twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Երևանում հակառուսական բնույթի կարգախոսները՝ հայերի սև ապերախտությունն է» Դմիտրի Վերխոտուրովը՝ Caliber.Az կայքում

07 Փետրվարի 2023 19:49

Caliber.Az-ի հարցազրույցը՝ Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի հարցերով ռուսաստանցի փորձագետ, հասարակական գործիչ Դմիտրի Վերխոտուրովի հետ։

- Ձեր կարծիքով, ի՞նչ նպատակով է Հայաստան ժամանում ԵՄ-ի երկարաժամկետ առաքելությունը և դա ինչպե՞ս կանդրադառնա հայ-ադրբեջանական բանակցությունների վրա։

- Իմ կարծիքով, ԵՄ-ի առաքելությունը Հայաստան է գալիս ոչ այնքան հանուն բանակցությունների, որքան նրա համար, որպեսզի այս հանրապետությանը շրջի Ռուսաստանի դեմ։ Ակնհայտ է, որ հենց հանուն այդ նպատակի են մեծ ջանքեր գործադրվում, որոնք, ամենայն հավանականությամբ, հետագայում ևս կշարունակվեն, որպեսզի Հայաստանը շեղվի դեպի Եվրոպա։ Բայց ես խորհուրդ չէի տա ԵՄ-ի պատվիրակությանը թույլ տալ մասնակցել հայ-ադրբեջանական բանակցություններին, քանի որ դա հակամարտության կողմերին ոչ մի լավ բան չի խոստանում, ո՛չ հիմա, ո՛չ էլ հեռանկարում։

- Հայաստանը Ռուսաստանին մերժեց իր տարածքում ՀԱՊԿ առաքելություն տեղակայել։ Ինչպիսի՞ն կարող են լինել Մոսկվայի պատասխան քայլերը Երևանի քաղաքականության նկատմամբ։

- Երևանի բաց և թշնամական քաղաքականության ֆոնին Մոսկվան կարող է Հայաստանի նկատմամբ կիրառել ամենտարբեր միջոցներ՝ սկսած տնտեսական պատժամիջոցներից և ընդհուպ մինչև որոշ քաղաքական սահմանափակումների։

- Նման դասավորվածությունը չի բերի արդյո՞ք Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վերջնական խզման։

- Կարծում եմ, որ ԵՄ առաքելությունը, որը երկարաժամկետ ռեժիմով ժամանելու է Հայաստան, միանշանակ կփորձի Փաշինյանին վերջնականապես շեղել դեպի Արևմուտք, բայց չեմ կարծում, որ դա նրանց կհաջողվի։ Չնայած նրան, որ Փաշինյանը պոպուլիստ է, խորամանկ և հնարամիտ, նա չունի քաղաքական կամք, որպեսզի դիմի Մոսկվայի հետ կապերի խզելուն։ Ուստի քիչ հավանական է, որ Հայաստանը Ռուսաստանից օտարելու եվրոպական փորձերը հաջողությամբ պսակվեն։

- Իսկ ի՞նչ կասեիք Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղ համաձայնագրի կնքման շանսերի կապակցությամբ։

- Իմ կարծիքով, խաղաղության և խաղաղ պայմանագրի մասին խոսելը միշտ էլ իմաստ ունի, թեկուզ միայն այն պատճառով, որ բոլոր պատերազմներն ու հակամարտությունները, որպես կանոն, ավարտվում են խաղաղությամբ։ Համապատասխանաբար, հակամարտող կողմերի համար չափազանց կարևոր է քննարկել նման փաստաթղթի կնքման պայմանները։ Այնուամենայնիվ, մոտ ապագայում Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը քիչ հավանական է, բայց հնարավոր։ Բացառված չէ, որ ձեռք կբերվեն ապագայում նման փաստաթղթի ստորագրում նախատեսող ինչ որ նոր տարբերակներ։

- Այսինքն, Դուք հնարավոր չե՞ք համարում հայկական կողմից ինչ-որ նոր ռազմական սադրանքների հավանականությունը։

- Չեմ կարծում, որ Հայաստանը ունի ինչ-որ ռազմական ռեսուրսներ, որպեսզի լրջորեն ապակայունացնի տարածաշրջանը։ Սահմանին աննշան փոխհրաձգությունները ամենայն հավանականությամբ կլինեն, բայց լայնամասշտաբ ռազմական բախումները միանշանակ Հայաստանի ուժերից վեր են։

- Ինչպիսի՞ն է ռուսական ռազմակայանը Գյումրիից դուրս բերելու հավանականությունը՝ նկատի առնելով Մոսկվայի քաղաքականությունից Երևանի աճող դժգոհությունը։

- Գյումրիից ռուսական բազայի դուրսբերումը և այնտեղ ՆԱՏՕ-ի ռազմական կոնտինգենտի տեղակայումը միանշանակ թշնամական քայլ է Ռուսաստանի նկատմամբ։ Մոսկվան կանխելու է իրադարձությունների նման զարգացումը, որը կարող է բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ Եվ սա արդեն կատակ չէ, այլ իրականություն։ Հաշվի առնելով Ռուսաստանի հսկայական ավանդը Հայաստանում, Երևանում հակառուսական բնույթի կոչերն ու կարգախոսները ես կանվանեի ռուսների նկատմամբ հայերի սև ապերախտություն։

- Եվ վերջում։ Արդյո՞ք կա հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հեռանկար։

- Կարծում եմ, Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման շանսերը չափազանց աննշան են։ Եվ դժվար թե մոտ ժամկետներում կարող են այս ուղղությամբ ինչ-որ տեղաշարժեր լինել։

Caliber.Az
Դիտումներ: 191

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Աբու Դաբիում հանդիպումը անհանգստացրել է արտաքին դերակատարներին Օզերը և Սալիխովը՝ Caliber.Az-կայքում

106
15 Հունիսի 2025 13:42
2

Ադրբեջանը հարգում է Խուդայար Յուսիֆզադեի հիշատակը Vətən yaxşıdır! / Տեսանյութ

86
15 Հունիսի 2025 11:37
3

«Հայ արմատական հոգևորականությունը ապրում է իր վերջին օրերը» Մաիսայան և Այթմատովը՝ Caliber.Az կայքում

78
14 Հունիսի 2025 16:47
4

Մակրոնի դերասանությունը «Խաղաղարարություն» ֆրանսիական ձևով

78
15 Հունիսի 2025 17:48
5

Օրուելական «Ճշմարտության նախարարության» անալոգը Երբ քարոզչությունը սկզբունքներից ավելի կարևոր է

72
14 Հունիսի 2025 13:03
6

Արդյո՞ք Ադրբեջանում փոխվում են մի շարք զինծառայողների կենսաթոշակների հաշվարկման կանոնները

64
14 Հունիսի 2025 14:21
7

Դիվանագիտական խաղ Հայաստանի ապագայի շուրջ Փաշինյանի բրյուսելյան այցի առթիվ

61
15 Հունիսի 2025 16:57
8

«Մեծ վերադարձ». նախկին հարկադիր վերաբնակների առաջին խումբը մեկնել է Խանյուրդա և Թազաբինա գյուղեր

60
14 Հունիսի 2025 09:22
9

Բաքվից մինչև Լաչին՝ 418 կիլոմետր ոտքով Զույգը կատարել է իր ուխտը՝ հասնելով հայրենի հող / Տեսանյութ

57
14 Հունիսի 2025 12:49
10

Էրդողան. Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններին

55
14 Հունիսի 2025 10:03
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading