67
30 Հունվարի 2026 12:43
7

Քննարկվել է՝ Զանգեզուրի միջանցքը Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցերում ներառելու հարցը

66
30 Հունվարի 2026 11:07
8

Ուկրաինա, խաղաղություն և իմաստի ծարավ Սերգեյ Դացյուկը՝ Caliber.Az կայքում

65
30 Հունվարի 2026 09:15
9

Ադրբեջանի և ԱՄԷ-ի ԱԳՆ ղեկավարները քննարկել են միջազգային անվտանգության հարցեր

65
30 Հունվարի 2026 13:45
10

Միլլի Մեջլիսի խոսնակը և Օմանի արտաքին գործերի նախարարը քննարկել են՝ Ադրբեջանի դեսպանատան բացման հարցը

64
30 Հունվարի 2026 10:06
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading