Անցակետ Լաչինի ճանապարհին. «միացումի» լուռ վախճանը
    Սերգեյ Բոգդանի դատողությունները

    Վերլուծություն  01 Մայիսի 2023 - 16:32

    Սերգեյ Բոգդան
    Սերգեյ Բոգդան, քաղաքական գիտությունների դոկտոր, Բելառուս, հատուկ Caliber.Az-ի համար

    Օրերս կորցնելով Լաչինի ճանապարհով հայկական ավազակախմբերին մատակարարելու վերջին հնարավորությունը՝ Երևանը առաջին հերթին շտապեց օգնություն փնտրել արտասահմանում։ Այնուամենայնիվ ծովերից ու սարերից այն կողմ փրկության որոնումները՝ միանգամայն համապատասխանում են ղարաբաղյան անջատողականության ներքին տրամաբանությանը։ 1980-ականների վերջին ողջ Խորհրդային Միությունում որոտալով, այսպես կոչված «Միացում» նախագիծը ուռճացվել էր շնորհիվ մի շարք արտաքին գործոնների՝ սկսած հայկական սփյուռքից և արևմտյան վերնախավերից և վերջացրած գորբաչովյան թիմով։ Դրա հետ հավասարաչափ, որքան այս արկածախնդրության նկատմամբ խաղացողների հետաքրքրությունը թուլացավ, ինքնին չքացավ և նախագիծը, իսկ վերջին տասնամյակում նրա փլուզման տեմպերը արագանում էին մեր աչքի առաջ: Առանց դրսից համալրվելո,ւ նա չունի ոչ մի նվազագույն շանս։ Անցակետը նշանակում է՝ Ադրբեջանի այս տարածաշրջանում հայ ազգայնականների էքսպանսիոնիստական և անջատողական նախագծի լուռ վախճան։

    Փաշինյանն ու Ալիևը ապրում են տարբեր աշխարհներում

    Հայաստանի ղեկավարությունը նորից սխալվեց միջազգային աջակցության հարցում։ Անցակետը տեղադրելուց հետո Երևանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Միջազգային դատարան, իսկ Փաշինյանը սկսեց զանգահարել աշխարհի առաջնորդներին։ Երեւանը պնդում է, որ «Լաչինի միջանցքը պետք է վերահսկեն» բացառապես միայն ռուսական ուժերը։

    Փաշինյանն ու Ալիևը խոսում են տարբեր լեզուներով, և խոսքը ոչ թե լեզվական, այլ գաղափարական պահերի մասին է։ Այդ ինչո՞ւ պետք է ռուսական ուժերը՝ նույնիսկ խաղաղապահ՝ պետք է «վերահսկեն» ադրբեջանական հողը։ Դա, անշուշտ, հասկանալի է, որ նեոլիբերալ հետխորհրդային վերնախավի համար, որի վառ ներկայացուցիչն է հանդիսանում Փաշինյանը՝ օտարերկրյա զինվորականները հանդիսանում են ծանրակշիռ փաստարկ, իսկ օտարերկրյա ռազմաբազաները՝ազգային անվտանգության հիմք։ Այս պարոնները սկզբունքայնորեն չեն հաշվարկում իրենց ժողովրդի, բանակի ու երկրի վրա, իսկ իրենց համաքաղաքացիների կարծիքը հաշվի չեն առնում։

    Բաքվում, սակայն, ղեկավարում են այլ տրամաբանությամբ մարդիկ, և հետևաբար նրանք չեն էլ քննարկի այն հարցը, թե արդյոք ռուսական զորքերը պետք է վերահսկեն Լաչինի շրջանը, թե ոչ։ Քանի որ ակնհայտ է, որ Ադրբեջանի Լաչինի շրջանը, ինչպես նաև ադրբեջանական հողի ցանկացած այլ հատվածը, պետք է վերահսկվի միայն Ադրբեջանի զինված ուժերի կողմից, որպես ադրբեջանական ժողովրդի կամքի մարմնացում։ Եվ ուրիշ ոչ ոք: Հակառակ դեպքում, ինչու՞մն է Ադրբեջանի Հանրապետության գոյության իմաստը։ Ավաղ, Հայաստանի ղեկավարության մոտ՝ սեփական հողի նկատմամբ մոտեցումը բոլորովին այլ է՝ նրանց «ժողովրդավարությունը» թույլ է կապված իր հողի վրա հայ ժողովրդի ինքնիշխանության հետ, այն հիմնված է արտասահմանում «աշխարհի ուժեղներին» հաճոյանալու փորձերի վրա։ Այստեղից էլ Հայաստանի խնդիրների լուծմանը արտաքին ուժերին ներգրավելու այդ ցանկությունը։ Չհասցրեցին երկրում տեղակայել ԵՄ-ի ոստիկանական-քաղաքացիական առաքելությանը, երբ նախորդ շաբաթ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանն ու Հայաստանը արդեն պատրաստ են Հայաստանի տարածքում տեղակայել նաև ՀԱՊԿ-ի առաքելությունը։ Այն, իբր, ավելորդ չի լինի, և այն չի կարելի համեմատել ԵՄ-ի առաքելության հետ. «Եկեք տարբերենք ՀԱՊԿ-ն ու Եվրամիությունը։ ՀԱՊԿ-ը Հայաստանի առջև ունի անվտանգության պարտավորություններ, Հայաստանը նույնպես պարտավորություններ ունի, որոնք նա կատարել է 2022 թվականին Ղազախստանի իրադարձությունների ժամանակ»։

    Մոսկվան, ինչը հատկանշական է, չի սկսել սրել անցակետի հետ կապված իրավիճակը, Ուկրաինայի հետ պատերազմը ժամանակ և ռեսուրս չի թողնում այնպիսի տարօրինակ արկածախնդրությունների համար, ինչպիսին է հայկական տարածքային ընդարձակման մնացորդների պաշտպանությունը։ Անցակետի առնչությամբ ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանին չի մեղադրել խախտումների մեջ, այլ երկու կողմերին կոչ է արել «վերադառնալ առկա պայմանավորվածություններին»։ Նման միտումներ են պահպանվում նաև ՀԱՊԿ-ի քաղաքականության մեջ։ Այս առիթով Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը վերջերս դժգոհել է. «ՀԱՊԿ-ի ներսում չկա կոնսենսուս այն առնչությամբ, որ Հայաստանի տարածքում կան օտարերկրյա զինված ուժեր»։

    Արևմուտքը Երևանի հետ համաձայն չէ

    Անցակետի նկատմամբ Արևմուտքի արձագանքը նույնպես զուսպ է եղել։ Նույնիսկ ԱՄՆ-ի նման երկրները, որտեղ գործում է հայկական լուրջ լոբբին, սահմանափակվեցին բանակցություններին վերադառնալու կոչերով և Լաչինի ճանապարհով «մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժի» անհրաժեշտության մասին արտահայտություններով: Միաժամանակ, ի դեպ, ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը սկսել է՝ Ադրբեջանին ամերիկյան արտադրության հրացաններ վաճառելու գործարք պատրաստել։

    Ինչը, պակաս կարևոր չէ, Արևմուտքը վերջին ամիսների ընթացքում արդեն առաջին անգամ չէ, որ Փաշինյանի հետ չհամակերպվելու ցանկություն է ցուցադրում։ Ապրիլի 11-ի մարտերից հետո, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ընդհանրապես հրաժարվեց հայկական դիրքորոշմանը աջակցելուց՝ հայտարարելով միայն հետևյալը. «Ափսոսում ենք ապրիլի 11-ին հայ և ադրբեջանական ուժերի մասնակցությամբ մահացու բախման համար, որը հանգեցրեց մի քանի զոհերի։ Ցավակցությունն ենք հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, իսկ վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է։ Ամուր խաղաղության միակ ճանապարհը՝ բանակցությունների սեղանի շուրջն է»:

    Արևմտյան երկրների կոչերն, ի դեպ, ունեն բաց դուռը ներխուժելու փորձերի տեսք՝ քանի որ, եթե նայեք, դրանք չեն հակասում ադրբեջանական կողմի դիրքորոշմանը։ Նախ, չէ որ Բաքուն ինքն Երևանին համոզում է դադարեցնել բովանդակալից խաղաղ գործընթացի սաբոտաժը: Երկրորդը, ճանապարհ փակելը այնքան էլ ճիշտ տերմին չէ՝ ադրբեջանական կողմի ձեռնարկած միջոցները բնութագրելու համար։ Եթե այս ճանապարհով մարդիկ ու ապրանքներն տեղափոխվում են խաղաղ նպատակներով և Ադրբեջանի օրենքներին համապատասխան, ապա Բաքուն, սկզբունքորեն, մտադիր չէ դրանց խոչընդոտել։ Անցակետը՝ ոչ թե կապերի խզում է, այլ վերահսկողության կետ և, ընդգծում ենք, անցումների՝ խաղաղ օրինական շարժումներ։

    Բայց ակնհայտ է, որ հայ ազգայնականներին այս ճանապարհից այլ բան է պետք՝ օրինակ, մատակարարել անջատողականների զինված կազմավորումներին և ապահովել ուժերի ռոտացիա։ Չէ որ, ինչպես վերջերս վրդովված խոստովանեցին անջատողականների կողմնակիցները, Ղարաբաղում իրականում միշտ կռվել են Հայաստանից ուղարկված ուժերը՝ «դա հստակ երևում է մեր կորուստներից։ Զոհվել են զինվորներ բոլոր կորպուսներից, բոլոր բրիգադներից ու գնդերից, հատուկ նշանակության ջոկատներից, խաղաղապահ զորախմբից, մոբիլիզացվածներից։ Նրանք ինքնուրու՞յն են Ղարաբաղ գնացել»։ Ռազմական տեղաշարժերին զուգահեռ անջատականները ճանապարհն օգտագործում էին բնական ռեսուրսների ապօրինի արտահանման համար, ինչը հնարավորություն տվեց մասամբ ֆինանսավորել ողջ օկուպացիոն նախագիծը։

    Երևանին հրավիրվել են համագործակցության

    2020 թվականի նոյեմբերին Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, Բաքուն համբերատար և համառորեն համագործակցություն էր փնտրում Երևանից՝ սահմանների սահմանազատման, հաղորդակցությունների (ներառյալ Նախչըվան միջանցքի) և հարակից հարցերի շուրջ։ Քաղաքականությունը, ինչպես գիտեք, հնարավորի արվեստն է, և Հայաստանի ղեկավարությունը կարող էր վաղուց սկսել փոխգործակցել ադրբեջանական կողմի հետ՝ միասին կառուցելով նոր Հարավային Կովկաս և ավելի լավ ապագա բուն Հայաստանի համար՝ ռազմական առճակատման հետևանքները հաղթահարելով կառուցողական դիվանագիտության միջոցով և ադրբեջանցիների հետ կառուցողական երկխոսության ստեղծելով իրեն հարմար կոնֆիգուրացիա: Այո, ստիպված կլիներ ինչ-որ բանի հարմարվել և հրաժարվել ավելորդ հավակնություններից, սկսել ապրել «միջոցներով» այլ ոչ թե փորձել իրենից ձևացնել հզոր պետություն, եթե իրականում նույնիսկ տարրական կարիքների համար գումար չկա։ Համաշխարհային քաղաքականության մեջ բոլորը ստիպված են փոխգործակցել և հաշվի առնել հանգամանքները՝ նույնիսկ ամենահզոր համաշխարհային տերությունները բացառություն չեն կազմում: Այլ կերպ ասած, իրականությանը հարմարվելու մեջ ամոթալի բան չկա։ Սակայն մինչ այժմ Երևանը վարում է առաջին հերթին՝ հարևան երկրի հետ շփվելուց հրաժարվելու հետ կապված այլ գիծ։

    Այս ամենը պարուրված էր ձևերով, որոնց մասին կարելի է ասել՝ «ձևականորեն ճիշտ է, բայց ըստ էության ծաղրանք է» թևավոր բառակապակցությամբ։ Իսկ ուրիշ ինչպե՞ս բնութագրել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գործողությունները, ով մի երկու շաբաթ առաջ հայտարարել է, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի մահվան մասին լուրերը մի քիչ չափազանցված են։ Ձևաչափը գոյություն ունի՝ հակառակ Ադրբեջանի հայտարարությունների»։ Ուրբաթ օրը Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Գրիգորյանը կրկին խոսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին։ Մարդկային լեզվով թարգմանված «ԵԱՀԿ Մինսկի խումբ» նշանակում է երկխոսությունից հրաժարվել։

    Փաշինյանական թիմի կողմից խաղաղ գործընթացի նման խոչընդոտումը հատկապես զարմանալի է, և ոչ միայն այն պատճառով, որ նրանք ծածկելու ոչինչ չունեն, առճակատման ուժեր՝ չկան։ Սա նաև զարմանալի է, քանի որ մեկ այլ տարբերակը՝ առանց առճակատման՝ հնարավոր էր։ Ուրբաթ օրը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ հայկական կողմը հրաժարվել է զուգահեռ հսկողություն իրականացնել երկու երկրների սահմանին գտնվող Լաչինի ճանապարհին, ինչը Ադրբեջանին ստիպել է միակողմանի կարգով հաստատել վերահսկողության մեխանիզմ։ Նա նաև ընդգծել է, որ ինքնին ճանապարհը «բոլոր մարդասիրական նպատակների» համար բաց է։ Եվ այդպես է ասում ոչ միայն ադրբեջանցի նախարարը։ Ռուսաստանի պաշտոնյաները նույնպես վերջերս ասել են. «Պարզ էր, որ Ալիևը չի նահանջի: Անցակետի հաշվով Բաքուն վաղուց էր բարձրացրել հարցը, բայց ցանկանում էր համաձայնության գալ։ Յուրաքանչյուր անգամ թեման հետաձգվում էր: Արյդունքում հանգեցին նրան, որ ուղղակի փաստի առաջ դրեցին։

    Ղարաբաղյան «միացումը» և Գորբաչովի խունվեյբինները

    Ապրիլի 18-ին Փաշինյանը հայտարարեց 1991 թվականի սահմաններին համաձայնելու պատրաստակամության մասին, իսկ դա նշանակում է և Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Հետխորհրդային ազատական լրատվամիջոցները, որոնց համար հայկական էքսպանսիոնիզմին աջակցելը դարձել է իրենց հավատանքի մի մասը, անմիջապես սկսեցին զարմանալ. «Հայաստանի հասարակությունը կտրականապես դեմ է Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի ինքնիշխանության տակ անցնելուն։ Եվ կարող է տարօրինակ թվալ, որ Նիկոլ Փաշինյանի խոսքերից հետո, նույն օրը Երեւանի փողոցները չլցվեցին ցուցարարներով»։ Ինչպե՞ս, իբր, հայերը նորից դուրս չեն գալիս զանգվածային բողոքի, ինչպես այն ժամանակ, 1980-ականների վերջերին։

    Բայց հայ հասարակության նման արձագանքը հանդիսանում է տրամաբանական շարունակություն՝ հասարակ հայերի կողմից օկուպացված հողերի համար կռվելուց հրաժարվելու պերճախոս միտումին՝ հայտնի է նրանց թիվը, 2020 թվականին հանուն օկուպացիայի շարունակման՝ անիմաստ զոհվելուց հրաժարվածների թիվը լավ հայտնի է։ Ամեն ինչ օրինաչափ է. ոչ թե մարդիկ են փոխվել 1980-ականներից ի վեր, այլ հասարակական-քաղաքական գործընթացներն այժմ ցույց են տվել այսպես կոչված «միացումի» ողջ պղտոր էությունը։ Այս բառով նշանակում էին Հայաստանի որոշ «պատմական» հողերի երևակայական «վերամիավորումը», ինչպես և ուշ ԽՍՀՄ-ի նմանատիպ շատ երևույթներ, դա պարզապես գեղեցիկ ցուցանակ էր, որի տակ խառնվում էին տարատեսակ դրդապատճառները և տեղ էին գտել ոչ այնքան պատմության, որքան մարդկային հույզերի ու դժգոհությունների ցինիկ մանիպուլյացիա:

    «Միացումը» շահարկում էր իրենց կյանքից մարդկանց ընդհանուր դժգոհությունն և դրա իրագործմանը նպաստում էին գորբաչովյան ինտրիգները։ Իշխանության մղված Միխայիլ Սերգեևիչը ամենևին էլ այն ազնիվ պարզամիտը չէր, որին հաճախ ներկայացնում են։ Օրինակ է հանդիսանում նրա սուր պայքարը իր ընդդիմախոսների հետ, մասնավորապես՝ Միության ազգային հանրապետություններում «ժողովրդավարացման» քաղաքականության քողի տակ՝ հենց դրան ենք մենք պարտական ներկայիս անջատողական հակամարտություններով։ Այդ ժամանակ, 1980-ականների երկրորդ կեսին, Գորբաչովը որոշեց կրկնել այն, ինչ արել է Մաոն, ով, ամրապնդելով իր իշխանությունը Խորհրդային Միության գլխավոր քարտուղարից մի քանի տասնամյակ առաջ, այսպես կոչված «մշակութային հեղափոխություն» իրականացրեց Չինաստանում, որի ընթացքում նա պետմարմիններում ոչնչացրեց իր ընդիմախոսներին՝ նրանց դեմ հրահրելով գունեղ անուններով խունվեյբիններին։ Գորբաչովը և նրա զինակիցները, ովքեր հստակ գիտեին Մաոյի փորձի մասին, փորձեցին նույն հնարքը խաղալ և թուլացնել միութենական հանրապետությունների ղեկավարությունները՝ նրանց դեմ հրահրելով իրենց «խունվեյբիններին»՝ արմատական ազգայնականները (ինչպես այդ նույն «միացումի» կողմնակիցների) կամ նույն հանրապետություններում ապրող էթնիկ փոքրամասնություններին։ Իհարկե, «միացումում» ներդրվեցին նաև այլ ուժեր՝ նրանց բոլորի համար ընդհանուրը եղել է փաստորեն Ղարաբաղի, այո և ղարաբաղցի հայերի և ադրբեջանցիների նկատմամբ արտաքին բնավորությունը։

    Նման հզոր արտաքին դերակատարների ներգրավմամբ մեկնարկած էքսպանսիոնիստական և անջատողական նախագծի փակելը այդքան էլ հասարակ բան չէ: Բայց քանի որ Ադրբեջանը խնդրին մոտեցավ համապարփակ և համբերատար, ապա որոշակի առաջընթաց անշեղորեն տեղ ունի։ Եվ ահա արդեն 1991 թվականի սահմանների ճանաչումից հետո, Փաշինյանը ապրիլի 20-ին հայտարարել է Ադրբեջանի հետ սահմանի որոշման մեջ հաջողությունների մասին՝ համաձայնվելով հենվելով նրա վրա, որ հանրապետության հարավում գտնվող Սյունիքի մարզում (Զանգեզուր), ի դեպ, հայտնի Տեխ (Դըղ) գյուղի տարածքում «սահմանի հատվածը ճշտված է։ Ճշտված սահմանները նշանակում է, որ և՛ մենք, և՛ ադրբեջանցիները ընդհանուր կարծիք ունենք այս հարցում»։

    Հայաստանի ղեկավարության դիրքորոշման փոփոխությունները հատկապես ակնհայտ են դառնում, եթե հիշենք, թե ինչպես այդ նույն Փաշինյանը 2019-ին, գալով անջատողականների մոտ, հայտարարեց, որ «Արցախը՝ Հայաստան է, և վերջակետ» և սկսեց վանկարկել «Միացում»։ Ադրբեջանի կառավարության ջանքերով ստեղծված կարգավորման կոշտ կառուցվածքային շրջանակը, ինչպես տեսնում ենք, Հայաստանի ղեկավարությանը ստիպեցին այժմ վերանայել այս գիծը։

    Բայց դեռ վաղ է խոսել էքսպանսիոնիզմի հետեւանքների անդառնալի հաղթահարման մասին։ Առավել ևս, որ Արևմուտքում քիչ չեն մարդիկ, ովքեր ցանկանում են խաղալ Երևանի ռեւանշիստական շրջանակների հավակնությունների վրա։ Դրանում մեծ դեր է խաղում, անշուշտ, Ֆրանսիան։ Ֆրանսիական պաշտոնական լրատվամիջոցները Ղարաբաղը դեռ բացահայտ անվանում են «վիճելի տարածք»։ Փարիզը՝ հավանաբար, Մակրոնի կողմից հռչակված «Եվրոպայի ռազմավարական ինքնավարության» շրջանակներում, այս շաբաթ արտաքին գորերի նախարար Քեթրին Կոլոնային ուղարկեց Բաքու և Երևան։ Ուրբաթ օրը նա Հայաստանում Եռաբլուր զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրել անջատականների կողմից պատերազմում զոհվածներին (այն, որ այնտեղ փառաբանվում է հենց Արևմուտքում ահաբեկչական համարվող ԱՍԱԼԱ-ն. նրան չի խանգարել) և ազդարարել է Ֆրանսիայի դեսպանատանը կից ռազմական առաքելություն ստեղծելու մասին։

    Կան նաև օվկիանոսից այն կողմ այս թեման շահարկել ցանկացողներ։ Ապրիլի 20-ին իր արմատականությամբ հայտնի Նենսի Փելոսին հանդես եկավ ի պաշտպանություն Ղարաբաղում հայ ազգայնականների։ Նրա խոսքով, «Ամերիկան այնտեղ կլինի, քանի որ Հայաստանը դեմոկրատիայի և ինքնավարության ճակատամարտում է: Մենք դա տեսանք, երբ այնտեղ էինք»: «Ավտոկրատիայի» մասին այս արևմտյան նարատիվները հիշեցնում են 1930-ականների վերջը ԽՍՀՄ-ում, երբ «տրոցկիստների» և նմանների պիտակները նույնքան հեշտությամբ և կամայականորեն կպցրվեցին յուրաքանչյուրի վրա, ով դեմ էր։ Բայց պետք չէ շատ ընդհանրացնել՝ սա արևմտյան իսթեբլիշմենթի՝ իր բարոյական հիմնավորումներով խիստ երերուն մի մասի դիրքորոշումն է։ Ղարաբաղի նյութական աշխարհում նրանք տեսանելի ապագայում դժվար թե ինչ-որ բանի վրա ազդեն։ Ի տարբերություն Ադրբեջանի, որն ունի ուժ և փաստարկներ, որպեսզի հաղթահարի երեք տասնամյակ առաջ հայ արմատական ազգայնականների ագրեսիվ քաղաքականության հետևանքները։

    Caliber.Az

    Դիտումներ: 2511

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Ռաֆայել Լեմկինի վաթսուներկու ցեղասպանությունները Caliber.Az-ի Youtube ալիքի տեսանյութը

02 Մայիսի 2024 - 16:22

Ապագային ուղղված երկխոսություն Նախագահ Ալիեւի ելույթի հետքերով

02 Մայիսի 2024 - 14:25

Եզակի ձեռագրեր Բաքվում, որոնք բացահայտում են Նիզամիի մասին սուտը «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

01 Մայիսի 2024 - 17:58

Ղարաբաղյան կլանը և հայկական եկեղեցին նոր պատերազմ են տենչում Կդիմանա՞ արդյոք Փաշինյանը

02 Մայիսի 2024 - 12:07

Միջին ուղի թե բաժանարար գծեր Ի՞նչ է ընտրելու Փաշինյանը

01 Մայիսի 2024 - 14:12

Հայկական տրամաբանություն «Հին աշխարհի հիստերիկները»

30 Ապրիլի 2024 - 17:51
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Ալիևը կարգադրել է ֆինանսական օգնություն ցուցաբերել Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին

    02 Մայիսի 2024 - 17:26

    Հայաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել տասնյակ ռևանշիստ ցուցարարների

    02 Մայիսի 2024 - 17:01

    Շարիֆով. Կասպից ծովը էներգիայի հսկայական ներուժ ունի վերականգնվող աղբյուրներից

    02 Մայիսի 2024 - 16:47

    Շավքաթ Միրզիյոևն ընդունել է Միքայիլ Ջաբբարովին

    Քննարկվել են ադրբեջանա-ուզբեկական հարաբերությունների խորացումը

    02 Մայիսի 2024 - 16:43

    Ռաֆայել Լեմկինի վաթսուներկու ցեղասպանությունները

    Caliber.Az-ի Youtube ալիքի տեսանյութը

    02 Մայիսի 2024 - 16:22

    Միխալկո. ԵՄ-ն ուրախ է առաջընթաց տեսնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման հարցում

    02 Մայիսի 2024 - 15:49

    Ադրբեջանը ՊԳԿ-ի հետ քննարկել է Ղարաբաղում գյուղատնտեսության զարգացումը

    02 Մայիսի 2024 - 14:49

    Ֆուադ Հուսեյնով. Մինչև տարեվերջ վերաբնակեցման գործընթացը կընդգրկի ողջ Ղարաբաղը

    02 Մայիսի 2024 - 14:40

    Քանի՞ ընտանիք է ապրում Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում

    02 Մայիսի 2024 - 14:31

    Ապագային ուղղված երկխոսություն

    Նախագահ Ալիեւի ելույթի հետքերով

    02 Մայիսի 2024 - 14:25

    Ադրբեջանցի տանկիստները կատարելագործում են մարտական ​​հմտությունները

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    02 Մայիսի 2024 - 14:05

    Բայրամովը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահի հետ

    02 Մայիսի 2024 - 13:16

    Նորվեգացի ճանապարհորդները ժամանել են Ղարաբաղ

    02 Մայիսի 2024 - 12:36

    Հայաստանի պաշտպանության նախարարությունը ականազերծում է անցկացնում պայմանական սահմանին

    02 Մայիսի 2024 - 12:18

    Այսօր Ներման հանձնաժողովի նիստ կանցկացվի

    02 Մայիսի 2024 - 12:15

    Ղարաբաղյան կլանը և հայկական եկեղեցին նոր պատերազմ են տենչում

    Կդիմանա՞ արդյոք Փաշինյանը

    02 Մայիսի 2024 - 12:07

    Բաքվում ընթանում է Միջմշակութային երկխոսության VI ֆորումի երկրորդ օրը

    02 Մայիսի 2024 - 12:07

    Փաշինյանը զորքերը դուրս է բերում Ադրբեջանի հետ սահմանից

    02 Մայիսի 2024 - 11:42

    Փաշինյանը՝ սահմանազատման մասին. Սկսում ենք այն վայրերից, որտեղ կոնֆլիկտային պոտենցիալն ամենաբարձրն է

    02 Մայիսի 2024 - 11:18

    Ուզբեկստանի նախագահը հանդես է եկել՝ Ադրբեջանի հետ լայնածավալ համագործակցության հետագա զարգացման օգտին

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    02 Մայիսի 2024 - 11:11

    Ադրբեջան և Հայաստան. վերջնագծո՞ւմ.

    Ռամիզ Յունուսը իր մտքերով կիսվում է Caliber.Az-ի հետ

    02 Մայիսի 2024 - 10:51

    Ադրբեջանում մեկնարկել են զինապարտների հետ հերթական ուսումնական հավաքները

    02 Մայիսի 2024 - 10:45

    Թալ Կատրան. Շուշան կարելի է անվանել բնության հրաշք

    02 Մայիսի 2024 - 10:27

    Իլհամ Ալիևն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականին

    02 Մայիսի 2024 - 09:52

    Մոհամեդ Բեհարի. Ադրբեջանը բաց է բոլոր կրոնների ներկայացուցիչների համար

    02 Մայիսի 2024 - 09:31

    ԹՊԿ-ն ողջունում է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը

    02 Մայիսի 2024 - 09:03

    Միգել Մորատինոս. Շուշան Ադրբեջանի մի մասն է

    02 Մայիսի 2024 - 08:55

    Բաբաև. Գյուղատնտեսության ոլորտը մեծ նշանակություն ունի Ադրբեջանի տնտեսության մեջ

    01 Մայիսի 2024 - 18:56

    Ադրբեջանի Կենտրոնական բանկը իջեցրել է զեղչման տոկոսադրույքը

    01 Մայիսի 2024 - 18:26

    Եզակի ձեռագրեր Բաքվում, որոնք բացահայտում են Նիզամիի մասին սուտը

    «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

    01 Մայիսի 2024 - 17:58

    ANAMA-ն շարունակում է ականազերծել Ղարաբաղը

    ԹՎԵՐ

    01 Մայիսի 2024 - 17:47

    ՃՏՊ Քելբաջարում. Թուրքիայի քաղաքացի է մահացել

    01 Մայիսի 2024 - 17:38

    Ադրբեջանի ԿԲ-բ տնտեսական աճ է կանխատեսում

    01 Մայիսի 2024 - 16:56

    Բայրամովը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները քննարկել են COP29-ը և տարածաշրջանային իրավիճակը

    01 Մայիսի 2024 - 16:40

    Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի գլխավոր րաբբիին

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    01 Մայիսի 2024 - 16:18

    Ադրբեջանում ընթանում է կրոնական առաջնորդների Բաքվի հանդիպումը

    01 Մայիսի 2024 - 15:29

    Ադրբեջանը սկսովել է էլեկտրոնային բժշկական տեղեկանքների տրամադրումը

    01 Մայիսի 2024 - 15:08

    Միքայիլ Ջաբբարովը մեկնել է Ուզբեկստան

    Օրակարգում ներդրումային ֆորումին մասնակցությունն է

    01 Մայիսի 2024 - 14:55

    Ալիև. Բաքուն և Երևանը սահմանազատում և սահմանագծում են անցկացնում առանց որևէ միջնորդի

    01 Մայիսի 2024 - 14:45

    Ալիև. Որպես COP29-ի հյուրընկալող կողմ, մենք տեսնում ենք մեր դերը կամուրջներ կառուցելու գործում

    01 Մայիսի 2024 - 14:36

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ