Ֆրանսիան Հայաստանին պատրաստում է կործանման
    Ադրբեջանը պատրաստ է ցանկացած զարգացման

    Վերլուծություն  23 Փետրվարի 2024 - 14:04

    Բաբեք Քերիմով
    Caliber.Az

    Ֆրանսիան շարունակում է հասունացնել Հարավային Կովկասում իր ռազմաքաղաքական ներկայության մասին պլանները։ Եվ պաշտոնական Երևանը ամեն ինչում օգնում է ավագ «քրոջ» այդ նպատակներին։ Բայց, ամեն ինչի մասին հերթականությամբ:

    Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն ամսի 22-23-ին՝ խորհրդարանականների և արտադրողների մեծ պատվիրակության գլխավորությամբ գտնվում է Հայաստանում։ «Սա Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցն է Հայաստան»,- հայտարարել է Լեկորնուն «RTL» ռադիոկայանի եթերում։

    Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով, «Հայաստանը կանգնած է՝ անվտանգության լուրջ մարտահրավերների, ներառյալ Ադրբեջանի կողմից սպառնալիքների հետ կապված ինքնիշխանության և սահմանների պաշտպանության հարցերի առաջ։ Մեր պարտքն է՝ օգնել Հայաստանին, մասնավորապես, ամրապնդել նրա պաշտպանունակությունը»։

    Փարիզի կողմից նկարված Հարավային Կովկասի մռայլ ապագայի պատկերը թերի կլիներ՝ առանց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի արած հայտարարությանը։ «Ուզում եմ ևս մեկ անգամ ձեզ ասել, որ դուք կարող եք Հայաստանում անկախության, տարածքային ամբողջականության, ժողովրդավարական գործընթացների և խաղաղության ձգտման հարցում հույս դնել Ֆրանսիայի աջակցության վրա»,- ասել է Մակրոնը։ Դրանով հանդերձ հավելելով, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը պաշտպանության ոլորտում կշարունակվի։ «Ֆրանսիան տվել է ռազմական տեխնիկա մատակարարելու իր համաձայնությունը, և Ֆրանսիան ամենայն պատասխանատվությամբ կշարունակի մատակարարումները՝ չցանկանալով որևէ սրացում»,- ասել է Մակրոնը։

    Այստեղ հարկ է հիշել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից՝ երդմնակալության ելույթի ժամանակ հնչեցրած խոսքերը. «Մեր քաղաքականությունը հիմնված է միջազգային իրավունքի վրա։ Մենք չենք հավակնում Հայաստանի տարածքին, և նրանք էլ պետք է հրաժարվեն իրենց պահանջներից»,- նշել է պետության ղեկավարը։ Դժվար թե Ֆրանսիայի նախագահ Մակրոնը չգիտեր այս մասին։ Բայց նա շարունակում է միակողմանի մեկնաբանել միջազգային իրավունքը՝ խոսելով միայն Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, որին իրականում ոչ ոք չի սպառնում։

    Դրանով հանդերձ 44-օրյա պատերազմը անցնում էր Ադրբեջանի տարածքում։ Այն անցկացվում էր ադրբեջանական հողի վրա, քանի որ պաշտոնական Երևանը տասնամյակներ շարունակ անտեսում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևեր, որոնք պահանջում էին՝ հայկական բոլոր անօրինական զինված ուժերի անվերապահ դուրս բերումը Ադրբեջանի օկուպացված տարածքներից։ Այստեղ հարկ է հավելել նաև այն մասին, որ Ֆրանսիայի մի շարք քաղաքներ համագործակցության պայմանագրեր են կնքել ադրբեջանական այն քաղաքների հետ, որոնք այն ժամանակ գտնվում էին հայկական օկուպացիայի տակ։ Ահա թե ինչպես է Ֆրանսիան վերաբերվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։

    Գումարած, առկա է՝ Ղարաբաղում խամաճիկ ռեժիմի անկախությունը ճանաչելու կոչերով Ֆրանսիայի Սենատի ամոթալի բանաձեւը: Դա տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակից անմիջապես հետո։ Եվ սա մեր տարածաշրջանում Ֆրանսիայի կործանարար դերի ևս մեկ ապացույց է։ Նա միշտ աջակցել է հայկական կողմից մեր հողերի օկուպացմանը, իսկ երբ դրանք ազատագրվեցին, անցել է նոր պատերազմ հրահրելու քաղաքականությանը։

    Եվ այստեղ մենք նորից վերադառնում ենք նախագահ Իլհամ Ալիևի երդմնակալությանը ելույթին։ «Հայաստանում կարծես թե մոռացել են Երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքները։ Կամ գուցե ինչ-որ մեկը նրանց դրդում է ընդհանրապես չկատարել իրենց պարտավորությունները»,- հայտարարել է նախագահ Ալիևը։

    Այո, Ֆրանսիան առաջվա պես հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի հրահրողի դերում։ Ե՛վ Հայաստան սպառազինություն մատակարարելու մասին Մակրոնի հայտարարությունները, և՛ պաշտպանության նախարար Լեկորնուի Երևան այցը ծառաում են հենց այդ նպատակին։ Փարիզը սուտ է ասում, հայտարարելով այն մասին, որ Հայաստանը իբր բախվում է Ադրբեջանի կողմից անվտանգության լուրջ մարտահրավերներին։ Դա այդպես չէ, և պաշտոնական Բաքուն բազմիցս ընդգծել է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունը։ Դրանով հանդերձ հայկական օկուպացիայի տակ են մնում ադրբեջանական 8 գյուղ։ Բայց ո՛չ Ֆրանսիայի նախագահը, ո՛չ էլ այդ երկրի պաշտպանության նախարարը պաշտոնական Երեւանից չեն պահանջում վերադարձնել այս ադրբեջանական գյուղերը։

    Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ֆրանսիական զենքի «զուտ պաշտպանական նպատակներով» օգտագործմանը, ապա սա պարզունակ սուտ է։ Այս բոլոր ֆրանսիական զենքերը հեշտությամբ կարող են օգտագործվել նաև հարձակողական նպատակներով, երբ Երեւանը Փարիզից՝ մեր երկրի դեմ ռազմական սադրանք սկսելու հրաման ստանա։ Եվ այստեղ պետք է նշել, որ Ադրբեջանը պատրաստ է իրադարձությունների նման զարգացմանը։ 2024 թվականին ռազմական նշանակության արտադրության մեջ ներդրումները կկազմեն առնվազն 1 միլիարդ մանաթ ( 588 միլիոն դոլար ներկայիս փոխարժեքով)։ Այդ մասին նախագահ Ալիեւը հայտարարել էր՝ դեռ աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա եւ Ամանորի կապակցությամբ ժողովրդին ուղղված ուղերձում։ «Այսպիսով, մենք մեզ ոչ միայն կապահովվենք հիմնական միջոցներով, այլև Ադրբեջանը դառնալու է համաշխարհային մասշտաբով շատ լուրջ երկիր, մեր ռազմական նշանակության արտադրանքի ծավալն ու քանակը զգալիորեն կավելանա»,- այդ ժամանակ հայտարարել է պետության ղեկավարը։

    Դրանով հանդերձ, ադրբեջանա-թուրքական համագործակցության կարևոր ուղղություն է հանդիսանում փոխգործակցությունը ռազմական ոլորտում։ «Մեր բանակները նշանակում են միասնական բռունցք»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ։ Արդեն կա պայմանավորվածություն այն մասին, որ Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրը Ադրբեջանի բանակին կներկայացնի՝ ցամաքային տեխնիկայի պահպանման, վերանորոգման, նորացման և արդիականացման կարիքները առանց արտաքին աղբյուրներից կախվածության բավարարելու հնարավորություն։ Կոնկրետ ասած՝ Ադրբեջանը Թուրքիայից գնել է «Akıncı» նոր հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։ Այս ԱԹՍ-ները արդեն ընդունվել են Ադրբեջանի ՌՕՈւ-ի սպառազինության մեջ։

    Ինչպես նաև Ադրբեջանը նախատեսում է Թուրքիայից ներկրել տարբեր տեսակի զինամթերք, որոնք նախատեսված են «Akıncı» ԱԹՍ-ների վրա օգտագործելու համար։

    Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանը զարգացնում է ռազմատեխնիկական համագործակցությունը Իսրայելի, Իտալիայի և աշխարհի այլ երկրների հետ։ Այսպիսով մեր երկիրը ոչ միայն ձգտում է խաղաղության, այլև պատրաստ է նաև այն պատերազմին, որն այդքան ակտիվորեն հրահրում է Ֆրանսիան։

    Փաստորեն, Ֆրանսիան մտադիր է Հայաստանը վերածել Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի միջև մարտադաշտի։ Արդյո՞ք այս ճակատագիրն են իրենց երկրի համար ցանկանում Փաշինյանը և նրա թիմը։ Արդյո՞ք Հայաստանի ներկայիս իշխանությունը ուզում է իր ժողովրդին սակարկության առարկա դարձնել այն ուժերի խաղում, որոնք երազում են նման հրեշավոր ճանապարհով ամրապնդվել Հարավային Կովկասում: Չէ որ կարելի է հիշել, թե ինչպես հավաքական Արևմուտքը լիակատար աջակցություն խոստացավ Վրաստանին, բայց ըստ էության «լվաց ձեռքերը» 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ժամանակ։ Արեւմուտքը, փաստորեն, հրաժարվեց աջակցել Միխեիլ Սաակաշվիլիին։ Հրաժարվեց այն ժամանակ, երբ նա Վրաստանի նախագահն էր։ Հետո էլ հրաժարվեց, երբ նա վերածվեց բանտարկյալի Թբիլիսիի բանտում։ Եվ հիմա մենք տեսնում ենք, թե ինչպես է Ուկրաինան մեկը մյուսի հետևից կորցնում բնակավայրերը միայն այն պատճառով, որ ԱՄՆ-ում տեղի են ունենում պարզաբանումներ հանրապետականների և դեմոկրատների միջև: Ներքաղաքական այս առճակատման յուրաքանչյուր օրը հանգեցնում է Ուկրաինայում նոր բնակավայրերի կորստին, ուկրաինացի զինվորականների և խաղաղ բնակչության շրջանում զոհերին։ Այսպիսին է, ինչպես տեսնում ենք, խոստումների իրական գինը։ Հավասարապես նույն ձևով, համոզված եմ, կգործի նաև Ֆրանսիան։ Այնտեղ տենչում են օտար ձեռքերով պատերազմներ։ Ցանկացած տարածաշրջանում, այդ թվում նաև Հարավային Կովկասում։ Իսկ Ադրբեջանը խաղաղություն է ուզում։ Բայց մենք, տեսնելով պաշտոնական Փարիզի սադրիչ գործողությունները՝ պատրաստ ենք նաև պատերազմի։

    Caliber.Az

    Դիտումներ: 157

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Կյանքը լավագույն ուսուցիչն է Բայց ոմանց այն ոչինչ չի սովորեցնում

26 Հունիսի 2024 - 18:18

Հայաստանի ռազմականացում. «խաղաղության օրակարգ» առաջաթեք բռնած ինքնաձիգով Ժամանակն է, որպեսզի Երևանը հիշի ոչ վաղուցվա պատմության դասերը

26 Հունիսի 2024 - 16:18

Հիստերիկ դրսևորումներ «Հին աշխարհի հիստերիկները»

26 Հունիսի 2024 - 14:10

Բաքուն զգուշացնում է, Երեւանը պետք է լսի Հակառակ դեպքում՝ բոլոր միջոցների օգտագործմամբ պատասխան քայլեր

26 Հունիսի 2024 - 13:02

XVI-XIX դարերի Ադրբեջանը օսմանյան արխիվներում «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

25 Հունիսի 2024 - 15:25

Խաղաղության հրավեր Երեւանը պետք է արագ մտածի

25 Հունիսի 2024 - 20:54
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Կյանքը լավագույն ուսուցիչն է

    Բայց ոմանց այն ոչինչ չի սովորեցնում

    26 Հունիսի 2024 - 18:18

    Ստամբուլում ադրբեջանական դպրոց կբացվի

    26 Հունիսի 2024 - 18:11

    Սարըև. Հայաստանի հետ, մենք արդեն բոլորին ցույց ենք տվել, թե ով է հաղթողը, ով` պարտվողը

    26 Հունիսի 2024 - 17:56

    Կայանած աշխարհը և Ադրբեջանի քաղաքականությունը

    Ռասիմ Մուսաբեկովը՝ Caliber.Az-ի եթերում

    26 Հունիսի 2024 - 17:47

    Ադրբեջանի ԱԳՆ-ն շնորհավորել է Մալդիվներին

    26 Հունիսի 2024 - 17:32

    Միջազգային ճանապարհորդների պատվիրակությունն այցելել է Շուշա

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Հունիսի 2024 - 17:15

    ԵՄ խորհուրդը նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Հարավային Կովկասում

    26 Հունիսի 2024 - 17:14

    Միքայիլ Ջաբբարովը հանդիպել է ձեռներեցների հետ

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Հունիսի 2024 - 16:50

    Մի խումբ միջազգային ճանապարհորդներ այցելել են Լաչին

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Հունիսի 2024 - 16:42

    Ճանապարհորդ ԱՄՆ-ից. Ղարաբաղում վերականգնման աշխատանքներն ընթանում են արագ տեմպերով

    26 Հունիսի 2024 - 16:39

    Հայաստանի ռազմականացում. «խաղաղության օրակարգ» առաջաթեք բռնած ինքնաձիգով

    Ժամանակն է, որպեսզի Երևանը հիշի ոչ վաղուցվա պատմության դասերը

    26 Հունիսի 2024 - 16:18

    Սոմալին և Ադրբեջանը շատ միջազգային ֆորումներում ընդհանուր դիրք են զբաղեցնում

    Նախարարի հայտարարությունը

    26 Հունիսի 2024 - 16:00

    Բայրամով. Ադրբեջանը պատրաստ է մարդասիրական աջակցություն ցուցաբերել Սոմալիին

    26 Հունիսի 2024 - 15:53

    Ջեյհուն Բայրամով. Ադրբեջանի և Սոմալիի միջև համագործակցության տարբեր հնարավորություններ կան

    26 Հունիսի 2024 - 15:52

    Ջեյհուն Բայրամով. Բաքվի և Երևանի միջև բանակցությունները շարունակվում են

    26 Հունիսի 2024 - 15:19

    Հնդիկ զբոսաշրջիկներն առաջին տեղում են Ադրբեջանի հյուրանոցներում գիշերելու թվով

    26 Հունիսի 2024 - 14:47

    Հիստերիկ դրսևորումներ

    «Հին աշխարհի հիստերիկները»

    26 Հունիսի 2024 - 14:10

    Պետական ծառայություն. Ադրբեջանում բնակության թույլտվություն ստանալու համար հազարավոր դիմումներ են ստացվել

    26 Հունիսի 2024 - 13:56

    Ադրբեջանական «Խոջալուն» կնվաճի Խաղաղ օվկիանոսը

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Հունիսի 2024 - 13:44

    Բաքուն զգուշացնում է, Երեւանը պետք է լսի

    Հակառակ դեպքում՝ բոլոր միջոցների օգտագործմամբ պատասխան քայլեր

    26 Հունիսի 2024 - 13:02

    Ուժեղացվում է Ղարաբաղի տարածաշրջանի բնակիչների առողջության պաշտպանությունը

    «Մեծ վերադարձը» գործողության մեջ /ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Հունիսի 2024 - 12:53

    Իլհամ Ալիևը շնորհավորել է Մալդիվների Հանրապետության ղեկավարին

    26 Հունիսի 2024 - 12:51

    «Մենք դատապարտում ենք հայկական սփյուռքի և նրա վարձու ծառայող Օկամպոյի գործողությունները»

    Արևմտյան Ադրբեջանի համայնքի հայտարարությունը

    26 Հունիսի 2024 - 12:25

    Վաշինգտոնը խոսում է խաղաղության մասին... և զինում Երևանին

    26 Հունիսի 2024 - 12:08

    Հայաստանի ԱԳՆ. Մենք հավատարիմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին

    26 Հունիսի 2024 - 11:47

    Սերբիան ուսումնասիրում է Ադրբեջանի լավագույն փորձը սոցիալական ծառայությունների ոլորտում

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Հունիսի 2024 - 11:08

    Ադրբեջանական բանկերի հաճախորդների թիվն աճում է

    26 Հունիսի 2024 - 10:43

    Էրթուղրուլօղլու. Ադրբեջանը, Թուրքիան և ՀԿԹՀ-ն պետք է աջակցեն միմյանց

    26 Հունիսի 2024 - 10:40

    Երկրաշարժ Ադրբեջանում

    26 Հունիսի 2024 - 10:14

    Ադրբեջանի գլխավոր դատախազը մասնակցել է Բիշքեկի հռչակագրի ստորագրմանը

    26 Հունիսի 2024 - 10:12

    Ադրբեջանի և Ուզբեկստանի ԱԳՆ-երի միջև տեղի է ունեցել քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Հունիսի 2024 - 09:47

    Ադրբեջանը կոչ է անում G20 երկրներին ջանքեր գործադրել՝ կլիմայի ֆինանսավորման նպատակին հասնելու համար COP29-ում

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Հունիսի 2024 - 08:53

    Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը զգուշացրել է Հայաստանին և նրա հովանավորներին

    Երևանը պատրաստվում է հերթական պատերազմի

    25 Հունիսի 2024 - 21:21

    Խաղաղության հրավեր

    Երեւանը պետք է արագ մտածի

    25 Հունիսի 2024 - 20:54

    Շուշայում սկսել է գործել երկրաշարժի մոնիտորինգի հորատանցքային կայան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    25 Հունիսի 2024 - 20:48

    Հաստատվել է Փոլադ Բյուլբյուլօղլուի պատգամավորի թեկնածությունը

    25 Հունիսի 2024 - 20:43

    Ալի Ասադովը հանդիպել է Թուրքիայի Սահմանադրական դատարանի նախագահի հետ

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    25 Հունիսի 2024 - 20:22

    Սահիլ Բաբաև. Բաքուն կավելացնի գազի մատակարարումները Բելգրադ

    25 Հունիսի 2024 - 17:41

    Պետությունը բնակարան է նվիրել Ադրբեջանի ազգային հերոս Նաթիկ Գասիմովի մորը

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    25 Հունիսի 2024 - 17:13

    Թովուզի ուղղությամբ հայկական անօդաչու թռչող սարք է վնասազերծվել

    25 Հունիսի 2024 - 16:25

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ