twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Քանի դեռ Բաքուն և Երևանը խաղաղության պայմանագիր չեն կնքել, իրավիճակը տարածաշրջանում մնալու է պայթյունավտանգ» Դենիս Դենիսովը՝ Caliber.Az- կայքում

18 Օգոստոսի 2022 18:56

Caliber.Az-ի հարցազրույցը՝ Ռուսաստանի Խաղաղապահ նախաձեռնությունների և կոնֆլիկտոլոգիայի ինստիտուտի տնօրեն Դենիս Դենիսովի հետ:

-Ի՞նչ կարծիքի եք Հայաստանում եւ ընդհանրապես Հարավային Կովկասում իրավիճակի մասին։

-Ընդհանուր իրավիճակը այժմ կարելի է բնութագրել որպես լարված, անկայուն և երկխոսության ձևաչափի անհապաղ կազմակերպում պահանջող։ Իրական երկխոսության և փոխզիջման հասնելու կողմերի մտադրությունների բացակայությունը միջնաժամկետ հեռանկարում կվերածվեն նոր ռազմական առճակատման, որը չի կարելի թույլ տալ, քանի որ դա սպառնում է խաղաղ բնակչության կյանքին, ում շահերից է բխում այս հակամարտության կարգավորումը։

- Տարածաշրջանային ո՞ր գործընթացներն են, ըստ Ձեզ, այսօր առավել նշանակալից։

-Ես կառանձնացնեի հիմնական միտումները։ Առաջինը և ամենակարևորը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հիմնարար խաղաղության պայմանագրի բացակայությունն է, ինչը հրահրում է մշտական լարվածություն և իրավիճակի սրում։ Արդյոք կհայտնվի այս պայմնագիրը, կախված է երկու կողմերի քաղաքական կամքից։ Առայժմ մենք ստիպված ենք արձանագրել, որ համաձայնության հասնելու համար, ըստ երևույթին, բավականին երկար ճանապարհ է պետք անցնել։ Բայց դա անհրաժեշտ է։ Քանի դեռ Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագիր չի կնքվել, տարածաշրջանում իրավիճակը մնալու է պայթյունավտանգ։

Երկրորդը՝ Հայաստանի անկայուն քաղաքական համակարգն է։ Մենք տեսնում ենք կառավարության և առանձին գերատեսչությունների գործողություններից հանրային դժգոհության պատճառով ծագող մշտական բողոքի հանրահավաքներ, անվերջ ցույցեր։ Նման անընդհատ տուրբուլենտությունը բացասաբար է ազդում Հարավային Կովկասում իրավիճակի վրա, հատկապես ղարաբաղյան կարգավորման համատեքստում։

- Այն բանից հետո, երբ ադրբեջանական ԶՈւ-ն Ղարաբաղում իրականացրեց «Հատուցում» գործողությունը՝ Հայաստանում կտրուկ աճեցին հակառուսական տրամադրությունները։ Հայկական կողմը Ռուսաստանին մեղադրում է նրանում, որ նա չի օգնել և չի միջամտել։ Ինչպե՞ս եք նայում դրան և ո՞ւմ ականջներն են դուրս ցցված այս պնդումների հետևում:

-Բնական և օրինաչափ է, որ ցանկացած ռազմական, քաղաքական, տնտեսական և այլ նպատակներ, որոնց Ադրբեջանը հիմա կհասնի ղարաբաղյան հարցի շրջանակներում, հայկական կողմը մասամբ ընկալում է որպես այս գործընթացին Ռուսաստանի չմիջամտելու խնդիր։ Թեև չպետք է մոռանալ, որ հատկապես ռուս խաղաղապահներ են գտնվում Ղարաբաղում, որ հատկապես նրանք են ապահովում կայունությունը տարածաշրջանում, և առաջին հերթին՝ կայունություն հայկական կողմի համար։ Որովհետև Ադրբեջանի և Հայաստանի ռազմական ներուժները մինչև հիմա անհամեմադրելի են։

Ինչ վերաբերում է նրան, թե ով է կանգնած նման բնույթի սադրանքների հետևում, ապա այստեղ կարելի է թվարկել և բազմաթիվ կազմակերպությունների և կոնկրետ մարդկանց անունները։ Կարելի է գտնել և՛ Արևմուտքի, և՛ Հայաստանի ղեկավարության, վարչապետի հետ փոխկապակցված կազմակերպությունների ներկայացուցիչների ականջները։ Առավել ևս, այս միտումը բնորոշ է նաև Հայաստանի բնակչության զգալի մասին, որովհետև վերջին ժամանակներում նրա տեղեկատվական տարածքը խիստ աղավաղվել է, դրանում սխալ է մեկնաբանվում Ռուսաստանի դերը, առաքելությունը ու գաղափարը։ Ամեն ինչ ներկայացվում է բոլորովին անազնիվ, մակերեսորեն և դրանից բխող բոլոր հետևանքներով։ Իհարկե, սա հսկայական խնդիր է, որին պետք է արձագանքել և որոշում կայացնել այն կարգավորելու համար:

- Բաքուն՝ Լաչինի շրջանում ապօրինի բնակվող հայերին մինչև օգոստոսի վերջը այս տարածքը լքելու ժամանակ է տվել։ Ի՞նչ կարծիքի եք այս առնչությամբ։

-Այս խնդիրը, որքան հասկանում եմ, մեկ տարուց ավելի է ուղեկցելու հակամարտության կարգավորմանը։ Դժվար է ասել, թե այն հետագայում ինչպես կզարգանա։ Սա շատ բարդ հարց է, բայց այն նույնպես լուծվում է հաղորդակցությունների և երկխոսության միջոցով։ Եթե հիմա Հայաստանի և Ադրբեջանի միջև լիարժեք երկխոսություն լիներ, այդ թվում նաև այս հարցի շուրջ, ապա հնարավոր կլիներ նվազագույնի հասցնել բացասական հետևանքները, առաջին հերթին հասարակ բնակչության համար։ Իսկ սա ամենակարեւորն է, չէ որ բոլորն էլ հասկանում են, որ ցանկացած հակամարտությունից տուժում են ոչ թե պետությունը ու պաշտոնյաները, այլ մարդիկ, ովքեր գտնվում են ռազմական գործողությունների գոտում։

- Դուք ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի դիրքորոշումը ռուս-ուկրաինական առճակատման համատեքստում։

-Թուրքիայի դիրքորոշումը միանգամայն հասկանալի է և կանխատեսելի։ Անկարան, հավակնելով տարածաշրջանային առաջնորդի դերին, փորձում է գործել առաջին հերթին ազգային շահերի շրջանակներում։ Թուրքիայի դիվանագիտությունը և ղեկավարությունը դա չեն թաքցնում։ Այդ երկիրն, իհարկե, կցանկանար դառնալ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման առանցքային միջնորդը, քանի որ շատ բաներում նա հանդիսանում է շատ լուրջ շահառու այն ամենից, ինչ տեղի է ունենում։ Կարելի է թվարկել բազմաթիվ ոլորտներ, որտեղ հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր թուրքերը արդեն կարողացել են հսկայական օգուտներ ստանալ: Օրինակ, Մոսկվայի համար Անկարան Եվրոպայի հետ տրանսպորտային կապերի առումով դարձել է առանցքային տրանսպորտային հանգույց: Նման օրինակները շատ են, հատկապես վերաարտահանման տնտեսության, ինչպես նաև այլ հարցերի մասով։ Թուրքիան կշարունակի փորձել խաղալ իր այս դերը, և դա օրինաչափ է։ Կողմերը սրան առայժմ նայում են բավականին հավասարակշռված։ Ելնելով այն հանգամանքից, որ ուկրաինական կողմը ներկա ժամանակ ոչ մի բանակցություններ չի ցանկանում, ռուսական կողմը, ընդհակառակը, խոսում է դրանց անհրաժեշտության մասին, բայց լուրջ վերապահումներով, կարծում եմ, որ Անկարան հետագայում ևս կձգտի առանցքային դեր խաղալ, բայց դա արդյոք կբերի հաջողության, առայժմ դժվար է ասել։

Caliber.Az
Դիտումներ: 233

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Խանքենդիում անցկացվում է Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը

180
04 Հունիսի 2025 12:16
2

Վարդանյանի դատավարության ժամանակ հրապարակվել են դատաբժշկական փորձաքննության արդյունքները ԼՈՒՍԱՆԿԱՐ

147
02 Հունիսի 2025 09:12
3

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Ռուսաստանին զերծ մնալ իրավիճակը սրող հայտարարություններից

142
03 Հունիսի 2025 09:19
4

Ալիև. Ադրբեջանն ու Ուզբեկստանը արդեն մոտ մեկ տարի պաշտոնական դաշնակիցներ են

117
03 Հունիսի 2025 09:22
5

Կայսերական ուրվականները՝ ընդեմ Բաքվի իրական քաղաքականության Թեյմուր Աթաևի մտորումները

108
02 Հունիսի 2025 18:00
6

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ Նրան բողոք է ներկայացվել

97
02 Հունիսի 2025 17:59
7

Երևանը հովանավորության տակ է, Թբիլիսին՝ ցասումի. Եվրամիության երկակի չափանիշները Հարավային Կովկասում Վլադիմիր Ցխվեդիանիի հոդվածը

95
03 Հունիսի 2025 16:23
8

«Շուշայի 17 մզկիթներից 16-ը լիովին ոչնչացվել են, իսկ մեկը՝ մասամբ ավերվել է» Ալիևը - Փեզեշքիանին՝ հայկական օկուպացիայի հետևանքների մասին/Տեսանյութ

93
05 Հունիսի 2025 09:17
9

Այնտեղ, որտեղ հողը այրվել է՝ կամուրջներ են կառուցվում Խանքենդիում Ալիևի ելույթի վերջաբանը

86
05 Հունիսի 2025 13:30
10

Ադրբեջան-Ուզբեկստան. եղբայրական հարաբերությունների հեռանկարները բազմակողմանի են Թեյմուր Աթաևի ակնարկը

80
03 Հունիսի 2025 17:58
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading