twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հին աշխարհի դիվանագիտության երկերեսանությունը Բաքուն ֆիքսում է և եզրակացություններ է անում

28 Հունիսի 2023 17:52

Վաղուց նկատվել է, որ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրոպական Խորհրդի շրջանակներում ձևավորված իրավական մեխանիզմները, որոնք ենթադրում են նացիզմի, ռասիզմի, այլատյացության և դրա հետ կապված ազգային և այլ հողի վրա անհանդուրժողականության դրսևորումների մերժում և դատապարտում, գործնականում չեն աշխատում։ Մի շարք երկրներում բացահայտորեն քարոզվում են ռասիստական գաղափարներ և արժեքներ, վերածնվում են ազգային արմատականության գաղափարներ։ Իսկ վերջին տասնամյակում աշխարհում ամենատարածվածն է դարձել իսլամաֆոբիան՝ մահմեդական դավանանքի քաղաքացիների ճնշումը, քաղաքակիրթ համարվող եվրոպական երկրներում Ղուրանի այրման բարբարոսական գործողությունները դարձել են գրեթե առօրեական։ Դանիայում և Շվեդիայում ցուցադրաբար այրում են Ղուրանը, ընդ որում տեղի ոստիկանության թույլտվությամբ, որը այս վանդալիզմը համատեղելի է համարում խոսքի ազատության և ցույցերի իրավունքի հետ:

Եվ այս ամենը չնայած իսլամական պետությունների զայրացած բողոքներին։ Թուրքիայի իշխանություններն ու հասարակական կազմակերպությունները իրավացիորեն համարում են, որ Եվրոպայում իսլամաֆոբիայի աճը անցնում է բոլոր սահմանները և իսլամական աշխարհին կոչ են անում պաշտպանել իրենց արժեքները։

Այնուամենայնիվ, մի քանի օր առաջ մի շարք արևմտյան երկրներ, ներառյալ Գերմանիան, Ֆրանսիան, Բելգիան, Ֆինլանդիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը, դեմ քվեարկեցին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բանաձևին, որը երկրներին կոչ էր անում «պայքարել խտրականության, թշնամանքի կամ բռնության, ինչպիսին է Ղուրանի այրումը հրահրող կրոնական ատելության ակտերի և քարոզչության դեմ»: Հավաքական Արեւմուտքը հայտարարեց, որ այդ բանաձեւը հակասում է մարդու իրավունքների եւ խոսքի ազատության վերաբերյալ իրենց պատկերացումներին։ Լատինական Ամերիկայի երկրները, մասնավորապես Մեքսիկան, Պարագվայը և Չիլին, գերադասեցին ձեռնպահ մնալ, ավելի ճիշտ՝ լռել, որպեսզի բացահայտ անհանդուրժողականությունը չտեղափոխեն իրենց վրա, Նահանգներում ու Եվրոպայում քիչ չեն Հարավային Ամերիկայից բնիկներ, որոնք առանց այդ էլ դժվարություններ են կրում ռազայական խտրականության պատճառով։

Ճիշտ է, Խորհրդի անդամների մեծամասնությունը, մասնավորապես Պակիստանը, Կատարը, Մարոկկոն, Չինաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Վիետնամը և Ուկրաինան կողմ են հանդես եկել։

Հատուկ ուշադրության է արժանի Եվրամիության դիրքորոշումը։ Չնայած հակաիսլամական գործողությունների պաշտոնական դատապարտմանը, այնտեղ խոսքի ազատության պատրվակով փորձում են արդարացնել աշխարհի պառակտման և միջնադարյան կրոնական պատերազմների տանող այս հրեշավոր սադրանքները: Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը բավարարվել է այս հարցի վերաբերյալ միայն կարճ հայտարարությամբ՝ բյուրոկրատական ձևով չոր դատապարտելով Շվեդիայում և Դանիայում տեղի ունեցած վերջին միջադեպերը և, ընդհանրապես, «կրոնական ատելության և անհանդուրժողականության բորբոքման ցանկացած ձևերը»։ Նա կարծես թե բաց է թողել, կամ «չի նկատել» այն, որ իսլամաֆոբիան ամենաանհրապույր ձևով դրսևորվում է հենց Եվրոպական Միության կառույցներում՝ Եվրախորհրդարանում, ԵՄ խորհուրդում, Եվրահանձնաժողովում։

Այս բոլոր եվրոպական կառույցների հակաիսլամական կողմնորոշումը Ադրբեջանը իր վրա ամբողջությամբ զգացել է։ Ինչ էլ որ ասեն տարբեր աստիճանի եվրոպացի պաշտոնյաները, ինչպիսի փաստարկներ էլ բերեն, նրանց անկեղծ հայանպաստ տրամադրվածությունը ինքնին խոսում է իր մասին։ Նման անհավասար վերաբերմունքի սկզբունքը հայտնի է՝ «դավանակիցներին պետք է օգնել»։

Բացահայտ հակաադրբեջանական քարոզչությունը բոլորովին չի անհանգստացնում ԵՄ-ի ղեկավարությանը՝ նա «նրբանկատ» չի միջամտում իր գործադիր մարմինների սադրիչ գործողություններին։ Եվ ԵՄ-ի նման միակողմանի քաղաքականությունը միայն էլ ավելի է սրում իրավիճակը Հարավային Կովկասում։ Օրինակ, Եվրամիությունը Բաքվից պահանջել է բացել «Լաչինի միջանցքը», դա պատճառաբանելով նրանով, որ Աղդամի ճանապարհը չպետք է դիտարկել որպես «միջանցք բացելու այլընտրանք»։ Ի՞նչ է սա, եթե ոչ Եվրամիության կողմից հայկական շահերի բացահայտ առաջամղում։

Իսկ «մարդասիրական օգնությանը ուղեկցող պահակախմբի» հետ սադրանքին Հայաստանում ԵՄ-ի առաքելության մասնակցությունը լիովին նվազեցնում է Բաքվի վստահության վարկն այս կառույցի նկատմամբ։ Հիշեցնենք, որ Մոսկվայում բանակցություններից անմիջապես հետո, առանց Բաքվի համաձայնության, հայկական կողմը «հումանիտար բեռի» անվան տակ ավտոշարասյուն էր ուղարկել՝ Ադրբեջանի ինքնիշխան տարածքները ճեղքելու նպատակով։ Բաքվում այդ գործողությունը բացարձակապես օբյեկտիվորեն համարեցին որպես ոտնձգություն մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ։

Մինչդեռ ավելի վաղ ԵՄ-ն բանավոր աջակցություն էր հայտնել՝ Ադրբեջանի մի շարք խելամիտ, այդ թվում նաև Ղարաբաղի հայ բնակիչների կարիքները բավարարելու համար Աղդամ-Խանքենդի ճանապարհը օգտագործելու մասին առաջարկներին։ Ուրեմն ինչու՞ հիմա ԵՄ-ի արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը իրեն թույլ է տալիս հայտարարել, որ Ադրբեջանը պետք է «մոտ ժամանակում երաշխավորի անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով և կանխի ճգնաժամի հետագա սրումը»: «Լաչինի միջանցքով երթևեկությունը դժվարացել է ավելի քան յոթ ամիս՝ չնայած այն վերաբացելու մասին Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին։ Դեղորայք և առաջին անհրաժեշտության ապրանքներ չեն բավարարում, կամ արդեն սպառվել են, ինչը սարսափելի հետևանքներ է ունենում տեղի բնակչության համար»,- պնդում է Բորելը` հիմնվելով միայն հայկական կողմի մեքենայությունների և հնարանքների վրա և առանց նեղվելով խորանալ իրավիճակի մեջ և չխորհրդակցելով ադրբեջանական կողմի հետ: Այսինքն՝ առկա են եվրոպական տխրահռչակ երկակի ստանդարտներ, որոնց աղբյուրներից մեկն էլ իսլամաֆոբիան է։

Սկզբունքորեն, ԵՄ-ն տասնամյակներ շարունակ նման քաղաքականություն է ցուցաբերել մեր երկրի նկատմամբ։ Ինչպես Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի տարիներին Եվրոպան չշտապեց դատապարտել այդ ագրեսիան և ամբողջովին անտեսեց դրա այնպիսի սարսափելի հետևանքը, ինչպիսին է մեկ միլիոն ադրբեջանցի փախստականները, այնպես էլ այսօր՝ ընդիմահար չի տեսնում հայ զինվորականների կոմից մարդկային զոհերով սադրանքները և խաղաղ պայմանագրից խուսափելու Երևանի փորձերը, բայց փոխարենը «լուրջ մտահոգություն» է հայտնում մի բուռ ղարաբաղցի հայերի ճակատագրի վերաբերյալ։ ԵՄ-ին չի մտահոգում այն փաստը, որ հենց Երևանի ապակառուցողական քաղաքականության պատճառով է, որ մինչև հիմա չեն բացվել ողջ տարածաշրջանի համար կենսական նշանակություն ունեցող տրանսպորտային հաղորդակցությունները։ Եվ միևնույն ժամանակ ԵՄ-ում համարում են, որ Ադրբեջանը պարզապես պարտավոր է ընդառաջել հայերին, մասնավորապես բացել Լաչինի ճանապարհը։ Թեեւ առավել քան պարզ է, որ այս դեպքում այն շատ արագ կվերածվի բաց քրեական միջանցքի։ Եվ սա Ադրբեջանի նկատմամբ եվրոպական քաղաքականության մեջ երկակի ստանդարտների կիրառումը հաստատող փաստերի ամբողջական ցանկը չէ։ Դե ինչ արած, Բաքուն էլ ամեն ինչ ֆիքսում ու եզրակացություններ է անում...

Caliber.Az
Դիտումներ: 212

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Ադրբեջանի ՊՍԾ հեծելազորային ջոկատը Վինձորի ձիերով շոուում ԼՈՒՍԱՆԿԱՐ

188
19 Մայիսի 2025 13:46
2

Վարդանյանը կրկին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել ԼՈՒՍԱՆԿԱՐ

88
21 Մայիսի 2025 09:12
3

Երկխոսություն, վստահություն, համագործակցություն Հաջիևի Իրան այցի արդյունքներով

85
19 Մայիսի 2025 18:40
4

Պատժամիջոցային ապրանքները և հայկական հետքը Ծխի վարագույրը «Վրաստանի միջոցով վերաարտահանման» հետ սկանդալում

81
20 Մայիսի 2025 16:38
5

Ալիևի հիմնական ուղերձները Եվրոպայի կենտրոնից Նորությունները թարմացվում են

79
21 Մայիսի 2025 15:30
6

Արծրուն Հովհաննիսյանը, Նժդեհը և Երրորդ Ռեյխի ստվերը Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

78
21 Մայիսի 2025 10:25
7

Փաշինյանի բնապահպանական դեմագոգիան Անտառահատումից մինչև գետերի աղտոտում

69
20 Մայիսի 2025 18:00
8

Մարտին Ռայանը ռազմական տեղեկություններ է փոխանցել ֆրանսիական հետախուզությանը Բաքվում շարունակվում է լրտեսության գործով դատավարությունը

69
20 Մայիսի 2025 09:23
9

Իլհամ Ալիևի թոռնուհին դարձել է կունգ-ֆուի աշխարհի չեմպիոն

59
19 Մայիսի 2025 09:23
10

Հայկական ռևանշիզմի «կոնֆետային փաթեթը» Կուդրյացն ու Ախմետովը՝ Caliber.Az-կայքում

57
19 Մայիսի 2025 16:37
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading