«Ոչ Քոչարյանը, ոչ էլ Սարգսյանը Հայաստանի նախագահի աթոռին վերադառնալու շանսեր չունեն» Դմիտրի Սալոննիկովը՝ Caliber.Az կայքում
Նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել։ Դրանով հանդերձ, ինչպես փոխանցում են ԶԼՄ-ները՝ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանի նախագահի պաշտոնից նրա հրաժարականի հիմնական փաստարկը կապված է նրա հետ, որ նա ներքին և արտաքին քաղաքականության վրա ազդելու համար գործիքներ չունի։
Հայաստանի նախագահի հրաժարականի հնարավոր պատճառների մասին Caliber.Az կայքում կիսվել է՝ Ռուսաստանի Ժամանակակից պետական զարգացման ինստիտուտի տնօրեն Դմիտրի Սալոննիկովը։
Նրա խոսքով, Արմեն Սարգսյանի հրաժարականը կարող է դիտարկվել մի քանի տեսակետով։
«Սարգսյանի գլխավոր փաստարկը՝ պետության քաղաքականության վրա իրական ազդեցության բավարար լիազորությունների բացակայությունն է, և դրա հետ չի կարելի չհամաձայնվել։ Իրոք, 2017 թվականի հանրաքվեից հետո Հայաստանի նաախագահի լիազորությունները ուժեղ նվազեցին, և դա նույնիսկ բրիտանական թագուհու դեպքը չէ, ով թագավորում է, բայց չի կառավարում։ Հայաստանի դեպքում-նույնիսկ ոչ թագավորում է և ոչ էլ կառավարում։ Ուստի այո, նման շատ ձևական պաշտոն է։ Սակայն Արմեն Սարգսյանը դրան համաձայնվել էր չորս տարի առաջ, երբ ստանձնեց այդ պաշտոնը։ Նա գիտեր, թե ինչի է դիմում, և բոլոր այդ տարիներին նրան ամեն ինչ ձեռնտու էր։ Իսկ այժմ դադարեցրել է ձեռնտու լինել։ Այստեղից հարց. Ինչու՞։ Իմ կարծիքով այստեղ կա որոշակի տարաբաժանք։ Մի կողմից, հնարավոր է, որ նա ունի քաղաքական հավակնություններ, և ուզում է Հայաստանում ստեղծել իր ուժերի անկախ կենտրոն։ Ուժերի ի՞նչ կենտրոն։ Ահա սա է շատ հետաքրքիր պահը։ Արմեն Սարգսյանը երբեք չի թաքցրել, որ նա բավականին բրիտանամետ քաղաքական գործիչ է, նա երկար ժամանակ ապրել է Բրիտանիայում, այնտեղ սովորել են նրա երեխաները, հիանալի հարաբերություններ ունի անգլիական իսթեբլիշմենտի հետ։ Եթե խոսենք Հայաստանում ուժերի նոր կենտրոնի ձևավորման մասին, ապա նա լիովին կարող է համապատասխանել այն մարդու դերին, ով իր շուրջը կհամախմբի այդ ուժերը՝ ոչ ռուսաստանամետ և ոչ էլ ամերիկայի կողմնակից սորոսականներ։ Այսինքն նրանք սորոսական դրամաշնորհների վրա մեծացած երիտասարդներ չեն, և ոչ էլ ռուսական էլիտա, այլ Եվրոպայի հին էլիտաների, ավելի շուտ բրիտանական էլիտայի վրա կողմնորոշված երիտասարդ քաղաքական գործիչներ։ Մենք այժմ նկատում ենք Բրիտանիայի ակտիվ դերը Առաջավոր Ասիայում և Թուրքիայում, և Պարսկական ծոցի երկրների հետ փոխհարաբերություններում։ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալուց հետո, շատ ակտիվորեն վերադառնում է աշխարհում ինքնուրույն խաղացողի դերին։ Եվ նա կարող է հավակնել նրան, որպեսզի Հայաստանում ստեղծել իր քաղաքական կառույցը։ Անգլիան Առաջին համաշխարհային պատերազմից հետո լուրջ ազդեցություն ուներ Հարավային Կովկասում, և ինչու՞ չփորձել դա ետ վերադարձնել։ Եվ Արմեն Սարգսյանը դրա համար հիանալի թեկնածու է։ Ուստի կա տարբերակ, որ նրա խաղը՝ դա բրիտանական հետախուզության, բրիտանական քաղաքական շրջանակների այնպիսի բարդ քայլ է, որպեսզի իր խաղաքարտը դնի հայկական խաղում, շատ հավանական է։ Սա առաջին հնարավոր սցենարն է։
Երկրորդ հնարավոր սցենարը բոլորովին այլ է։ Արմեն Սարգսյանը, բացի նրանից, որ բրիտանամետ քաղաքական գործիչ է, նա նաև բարձրակարգ ֆիզիկ է, աստղաֆիզիկ, գիտական շրջանակներում լուրջ համբավով մարդ, և շատ հավանական է, որ նրան պարզապես ձանձրացրել է կատարել դեկորատիվ քաղաքական ֆիգուրայի դերը, և մարդը ուզում է վերադառնալ իրական գիտության զբաղմունքին, ինչը նույնպես լիովին հնարավոր է։ Ենթադրում եմ, որ առայժմ երկու սցենարներն էլ հնարավոր են։
Այսինքն, ինչպես ասել եմ, Սարգսյանի հրաժարականը կամ կապված է Հայաստանի ներսում բրիտանամետ ուժերի նոր կենտրոնի և քաղաքական դասավորության, կամ գիտական ոլորտում նրա վերադաձի հետ։
Եթե խոսենք հետագա նախագահական պաշտոնի կանխատեսումների մասին, ապա քանի որ ներկայիս նախագահին պետք է ընտրի խորհրդարանը, ապա ակնկալվում է Փաշինյանի ֆրակցիայի լիովին գերիշխում։ Հետևաբար նա կդնի իր մարդուն։
Կարծում եմ, որ Հայաստանի նոր նախագահը կլինի Փաշինյանի շահերը ներկայացնող անձնավորություն, և ոչ Քոչարյանը, ոչ էլ Սարգսյանը ոչ մի շանս չունեն։
Նրանցից ոչ մեկը արդեն նախագահական աթոռ չի վերադառնա, սա բոլոր կասկածից վեր է։ Իր հերթին, Փաշինյանը կստանա նախագահական աթոռի և խորհրդարանի վրա վարչապետի պաշտոնում լիովին վերահսկողություն։ Միայն մեկ ձեռքում կենտրոնացված քաղաքական իշխանությունը կգտնվի միայն նրա մոտ։ Իսկ այնուհետև արդեն կարելի է քննարկել, թե դա հանդիսանում է արդյոք Վլադիմիր Պուտինի հետ՝ ղազախական ճգնաժամի շրջանակներում նրա պայմանավորվածության, Հարավային Կովկասի տարբեր կառույցների հետ Մոսկվայում հաջող բանակցությունների արդյունքը, թե դա կախված է Ադրբեջանի և Թուրքիայի հետ նրա դիվանագիտության հաջողության հետ, ինչը նրան հնարավորություն կտա, արդեն, առանց նախագահի պաշտոնին հայացք գցելու, լուծել Ղարաբաղի կարգավորման հարցը։
Ցանկացած դեպքում Փաշինյանը կստանա բոլոր հարցերը լուծելու քարտ-բլանշ։ Այստեղ այլ տարբերակներ չեն լինի։ Իսկ նա ում ավելի շատ կլսի՝ ի դեմս Սորոսի՝ ամերիկացիներին, թե Մոսկվային, ցույց կտա ժամանակը։ Նա կունենա բավականին բարդ քաղաքականություն։ Հասկանալի է, որ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի ուղեծիրներից մոտ ժամանակներում նա ոչ մի տեղ չի գնա, այնուամենայնիվ՝ նրա գործողություններում տարբեր ճակատներում և բազմավեկտորության նրա քաղաքական խաղերի շարունակությունը կպահապանվի։