Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան. Նոր «ՆԱՏՕ» և Չինաստանի ու Եվրոպայի միջև հաղորդակցության ճանապարհներ
    Սերգեյ Բոգդանի մեկնբանությունը

    Վերլուծություն  28 Մարտի 2022 - 16:47

    Սերգեյ Բոգդան
    Սերգեյ Բոգդան, քաղաքական գիտությունների դոկտոր, Բելառուս, հատուկ Caliber.Az-ի համար

    Մարտի 21-ից 23-ը կայացել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի պաշտոնական այցը Պակիստան։ Երկկողմ հարաբերությունների հարցերի հետ մեկտեղ, նորից քննարկվեցին առավել ծավալուն՝ Թուրքիայի հետ եռակողմ համագործակցությունը։ Այն փոխգործունեությունը դուրս է բերում որակապես նոր, գործնականորեն գլոբալ մակրդակի։

    Պաշտպանության հարցերը, որպես հարաբերությունների շարժիչ ուժ

    Պակիստանի հետ համագործակցությունը Բաքվի համար ինչ որ նոր բան չի հանդիսանում։ 1990-ական թվականների կեսերից Ադրբեջանը և Պակիստանը միմյանց համապատասխանաբար աջակցում են ղարաբաղյան և քաշեմիրյան խնդիրներում։ Պակիստանը Ղարաբաղում հակամարտության հետ կապված նույնիսկ հրաժարվեց լիարժեք ճանաչել Հայաստանը, իսկ 2012 թվականին, օրինակ, Պակիստանի խորհրդարանը Խոջալիում կոտորածը ճանաչեց, որպես ցեղասպանության ակտ։

    Դեռ 2015 թվականի մարտ ամսին Ադրբեջանի և Պակիստանի նախագահները ստորագրել են Ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը։ Երկրները պարբերաբար փոխանակվել են պաշտոնական այցերով, այդ թվում նաև բարձր մակարդակի։ Բոլորովին վերջերս, դեկտեմբերին, Պակիստան է այցելել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Բաքուն և Իսլամաբադը 2010-ական թվականների երկրորդ կեսից՝ երկկողմ համագործակցության հետ մեկտեղ, քննարկում են Թուրքիայի մասնակցությամբ եռակողմ ձևաչափով փոխգործունեությունը, ինչի մասին խոսք կգնա ստորև։

    Տնտեսական ոլորտում համագործակցության մոտեցումներ գտնելու օգտին հավելյալ փաստարկներ պետք չեն՝ աշխարհում բնակչության թվաքանակով հինգերորդ երկրի հետ, որտեղ ապրում է գրեթե 227 մլն մարդ (համեմատության համար, Ռուսաստանում՝ 145 մլն)։ Պակիստանցիների նույնիսկ չնչին եկամուտների դեպքում այն վիթխարի շուկա է և պոտենցիալ արտադրական բազա։ Բայց առայժմ Ադրբեջանի համար այն հիմնականում ընդամենը պոտենցիալ հնարավորություն է, քանզի փոխադարձ առևտրի ծավալը մնում է համեստ, միայն վերջին տարիներին այն հաղթահարել է տասը միլիոն դոլարի շեմը։

    Անվտանգության ոլորտում համագործակցության հետ կապված իրավիճակը շատ ավելի դինամիկ է թվում։ Անցյալ տարի, օրինակ, Ադրբեջան էին այցելել Պակիստանի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Նադիմ Ռազան և Պակիստանի բանակի շտաբի պետ Քամար Ջավեդ Բաջվան։

    Պաշտպանության ոլորտում համագործակցությունը առաջին պլան է մղվել 2010 թվականների երկրորդ կեսին։ Դժվար է գնահատել ծավալները, բայց, Բաքվում Պակիստանի այդ ժամանակվա դեսպանի խոսքով՝ այդ պահին տասնյակ ադրբեջանցի զինվորականները արդեն Պակիստանում պատրաստություն էին անցնում, իսկ Պակիստանի ռազմական օդաչուները վարժվում էին Ադրբեջանում։ Պակիստանի հետ հարաբերությունների վրա ազդեց նաև ընդհանուր իրավիճակը. Բաքուն ընդհարվեց՝ ադրբեջանական տարածքների օկուպացիայի դադարեցման խաղաղ ճանապարհներ փնտրելու մեջ Հայաստանի ղեկավարության մերժման հետ և վերջնականապես առաջին պլան դուրս եկավ հարցի ռազմական լուծումը։ Ուստի զարմանալի չէ, որ 2016 թվականին Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի այցի ընթացքում հատուկ ուշադրություն հատկացվեց ռազմական և էներգետիկ համագործակցությանը, իսկ նախագահ Իլհամ Ալիևը նրա հետ հատուկ քննարկեց զինվորականների պատրաստման մեջ համագործակցության հարցերը և նշեց. «Պակիստանը ունի շատ զարգացած պաշտպանական արդյունաբերություն... Մենք կարող ենք համագործակցել համատեղ արտադրության կազմակերպման մեջ»։

    Պակիստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը հակասություններից զուրկ չէր։ Որպես պարզաբանում կարող է ծառայել Ադրբեջանի կողմից դեռևս չգնված՝ պակիստանա-չինական արտադրության JF-17 կործանիչների հետ կապված պատմությունը։ 2000-ականների վերջից այն պարբերաբար հայտնվում է պաշտոնական մեկնաբանություններում և ԶԼՄ-ների հոդվածներում: Միգուցե կործանիչները պարզապես այն ժամանակ Բաքվի առաջնահերթությունների մեջ չէին, գուցե հարցը բարդանում էր նրանով, որ օդանավում օգտագործվում է ռուսական RD-33 շարժիչ, ուստի գործարքի համար պահանջվում էր Մոսկվայի համաձայնությունը։ 2021 թվականի նոյեմբերին Իսլամաբադում Ադրբեջանի ռազմական կցորդ Մեհման Նովրուզովը խոսել է JF-17 Block 3-ի վերջին մոդիֆիկացիայի գնման հնարավորության մասին։ Իրոք, վերջերս պարզվեց, որ Չինաստանը կործանիչների վրա ռուսական շարժիչները փոխարինում է իր, չինական կատարելագործմամբ նմանակներով։

    Այն, որ հատկապես ռազմական պահեր են շարժիչ ուժի դեր խաղացել հարաբերությունների հաստատման մեջ՝ ինչ որ անբնական բան չի հանդիսանում։ Որոշակի պայմաններում բոլոր պետություններն էլ սկսում են քաղաքականությունը կառուցել ազգային անվտանգության հարցերի շուրջ, դա ավելի հաճախ վկայում է ոչ թե նրանց արյունարբության, այլ զգոնության մասին։ Նշանավոր պատմաբան Չարլզ Թիլին ընդհանրապես նշել է, որ ոչ մի բան այնպես չի նպաստում պետության արագ կառուցմանը, որքան պատերազմը։ Դժվար է Բաքվից ակնկալել ռազմական գործի նկատմամբ առավել անհոգ վերաբերմունք նրանից հետո, երբ երեք տասնայակ տարիների ընթացքում հանրապետության տարածքների մի մասը գտնվել է օկուպացիայի տակ։

    «Բաքվի դաշնագի՞ր»

    2010-ականների վերջին Պակիստանի հետ հարաբերությունների երկկողմ ձևաչափը սահուն անցավ եռակողմ ձևաչափի։ Քաղաքական առումով դա ձևակերպվել է 2017 թվականին Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի արտգործնախարարների Բաքվի եռակողմ հանդիպման ժամանակ։ Հանդիպմանը կողմերը պայմանավորվել են ավելացնել առևտրաշրջանառությունը, միմյանց ցուցաբերել դիվանագիտական աջակցություն և ամրապնդել պաշտպանական ոլորտում համագործակցությունը։

    Ղարաբաղում հաղթանակից կարճ ժամանակ անց, 2021 թվականի հունվարի 13-ին Իսլամաբադում անցկացվեց Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի արտգործնախարարների երկրորդ եռակողմ հանդիպումը։ Իսկ 2021 թվականի հուլիսի 27-ին երեք երկրները ստորագրեցին քաղաքական և ռազմական համագործակցությանը վերաբերվող Ռազմավարական գործընկերության մասին Բաքվի հռչակագիրը։ Այն, ի թիվս այլ բաների, կոչ է արել պայքարել իսլամաֆոբիայի, խտրականության և աշխարհում մահմեդական փոքրամասնությունների նկատմամբ հալածանքի դեմ: Միաժամանակ, կողմերը հայտարարեցին անվտանգության ոլորտում առավել սերտ եռակողմ համագործակցության և միջազգային իրավունքին համապատասխան Ղարաբաղում, Կիպրոսի և Քաշմիրի հակամարտությունների լուծումներ գտնելու անհրաժեշտության մասին։

    Դրանից հետո, անցյալ տարվա սեպտեմբերին, Լաչինում առաջին անգամ անցկացվեցին Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի «Երեք եղբայր-2021» զորավարժությունները։ Զորավարժությունների անցկացման բույն վայրը ցույց է տվել՝ նրանցից մեկի առաջ ծառացած նույնիսկ սուր խնդիրները լուծելու համար դաշինքն օգտագործելու կողմերի պատրաստակամությունը։

    Երեք երկրներից յուրաքանչյուրի համար տվյալ եռակողմ համագործակցությունը թույլ է տալիս լուծել կարևոր աշխարհաքաղաքական խնդիրներ։ Ադրբեջանի համար սա գործնականորեն գլոբալ քաղաքականության մակարդակով ելքն է, Անկարայի համար՝ ՆԱՏՕ-ի ներսում ռազմավարական ինքնավարությունը, Պակիստանի համար՝ Չինաստանի հետ իր սերտ կապերի պայմաններում լրացուցիչ դիվերսիֆիկացիա։

    Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ներկայիս եռակողմ համագործակցության մեջ կարելի է տեսնել «Մերձավոր Արևելքի ՆԱՏՕ-ի» վերամարմնավորումը, որը գոյություն ուներ մինչև 1979 թվականը՝ CENTO, կամ Բաղդադի դաշնագիրը։ Ե՛վ Թուրքիան, և՛ Պակիստանը կարևոր դեր խաղացին CENTO-ում, բայց CENTO-ն մնաց խորապես արևմտյան նախագիծ, որը կանխորոշեց դրա փլուզումը:

    Ի տարբերություն CENTO-ի՝ Բաքվի, Անկարայի և Իսլամաբադի կողմից կառուցվող նոր աշխարհաքաղաքական միավորումը՝ պայմանական «Բաքվի պակտը», առաջին հերթին կապված է հենց այդ երկրների և տարածաշրջանների կարիքների ու ձգտումների հետ։ Տվյալ դեպքում այս կառույցի անդամներին, այլ ոչ, ասենք, Լոնդոնի կամ Վաշինգտոնի արտաքին խաղացողների տխրահռչակ սեփականության հարցը (ինչը արևմտյան մենեջմենթն անվանում է ownership) դրված չէ։

    Տեխնոլոգիաներ. փնտրել մատչելին

    Եռակողմ դաշինքի օրինակը հանդիսանում է տեխնոլոգիական համագործակցությունը: Ինչպես կրկին ցույց տվեցին նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետ կապված վերջին իրադարձությունները, բիզնեսը, ժամանակակից տեխնոլոգիական արտադրանքները և բուն տեխնոլոգիաները քաղաքականապես չեզոք չեն հանդիսանում։ Իրական աշխարհում դրանց հասանելիությունը միշտ էլ ենթարկվել է սահմանափակումների, երբեմն հանկարծակի՝ թելադրված քաղաքական իրավիճակից։ Սեղմեք, և ամբողջ երկիրը անջատված է համաշխարհային հեգեմոնների կողմից կառուցված համակարգից, և միլիոնավոր անմեղ քաղաքացիները կոլեկտիվ պատժվում են անկումով, աղքատությամբ կամ նույնիսկ մահով:

    Եվ եթե մի կողմ թողնենք ռասիստական եվրոկենտրոն համոզմունքները, որից, ավաղ, տուժում են նաև հետխորհրդային երկրների շատ քաղաքական գործիչներ, ապա երկրի կառավարման պատասխանատու մոտեցումը պահանջում է հասանելի տեխնոլոգիաների որոնում ամենուր և միշտ։ Այո, երբեմն խոսքը գնում է ոչ թե ամենաառաջադեմ տեխնոլոգիաների մասին, որոնք դրանց սեփականատերերը չեն փոխանցի, այլ այն մասին, թե ինչ կարելի է իրականում ձեռք բերել։ Այս առումով Պակիստանը չի կարող անտեսվել հատկապես ռազմական ոլորտում։ Չէ որ այս երկիրը, թեկուզ և տարբեր ձևերով փոխառելով օտար տեխնոլոգիաները, բայց կարողացել է իրականացնել միջուկային և հրթիռային ծրագրեր՝ ամենևին էլ սովորական ձեռքբերում չէ։

    Պակիստանի գիտական ներուժը տեսանելի է նաև այլ օրինակներով։ Պակիստանցի ֆիզիկոս Մուհամմադ Աբդուս Սալամը դարձել է գիտության ոլորտում Նոբելյան մրցանակի առաջին մահմեդական դափնեկիրը: Եվ երբ Իսլամաբադում որոշեցին չնայած արևմտյան պատժամիջոցներին, ստեղծել միջուկային զենք, դա արվել է մեկ այլ պակիստանցի ֆիզիկոս Աբդուլ Քադիր Խանի կողմից:

    Ուստի զարմանալի չէ, որ այս ոլորտում եռակողմ համագործակցություն է ուրվագծվել։ 2021 թվականի դեկտեմբերի 17-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության տնօրինության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտնել է, որ Թուրքիան բանակցություններ է վարում Ադրբեջանի և Պակիստանի հետ պաշտպանական արդյունաբերության գործընկերության շուրջ։ Թուրքիայի համար Պակիստանը ընդհանրապես վաղեմի գործընկեր է։ Եվ վերջերս, Բաքվի հետ սպառազինության ոլորտում համագործակցության ակնհայտ առաջընթացին զուգահեռ, Անկարան զգալի արդյունքների է հասել Իսլամաբադի հետ համագործակցության մեջ՝ ստանալով MİLGEM չորս կորվետների կառուցման կապալը և կնքելով 30 T129 ATAK ուղղաթիռների վաճառքի գործարքը։

    Եռակողմ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում խոսք է գնում ավիատիեզերական ոլորտում հավակնոտ նախագծերի մասին։ Երբ 2021 թվականի փետրվարին ներկայացվեց Թուրքիայի տիեզերական ծրագիրը, Անկարան անմիջապես հայտարարեց, որ դրա իրականացման մեջ մտադիր է համագործակցել Ադրբեջանի և Պակիստանի հետ։

    2021 թվականի դեկտեմբերին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության տնօրինության ներկայացուցիչները հայտարարեցին, որ Անկարան պատրաստ է համագործակցել Ադրբեջանի և Պակիստանի հետ հինգերորդ սերնդի TF-X կործանիչի ստեղծման հարցում։ «Անտեսանելի» կործանիչի ստեղծման թուրքական նախագիծը մեկնարկել է դեռևս 2011 թվականին և նոր թափ ստացավ 2017 թվականից հետո այն պատճառով, որ ԱՄՆ-ը հրաժարվեց Թուրքիային վաճառել համաձայնեցված F-35-ները և Անկարային հեռացրին այս ինքնաթիռի արտադրության գործընկերային ծրագրից։ Թեև BAE Systems-ը նույնպես ներգրավված է TF-X-ի ստեղծման մեջ, բայց Պակիստանի մասնակցությունը թույլ կտա օգտագործել չինական տեխնոլոգիաները։

    Պակիստանը որպես ելք դեպի Չինաստան

    Պակիստանի հետ ցանկացած ձևաչափով փոխգործակցությունը հանդիսանում է նաև քայլ դեպի Չինաստան։ Չէ որ 1940-ականների վերջին ՉԺՀ-ի և ժամանակակից Պակիստանի հիմնադրումից ի վեր, այս երկու պետությունները գրեթե շարունակաբար մերձավոր դաշնակիցներ են եղել: Ի հավելումն չինական տեխնոլոգիաների վերոնշյալ փոխանցմանը, Բաքվի համար այսօր կարևոր են նաև վերջին իրադարձությունների հետևանքով Չինաստանի և Եվրոպայի միջև տրանսպորտային երթուղիների փոփոխման խնդիրները՝ Ռուսաստանի տարածքով Չինաստանի և Եվրոպայի միջև ցամաքային հաղորդակցության աճող սահմանափակումը։ Այս վերակողմնորոշումն ի վիճակի է եռակողմ դաշինքը վերածել Եվրասիայի առանցքային խաղացողներից մեկի: Ճիշտ է, այս ճանապարհին կա մի լուրջ խոչընդոտ՝ Իրանի տարածքով հաղորդակցության տեխնիկապես և քաղաքականապես հարմար միջոցների բացակայությունը։

    Սակայն տվյալ խնդրի լուծման տարբերակներ կան, քանզի այն տարերը, որոնցից կարող է կառուցվել երկու կարևորագույն համաշխարհային դերակատարների միջև տարանցման շխթան։ Այստեղ արժե հիշատակել, նախ արդեն առկա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհը և Անդրկասպիական միջազգային տրանսպորտային միջանցքը։ Երբ երկու տարի առաջ Ադրբեջանի վարչապետ Շահին Մուստաֆաևը Շանհայում ապացուցում էր Չինաստանի և Եվրոպայի միջև ապրանքների առավել հուսալիփոխադրման համար Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կարևորությունը, ապա այն թվում էր, որպես երթուղիների միջև մրցունակ պայքարի հերթական փուլ, որում Ադրբեջանին հեշտ չի լինի հաղթել մյուս տարբերակներին։ Այժմ այդ տարբերակը դառնում է այլընտրանքային։ Հարկ է հըիշատակել նաև անցյալ տարի նորից բարձրացված այն երկաթուղային գծի շինարարության թեման, որը կմիացներ Թուրքիան, Իրանը և Պակիստանը (վերոհիշյալ CENTO-ն ի դեպ նույնպես պլանավորել էր այդ ուղղությամբ երկաթգծի շինարարությունը)։

    Հարցի քաղաքական կողմն ավելի բարդ է, սակայն Ադրբեջանն ու Թուրքիան լուրջ հնարավորություններ ունեն հաղթահարելու Իրանի հետ կապված տարածաշրջանային հաղորդակցությունների ճեղքը։ Դրա համար կա քաղաքական կամք (հիշենք Էրդողանի նախաձեռնությունները Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ), ուժեր (եռանկյունու երկրները վերջին շրջանում լրջորեն ամրապնդել են իրենց դիրքերը, ինչի վկայությունն է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը և Պակիստանի ազդեցությունը Քաբուլում) և դրան նպաստում է համաշխարհային քաղաքական իրավիճակը (փոխազդեցության շրջանակում փոփոխություններ, երբ անհնարինը դառնում է հնարավոր)։

    Զարգացնելով համագործակցությունը Պակիստանի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափերում՝ Բաքուն ներկա փուլում լուրջ ռիսկերի հետ չի բախվում, քանի որ դրանում առճակատման կողմեր չեն հետևում։ Իհարկե, որոշ արևմտյան վերլուծաբաններ ինչ որ հակաիրանական բան են տեսնում եռակողմ դաշինքում (այն ցուցադրելով գավառական իրանցի քաղաքական գործչի մեջբերումներով), հայ մեկնաբանները Հայաստանի դեմ ինտրիգներ են տեսնում (պատմելով Ղարաբաղում պակիստանցի առասպելական մարտիկների մասին), իսկ հնդիկ մեկնաբանները գրում են Հնդկաստանի համար սպառնալիքների մասին (ոչի՞նչ, որ Ադրբեջանը Հնդկաստանի հետ արդեն միլիարդ դոլարի մոտեցող ապրանքաշրջանառություն ունի):

    Ամփոփելով, հարկ է նշել, որ կոնկրետ նախագծերի ծառերի ետևում պետք է տեսնել անտառը, Բաքվի և Իսլամաբադի համագործակցության ընդհանուր հեռանկարը։ Ժամանակին, ապագաղութացման դարաշրջանի արշալույսին, նորանկախ երկրները երկար ժամանակ փորձում էին գտնել Հարավ-Հարավ կառուցողական համագործակցության ուղիներ՝ առանց գերտերությունների միջամտության։ Բայց նրանց չհաջողվեց և ընկղմվեցին մանր վեճերի և նեոգաղութային կախվածության մեջ, թեև հանուն սեփական զարգացման՝ նման նախաձեռնողական կոլեկտիվ գործողությունների անհրաժեշտությունը միայն հետագայում մեծացավ: Ադրբեջանի ղեկավարության այսօրվա քայլերը, մասնավորապես, Թուրքիայի և Պակիստանի հետ եռակողմ համագործակցության ուղղությամբ, ամենայն հավանականությամբ, արվում են պրագմատիկ նկատառումներից ելնելով, բայց հատկապես այսպես և կարող են ստեղծվել՝ զարգանալուն ձգտող և գլոբալ հեգեմոնիայի համար ուրիշի պայքարում սպառվող նյութի վերծվել չցանկացող պետությունների համագործակցության համար շրջանակները։

    Caliber.Az

    Դիտումներ: 2233

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Կյանքը լավագույն ուսուցիչն է Բայց ոմանց այն ոչինչ չի սովորեցնում

26 Հունիսի 2024 - 18:18

Հայաստանի ռազմականացում. «խաղաղության օրակարգ» առաջաթեք բռնած ինքնաձիգով Ժամանակն է, որպեսզի Երևանը հիշի ոչ վաղուցվա պատմության դասերը

26 Հունիսի 2024 - 16:18

Հիստերիկ դրսևորումներ «Հին աշխարհի հիստերիկները»

26 Հունիսի 2024 - 14:10

Բաքուն զգուշացնում է, Երեւանը պետք է լսի Հակառակ դեպքում՝ բոլոր միջոցների օգտագործմամբ պատասխան քայլեր

26 Հունիսի 2024 - 13:02

XVI-XIX դարերի Ադրբեջանը օսմանյան արխիվներում «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

25 Հունիսի 2024 - 15:25

Խաղաղության հրավեր Երեւանը պետք է արագ մտածի

25 Հունիսի 2024 - 20:54
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Կյանքը լավագույն ուսուցիչն է

    Բայց ոմանց այն ոչինչ չի սովորեցնում

    26 Հունիսի 2024 - 18:18

    Ստամբուլում ադրբեջանական դպրոց կբացվի

    26 Հունիսի 2024 - 18:11

    Սարըև. Հայաստանի հետ, մենք արդեն բոլորին ցույց ենք տվել, թե ով է հաղթողը, ով` պարտվողը

    26 Հունիսի 2024 - 17:56

    Կայանած աշխարհը և Ադրբեջանի քաղաքականությունը

    Ռասիմ Մուսաբեկովը՝ Caliber.Az-ի եթերում

    26 Հունիսի 2024 - 17:47

    Ադրբեջանի ԱԳՆ-ն շնորհավորել է Մալդիվներին

    26 Հունիսի 2024 - 17:32

    Միջազգային ճանապարհորդների պատվիրակությունն այցելել է Շուշա

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Հունիսի 2024 - 17:15

    ԵՄ խորհուրդը նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Հարավային Կովկասում

    26 Հունիսի 2024 - 17:14

    Միքայիլ Ջաբբարովը հանդիպել է ձեռներեցների հետ

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Հունիսի 2024 - 16:50

    Մի խումբ միջազգային ճանապարհորդներ այցելել են Լաչին

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Հունիսի 2024 - 16:42

    Ճանապարհորդ ԱՄՆ-ից. Ղարաբաղում վերականգնման աշխատանքներն ընթանում են արագ տեմպերով

    26 Հունիսի 2024 - 16:39

    Հայաստանի ռազմականացում. «խաղաղության օրակարգ» առաջաթեք բռնած ինքնաձիգով

    Ժամանակն է, որպեսզի Երևանը հիշի ոչ վաղուցվա պատմության դասերը

    26 Հունիսի 2024 - 16:18

    Սոմալին և Ադրբեջանը շատ միջազգային ֆորումներում ընդհանուր դիրք են զբաղեցնում

    Նախարարի հայտարարությունը

    26 Հունիսի 2024 - 16:00

    Բայրամով. Ադրբեջանը պատրաստ է մարդասիրական աջակցություն ցուցաբերել Սոմալիին

    26 Հունիսի 2024 - 15:53

    Ջեյհուն Բայրամով. Ադրբեջանի և Սոմալիի միջև համագործակցության տարբեր հնարավորություններ կան

    26 Հունիսի 2024 - 15:52

    Ջեյհուն Բայրամով. Բաքվի և Երևանի միջև բանակցությունները շարունակվում են

    26 Հունիսի 2024 - 15:19

    Հնդիկ զբոսաշրջիկներն առաջին տեղում են Ադրբեջանի հյուրանոցներում գիշերելու թվով

    26 Հունիսի 2024 - 14:47

    Հիստերիկ դրսևորումներ

    «Հին աշխարհի հիստերիկները»

    26 Հունիսի 2024 - 14:10

    Պետական ծառայություն. Ադրբեջանում բնակության թույլտվություն ստանալու համար հազարավոր դիմումներ են ստացվել

    26 Հունիսի 2024 - 13:56

    Ադրբեջանական «Խոջալուն» կնվաճի Խաղաղ օվկիանոսը

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Հունիսի 2024 - 13:44

    Բաքուն զգուշացնում է, Երեւանը պետք է լսի

    Հակառակ դեպքում՝ բոլոր միջոցների օգտագործմամբ պատասխան քայլեր

    26 Հունիսի 2024 - 13:02

    Ուժեղացվում է Ղարաբաղի տարածաշրջանի բնակիչների առողջության պաշտպանությունը

    «Մեծ վերադարձը» գործողության մեջ /ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Հունիսի 2024 - 12:53

    Իլհամ Ալիևը շնորհավորել է Մալդիվների Հանրապետության ղեկավարին

    26 Հունիսի 2024 - 12:51

    «Մենք դատապարտում ենք հայկական սփյուռքի և նրա վարձու ծառայող Օկամպոյի գործողությունները»

    Արևմտյան Ադրբեջանի համայնքի հայտարարությունը

    26 Հունիսի 2024 - 12:25

    Վաշինգտոնը խոսում է խաղաղության մասին... և զինում Երևանին

    26 Հունիսի 2024 - 12:08

    Հայաստանի ԱԳՆ. Մենք հավատարիմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին

    26 Հունիսի 2024 - 11:47

    Սերբիան ուսումնասիրում է Ադրբեջանի լավագույն փորձը սոցիալական ծառայությունների ոլորտում

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Հունիսի 2024 - 11:08

    Ադրբեջանական բանկերի հաճախորդների թիվն աճում է

    26 Հունիսի 2024 - 10:43

    Էրթուղրուլօղլու. Ադրբեջանը, Թուրքիան և ՀԿԹՀ-ն պետք է աջակցեն միմյանց

    26 Հունիսի 2024 - 10:40

    Երկրաշարժ Ադրբեջանում

    26 Հունիսի 2024 - 10:14

    Ադրբեջանի գլխավոր դատախազը մասնակցել է Բիշքեկի հռչակագրի ստորագրմանը

    26 Հունիսի 2024 - 10:12

    Ադրբեջանի և Ուզբեկստանի ԱԳՆ-երի միջև տեղի է ունեցել քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Հունիսի 2024 - 09:47

    Ադրբեջանը կոչ է անում G20 երկրներին ջանքեր գործադրել՝ կլիմայի ֆինանսավորման նպատակին հասնելու համար COP29-ում

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Հունիսի 2024 - 08:53

    Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը զգուշացրել է Հայաստանին և նրա հովանավորներին

    Երևանը պատրաստվում է հերթական պատերազմի

    25 Հունիսի 2024 - 21:21

    Խաղաղության հրավեր

    Երեւանը պետք է արագ մտածի

    25 Հունիսի 2024 - 20:54

    Շուշայում սկսել է գործել երկրաշարժի մոնիտորինգի հորատանցքային կայան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    25 Հունիսի 2024 - 20:48

    Հաստատվել է Փոլադ Բյուլբյուլօղլուի պատգամավորի թեկնածությունը

    25 Հունիսի 2024 - 20:43

    Ալի Ասադովը հանդիպել է Թուրքիայի Սահմանադրական դատարանի նախագահի հետ

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    25 Հունիսի 2024 - 20:22

    Սահիլ Բաբաև. Բաքուն կավելացնի գազի մատակարարումները Բելգրադ

    25 Հունիսի 2024 - 17:41

    Պետությունը բնակարան է նվիրել Ադրբեջանի ազգային հերոս Նաթիկ Գասիմովի մորը

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    25 Հունիսի 2024 - 17:13

    Թովուզի ուղղությամբ հայկական անօդաչու թռչող սարք է վնասազերծվել

    25 Հունիսի 2024 - 16:25

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ