Հայաստան. ցանկություններ և մտադրություններ
    Կամ նորից սահմանադրության մասին

    Վերլուծություն  13 Հունիսի 2024 - 10:49

    Murad Abiyev
    Caliber.Az

    Երևանում կայացել է՝ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենի մասնակցությամբ՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական երկխոսության եզրափակիչ նիստը։ Ավելի վաղ Պետդեպարտամենտը հայտնել էր, որ նիստում քննարկվելու է երկկողմ հարաբերությունների ամրապնդման հարցը և հետագա քայլերը։ Օ'Բրայենը նաև ազդարարել էր՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ և խաղաղ համաձայնության ձեռքբերման մեջ ԱՄՆ-ի աջակցության, ներառյալ Ալմաթիի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք օգտագործելու մասին» քննարկումները:

    Եվ ահա, իրոք, հանդիպմանը Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության մասին պայմանագիր կնքելու իրական հնարավորություն կա։ «Ես կցանկանայի ևս մեկ անգամ վերահաստատել, որ Հայաստանը հավատարիմ է՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացին և 1991 թվականի Ալմաթիի՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատմանը։ Կա իրական հնարավորություն, պատմական շանս՝ ավարտին հասցնել խաղաղ պայմանագրի նախագիծը, որի ստորագրումը կարող է նոր դուռ բացել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության համար»,- ասել է Միրզոյանը։ Նա նաև նշել է, որ Հայաստանը «շատ է շահագրգռված» տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունները «երկրների ինքնիշխանության և իրավասության, լիակատար հարգանքի, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա» ապաշրջափակելու մեջ։

    Տպավորություն է ստեղծվում, որ Երեւանը փորձում է ստանալ առավելագույնը՝ դրանով հանդերձ ոչինչ չանելով։ Ուզում է դառնալ տարանցիկ տարածք կապի տարբեր նախագծերի համար, բայց դրանով հանդերձ չի ուզում փոխել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող սահմանադրության դրույթները, ինչը, ինչպես հայտնի է, հանդիսանում է Բաքվի հիմնական պահանջներից մեկը։

    Նույնիսկ տպավորություն է ստեղծվում, որ հայկական կողմը փորձում է Բաքվի վրա ճնշում գործադրել վարչապետ Փաշինյանի նոյեմբերին COP29-ի հիպոթետիկ այցի մանիպուլյացիայի միջոցով։ Հայտարարություններն այն մասին, որ Փաշինյանը չի գնալու COP29, կարծես թե կոչված են Ադրբեջանին մղել փոխզիջումների, որպեսզի մինչ համաժողովի անցկացումը նա այնուամենայնիվ համաձայնվի ստորագրել խաղաղ պայմանագիր՝ առանց Հայաստանի օրենսդրությունը փոխելու պայմանի։ Երեւանում, ակնհայտորեն, ենթադրում են, որ Բաքվի համար իմիջային առավելությունները այնքան մեծ կլինեն, որ նա պատրաստ կլինի մոռանալ ռազմավարական իմաստի նկատառումների՝ երկարաժամկետ անվտանգության հարցի մասի։

    Այս պայմաններում Բաքուն, ընդհակառակը, ոչ միայն պահպանում է նախկին պայմանները, այլ նաեւ ավելացնում է նորերը։ Նման նոր պայման կարելի է համարել նախագահ Իլհամ Ալիևի վերջին շրջանում արած հայտարարությունը այն մասին, որ Հայաստանը պետք է միանա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի դե յուրե չեղարկելու Ադրբեջանի կոչին։ Իսկ հիմնական պահանջը մնում է անփոփոխ՝ Հայաստանի օրենսդրությունից (ներառայալ Սահմանադրությանը) հանել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող կետերը։

    Հատկանշական է, որ էլ ավելի վաղ՝ հունիսի 7-ին, Հայաստանի ԱԳՆ-ն տարածել է հայտարարություն, որում ասվում է, որ «խաղաղ պայմանագրի նախագծում կա նաև համաձայնեցված դրույթ, ըստ որի՝ կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներքին օրենսդրությանը, որպեսզի չկատարի խաղաղ պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները»։

    Երեւանը, այսպիսով, պայմանագրի այս կետը վկայակոչում է որպես բավարար հիմք՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող սահմանադրության կետը համահարթելու համար։

    Սակայն, դա այդպես չէ: Նախ, այս հոդվածը ընդամենը կրկնում և ամրապնդում է մի կետ, որն այս կամ այն ձևով առկա է աշխարհի շատ երկրների սահմանադրություններում: Որպես օրինակ բերենք Հայաստանի հիմնական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետը. «Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»։ Սակայն այս կետը կարող է գերակայել Հայաստանի Հանրապետության տարբեր օրենսդրական ակտերի, բայց ոչ մի կերպ հիմնարար օրենքի նկատմամբ, քանի որ Հայաստանի սահմանադրության 116-րդ հոդվածի երրորդ կետում հստակ գրված է. «Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել»: Այսինքն՝ երկրի սահմանադրությունը, բոլոր հանգամանքների դեպքում, Հայաստանում բարձրագույն իրավական ուժ ունի։

    Եվ այսպես, Երևանը ուզում է «անտեսել» սահմանադրության հետ կապված, իսկ Բաքուն նրան նման հնարավորություն չի տալիս։ Չի բացառվում, որ հիմա Վաշինգտոնը կխնդրի Բաքվին զիջել այս հարցում։ Սակայն Բաքվի վճռական դիրքորոշման, այո և տարածաշրջանում նրա մեծ միջազգային սուբյեկտիվության ֆոնին, ավելի հավանական է, որ Վաշինգտոնը վերջիվերջո կսկսի վճռական ճնշում գործադրել Երևանի վրա։ Արևմուտքի լավագույն ուղեղները հասկացել են, որ տարածաշրջանում «հայկական գաղափարի» միջոցով հակամարտությունների կառավարման ռեսուրսը սպառվել է, և հիմա, որպեսզի մի կերպ վերահսկել գործընթացները՝ անհրաժեշտ է նպաստել երկարաժամկետ խաղաղությանը։

    «Մենք նպաստում ենք տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման ջանքերին: Մենք նաև աշխատում ենք Կենտրոնական Ասիայից մինչև Միջերկրական ծով տնտեսական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ, և եթե երկարաժամկետ խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև, ապա այդ հնարավորություններն ավելի մեծածավալ կլինեն»,- հայտարարել է Օ’Բրայենը։

    Որպեսզի Հայաստանին ներգրավվել տարածաշրջանային նախագծերի ուղեծիր, միանգամայն արդարացի է նրան քաղաքավարի կերպով խնդրել հրաժարվել հարեւանների նկատմամբ տարածքային պահանջներից։ Եվ միանգամայն ակնհայտ է, որ Վաշինգտոնը (եթե նա իսկապես շահագրգռված է Հայաստանը գլոբալ լոգիստիկայի մեջ ինտեգրելու մեջ) պետք է գտնի հարկավոր բառեր դրա համար։

    Մենք արդեն գրել ենք այն մասին, որ սահմանադրությունը փոխելու համար Երևանին, ամենայն հավանականությամբ, հարկավոր կլինի ադրբեջանական համատեքստից դուրս համոզիչ առիթ գտնել։ Նման առիթ կարող է լինել Վրաստանի օրինակով ԵՄ-ին անդամակցելու ձգտտումը մատնանշելու ցանկությունը։ Առավել ևս, որ Հայաստանի քաղաքացիների համար, օրինակ, առանց վիզայի ռեժիմի տեսքով որոշակի առաջընթացներ ԵՄ-ն խոստանում է Երևանին։

    Տրամաբանական է թվում, որ Միացիալ Նահանգները կնպաստեն նման գործընթացին։ Առավել ևս, որ 2024 թվականի ապրիլին Բրյուսելում կայացած հանդիպումից հետո ընդունված է խոսել Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև ընդլայնված գործընկերության մասին։ Իսկ ահա Օ’Բրայենի հետ հանդիպմանը Միրզոյանը հայտարարել է. «Հաշվի առնելով հայ-ամերիկյան հարաբերությունների աճող բնույթն ու դինամիկան, մենք հույս ունենք, որ մեր ռազմավարական երկխոսությունը կբարձրացնենք ռազմավարական գործընկերության նոր հանձնաժողովի մակարդակին»։

    Կսպասենք, արդյոք եվրոպացիներն ու ամերիկացիները ինչ-որ բան կխոստանան հայերին, թե ոչ, և դա ինչպես է անդրադառնալու երկրի օրենսդրության վրա։

    Caliber.Az

    Դիտումներ: 59

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Բանաստեղծություններ և փող Սամիթ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

23 Հունիսի 2024 - 11:10

Ճշմարտության և վճռականության ուժը Ադրբեջանի պատմական հաղթանակների բաղադրիչների մասին

22 Հունիսի 2024 - 11:43

Անկոտրումություն և հարմարվողություն Նման տարբեր հարևաններ

23 Հունիսի 2024 - 13:07

Հայաստանն իրավունք չունի վերահսկել Զանգեզուրի միջանցքը. պատճառները Caliber.Az YouTube ալիքի տեսանյութ

23 Հունիսի 2024 - 12:15

Իմաստավորության տարբեր մակարդակներ խաղաղության համար Ալիևը միշտ հասնում է իր ուզածին

19 Հունիսի 2024 - 18:17

Ոչ թե հմտությամբ, այլ թվով «Հին աշխարհի հիստերիկները»

19 Հունիսի 2024 - 14:40
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Իլհամ Ալիևը հավանություն է տվել Ադրբեջանի Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններին

    23 Հունիսի 2024 - 17:54

    Ադրբեջանը ԵԽԽՎ-ին չի հրավիրել խորհրդարանական ընտրություններին

    23 Հունիսի 2024 - 17:35

    Ադրբեջանում բանկային ակտիվներն աճել են

    23 Հունիսի 2024 - 17:10

    Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

    23 Հունիսի 2024 - 17:02

    Հարյուրավոր արտասահմանյան ընկերություններ հայտ են ներկայացրել Ղարաբաղում նախագծերին մասնակցելու համար

    23 Հունիսի 2024 - 16:52

    Պետդեպարտամենտը՝ այլընտրանքային էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի առաջնորդության մասին

    23 Հունիսի 2024 - 16:35

    Ղազախստանն ու Ադրբեջանը համաձայնագիր կկնքեն ռազմական հետախուզության վերաբերյալ

    23 Հունիսի 2024 - 15:55

    Որոշվել են Աղդերեյի շրջանի պատմամշակութային հուշարձանները

    23 Հունիսի 2024 - 15:27

    Բաքվի 12 կետերում էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններ կտեղադրվեն

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    23 Հունիսի 2024 - 15:08

    Աճում է զբոսաշրջիկների հոսքը Ադրբեջան

    23 Հունիսի 2024 - 14:56

    Ադրբեջանը 20 միջազգային կազմակերպությունների հրավիրել է հետևելու խորհրդարանական ընտրություններին

    23 Հունիսի 2024 - 14:30

    Ադրբեջանի դեսպանը հանդիպումներ է ունեցել Իրանի ԱԳՆ-ում

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    23 Հունիսի 2024 - 14:10

    Ադրբեջանցի դիպուկահարները կատարելագործում են կրակային պատրաստման հմտությունները

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    23 Հունիսի 2024 - 13:33

    Լաչինում կառուցվող օդանավակայանի ֆուտուրիզմը

    ՏԵՍԱՆՅՈՒԹ ՓԱՍՏ

    23 Հունիսի 2024 - 13:28

    Անկոտրումություն և հարմարվողություն

    Նման տարբեր հարևաններ

    23 Հունիսի 2024 - 13:07

    Միջազգային դրամական փոխանցումների միջոցով «Ազերփոստ» է ստացվել 87 մլն մանաթ

    23 Հունիսի 2024 - 13:04

    Իլհամ Ալիևը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին

    23 Հունիսի 2024 - 12:54

    Հայաստանն իրավունք չունի վերահսկել Զանգեզուրի միջանցքը. պատճառները

    Caliber.Az YouTube ալիքի տեսանյութ

    23 Հունիսի 2024 - 12:15

    Սերբիայի ռազմական կցորդին պատմել են Ադրբեջանի ականային խնդրի մասին

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    23 Հունիսի 2024 - 12:12

    Իրաքում Ադրբեջանի դեսպանը հանդիպել է Թուրքիայի գլխավոր հյուպատոսի հետ

    23 Հունիսի 2024 - 12:05

    Բանաստեղծություններ և փող

    Սամիթ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

    23 Հունիսի 2024 - 11:10

    Պետդեպարտամենտ. Միացյալ Նահանգները շարունակում են աշխատել Բաքվի և Երևանի միջև խաղաղ համաձայնագրի հասնելու ուղղությամբ

    23 Հունիսի 2024 - 10:45

    Նախարար. Բանակցություններ են ընթանում Բաքվի և Կահիրեի միջև ուղիղ չվերթերի բացման շուրջ

    23 Հունիսի 2024 - 10:29

    Ահմեդ Իսմայիլով. Ադրբեջանում լրագրողների սոցիալական ապահովության բարելավմանն ուղղված նախագծեր են նախատեսված

    23 Հունիսի 2024 - 10:16

    Շուշայի II գլոբալ մեդիա ֆորումի օտարերկրյա հյուրերն այցելել են Լաչին

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    23 Հունիսի 2024 - 10:06

    Դեսպան. Եգիպտոսի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել

    23 Հունիսի 2024 - 09:40

    ԵՄ ռազմական օգնությունը Հայաստանին՝ կծառայի լարվածության ուժեղացմանը տարածաշրջանում

    Ադրբեջանի ԱԳՆ

    23 Հունիսի 2024 - 09:14

    Մարկով. Արևմուտքը փորձում է Հայաստանի միջոցով միջամտել Հարավային Կովկասի գործերին

    23 Հունիսի 2024 - 09:08

    Ադրբեջանի ԿԸՀ-ում գրանցված է 480 դիտորդ

    22 Հունիսի 2024 - 18:16

    Շուշայում իր աշխատանքն է ավարտել համաշխարհային մեդիա ֆորումը

    22 Հունիսի 2024 - 18:01

    Կարևոր նորություն Ադրբեջան այցելող օտարերկրացիների համար

    Նախագահի հրամանագիրը

    22 Հունիսի 2024 - 17:58

    Փորձագետ Բալասանյան. Արևմուտքը Հայաստանի միջոցով առաջ է տանում իր շահերը Հարավային Կովկասում

    22 Հունիսի 2024 - 17:35

    Ադրբեջանի ՌՕՈՒ օդաչուները կատարելագործում են մարտական հմտությունները

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    22 Հունիսի 2024 - 16:53

    ANAMA-ն շաբաթական հաշվետվություն է ներկայացրել ականազերծման մասին

    22 Հունիսի 2024 - 16:26

    ԿԽՄԿ-ի աշխատակիցներն այցելել են ձերբակալված ղարաբաղցի անջատականներին

    22 Հունիսի 2024 - 16:01

    Ադրբեջանը տուժե՞լ է Վրաստանի երկրաշարժի հետևանքով

    ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

    22 Հունիսի 2024 - 15:37

    Եվրոպան փող է հատկացրել Հայաստանին սպառազինելու համար

    22 Հունիսի 2024 - 14:57

    Փանահով. 1000-ից ավելի մարդ դիմում է ներկայացրել ՄՄ ընտրություններում թեկնածություն գրանցելու համար

    22 Հունիսի 2024 - 14:27

    ԿԸՀ նախագահ. Կարևոր է, որպեսզի միջազգային դիտորդները հետևեն ընտրություններին

    22 Հունիսի 2024 - 14:07

    ՊԱԾ. Ձերբակալվել են Զիա Բունիյաթովին սպանողին բանտից ազատելու փորձ կատարած անձինք

    22 Հունիսի 2024 - 13:40

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ