Միլլերի խաչմերուկ
Հայաստանն ու Ադրբեջանը Քիշնևի գագաթնաժողովի նախաշեմին
Վերլուծություն 01 Հունիսի 2023 - 15:33
Murad Abiyev Caliber.Az |
Թերևս, Հայաստանի և Ադրբեջանի միջև հետկոնֆլիկտային կարգավորման ողջ ժամանակի ընթացքում մինչև այժմ և տեղում, և բանակցային գործընթացում երբեք չի նկատվել իրադարձությունների այդչափ բարձր ինտենսիվություն, ինչպես վերջին մի քանի շաբաթների ընթացքում։
Այս շարքի կարևորագույններից մեկն է դարձել ԱՄՆ-ի Պետդեպի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերի հայտարարությունը, որում, մասնավորապես, ասվում է. «Մենք ուրախ ենք տեսնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են։ Ինչպես ասել է պետքարտուղար Բլինկենը, Հարավային Կովկասում խաղաղությունը հասանելի է։ Մենք վերջերս վարչապետ Փաշինյանին երախտագիտություն ենք հայտնել խաղաղությանը իր հավատարմության համար, և ողջունում ենք վերջերս նախագահ Ալիևի կողմից համաներման հարցը քննարկելու վերաբերյալ վերջին արտահայտություններին»:
Թերեւս, ԱՄՆ-ից երբեք ավելի հստակ ազդանշան չի եղել։ Նույնիսկ դրա հպանցիկ քննարկման դեպքում կարելի է նկատել երեք լուրջ նրբերանգ։ Նախ, Բաքվի հնարավոր համաներման մասին օրակարգի հասարակ ընդունմամբ Վաշինգտոնը ավելորդ անգամ հաստատում է Ղարաբաղում ցանկացած ինքնահռչակ իշխանությունների անօրինականությունը՝ չճանաչված կազմավորմանը մերժելով ցանկացած իրավասուբեկտիվություն: Երկրորդը, Սպիտակ տունը մերժում է իշխանության կեղծ մարմինների և անջատողական առաջնորդների՝ Ղարաբաղի հայ համայնքը ցանկացած կարգավիճակով ներկայացնելու իրավունքը Այսպիսով, ամերիկացիները Բաքվին են թողնում ինքնուրույն ընտրել համայնքի հետ երկխոսության ձևաչափը։ Իսկ երրորդ նրբերանգը կայանում է նրանում, որ համաներման հարցը համադրվում է Հայաստանի խաղաղության պատրաստակամության հետ, այսինքն՝ Վաշինգտոնը հնչեցնում է այն առավելագույնը, որին Երևանը կարող է հասնել, որպես փոխզիջում Բաքվից։
Լիովին հիմնավորված կարելի է նաև ենթադրել, որ այդ ազդանշանը հասցեագրված է ոչ միայն Երևանին ու Մոսկվային (որը, չգիտես ինչու, ավելի քան հանդուրժող է անջատողականների նկատմամբ և չի էլ նեղվել խաղաղապահ քանակակազմի օգնությամբ տարածաշրջանից վտարել հայկական զինված կազմավորումներին), այլ նաև Փարիզին, որը համառորեն պնդում է միջազգային ներկայություն «Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը ապահովելու համար» և բացահայտորեն աջակցում է անջատողական միավորման մնացորդներին։ Բավական է հիշել, որ Ֆրանսիայի այլ օդիոզ հարձակումների հետ մեկտեղ, եղել է նաև «նախագահ կոչվող տարրին» Փարիզում հեռուստահաղորդմանը հրավերը:
Բայց ինչպես երևում է, օվկիանոսի մյուս կողմից ֆրանսիացիներին լրջորեն թափ են տվել: Ընդ որում ճիշտ ու ճիշտ Եվրոպական տնտեսական համայնքի (ԵՏՀ) գագաթնաժողովի նախօրեին, որը հուլիսի 1-ին կանցկացվի Քիշնևում։ Իսկ ընդհանրապես ինքնին ԵՏՀ-ն հանդիսանում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությունը, որը նպատակաուղղված է եվրոպական պետությունների, այդ թվում նաև ԵՄ անդամ չհանդիսացող երկրների միջև երկխոսության խթանմանը, ընդհանուր խնդիրների լուծմանը և երկրների միջև համագործակցությունն ու համերաշխությունը խթանելուն: Կարելի է, սակայն, արձանագրել, որ այս երկխոսությունը միշտ չէ, որ բերում է այն արդյունքին, որին ձգտում է Ֆրանսիայի ղեկավարը։ Այսպիսով, անցյալ տարվա հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած ԵՏՀ-ի առաջին գագաթնաժողովում, չնայած Երևանի կողմից բանակցություններին Փարիզի կողմնակալ մասնակցությանը, Հայաստանի վարչապետը, հաստատելով իր կառավարության հավատարմությունը Ալմաթիի 1991թ. հռչակագրին, ստիպված եղավ փաստորեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության առաջին ճանաչումն անել։
Սակայն դրանից հետո բանակցային գործընթացը մի քանի ամիս տեղապտույտ տվեց։ Դա պայմանավորված է նրանով, որ Փաշինյանը, որպեսզի ժողովրդի աչքում զարդարի իր իմիջը՝ ճանապարհ ընկավ Եվրասիայի քաղաքներով, փորձելով մանրածախ առևտրում կա՛մ վաճառել, կա՛մ վերավաճառել հայկական ինքնիշխանություն կոչվող ապրանքը՝ հույս ունենալով գնորդներից ստանալ «արցախի իրավասուբյեկտիվության» պաշտպանության երաշխիք։
Ձախորդ չարչիին շորթեցին ով ուզես, դրանով հանդերձ չվճարելով ոչ մի կոպեկ։ ՀԱՊԿ-ն, որը, եթե հավատալ Փաշինյանի անորոշ փնթփնթոցին՝ կա՛մ մտնում է, կա՛մ դուրս է գալիս Հայաստանից, իրականում (ի դեմս Գյումրիի ռուսական բազայի և այլ ներկայության) ոչ մի տեղ չի շարժվում, ինչը և պետք է Մոսկվային։ Ադրբեջանի հետ պայմանական սահմանին Հայաստանի սադրանքները, որին, ամենայն հավանականությամբ, Թեհրանի ձեռքը խառն է, հանդիպեցին արժանի հակահարվածի։ Եվ հազիվ թե արժե հույս դնել նրա վրա, որ Իրանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն այժմ արագ կլքեն Հայաստանի Հանրապետության տարածքը։ Իսկ ԵՄ-ի առաքելությունը սահմանին տեղի ունեցող միջադեպերի ժամանակ շրջահայացորեն գլուխ է պահում, հինալիորեն գիտակցելով, որ եթե սահմանը պայմանական է, ապա առաքելությունը, հետևաբար, նույնպես ավելի շատ խորհրդանշական է։ Այսինքն՝ իրեն մատնոցի վարպետին պատկերողին սեղանի մյուս կողմում տեղ են ցույց տվել։
Ադրբեջանը, այդ ընթացքում խաղում է ավելի ծանրակշիռ շուկաներում։ Եվրոպա էներգառեսուրսների արտահանման և տարանցման շուկայում, օրինակ։ Եվ այս շուկան թախանձագին պահանջում է խաղաղություն և կայունություն Հարավային Կովկասում, հակառակ համաշխարհային առանձին դերակատարների աշխարհաքաղաքական նկրտումների։ Ընդգծենք, որ երբ մենք խոսում ենք Ադրբեջանի տնտեսական լծակների մասին, ապա միշտ նկատի ունենք դրանց փոխլրացնող նշանակությունը մեր երկրի արդար դիրքորոշմանը, որը հաստատված է միջազգային իրավունքով։
Ճակատագրի չար հեգնանքով, հենց Մակրոնի ներկայությամբ կարող են նախնական պայմանավորվածություններ ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա և առանց Բաքու-Խանքենդի երկխոսությունը որևէ միջազգային մասնակցության հիշատակմանը: Ադրբեջանը դիվանագիտական այս մարտերում հիշեցնում է հմուտ այկիդո մարտիկի՝ հմտորեն օգտագործելով հակառակորդի էներգիան իր օգտին։
Սակայն Երեւանից լուրերը ավելի շուտ խոսում են այն մասին, որ Փաշինյանը մտադիր է խաթարել խաղաղության օրակարգը։ Այսպես, երկու օր առաջ, խորհրդարանում մեկնաբանելով Իլհամ Ալիևի, Լաչինում արած հայտարարությունները՝ վարչապետ Փաշինյանը ասել է հետևյալը. «Բրյուսելում Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են փոխադարձաբար ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 29 800 և 86 600 քառ.կմ համապատասխանաբար։ Պետք է ասեմ, որ, այս իմաստով համենայնդեպս անհասկանալի են Ադրբեջանի նախագահի հայտարարությունները։ Համարում եմ, որ և՛ Ադրբեջանը, և՛ միջազգային գործընկերները պետք է պարզաբանեն, թե արդյոք սա նշանակում է բրյուսելյան համաձայնագրերի մերժում»։
Ի դեպ, Հայաստանի ԱԳՆ-ն չդիմացավ ու փորձեց մեկնաբանել Միլլերի հայտարարությունը։ «Մենք համարում ենք, որ մեր բոլոր գործընկերների համար պետք է ակնհայտ լինի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացում Ալմաթիի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ճանաչումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցի լուծումը առանցքային դեր է խաղում։ Ինչպես ընդգծվել է ԱԳՆ-ի մայիսի 29-ի հայտարարության մեջ, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի կարող մեկնաբանվել որպես էթնիկ զտումներ իրականացնելու իրավունք»,- ասվում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։
Այստեղ նույնպես ոչ մի նոր բան չկա։ Հայկական կողմը կրկին հասկացողություններով է շահարկում։ Այն, որ ղարաբաղցի հայերի իրավունքների և անվտանգության հարցը ոչ մի կերպ կապ չունի անօրինական և հանցավոր ռեժիմի նկատմամբ հանդուրժողականության հետ՝ պարզ է ցանկացած դպրոցականի համար, էլ չասած Արևմուտքի լուրջ քաղաքական գործիչների մասին։ Հայաստանի նկատմամբ Արևմտյան վերնախավի որոշ հատվածի ողջ համակրանքով հանդերձ՝ նման էժանագին մանիպուլյացիան, կարծես թե, արդեն սկսել է՝ Դոն Կորլեոնեի խոսքերով, վիրավորել նրանց ինտելեկտը, և դժվար թե ըմբռնման հանդիպի։
Ընդհանրապես, Երևանի հնարքները վտանգում են առաջացնել եվրոպացիների լուրջ զայրույթը։ Եթե անցյալ տարվա հոկտեմբերին Պրահայի գագաթնաժողովը եղել է նախագծի մի տեսակ փորձություն, ապա երկրորդ գագաթնաժողովում եվրոպացիները արդեն կփորձեն ներկայացնել գործունեության որակապես նոր արդյունք։ Եվրոպայի համար շատ կարևոր է առաջընթաց ցույց տալ հայ-ադրբեջանական բանակցություններում։ Դա առավել ևս կարևոր է, որ գագաթնաժողովը կանցկացվի Մոլդովայի մայրաքաղաքում, մի երկրում, որը ձգտում է անդամակցել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։ Ինքնին անցկացման վայրի ընտրությունը արդեն իսկ հանդիսանում է հավակնոտ հայտ՝ Քիշնևը ռուսական ազդեցությունից վերջնականապես հեռացնելու համար:
Իսկ Հայաստանն էլ, իր ղեկավարության վերջին հայտարարությունների լույսի ներքո, կարծես թե նպատակադրվել է խաթարել եվրոպացիների տոնը, ինչը միայն կամրապնդի նրա, առանց այդ էլ բանակցային ցածր կարգավիճակը։ Շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք Եվրոպան կցանկանա ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հայտարարության համատեքստում ճնշում գործադրել Երեւանի վրա։
Caliber.Az
Դիտումներ: 81
1
|
Մի' փորձեք մեր համբերությունը Ալիևի մեսիջը
29 Սեպտեմբերի 2023 - 17:50102 Դիտումներ
|
2
|
Նախչըվանի գազային ապաշրջափակման շեմին Caliber.Az-ի ակնարկը
27 Սեպտեմբերի 2023 - 14:2080 Դիտումներ
|
3
|
«Խանքենդիի վրա Ադրբեջանի դրոշի ծածանումը հաշված օրերի հարց է» Սանան Ռզաևը զրուցում է Էլմար Մամեդյարովի հետ
28 Սեպտեմբերի 2023 - 18:2078 Դիտումներ
|
4
|
Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է Լաչինի անցակետում և տեղափոխել Բաքու Ադրբեջանի ՊՍԾ հաղորդագրությունը
27 Սեպտեմբերի 2023 - 15:2777 Դիտումներ
|
5
|
Տեղական հակաահաբեկչական միջոցառումների ընթացքում նահատակվել է Ադրբեջանի ԶՈւ-ի 192 զինծառայող
27 Սեպտեմբերի 2023 - 11:3963 Դիտումներ
|
Խոջավենդի շրջանի տարածքում առգրավված հրետանային կայանքներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ30 Սեպտեմբերի 2023 - 14:22
Ադրբեջանը վճռականորեն կհակազդի իր ինքնիշխանությանը վնասելու ցանկացած փորձի. ԱԳՆ
30 Սեպտեմբերի 2023 - 13:50
Իլհամ Ալիևն ընդունել է Միջազգային տիեզերագնացության ֆեդերացիայի նախագահին
30 Սեպտեմբերի 2023 - 13:48
Ազատագրված տարածքներում հայտնաբերվել է մոտ 500 մարդու աճյուն
Ադրբեջանի ՊԱԾ-ի հայտարարությունը30 Սեպտեմբերի 2023 - 12:40
Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Պակիստանին
30 Սեպտեմբերի 2023 - 12:19
Լիբանանում Ադրբեջանի դեսպանատան վրա հայկական խմբերի հարձակման հետևանքով 25 ոստիկան է վիրավորվել
30 Սեպտեմբերի 2023 - 12:05
Հակաահաբեկչական միջոցառումների ժամանակ զոհված նահատակների ընտանիքները սոցիալական աջակցություն կստանան
30 Սեպտեմբերի 2023 - 11:38
ՄԱԿ. Ղարաբաղը լքող հայերի նկատմամբ ադրբեջանցիների կողմից կոշտ վերաբերմունքի դեպքեր չեն գրանցվել
30 Սեպտեմբերի 2023 - 11:14
Վերջին քայլը, ինչպես և վերջին ճակատամարտը, ամենադժվարն է
Caliber.Az -ի Youtube ալիքի տեսանյութը30 Սեպտեմբերի 2023 - 10:53
ANAMA-ն՝ օկուպացիայից ազատագրված տարածքներում ականների քանակի մասին
Շուրջ 1,5 մլն30 Սեպտեմբերի 2023 - 10:25
Միքայիլ Ջաբբարովը Իրակլի Ղարիբաշվիլիի հետ քննարկել է Բաքվի և Թբիլիսիի համագործակցության հեռանկարները
ԼՈՒՍԱՆԿԱՐ30 Սեպտեմբերի 2023 - 10:02
Հոկտեմբերի 2-ին նախատեսվում է աշխատանքային խմբի անդամների ուղևորությունը Խանքենդի
Նախագահի աշխատակազմի հաղորդագրությունը30 Սեպտեմբերի 2023 - 09:45
Առաջիկա օրերին կկազմակերպվի ՄԱԿ-ի առաքելության այցը Ադրբեջանի Ղարաբաղի շրջան
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը30 Սեպտեմբերի 2023 - 09:15
Սարսանգի ջրամբարը վերահսկվում է ԱՀ ջրային ռեսուրսների պետական գործակալության աշխատակիցների կողմից
29 Սեպտեմբերի 2023 - 18:20
Մի' փորձեք մեր համբերությունը
Ալիևի մեսիջը29 Սեպտեմբերի 2023 - 17:50
Ձերբակալվել է հայկական օկուպացիոն զորքերի նախկին փոխհրամանատարը
Ադրբեջանի ՊԱԾ-ի հայտարարությունը / ՏԵՍԱՆՅՈՒԹ29 Սեպտեմբերի 2023 - 17:43
Իլհամ Ալիև. Հորադիզից Զանգիլան երկաթուղու շինարարությունը շուտով կավարտվի
29 Սեպտեմբերի 2023 - 17:01
Նախագահ. Ադրբեջանական ժողովուրդը խորապես կապված է իր արմատներին
29 Սեպտեմբերի 2023 - 16:46
Իլհամ Ալիևը հայտարարել է առաջին բնակիչների՝ Զանգիլան վերադառնալու ամսաթիվը
29 Սեպտեմբերի 2023 - 16:09
Եվլախում մեկնարկել է հերթական հանդիպումը Ղարաբաղի հայ բնակիչների հետ
ԼՈՒՍԱՆԿԱՐ29 Սեպտեմբերի 2023 - 15:53
Նախագահ. Զանգիլանը դիտարկում ենք որպես կարևոր տրանսպորտային կետ
29 Սեպտեմբերի 2023 - 15:20
Բլոգեր Ալեքսանյանը Իլհամ Ալիևին խնդրում է թույլ տալ իրեն գալ Խանքենդի
29 Սեպտեմբերի 2023 - 14:37
Ադրբեջանի օմբուդսմենը դիմել է Ղարաբաղի հայ բնակիչներին
29 Սեպտեմբերի 2023 - 14:10
Խանքենդիի մոտակայքում պայթյունի վայրում հայտնաբերվել է 170 մ աճյուն
Դրանք կառաքվեն Հայաստան՝ փորձաքննության29 Սեպտեմբերի 2023 - 13:42
Ալի Ասադովը մասնակցել է «Դուշանբե-2023» միջազգային ներդրումային ֆորումին
29 Սեպտեմբերի 2023 - 13:23
«Երևանյան քարոզչությունը և հանցագործությունների համար մեղքի զգացմունքը կքշեն հայերին Ղարաբաղից»
Կորիբկոն և Կուզիոն՝Caliber.Az-կայքում29 Սեպտեմբերի 2023 - 13:18
Ազատագրված տարածքներում չեզոքացվել են հարյուր հազարավոր ականներ
ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ29 Սեպտեմբերի 2023 - 13:10
Ադրբեջանն ու Acwa Power-ը քննարկել են կանաչ էներգիայի ոլորտում նախագծերի իրականացումը
ԼՈՒՍԱՆԿԱՐ29 Սեպտեմբերի 2023 - 12:54
Նախարար. Գործարկումից ի վեր TANAP-ով փոխադրվել է 24 միլիարդ խորանարդ մետր գազ
29 Սեպտեմբերի 2023 - 12:33
Ոչ ոք չի ստիպում հայերին հեռանալ Ղարաբաղից
Սահիբա Գաֆարովայի հայտարարությունը29 Սեպտեմբերի 2023 - 12:17
«Եթե Ղարաբաղի հայերը որոշեն դառնալ Ադրբեջանի քաղաքացիներ, ապա խնդիրներ չպետք է լինեն»
Հիքմեթ Հաջիևը՝ կանադական CBC-ի համար / ՏԵՍԱՆՅՈՒԹ29 Սեպտեմբերի 2023 - 12:10
Իլհամ Ալիևը Զանգիլայում մասնակցում է Քաղաքաշինության II ազգային ֆորումին
ԼՈՒՍԱՆԿԱՐ29 Սեպտեմբերի 2023 - 12:01
Լրագրող Հակոբյան. Փաշինյանը ընտրեց պատերազմը կարգավորման փոխարեն
29 Սեպտեմբերի 2023 - 11:57
Նախչըվանում մեկնարկել է ադրբեջանա-թուրքական էներգետիկ ֆորումը
ԼՈՒՍԱՆԿԱՐ29 Սեպտեմբերի 2023 - 11:34
Սահիբա Գաֆարովան՝ ֆրանսիացի խոսնակին. Ձեր կողմից ընդունված բանաձևերը հակասում են միջազգային իրավունքին
29 Սեպտեմբերի 2023 - 11:12
Ադրբեջանցիներն ու հայերը կարող են կողք կողքի ապրել արժանապատիվ և բարեկեցիկ
Հիքմեթ Հաջիևը՝ կանադական CBC-ի եթերում29 Սեպտեմբերի 2023 - 10:29
Թուրք պատգամավոր. Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ մեր առաջարկն ընդունվել է ՆԱՏՕ-ի ԽՎ-ում
29 Սեպտեմբերի 2023 - 10:21
Յուրի Օսադչենկո. Հայերը կարող են երջանիկ ապրել Ադրբեջանում՝ ընդունելով քաղաքացիություն
29 Սեպտեմբերի 2023 - 09:51
Վարչապետ Ալի Ասադովն աշխատանքային այցով ժամանել է Դուշանբե
29 Սեպտեմբերի 2023 - 09:47
ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշել է Հաջի Զեյնալաբդին Թաղիևի 200-ամյակը
ԼՈՒՍԱՆԿԱՐ29 Սեպտեմբերի 2023 - 09:42