Հայաստանին արդյո՞ք պետք են լավ հարաբերություններ Թուրքիայի հետ
    Կարծես թե նա ինքն էլ չգիտի

    Վերլուծություն  06 0Հոկտեմբերի 2022 - 18:59

    Մաթանաթ Նասիբովա
    Caliber.Az

    Ինչպես հետևում է թուրք քաղաքական գործիչների, և ամենակարևորը՝ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարություններից ու դիտողություններից, Անկարայում տեսադաշտից բաց չեն թողնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բարդ գործընթացի ոչ մի դետալ։ Եվ դա միանշանակ վկայում է այն մասին, որ Թուրքիան շահագրգռված է Բաքվի և Երևանի միջև համապարփակ խաղաղ համաձայնագրի ստորագրում կանխատեսող երկկողմ երկխոսության հաստատմամբ, որը պետք է դառնա հետհակամարտային ժամանակաշրջանում բանակցությունների տրամաբանական արդյունքը։

    Հայաստանի քաղաքականության առնչությամբ Թուրքիայի հաստատակամ դիրքորոշումը հերթական անգամ հնչեցրել է պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Բաքու կատարած պաշտոնական այցի ժամանակ։ Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 4-ին Ադրբեջան է ժամանել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը։

    Մինչդեռ Աքարի այցը Բաքու եղել է Երևանի ուշադրության կենտրոնում, որտեղ ուշադրությամբ հետևում են Ադրբեջանում տեղի ունեցող բոլոր կարևոր իրադարձություններին, և Ադրբեջանի մայրաքաղաքում Թուրքիայի պաշտպանության նախարարի բանակցությունները, ինքստինքյան, նույնպես քննարկվում և շրջանառվում են հայկական լրատվամիջոցներում։ Ընդ որում հայկական ավանդական թերահավատությամբ, որը հիմնված է հայության երկու համոզմունքների վրա. նախ՝ դեռևս համարվում է, որ թուրքերը հայերի ոխերիմ թշնամիներն են, և երկրորդը, որ Թուրքիայի և Ադրբեջանի միությունն անմիջական վտանգ է ներկայացնում Հայաստանի համար։ Հենց այսպիսի տեսք ունի այսօր Հայաստանում տեղեկատվական ու քաղաքական ֆոնը, որը հայկական մամուլը հաղորդում է լայն զանգվածներին։

    Այս գործոնը մեծապես խոչընդոտում է հայ հասարակության կողմից ադրբեջանական և թուրքական կառուցողական օրակարգի համարժեք ընկալմանը, որն ուղղված է բացառապես խաղաղ նպատակների և Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության հաստատման վրա։ Այս համատեքստում արդիական են Բաքվում Հուլուսի Աքարի հայտարարությունները, որտեղ նա հստակ մատնանշել է Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ շեշտադրելով երեք կարևոր քաղաքական թեզ։ Նախ, թուրք նախարարը ևս մեկ անգամ կրկնել է, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը հիմնված է ադրբեջանական ժողովրդի իրավունքների և շահերի վրա։ Այսինքն Աքարը նորից ընդգծել է տարածաշրջանում կայունության զարգացման և ամրապնդման ուղղությամբ Բաքվի և Անկարայի ընդհանուր տեսակետը։ Սա տրամաբանական է, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը նախատեսում է սահմանների բացում, ինչը նշանակում է տարածաշրջանի զարգացման դինամիկայի արագացում առևտրի, տնտեսության, լոգիստիկայի պլանով։

    Կասկածից վեր է նաև այն, որ հայ-թուրքական օրակարգի հարցով Բաքվի դիրքորոշումը մնում է անփոփոխ և կրում է դրական բնույթ։ Ադրբեջանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության ցանկացած նախաձեռնութունների օգտին, հետևաբար այս հարցում (ինչպես նաև շատ այլ հարցերում) Անկարայի և Բաքվի դիրքորոշումները համընկնում են։

    Երկրորդը՝ թուրք նախարարը հստակ հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությունը ագրեսիվ բնույթ չի կրում։ Որ երկու պետություններն էլ հարգում են յուրաքանչյուրի իրավունքներն ու օրենքները և հանդես են գալիս Կովկասում խաղաղության և կայունության օգտին։ Այս թեզն ուղղված է ոչ միայն Հայաստանին, այլ նաև ողջ միջազգային հանրությանը, որը Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների երկար տարիների օկուպացիայի ընթացքում հստակ պատկերացում չի ունեցել ղարաբաղյան հակամարտության էության մասին։ Ներկայիս հետկոնֆլիկտային ժամանակահատվածում, որն ամբողջությամբ փոխել է տարածաշրջանում ուժերի նախկին դասավորվածությունը՝ ակնհայտ է, որ հատկապես Թուրքիան և Ադրբեջանն են նպատակաուղղված առաջ մղում խաղաղարար նախաձեռնությունները հակառակ Հայաստանի դիրքորոշմանը, որը անտեսելով հաստատված իրականությունը՝ ապրում է պատրանքների մեջ։

    Այս համատեքստում Հուլուսի Աքարի արտահայտությունները այն մասին, որ վերջին պատերազմից հետո Հայաստանին խաղաղության ձեռք է մեկնվել, և որ այսօր նրանից սպասում են դրական պատասխան՝ հաստատում են, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Երևանին ներկայացվել է իրական հնարավորություն, որպեսզի դուրս գա այն քաղաքական ճգնաժամից, որի մեջ նա վերջնականապես խրվել է։ Տեսականորեն հատկապես Երեւանի շահերից է բխում անել ճիշտ հետևություն այն բոլոր թեզերից, որոնք հնչեցրել է թուրք նախարարը։ Այնուամենայնիվ, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, չափազանց կասկածելի է, որ Հայաստանում կառուցողականություն կդրսևորեն տարածաշրջանային բարդ հարաբերությունների կարգավորման մեջ։ Ավելի հավանական է, որ հայ-թուրքական վիճահարույց հարաբերությունների կարգավորման գործընթացը, ամենայն հավանականությամբ կընդունի ձգձգվող բնույթ։ Հայաստանը կշարունակի ձգձգել բանակցությունները Թուրքիայի հետ՝ սադրանքներ կազմակերպելով Ադրբեջանի հետ սահմանին, կդիմադրի տրանսպորտային հաղորդակցությունների, մասնավորապես Զանգեզուրի միջանցքի բացմանը, դրանով իսկ զգալիորեն խոչընդոտելով տարածաշրջանի զարգացմանը։

    Տեղին է հիշեցնել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև փաստացի սկսված նորմալացման գործընթացը խաթարվում է հենց վերջին ռազմական սադրանքների պատճառով, որոնք հայկական կողմը ձեռնարկեց Ադրբեջանի հետ սահմանին։ Հաշվի առնելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կանխատեսում է Հայաստանի կողմից եռակողմ (Ադրբեջանի և Հայաստանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված) հայտարարությունների հիմնական կետերի կատարումը, այն ժամանակ, երբ Երևանի կողմից բանակցային գործընթացի նպատակաուղղված խափանումը զգալիորեն նվազեցնում է Անկարայի հետ գոնե տեսանելի ապագայում դիվանագիտական հարաբերությունները հաստատելու հավանականությունը։

    Եվս մեկ կարևոր նրբերանգ։ Երևանում համարում են, որ Թուրքիան, իբր, իրական շահագրգռվածություն չի ցուցաբերում Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման հարցում, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը Անկարային հարկավոր է միայն իր տարածաշրջանային և միջազգային նշանակությունը ցուցադրելու համար։ Որոշ հայ քաղտեխնոլոգների կարծիքով, Հայաստանի հետ երկխոսության գործընթացը մի կողմից Թուրքիային բացառապես հետաքրքրում է, որպես արտաքին աշխարհին իր խաղաղասիրությունը և Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու պատրաստակամությունը ցույց տալու գործիք։ Մյուս կողմից, Թուրքիան ձգտում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը ցույց տալ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որը միջնորդել է հայ-թուրքական հաշտեցման նախորդ երեք փորձերից երկուսին: Զուգահեռաբար հայկական տեղեկատվական դաշտում առաջ են քաշվում թեզեր այն մասին, որ եթե Թուրքիան Հայաստանի հետ բանակցություններում իսկապես նախապայմաններ չի առաջադրում, ապա դա ամենևին էլ չի նշանակում, որ նա դրանք չունի։

    Ինչպես տեսնում ենք, հայկական կողմի այս բոլոր անհամոզիչ և իրականությունից հեռու նախապաշարումները հանդիսանում են այն լուրջ բարդույթների և ֆոբիաների ցուցանիշը, որոնք ամուր լցվել են հայ հասարակության մեջ։ Ուստի ակնհայտ է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման ճանապարհին իրական քայլերը կախված կլինեն նաև այն նախապաշարմունքներից, որոնք հանդիսանում են յուրահատուկ սնուցում արմատացած թշնամանքի և ատելության էլ ավելի արմատավորման համար, որոնք սեղմ լցվել են հայ հասարակության գիտակցության մեջ։ըՀայաստանի ապակառուցողական քաղաքականությունը տորպեդահարում է ոչ միայն խաղաղ նախաձեռնությունները տարածաշրջանում, այլեւ խոչընդոտում է հենց «բազմաչարչար» հայերի կայուն ապագային։ Եվ Պրահայում Էրդողանի եւ Փաշինյանի նախատեսված հանդիպումը ցույց կտա, թե որքան հեռու կարող է գնալ Երևանը՝ տարածաշրջանում իր ապակառուցողական դերից ու դիրքորոշումից հրաժարվելու առումով։

    Caliber.Az

    Դիտումներ: 83

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Զուտ անգլիական հայություն «Հին աշխարհի հիստերիկներ»

28 Մարտի 2024 - 18:50

«Le Figaro»-ի խոստովանությունը. Ֆրանսիան պարտվել է Ադրբեջանին Բաքվի վրա ճնշում գործադրելը անիմաստ է

28 Մարտի 2024 - 15:47

Ահաբեկչություն Կրոկուսում և Ռուսաստանի հայկական լոբբին Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

29 Մարտի 2024 - 10:58

Փաստեր Սալահադդին Այուբիի թյուրքական արմատների մասին. Մաս II «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

28 Մարտի 2024 - 10:10

Գնալով դեպի Արևմուտք ՝ Հայաստանը կհասնի «Սիրիա» Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

27 Մարտի 2024 - 12:51

Հայաստանը դրված է վաճառքի. ո՞վ է նրանով առևտուր անում Անունը, Հակոբ, անունը։

27 Մարտի 2024 - 19:58
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Բլոգեր Աղաջանյանը՝ Հայաստանի զինված ուժերի զորավարժությունների մասին. «Վերջ տվեք այս կրկեսին»

    29 Մարտի 2024 - 12:56

    Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների նախագահները կրկին կհանդիպեն մայիսի կեսերին

    29 Մարտի 2024 - 12:03

    Հիքմեթ Հաջիևը չինական Phoenix հեռուստաալիքի եթերում խոսել է Ադրբեջանի մասին

    29 Մարտի 2024 - 11:33

    Մեծ վերադարձ. ևս 35 ընտանիք ուղևորվել է Ֆիզուլի

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    29 Մարտի 2024 - 11:15

    Ահաբեկչություն Կրոկուսում և Ռուսաստանի հայկական լոբբին

    Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

    29 Մարտի 2024 - 10:58

    Ստորագրվել է «ԻՀԿ-ի երիտասարդական մայրաքաղաք. Շուշա-2024» ծրագրի իրականացման պարտավորությունների արձանագրությունը

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    29 Մարտի 2024 - 10:40

    Թահա Այհան. Շուշան կարևոր է բոլոր թյուրքական պետությունների համար

    29 Մարտի 2024 - 10:13

    Թուրք և ադրբեջանցի կինոգործիչները համատեղ պատմական ֆիլմ կնկարահանեն

    29 Մարտի 2024 - 09:49

    Ադրբեջանում արգելվել է հին մեքենաները որպես տաքսի օգտագործել

    29 Մարտի 2024 - 09:30

    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին

    29 Մարտի 2024 - 09:15

    Զուտ անգլիական հայություն

    «Հին աշխարհի հիստերիկներ»

    28 Մարտի 2024 - 18:50

    Երևանը չի ճանաչում ոչ մի «Ղարաբաղի վտարանդի իշխանություն»

    Փաշինյանի հայտարարությունը

    28 Մարտի 2024 - 18:30

    Պետական ​​դավաճանության և լրտեսության քանի՞ քրեական գործ է հետաքննել ՊԱԾ-ը

    Մեկնաբանում է Ալի Նաղիևը

    28 Մարտի 2024 - 17:58

    «Փաշինյանը ֆրասիական քամի է զգացել իր առագաստներում»

    Ալեքսեյ Նաումովը՝ Caliber.Az-ի հյուր

    28 Մարտի 2024 - 17:42

    Քաղաքագետ Բադալյան.Փաշինյանին Բրյուսել են կանչում, որպեսզի նա ընդունի Բաքվի պայմանները

    28 Մարտի 2024 - 17:39

    Նոր Կալեդոնիայում բողոքի ցույցեր են անցկացվում ընդդեմ ֆրանսիական նեոգաղութատիրության

    Բարձրացվել է Ադրբեջանի դրոշը

    28 Մարտի 2024 - 16:57

    ԱԿԲ. Ադրբեջանում պահպանվում է վստահությունը մանաթի նկատմամբ

    28 Մարտի 2024 - 16:16

    Համայնք. Ֆրանսիան ձգտում է իրականացնել իր ստոր աշխարհաքաղաքական պլանները տարածաշրջանում

    28 Մարտի 2024 - 15:56

    «Le Figaro»-ի խոստովանությունը. Ֆրանսիան պարտվել է Ադրբեջանին

    Բաքվի վրա ճնշում գործադրելը անիմաստ է

    28 Մարտի 2024 - 15:47

    Փաշինյանի զինակից. ռուս սահմանապահները կլքեն նաև Հայաստանի սահմանները

    28 Մարտի 2024 - 15:42

    Մարիա Զախարովա. Ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածում են Արևմուտքի գործիքի

    28 Մարտի 2024 - 15:32

    Բաքվում տեղի կունենա ականազերծման միջազգային համաժողով

    28 Մարտի 2024 - 14:19

    Խանքենդին շարունակում են մաքրել հայկական զենքից

    ԹՎԵՐ

    28 Մարտի 2024 - 14:06

    Սաբինա Ալիևան հանդիպել է Խանքենդիի հայազգի բնակիչների հետ

    28 Մարտի 2024 - 13:26

    ՊԱԾ պետ. Ֆրանսիան ծրագրում է Հարավային Կովկասը վերածել մարտի դաշտի

    28 Մարտի 2024 - 13:18

    Ալի Նաղիևը՝ Ղարաբաղյան առաջին պատերազմում անհայտ կորածների ճակատագրի մասին

    28 Մարտի 2024 - 12:30

    «Հրապարակ». Փաշինյանի կողմնակիցները վախի մեջ են

    28 Մարտի 2024 - 12:12

    Գոզլու գյուղում նռնակներ և մարտագլխիկներ են հայտնաբերվել

    28 Մարտի 2024 - 11:35

    Տոկաև. Միջին միջանցքը ապահովում է Ասիայի և Եվրոպայի միջև մատակարարումների անվտանգությունը

    28 Մարտի 2024 - 11:24

    ԱԵԳԽ. Եվրախորհրդարանը պետք է վերջ տա Ադրբեջանի նկատմամբ երկակի չափանիշներին

    28 Մարտի 2024 - 11:07

    Այխան Հաջիզադեն՝ Ռասմուսենի խմբի զեկույցի մասին

    28 Մարտի 2024 - 10:49

    Մոսկվան Երևանին ու Բաքվին առավելագույն զսպվածության կոչ է անում. Զախարովա

    28 Մարտի 2024 - 10:33

    Փաստեր Սալահադդին Այուբիի թյուրքական արմատների մասին. Մաս II

    «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

    28 Մարտի 2024 - 10:10

    Հիքմեթ Հաջիևը՝ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի մասին. նա մոռացել է իր զեկույցում նշել վճարված գումարի մասին

    28 Մարտի 2024 - 09:48

    «Ֆրանսիայի ներկայությունը Հարավային Կովկասում զուտ հետախուզական տվյալների հավաքագրում է». Զախարովա

    28 Մարտի 2024 - 09:12

    Ո՞վ է Ռուբեն Վարդանյանը – պատասխանը՝ «Վերադարձ Ղարաբաղ» միավորման զեկույցում

    27 Մարտի 2024 - 20:42

    Trading Economics-ը հրապարակել է Ադրբեջանի տնտեսական աճի կանխատեսումը

    27 Մարտի 2024 - 20:29

    Բլոգեր Աղաջանյան. Հայաստանը կարող էր միլիարդներ ստանալ ադրբեջանական նավթի տարանցման համար

    27 Մարտի 2024 - 20:17

    Հայաստանը դրված է վաճառքի. ո՞վ է նրանով առևտուր անում

    Անունը, Հակոբ, անունը։

    27 Մարտի 2024 - 19:58

    Նիկ Մեդիչ. COP29-ը հնարավորություն է արագացնելու կանաչ անցումը ամբողջ աշխարհում

    27 Մարտի 2024 - 19:37

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ