Պատերա՞զմ առանց հատուկ պատճառների Էմին Գալալիի մտորումները
Պատերազմը առանց հատուկ պատճառի, դարման է կնճիռների դեմ։ Կարծեմ ժամանակին այդպես է երգել է Վիկտոր Ցոյը։
Մարդկության պատմությունը լի է հակամարտություններով։ Այն կարելի է դիտարկել երկպառակությունների ժամանակագրությանը համապատասխան՝ սկսելով ձմեռային ճամբարի համար վայր ընտրելու իրավունքի շուրջ նախնադարյան մարդկանց ցեղերի բախումներից և ավարտելով Ուկրաինայի պատերազմով։ Չնայած ոչ։ Չավարտելով։ Չնայած երաշխավորված սարսափին, մահվանն ու կործանումներին՝ պատերազմը մնում է հակասությունները լուծելու ամենատարածված միջոցներից մեկը։ Պատերազմները չեն ավարտվում։
Կրոնական, տնտեսական, քաղաքական։ Նույնիսկ ֆուտբոլայի՜ն։ Չեմ կարծում, որ բոլոր ընթերցողները գիտեն 1969 թվականին Սալվադորի և Հոնդուրասի միջև տեղի ունեցած ֆուտբոլային պատերազմի մասին: Այն եղել է արագընթացիկ՝ ընդամենը վեց օր, բայց խլել է հազարավոր մարդկանց կյանքեր: Որպես առիթ է ծառայել աշխարհի առաջնության ընտրական խաղերը՝ երկու երկրների հավաքականների միջեւ։ Պատճառները, իհարկե, ուրիշ էին, բայց այնուամենայնիվ։
Եթե լսում ես պաշտոնական հայտարարությունները, ապա կարծես թե ոչ ոք, ոչ մի տեղ, երբեք չի ցանկանում կռվել: Բոլորը գրեթե միշտ «խաղաղության աղավնիներ» են, նույնիսկ արի ու Նոբելյան մրցանակ հանձնի։ Չնայած արդեն հանձնել են։ 2009 թվականին Բարաք Օբամային։ Թեև հետո կարծես թե զղջացին որոշման համար, ինչը նույնիսկ տարակուսանք առաջացրեց ԱՄՆ-ի այն ժամանակվա ղեկավարի կողմնակիցների շրջանում։ Ինքը՝ Օբաման, մտածել է հրաժարվել արարողությանը մասնակցելուց, բայց այնուամենայնիվ եկել է։ Թեև մեզ ինչ Օբամա, եթե իրենց գլուխների հետ բարեկամություն չանող որոշ «բարերարները» առաջարկում են նույնիսկ Ռուբենչիկին (Վարդանյան) «նոբելացնել»։ Տարօրինակ արահետներ են ընտրում այդ բարերարները։ Նրանք Հիտլերին էլ կառաջարկեին Նոբելյան մրցանակ շնորհել։ Հետմահու։ Հետո ինչ, որ նա կործանել է միլիոնավոր մարդկանց ու տակնուվրա է արել աշխարհի կեսը: Նա, օրինակ, պայքարում էր ծխելու դեմ։ Նրա օրոք Գերմանիայում ընդունվել է աշխարհում առաջին կառավարական հակածխախոտային ծրագիրը։ Փնտրեք գեղեցկությու՜նը մարդկանց մեջ:
Բայց ես շեղվցի։ Անհասկանալի է, այդ ինչպես են աշխարհում անընդհատ կոնֆլիկտներ ծագում, եթե ոչ ոք դրանք չի ցանկանում։ Նույնիսկ ռազմական գերատեսչությունների անուններն են այդ մասին հայտարարում։ Դրանք բոլորը չէ որ ինչի՞ նախարարություններ են: Ճիշտ է, պաշտպանության: Երբեմն նույնիսկ ինքնապաշտպանության: Բայց մեկ-մեկ իրենց հարձակման նախարարությունների պես են պահում։ Համաձայն Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (IISS) տվյալների՝ աշխարհում հիմա կա 183 տարածաշրջանային հակամարտություն։ Սա տասնամյակի ռեկորդ է։
Պատերազմը պերմանենտ է։ Տաք, սառը, ջերմ, հիբրիդային և այլն եւ այլն։ Ինչ էլ որ լինի: Ինքնին մարդկության նման՝պատերազմը զարգանում է, անընդհատ զինանոցը համալրելով ոչ միայն զենքի նոր տեսակներով, այլ թույլատրվածի ըմբռնման նոր մակարդակով: Կարմիր գծերը վաղուց ամոթից կարմրել են։ Պատերազմի անցկացման կանոններն ընկալվում են ոչ թե որպես գործողությունների ուղեցույց, այլ որպես ինչ-որ նյարդայնացնող խորհրդատվություններ, որոնք պետք է անաղմուկ անտեսել, բայց ձգտել չերևալ:
Հիշում եմ, թե ինչպես Իրաքում ԱՄՆ-ի պատերազմի մեկնարկի ժամանակ Ամերիկայի որոշ «խաղաղություն ցանկացող» քաղաքացիներ դրոշներ ու ցուցանակներ էին կախում իրենց տների վրա, կամ կպչուն պիտակներ էին փակցնում մեքենաների բամպերի վրա. «պատերազմը դա պատասխան չէ»։ War is not the answer։ ԱՄՆ-ի իրաքյան արշավի մասին շատ է խոսվել և գրվել, բայց Վաշինգտոնի բոլոր վիճահարույց փաստարկներով հանդերձ հատկապես պատերազմն էր Սադդամին վերացնելու միակ միջոցը: Որքան էլ ցավալի է, պատերազմը շատ հաճախ և կա պատասխան։
Վերջնական հաշովով պատերազմին հանգող բոլոր պատճառների բազմազանությամբ հանդերձ, որին Լև Տոլստոյը համարել է մարդկային բանականությանը և մարդկային էությանը հակառակ իրադարձություն, այն ընդամենը մարդկային էության մի մասի արտացոլումն է: Ոչ չափազանց ազդարարված և սովորաբար ինքնագիտակցության հեռավոր անկյունները մղված, բայց միշտ գտնելով իր մասին հայտարարելու միջոց։ Եվ այն, որ աշխարհը երբեմն արդարությունը վերականգնելու այլ ճանապարհ չի թողնում, նույնպես քաջ հայտնի է բոլորին։ Բայց դա կողմնակի դիտորդներին չի խանգարում ախ ու վախ անել հերթական հակամարտության մասին լուրերի դեպքում։
Հեռու գնալ պետք չէ: Ադրբեջանը 30 տարի շարունակ թակում էր բոլոր տեսակի՝ միջազգային, ժողովրդական և նույնիսկ, ինչպես հետո պարզվեց, հայրենամերժ ատյանների շեմերը։ Իզուր։ Լավագույն դեպքում մեզ կարեկցում էին, բայց մեր հույսերի անհուսությունը առանձնապես չէին թաքցնում։ Առանց ադրբեջանական զենքի ուժի և քաղաքական կամքի, ավելի ճիշտ՝ մեր երկրի ղեկավարության կամքի ուժի, արդարության որևէ հաղթանակի մասին խոսք չի եղել։
Ասում են՝ բարությունը պետք է լինի բռունցքներով։ Դժվար է չհամաձայնվել: Ցանկալի է նաև ժամանակակից բանակի զինանոցով և տարբեր տեսակի զորքերի պատրաստված զորամասերով։ Որպեսզի նման բան որևէ մեկի գլխին չմտնի։ Ինչո՞ւ են՝ մոլեգնած ռեւանշիստների «Ծածանվիր, դրոշ արցախի», «Հաղթանակ, թե մահ» բացականչություններով լայն զանգվածներին տանելու փորձերը իզուր։ Որովհետև քիչ թե շատ բանիմաց հայերը հասկանում են, որ «Հաղթանակ կամ մահ» կարգախոսն ավելի հարմար է, քան երբևէ։ Միայն «հաղթանակ» բառը կարելի է հեռացնել՝ թողնելով միայն «մահ»։ Իսկ այնտեղ աշխարհ հայերը չեն շտապում գնալ։ Եվ նույնիսկ նրանք, ում տիկնիկավարում է ձյունաճերմակ թզուկ Զարբազանը՝ դժվար թե համաձայնվեն տրիբունաների ճակատները փոխանակեն Ադրբեջանի հետ սահմանին գտնվող խրամատների հետ: Մի բան է Երեւանում խուլիգանություն անել ոստիկանության հետ, և բոլորովին այլ բան՝ հայտնվել «Բայրաքթարների» տակ և գործ ունենալ Իջևանում ադրբեջանական հատուկ ջոկատայինների հետ։
Որքան էլ միամիտ հնչի, որքան էլ ագրեսիվ վարքի արմատները խորը նստած լինեն անհատների կամ նույնիսկ անձանց շատ ավելի լայն խմբերի մեջ՝ պետք է սովորել խաղաղ ապրել: Նախ, որովհետև որ այդպես ճիշտ է։ Երկրորդը, եկեք չմոռանանք ծերուկ Էյնշտեյնին։ Երբ նրան հարցրին, թե ինչ զենքով է անցկացվելու Երրորդ համաշխարհային պատերազմը, նա ասել է, որ երրորդի հարցով նա համոզված չէ, բայց հաստատ գիտի, որ չորրորդ համաշխարհային պատերազմում կիրառվելու են փայտեր ու քարեր։
Իսկ կնճիռների հաշվով մենք ինչ-որ բան կմտածենք: Առանց ռազմական ծայրահեղությունների։