Հայկական շանտաժ
    Եվ փլուզվող «ամուսնություն»

    Վերլուծություն  01 Մարտի 2024 - 16:43

    Մաթանաթ Նասիբովա
    Caliber.Az

    Արևմուտքում իր նոր հովանավորների, մասնավորապես Ֆրանսիայի աջակցությունից բավական ոգևորված Հայաստանի ղեկավարությունը՝ համառորեն իրեն մղում է Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ կոնֆլիկտի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոչ վաղուցվա հայտարարությունից հետո, այն մասին, թե երկիրը սառեցրել է իր մասնակցությունը ռազմական բլոկին՝ Մոսկվան, ինչպես և սպասվում էր, այս հաշվով Երևանից պարզաբանում է պահանջել։ Ի պատասխան Փաշինյանը սպառնացել է նրանով, որ իրավաբանորեն կսառեցնի Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, եթե կազմակերպությունը չկատարի իր «պարտավորությունները»։

    «Հայաստանը դե ֆակտո սառեցրել է իր գործունեությունը ՀԱՊԿ-ում, և, եթե չստանա. «Ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում» հարցի պատասխանը, ապա կսառեցնի նաև դե յուրե»,- ասել է Հայաստանի վարչապետը Հայաստանի Ազգային ժողովի նիստում։ Նա հիշեցրել է, որ Հայաստանը արդեն մեկ տարի է, ինչ մշտական ներկայացուցիչ չունի ՀԱՊԿ-ում, երկար ժամանակ չի մասնակցում կազմակերպության միջոցառումներին։

    Ինչպես պարզվել է, Հայաստանում ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու որոշման հարցը՝ հայկական կողմին հետաքրքրող միակ փաստը չէ։ Ծիծաղ է առաջացնում ավելի շուտ Փաշինյանի հաջորդ հարձակումը։ «Քարերի երկրի» առաջնորդը հայտարարել է այն մասին, որ «Հայաստանը ՀԱՊԿ-ից ռազմական օգնություն չէր սպասում, այլ ցանկանում էր, որ կազմակերպությունը նշեր իր քաղաքական և դիվանագիտական դիրքորոշումը»։

    «ՀԱՊԿ-ից մեր ակնկալիքները, երբեք, առաջին հերթին չեն վերաբերել ռազմական միջամտությանը։ Սա կարևոր նրբություն է։ Թող այնպիսի տպավորություն չստեղծվի, թե մենք փորձում էինք ՀԱՊԿ-ը ներքաշել պատերազմի մեջ և բարդ դրության մեջ դնել մեր գործընկերներին։ Մենք խնդրեցինք քաղաքական և դիվանագիտական դիրքորոշում՝ Հայաստանի տարածքի դեմ ագրեսիայի փաստի վերաբերյալ։ Մենք միշտ գործել ենք ՀԱՊԿ-ի փաստաթղթերին համապատասխան»,- խորամանկել է վարչապետը։

    Սկսենք նրանից, որ ՀԱՊԿ-ին ուղղված հայկական կողմի հարցերն ու պահանջները հասցեագրված են կոնկրետ Ռուսաստանին։ Բայց Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հստակ հասկացրել է, որ քանի դեռ Հայաստանի սահմանները չեն խախտվել, իսկ պատերազմն ընթանում է Ադրբեջանի տարածքում, ապա և օգնություն էլ պետք չէ սպասել։ Սրանից հետո Երևանում կասկածի տակ դրեցին ՀԱՊԿ-ի արդյունավետությունը, իսկ հետո արդեն հետևողական կերպով ցուցադրաբար դժգոհություն հայտնեցին նրա կազմի մեջ գտնվելու համար։ Ավելի ուշ, 2022 թվականի սեպտեմբերին, Փաշինյանը հայտարարեց, որ «եթե Ռուսաստանը և մյուս դաշնակիցները չսկսեն կատարել իրենց պարտավորությունները, Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից»։ Ի դեպ, հենց այդ ժամանակահատվածում էլ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հնչեցրել է դժգոհություններ այն կապակցությամբ, որ Երևանը ՀԱՊԿ-ից ակնկալում է «ռազմական և ռազմաքաղաքական օգնություն, բայց չի ստանում»։

    Այնպես որ Հայաստանի վարչապետը լկտիորեն ստում է՝ խոսելով այն մասին, որ, իբր, Հայաստանը չէր սպասում դաշինքի ռազմական աջակցությանը։ Հայաստանը հաշվարկել էր այն բանի վրա, որ ՀԱՊԿ-ն կմիջամտի և կներքաշվի Ադրբեջանի հետ հակամարտության մեջ, բայց շատ սխալ հաշվարկեց, որից հետո Երևանը սկսեց «պաշտպաններ» փնտրել արդեն Արևմուտքում։ Եվ գտավ ի դեմս Ֆրանսիայի։

    Իսկ ինչ վերաբերում է Հայաստանում ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու որոշման հայկական արկածախնդրությանը, ապա սա նույնպես Երևանի կողմից զուտ շանտաժ է՝ իր ապակառուցողական քայլերն արդարացնելու հաշվարկով, այդ թվում նաև ռազմական բլոկի ներսում։ Այս հարցը Երևանում շրջանառվել է համեմատաբար վերջերս և Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հիշեցնելով, որ, իբր, Հայաստանում սպասում են դրա պատասխանին, թե արդյոք ՀԱՊԿ-ը ճանաչում է Հայաստանի այն սահմանները, որոնց մեջ երկիրը միացել է կազմակերպությանը։

    Հայաստանի ղեկավարության կողմից Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի հասցեին հնչեցրած լկտի հայտարարությունները ենթադրում են, որ տեսականորեն ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցը, ամենայն հավանականությամբ, արդեն լուծված է Փարիզում և հավանության է արժանացել Բրյուսելի կողմից։ Իսկ Հայաստանը, որպես Արևմուտքի հրամանների կատարող, սկսել է իրականացնել այդ հրահանգը։

    Այս կապակցությամբ ավելի ու ավելի շատ հարցեր են առաջանում Մոսկվայի նկատմամբ, որը դեռևս սահմանափակվում է միայն հայտարարություններով՝ չդիմելով ավելի արմատական միջոցների իր բոլորովին լկտիացած վասալի նկատմամբ։ Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը առայժմ չի տեսնում Երևանի՝ դեպի Արևմուտք շարժվելու իրական վտանգ, քանի որ ֆորմալ առումով Հայաստանը դեռևս հանդիսանում է ՀԱՊԿ-ի անդամ և դրա հետ մեկտեղ պաշտոնապես չի հայտարարել ռազմական դաշինքից դուրս գալու մասին։ Բայց զարմանալի կլիներ, եթե Մոսկվան հաշվի չառներ Երևանի թեթևամտությունը։ Նույնիսկ նրանով հանդերձ, որ Ռուսաստանը հիմա իր բոլոր ուժերը նետել է Ուկրաինայի հետ պատերազմի մեջ, դժվար թե նա պատրաստ է բաց թողնել Հայաստանին, կամ Ֆրանսիային թողնել տարածաշրջան:

    Այն մասին, թե ինչպիսին կլինեն Ռուսաստանի հետագա քայլերը՝ Caliber.Az-ը քննարկել է ռուս լրագրող, Ռուսաստանի և Եվրասիայի ուսումնասիրության հարցերով Բեռլինի Կարնեգի կենտրոնի հեղինակ Կիրիլ Կրիվոշեևի հետ։ Ռուսաստանցի փորձագետի կարծիքով, ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցը լուծված չէ։

    «Հայաստանը կարող է լինել ՀԱՊԿ-ի անդամ, ինչպես ժամանակին Ուկրաինան էր ԱՊՀ-ում։ Դրոշակիկը դրված է, ներկայացուցչի աթոռը կա, իսկ ինքը՝ ներկայացուցիչը չկա։ Կամ ահա մի հրաշալի օրինակ՝ Վրաստանը 3+3 ձևաչափում։ Ի՞նչ է ձեռնարկելու Մոսկվան, որպեսզի հակազդի Հայաստանի դեպի Արևմուտք հեռանալուն։ Սա շատ կարևոր հարց է, ես ինքս եմ ինձ տալիս այս հարցը։ Բայց թվում է, թե Ռուսաստանը ի Հայաստանի վրա ճնշում գործադրելու այլ լծակներչուն, բացի տնտեսականից։ Կարելի է վարորդներին ուշացնել Վերին Լարսում, կարելի է Ջերմուկում քացախ գտնել, կարելի է բարձրացնել գազի ու էլեկտրաէներգիայի գները։ Բայց սա հակաարդյունավետ է, քանի որ կոչնչացնի Հայաստանում Ռուսաստանի կողմնակիցների մնացած բազան: Իսկ Հայաստանում իշխանափոխություն կազմակերպել՝ Մոսկվան չի կարող։ Թեկնածուներ չկան»,- համարում է Կրիվոշեևը։

    Այլ կերպ ասած, ստացվում է, որ Հայաստանը հետագայում ևս, դեպի Արմուտք շրջադարձով շանտաժի կենթարկի Ռուսաստանի Դաշնությանն ու ՀԱՊԿ-ին։

    Սակայն, ինչպես նշել է մեր զրուցակիցը, շանտաժը շարունակելու համար՝ Հայաստանը չպետք է դուրս գա կազմակերպությունից։

    «Երբ դուրս գա, շանտաժի բան չի լինի։ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների իմ ամենագործածական համեմատությունը՝ փլուզվող ամուսնությունն է: Ամուսինները կարո՞ղ են տարիներով առանձին ապրել, բայց չձևակերպել ամուսնալուծությունը: Կարող են։ Հաճախ այդպես էլ լինում է։ Դրանով հանդերձ Հայաստանի նպատակը՝ Ֆրանսիան չէ, որպես այդպիսին, այլ իր անձեռնամխելիության արտաքին երաշխիքները։ Հայաստանը փնտրում է, ով կարող է դրանք տա։ Ռուսաստանը՝ չի կարող, ակնհայտ է։ Ֆրանսիան նույնպես չի կարող, բայց գոնե հույս է տալիս։ Հայաստանին հարկավոր է, որպեսզի նա ունենա արտաքին գործընկեր, ով սահմանին հաջորդ էսկալացիայի դեպքում միջազգային հարթակում ասի. «Սա ագրեսիա է։ Սա Հայաստանի տարածքի օկուպացիա է»։ Ֆրանսիան ունակ է դրան։ Նա ռազմական դաշնակից չէ, այլ, ավելի շուտ փաստաբան: Եվ այստեղ Հայաստանի ու Ֆրանսիայի շահերը միանգամայն համընկնում են։

    Իսկ ընդհանրապես, Հայաստանի առնչությամբ Ռուսաստանի մոտ առայժմ պահպանվում է «նա մեզնից ո՞ւր կարող է գնալ» մոտեցումը։ Բայց նա, իհարկե, կգնա: Ռուսաստանի իշխանությունները առայժմ չեն տեսնում տեսանելի սպառնալիքներ, ինչպես ինձ է թվում։ Նրանք միշտ արհամարհական վերաբերմունք են ունեցել տարածաշրջանում Արևմուտքի նախագծերի նկատմամբ։ Այսպիսի մի բան. «Դե, իսկ Ֆրանսիան ի՞նչ է անելու»: Ռազմաբազա կա, սահմանապահներ՝ (առնվազն Թուրքիայի և Իրանի հետ սահմանին) կան։ Ազդեցության որոշ լծակներ՝ նույնպես կան։ Հույս ունեն, որ, եթե որևէ կտրուկ բան չանեն, խնդիրն ինքնին աստիճանաբար կցրվի»,- ասել է Կ. Կրիվոշեևը։

    Եզրափակելով նշենք, որ քանի դեռ Մոսկվան չի սկսել ազդել Երևանի վրա՝ օգտագործելով իր մոտ առկա ճնշման գործիքները, Հայաստանը չի դադարեցնի Ռուսաստանի նկատմամբ իր շանտաժի քաղաքականությունը։ Ինչպես ցույց է տվել պատմությունը, Հայաստանը հասկանում է միայն ուժի լեզուն, այլ բոլորովին էլ ոչ դիվանագիտության։ Հակառակ դեպքում Երևանը դեռ շատ «անակնկալ» կմատուցի Ռուսաստանին։

    Caliber.Az

    Դիտումներ: 90

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Բաքուն և Բեռլինը ստուգել են ժամացույցները

27 Ապրիլի 2024 - 15:43

Ազգային գաղափարի առանձնահատկությունները «Հին աշխարհի հիստերիկները»

26 Ապրիլի 2024 - 14:30

«CNN», «Edelman», Նոբելյան մրցանակ և Վարդանյան Ծայրահեղ ցինիկություն

27 Ապրիլի 2024 - 10:00

Արամ Ա-ի հիմարության նոր սահմանները Կրքեր առասպելի վերաբերյալ

25 Ապրիլի 2024 - 15:38

Ռուս և հայ գործիչները՝ բանաստեղծ Նիզամիի նկատմամբ պարսիկների թշնամանքի մասին «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

25 Ապրիլի 2024 - 10:24

Փաշինյանը փոխում է ձայնապնակը Արդյո՞ք երկար ժամանակով

24 Ապրիլի 2024 - 18:38
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Բաքուն և Բեռլինը ստուգել են ժամացույցները

    27 Ապրիլի 2024 - 15:43

    Բաքվում կայացել են Ղրղզստանի մշակույթի օրեր

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    27 Ապրիլի 2024 - 13:26

    Ադրբեջանի Պետական կոմիտեում հանդիպում է կայացել ԱՄՆ-ի պատվիրակության հետ

    27 Ապրիլի 2024 - 13:22

    Ադրբեջանցի նավաստիները՝ Իտալիայում մրցումներին

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    27 Ապրիլի 2024 - 12:36

    Փոխնախարարը՝ COP29-ի դերի մասին՝ Ադրբեջանի բնապահպանական քաղաքականության հարմարեցման գործում

    27 Ապրիլի 2024 - 12:16

    Ադրբեջանական բանակում հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացվել

    27 Ապրիլի 2024 - 11:37

    Թուրքական պետությունների խորհրդարանների հանձնաժողովների ղեկավարներն այցելել են Խանքենդի և Շուշա

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    27 Ապրիլի 2024 - 10:56

    Խանքենդին շարունակում են մաքրել հայկական զենքից

    Նաև պայթուցիկ են հայտնաբերում։

    27 Ապրիլի 2024 - 10:55

    Չեռնոգորիայի փոխվարչապետ. Ադրբեջանի հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության բնույթ են կրում

    27 Ապրիլի 2024 - 10:39

    Ավարտվել է Իլհամ Ալիևի աշխատանքային այցը Գերմանիա

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    27 Ապրիլի 2024 - 10:28

    Հայկական ԶԼՄ-ներ. Փաշինյանը խուսափում է զինակիցների հետ հանդիպումներից

    27 Ապրիլի 2024 - 10:24

    COP29-ը և Հայաստանին խաղաղության բերելը

    27 Ապրիլի 2024 - 10:20

    Ադրբեջանի ազատագրված տարածքներում նախատեսվում է թանկարժեք մետաղների որոնումներ իրականացնել

    27 Ապրիլի 2024 - 10:15

    «CNN», «Edelman», Նոբելյան մրցանակ և Վարդանյան

    Ծայրահեղ ցինիկություն

    27 Ապրիլի 2024 - 10:00

    Ադրբեջանի և Հայաստանի սահմանին կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը

    27 Ապրիլի 2024 - 09:28

    Ադրբեջանի և Ղազախստանի ռազմական մասնագետները տարբեր թեմաներով հանդիպումներ են անցկացրել

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    27 Ապրիլի 2024 - 08:49

    Արդարադատության միջազգային դատարանում ավարտվել են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով հանրային լսումները

    27 Ապրիլի 2024 - 08:05

    Նախագահ. 6 հազար նախկին վերաբնակներ արդեն վերադարձել են իրենց պապենական հողեր

    26 Ապրիլի 2024 - 18:32

    ԱՀ ԱԳՆ. Եվրախորհրդարանի բանաձևը խաթարում է մարդու իրավունքների վիճակը Ադրբեջանում

    26 Ապրիլի 2024 - 18:17

    Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Գերմանիային՝ COP29-ի հետ կապված Ադրբեջանին աջակցելու համար

    26 Ապրիլի 2024 - 18:11

    Բեռլինում կայացել է Ալիևի ու Բերբոքի հանդիպումը

    26 Ապրիլի 2024 - 18:05

    Ալիև. Մենք բարձր ենք գնահատում Բաքվի և Երևանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները

    26 Ապրիլի 2024 - 17:50

    Ալիև. COP29-ը մեզ թույլ կտա Գլոբալ հարավի երկրներին ներգրավել մեր ընդհանուր օրակարգի իրականացմանը

    26 Ապրիլի 2024 - 17:25

    Ալիև. Մենք պետք է ոչ միայն լավ կազմակերպենք COP29-ը, այլև հասնենք լավ արդյունքների

    26 Ապրիլի 2024 - 16:38

    Աղդամում թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

    26 Ապրիլի 2024 - 16:32

    Ահա թե ինչպես են Գերմանիայում ադրբեջանցիները դիմավորում նախագահ Ալիևին

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    26 Ապրիլի 2024 - 16:14

    Ալիև. Ավանդական էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկրները պետք է համերաշխություն ցուցաբերեն կլիմայի փոփոխության հարցում

    26 Ապրիլի 2024 - 15:55

    Մեկնարկել է Ալիևի և Շոլցի դեմ առ դեմ հանդիպումը

    26 Ապրիլի 2024 - 15:43

    Իլհամ Ալիևը մասնակցել է Պետերսբերգի` «15-րդ կլիմայական երկխոսության բարձր մակարդակի» սեգմենտին

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    26 Ապրիլի 2024 - 15:28

    Ազգային գաղափարի առանձնահատկությունները

    «Հին աշխարհի հիստերիկները»

    26 Ապրիլի 2024 - 14:30

    COP29-ի անցկացումը Բաքվում՝ կանաչ էներգիայի ոլորտում մեր գործունեության ճանաչումն է

    Ալիևը՝ Պետերսբերգում

    26 Ապրիլի 2024 - 13:57

    Խոջավենդում պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Ապրիլի 2024 - 12:57

    Ալիևը՝ COP29-ի ակտիվ նախապատրաստման գործընթացի մասին

    26 Ապրիլի 2024 - 12:55

    Ավարտվել են «Ալիք-2024» համատեղ մարտավարական զորավարժությունները

    ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    26 Ապրիլի 2024 - 12:28

    Խանքենդիի զենքից մաքրումը շարունակվում է

    Նոր թվեր

    26 Ապրիլի 2024 - 12:07

    Մենք հայրենիք ենք վերադառնում գլուխներս բարձր, որպես հաղթանակած ժողովուրդ. Մաթանաթ Մամեդովա

    26 Ապրիլի 2024 - 11:42

    Ֆիզուլիի բնակիչ. Հայրենիք եմ վերադառնում որդուս, հարսիս և թոռներիս հետ

    26 Ապրիլի 2024 - 11:01

    Գերմանիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանին COP29-ում

    26 Ապրիլի 2024 - 10:56

    Միլլի Մեջլիսը Եվրախորհրդարանի բանաձևը որակել է կանխակալ և ոչ օբյեկտիվ

    26 Ապրիլի 2024 - 10:27

    Ադրբեջանում ՌԴ դեսպանը Բաշկորտոստանի փոխվարչապետի հետ քննարկել է միջտարածաշրջանային համագործակցությունը

    26 Ապրիլի 2024 - 10:02

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ