Հայաստանը երազում է բանակը վերակենդանացնելու մասին
    Ադրբեջանում եզրակացություններ են անում

    Վերլուծություն  21 Մայիսի 2022 - 13:53

    Սամիթ Ալիևի
    Caliber.Az

    Առաջին ղարաբաղյան պատերազմում մեծ կորուստներով հաղթանակ տանելով Հայաստանը երկար տարիներ ննջել է դափնիների վրա և «քնով է անցել» այն պահը, երբ Ադրբեջանը սկսեց խորը կառուցվածքային բարեփոխումների հետ մեկտեղ լայնածավալ վերազինել բանակը՝սկսած ռազմաարդյունաբերական համալիրից մինչև բանակի և ռազմական կրթության համակարգի վերաֆորմատավորումը։ Հայաստանը թեև պատրաստվում էր, ապա մինչև անցած պատերազմը կարծելով, որ Ադրբեջանը արդեն ոտքի չի կանգնի կրած պարտությունից։

    Ի տարբերություն Հայաստանի, մենք նույնիսկ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում համոզիչ հաղթանակից հետո, մշտապես հետևում ենք ոչ միայն ներկա հասարակական-քաղաքական գործընթացներին, այլև նրանց ռազմական զարգացման և հայկական ռազմական ու մտավոր վերնախավի շարժումներին, որոնք ուղղված են բանակի վերակենդանացման փորձին՝ ակտիվացնելով ռազմական շինարարության գործընթացները։

    Caliber.Az-ի տվյալներով, հայ փորձագետները, արագ զեկույցներ գրելով Փաշիկյանի գերատեսչությանը, երկրում ստեղծված ընթացիկ իրավիճակը գնահատում են, որպես կայուն ծանր՝ ընդգծելով, որ Հայաստանը չկարողացավ պատշաճ կերպով պաշտպանել իրեն։ Նրանց կարծիքով, Հայաստանի պարտության պատճառները թաքնված են վերջին երեք տասնամյակի ընթացքում անտնտեսվարության, համակարգային կոռուպցիայի և ռեսուրսների սպառման մեջ։ Բացի դրանից, Հայաստանի անվտանգության ճարտարապետության հիմքերի դեմ հիմնական դերը խաղացին երկու գործոն. ռազմաքաղաքական վերնախավի անփութությունը և Ռուսաստանի վրա դրված չափազանց մեծ հույսերը։ Նրանք ընդգծում են, որ Հայաստանին անհրաժեշտ է ուժեղ պաշտպանական դոկտրինա, երկրի անվտանգության համակարգի վերակազմավորում, լայնածավալ ռազմական բարեփոխումներ, աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական իրողությունների վերանայում և տարածաշրջանում ուժերի փոփոխված հավասարակշռության հետևանքով առաջացած սպառնալիքների վերացում։ Իրենց հաշիվ տալով նրանում, որ Հայաստանը կանգնած է նոր մարտահրավերների և ինստիտուցիոնալ, ենթակառուցվածքային և նյութական խնդիրների առջև, փորձագետներն ընդգծում են մի շարք լայնածավալ բարեփոխումների անհրաժեշտությունը, որպեսզի սկսել վերացնել հանրապետության անվտանգության և պաշտպանության քաղաքականության մեջ առկա թերությունները։ Նրանք խոստովանում են, որ Երկրորդ ղարաբաղյան պատերազմում Հայաստանի պարտությունը կապված է ռազմավարական նարցիսիզմի, սեփական ուժերի գերագնահատման, ադրբեջանական բանակի վիճակի խորը վերլուծության բացակայության, և տարածաշրջանում տեղի ունեցած փոփոխությունների հետ։ Համաձայն նրանց դասավորությանը՝ պարտության պատճառն այն է եղել, որ ցանկալին իրական է ներկայացվել, ադրբեջանական բանակի հզորությունը թերագնահատվել է, վերլուծությունը կատարվել է միակողմանի, ուշադրություն են գրավել միայն իրենց գործողությունների ու որոշումների վրա։

    Հայ փորձագետներն առաջարկում են ճգնաժամից դուրս գալու հետևյալ ուղիները.

    Հայաստանի ռազմական կրթության համակարգի խորը բարեփոխումներ։ Ռազմական ակադեմիաները տուժում են ինչպես ռեսուրսների, այնպես էլ որակյալ դասախոսական կազմի պակասից: Երեք ռազմական ակադեմիաներում բացակայում են ակադեմիականությունը, առաջադեմ ռազմավարական և մարտավարական պատրաստվածությունը, փորձագետները, հրահանգիչները և որակյալ ռազմական հետազոտություններ իրականացնելու ունակ մասնագետները: Կարճաժամկետ, երկարաժամկետ և ռազմավարական պլանավորմաբ զբաղվող մասնագետները չեն կարողանում բավարարել Հայաստանի անվտանգության ճարտարապետության կարիքները։

    Սահմանային անվտանգության ապահովման համար հրատապ միջոցների ձեռնարկում։ Սա համարվում է Հայաստանի տարածքային անվտանգության քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից մեկը՝ հատկապես Զանգեզուրում, Տավուշում և Գարաքիլսայում (հայերն ասում են Գեղարքունիք): Հայ փորձագետները խորհուրդ են տալիս հետևյալը. լայնածավալ շինարարական և ինժեներական աշխատանքների անցկացում, որոնք ուղղված են վերոնշյալ ռազմավարական սահմանամերձ շրջաններում անվտանգության ամրապնդմանը։ ՀՕՊ համակարգերը բոլոր երեք շրջաններում ունեն կատարելագործման կարիք, դրանով հանդերձ բոլոր երեք շրջաններում տեղայնացված ՀՕՊ ստորաբաժանումները անհրաժեշտ է միացնել մեկ միասնական համակարգի մեջ:

    Տեխնոլոգիական և ռազմական արդիականացման առաջնահերթ ոլորտները կրկին պետք է լինեն վերոհիշյալ շրջանները, որտեղ պետք է կիրառվեն առաջադեմ հետախուզական հնարավորություններով համալրված առաջադեմ հետախուզական տեխնոլոգիաներ։

    Կիբերանվտանգություն։ Կիբերանվտանգության քաղաքականության մշակումը և Հայաստանի կիբերանվտանգության ընդհանուր ճարտարապետության կատարելագործումը հանդիսանում է երկրի ընդհանուր անվտանգության ամրապնդման հիմնաքարերից մեկը։ Հայաստանի կիբերանվտանգության և պաշտպանության նոր դոկտրինան պետք է ներառի հետևյալը. ամբողջ կիբեր հատվածի կառավարում՝տարբեր պետական կառույցների միջև պատշաճ համակարգմամբ; կիբերանվտանգության ոլորտում Հայաստանի հարձակողական կարողությունների զարգացում և հակառակորդի օբյեկտների վրա կիբերհարձակումներ իրականացնելու անհետաձգելի պլանների առկայություն, Հայաստանի թվայնացման ռազմավարության կատարելագործում և պարզեցում, մասնավորապես՝ զինված ուժերում բազմամակարդակ ստորաբաժանումների։

    Ասիմետրիկ և հիբրիդային պատերազմի հմտություններ: Հայաստանի պաշտպանության և անվտանգության ոլորտում իրականացվող կարևորագույն բարեփոխումներից մեկը ռազմական գիտության կողմից հաստատված ասիմետրիկ պատերազմի սկզբունքների վրա հիմնված հիբրիդային պատերազմի դոկտրինայի մշակումն է։ Հայաստանի պաշտպանական քաղաքականության կարևոր հայեցակարգային փոփոխությունը որոշիչ գործիք է երկրի անվտանգության զինանոցում և պահանջում է բոլոր նախարարությունների և գերատեսչությունների ռեսուրսների համախմբում, որոնք կարող են ներգրավվել այս գործընթացում, ինչպես նաև նրանց գործողությունների համակարգում։

    Կառուցվածքային վերափոխումներ բանակում։ Անհրաժեշտ է անցկացնել հետևյալ բարեփոխումները. փոխել կազմակերպչական կառուցվածքը և հրամանատարական ենթակառուցվածքների շղթան; ամրապնդել լոգիստիկ և գործառնական կարողությունները; հատուկ ուշադրություն դարձնել տեխնոլոգիական զարգացմանը և ժամանակակից սպառազինությանը; բարեփոխումներ անցկացնել ռազմական ակադեմիաներում; հնացած ռազմական դոկտրինայի վերամշակում։

    Դոկտրինալային լայնածավալ փոփոխություններին զուգահեռ հայ փորձագետները խորհուրդ են տալիս հատուկ ուշադրություն դարձնել հետևյալ ռազմավարական ուղություններին։

    Ադրբեջանական բանակի զսպման մոտեցումների օպտիմալացում։ Մինչև 2016 թվականի ապրիլյան մարտերը «փոխադարձ երաշխավորված ոչնչացման» հայեցակարգի վրա, Հայաստանի պաշտպանության և անվտանգության ընդհանուր դոկտրինը պնդում էր, որ Հայաստան ունի բավականաչափ զսպիչ ուժեր, որպեսզի «ադրբեջանական ցանկացած ագրեսիա շատ թանկ նստի»։ Այս քաղաքականությունը տապալվեց 2016 թվականին և Ադրբեջանին բավական տեղեկատվություն տրամադրեց եզրակացնելու համար, որ Հայաստանը բավարար ուժեր չունի, որպեսզի հետ մղի Ադրբեջանի հարձակումը։ Այսպիսով պահանջվում է բազմիցս ուժեղացված և թարմացված զսպման միջոցների ստեղծում։

    Ռազմական բյուջեի ավելացում։ 2020 ֆինանսական տարվա համար Հայաստանի ռազմական բյուջեն կազմել է 635 մլն դոլար, մինչև 2025 թվականը նախատեսվում է այն հասցնել 1 մլրդ դոլարի։ Հայաստանի նոր ռազմական դոկտրինը պահանջում է պաշտպանական և անվտանգության համակարգերի ֆինանսավորման ավելացում, հետազոտությունից և մշակումից մինչև առաջադեմ ռազմարդյունաբերական համալիրի ստեղծում և արդիականացում։ Ռազմական բյուջեի ավելացումը, ի տարբերություն գնումների ավանդական համակարգի, նույնպես ենթադրում է նման ֆինանսավորման ռազմավարական բաշխում։ Հայերը մատնանշում են ֆինանսավորման հետ կապված խնդիրների երեք հիմնական պատճառները. երկրի տնտեսության թերզարգացումը Առաջին Ղարաբաղյան պատերազմից հետո, խրոնիկ կոռուպցիան և պաշտպանության կարիքների համար բյուջետային անբավարար հատկացումները: Բացի դրանից, հաշվի է առնվում, որ ռազմական բյուջեի ավելացումը և ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը կհանգեցնեն տնտեսական զարգացման արագացմանը և աշխատատեղերի ստեղծմանը։

    Հայաստանը կարծես թե ինչ-որ քայլեր է ձեռնարկում։ Այս պահին ստեղծված իրավիճակում փորձագետների նման արմատական հայտարարությունները, գնահատականներն ու առաջարկները անխուսափելի են. միայն այս կերպ նրանք կարող են արդարացնել և մղել Հայաստանի իշխանությանը արդյունավետ քայլերի։ Զարմանալի չէ, որ առաջարկները պատրաստեվլ են այն փորձագետների և անձանց կողմից, որոնք մոտիկ են կառավարությանը։

    Ինչպե՞ս կարող է Հայաստանը ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնել անվտանգության ոլորտում, երբ նա մշտապես գտնվում է պատերազմի մեջ և չունի քաղաքական կամք ու ֆինանսական ռեսուրսներ։ Հիշեցնելով, որ պատասխանները բազմաշերտ են, փորձագետները կոչ են անում լայն քաղաքականություն մշակել հետևյալ ոլորտներում.

    Հետազոտություններ և մշակումնր։ Հարկ է նախաձեռնել լայնածավալ ռազմական գիտահետազոտական և փոձարարական-կոնստրուկտորային նախագծեր, ինչպես Հայաստանից, այնպես էլ հայկական սփյուռքի մասնագետների ներգրավմամբ, առաջարկվում է ստեղծել համատեղ ձեռնարկություններ։

    Ռազմարդյունաբերական համալիրի զարգացում. Փորձագետները խորհուրդ են տալիս ներդրումներ կատարել և զարգացնել համատեղ ձեռնարկություններ, որտեղ ռազմական տեխնիկայի և տեխնոլոգիաների արտադրության համար ենթակառուցվածքները համաձայնեցված են հետազոտությունների և մշակումների պետական ծրագրերի հետ: Արդյունաբերական հզորությունների հետ մտավոր և հետազոտական կարողությունների համաժամացումը հանդիսանում է Նոր ռազմական դոկտրինի հիմքը։

    Պրոֆեսիոնալ և բարձր արդյունավետ ռազմական համակարգի ստեղծում։ Այս հիմնարար հարցի իրականացումը պահանջում է լայնածավալ ինստիտուցիոնալ և ենթակառուցվածքային բարեփոխումներ, որոնք կնախաձեռնեն Հայաստանի զինված ուժերի արդիականացումը։ Այս բարեփոխումները պետք է բարձրացնեն զինված ուժերի մարտունակությունը, որտեղ բոլոր զորամասերը գտնվում են մշտական մարտական պատրաստության մեջ; մեծացնել մոբիլիզացման հնարավորությունները։ Զորամասերը պետք է վերածվեն ստանդարտ մարտական ստորաբաժանումների, այսինքն՝ դիվիզիաներից և գնդերից-բրիգադներ; նախատեսվում է օպերատիվ ստորաբաժանումների մակարդակով զարգացնել արագ արձագանքման ուժերըը՝ հատուկ նշանակության ստորաբաժանումների թվաքանակի և կազմի ընդլայնմանը զուգահեռ։ Պլանավորվում է ավագ սպաների թվի կրճատման ֆոնին ավելացնել կրտսեր սպաների թիվը։

    Երկրորդ ղարաբաղյան պատերազմում պարտության պատճառները հետաքննելու և բացահայտելու, պարտության հիմնական պատճառները պարզելու, թերությունները բացահայտելու և պարտության հանգեցրած պատճառները վերացնելու մեթոդներ մշակելու համար անկախ հանձնաժողովի ստեղծում։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում անվտանգության և պաշտպանության ձախողված քաղաքականության լուրջ վերլուծություն, ձախողման պատճառների էմպիրիկ, օբյեկտիվ և քաղաքական ազդեցությունից ազատ հետազոտությունների անցկացում։

    Ռազմական արմատական բարեփոխումներ։ Հանձնաժողովի աշխատանքի արդյունքները նախաձեռնում են ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացի հաջորդ փուլը։ Հայաստանի գործընկեր երկրների և միջազգային կազմակերպությունների փորձագետների գործունեության համակարգում տեղական մասնագետների հետ։

    Բանակի վերազինում։ Հետազոտություններ և մշակումներ, ռազմարդյունաբերական համալիրի ստեղծում, դաշնակից կամ բարեկամ պետություններից անհրաժեշտ սպառազինության և/կամ դրա արտադրության լիցենզիաների ձեռքբերումը հանդիսանում են Հայաստանի հնացած ենթակառուցվածքի խնդրի համապարփակ լուծման կարևորագույն մեխանիզմները։

    Ինչպես տեսնում ենք ողջ վերաթվարկվածից՝ հայերը անկեղծորեն հավատում են, որ բանակի և ռազմարդյունաբերական համալիրի կատարելագործման իրենց ջանքերով կրկին առավելություն կստանան և հզոր հարված կհասցնեն Ադրբեջանին։ Երկրորդ ղարաբաղյան պատերազմին նախորդող ժամանակաշրջանում նրանք նույնպես միամտորեն կարծում էին, որ կարող են իրենց ապահովել անհրաժեշտ քանակությամբ զենք-զինամթերք և առանձին բարեփոխումներ իրականացնելով հասնել հաջողության։ Երկրորդ ղարաբաղյան պատերազմ արմատապես փոխեց իրավիճակը և նրանց հասցրեց լիակատար ջախջախմանը։

    Հայ փորձագետների կողմից արված առաջարկների և գնահատականների վերլուծությունը մեզ պատկերացում է տալիս հակառակորդի ծրագրերի, այն ուղղությունների մասին, որոնցով Հայաստանում կանցկացվեն բարեփոխումներ։ Հարկ է հիշել, որ 2016-ին պարտված Հայաստանի և 2020-ին պարտված Հայաստանի միջև կա զգալի տարբերություն։ Այսօրվա Հայաստանը դարձել է մի երկիր, որը գործնականորեն լիովին կորցրել է ինքնավստահությունը և ստիպված է զգուշությամբ գործել ոչ իր օգտին կազմավորվող հանգամանքներում։

    Անկասկած, մենք պետք է մեզ հաշիվ տանք, որ այս բոլոր պլանները ուղղված են հատկապես մեր դեմ։ Ընդհուպ մինչև ոչ գծային պատերազմի ռազմավարության մշակում, որի ընթացքում Ադրբեջանի դեմ կարող են կիրառվել տնտեսական, քաղաքական և հոգեբանական դիվերսիաներ։ Մինչդեռ Ադրբեջանը ոչ միայն վերլուծում է հայկական կողմի՝ իրենց բանակի մնացորդները արդիականացնելու փորձերը, այլև պատրաստ է նաև ցանկացած պահի կասեցնել ցանկացած, նույնիսկ հիպոթետիկ սպառնալիք։ «Երկաթե բռունցքը» պատրաստ է և ժանգի նույնիսկ նշույլ չկա...

    Caliber.Az

    Դիտումներ: 167

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Արամ Ա-ի հիմարության նոր սահմանները Կրքեր առասպելի վերաբերյալ

25 Ապրիլի 2024 - 15:38

Ռուս և հայ գործիչները՝ բանաստեղծ Նիզամիի նկատմամբ պարսիկների թշնամանքի մասին «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

25 Ապրիլի 2024 - 10:24

Փաշինյանը փոխում է ձայնապնակը Արդյո՞ք երկար ժամանակով

24 Ապրիլի 2024 - 18:38

Դ'Արտանյանի պարադոքսը «Հին աշխարհի հիստերիկները»

24 Ապրիլի 2024 - 12:07

Մեծ պատմություն փոքր գետի վրա Լրանում է «Լաչին» սահմանային անցակետի տեղադրման մեկ տարին

24 Ապրիլի 2024 - 16:36

Երեւանը ստիպված է լինելու պատասխան տալ Մոսկվային Մայիսը թեժ է լինելու

23 Ապրիլի 2024 - 15:49
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Սիմոնյան. Լեգիտիմ սահմանը խաղաղության երաշխիք է

    25 Ապրիլի 2024 - 23:02

    Ավարտվել է Ժապարովի այցն Ադրբեջան

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    25 Ապրիլի 2024 - 22:49

    Փաշինյանի աշխատակազմը՝ բողոքի ցույցերի մասին. Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է գնում

    25 Ապրիլի 2024 - 22:47

    Մուխթար Բաբաև. Ադրբեջանը հասկանում է, որ պետք է օրինակ ծառայի կլիմայի փոփոխության դեմ պայքարում

    25 Ապրիլի 2024 - 22:34

    Զախարովա. Հայկական ԶԼՄ-ներն անամոթաբար խեղաթյուրում են Ռուսաստանի ղեկավարության խոսքերը

    25 Ապրիլի 2024 - 17:42

    Ալիևը՝ «Մեկ Չինաստանի» քաղաքականության և Միջին միջանցքի ապագայի մասին

    25 Ապրիլի 2024 - 17:23

    Ալիևը Միշելին հրավիրել է COP29

    25 Ապրիլի 2024 - 17:17

    Սիյարտո. Հունգարիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը

    25 Ապրիլի 2024 - 17:15

    Ալիև. Պոտենցիալ կերպով Հայաստանը կարող է լինել ադրբեջանական գազի ստացող

    25 Ապրիլի 2024 - 16:35

    Ալեն Սիմոնյան. Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը

    25 Ապրիլի 2024 - 16:11

    Ադրբեջանա-հունգարական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդունքներով արձանագրություն է ստորագրվել

    25 Ապրիլի 2024 - 15:58

    Խոջալիում նոր գերեզման է հայտնաբերվել

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    25 Ապրիլի 2024 - 15:42

    Արամ Ա-ի հիմարության նոր սահմանները

    Կրքեր առասպելի վերաբերյալ

    25 Ապրիլի 2024 - 15:38

    Հունգարիայի ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման մեկնարկի մասին

    25 Ապրիլի 2024 - 15:34

    Ադրբեջանում COP29-ը` խաղաղ ճանապարհին առաջընթացի արդյունք է

    Նախագահ Ալիևի ելույթից

    25 Ապրիլի 2024 - 15:29

    Համայնք. ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցները՝ քաղաքական ճնշման գործիք

    25 Ապրիլի 2024 - 15:01

    Ադրբեջանն ու ԱՄՆ-ը քննարկել են ֆինանսական ոլորտում նորարարական ծառայությունների կարգավորման հարցը

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    25 Ապրիլի 2024 - 14:48

    Սիյարտո. Ադրբեջանի հետ համագործակցությունը նպաստում է Հունգարիայի էներգետիկ անվտանգությանը

    25 Ապրիլի 2024 - 14:24

    Միքայիլ Ջաբբարովը շնորհավորել է ձեռներեցներին

    25 Ապրիլի 2024 - 14:22

    Խանքենդիի զենքից մաքրման գործընթացը շարունակվում է

    Նոր ցուցակ

    25 Ապրիլի 2024 - 13:54

    Հիքմեթ Հաջիև. Ֆիզուլին վերածնվում է 30 տարվա օկուպացիայից հետո մնացած ավերակներից

    25 Ապրիլի 2024 - 13:25

    Ալիևն ու Ժապարովը ծանոթացել են Աղդամի Փանահալի խանի պալատում իրականացվող աշխատանքներին

    25 Ապրիլի 2024 - 13:12

    Ադրբեջանական բանակը ոտքի է հանվել «տագնապ» ազդանշանով, նախարարը ժամանել է հրամանատարական կետ

    Զորավարժությունների ԼՈՒՍԱՆԿԱՐ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    25 Ապրիլի 2024 - 12:50

    Քաղաքագետ Քոչինյան. Թուրքիայի հետ լավ հարաբերությունները բխում են Հայաստանի շահերից

    25 Ապրիլի 2024 - 12:36

    ՄԱԿ է ներկայացվել է Ադրբեջանի զեկույցը Խոշտանգումների դեմ կոնվենցիայի վերաբերյալ

    25 Ապրիլի 2024 - 11:33

    Վաշինգտոնում ակցիա է տեղի ունեցել ընդդեմ հայոց մտացածին ցեղասպանության

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    25 Ապրիլի 2024 - 11:01

    ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ

    25 Ապրիլի 2024 - 10:44

    Ռուս և հայ գործիչները՝ բանաստեղծ Նիզամիի նկատմամբ պարսիկների թշնամանքի մասին

    «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

    25 Ապրիլի 2024 - 10:24

    Ադրբեջանը և Ղրղզստանը ստորագրել են կրոնական ոլորտում համագործակցության հուշագիր

    25 Ապրիլի 2024 - 09:57

    Թուրքիայի առաջին աստղագնացը կժամանի Ադրբեջան

    25 Ապրիլի 2024 - 09:40

    Օմբուդսմենը Մեծ Բրիտանիայի դեսպանին տեղեկացրել է Հայաստանի ականային ահաբեկչության մասին

    25 Ապրիլի 2024 - 09:10

    Փաշինյանը փոխում է ձայնապնակը

    Արդյո՞ք երկար ժամանակով

    24 Ապրիլի 2024 - 18:38

    Ֆարիզ Իսմայիլզադե. Ղրղզստանը կդառնա երրորդ երկիրը, որը կմասնակցի Ղարաբաղում դպրոցների կառուցմանը

    24 Ապրիլի 2024 - 17:44

    Բաքվի և Երևանի հանար խաղաղություն կնքելու բացառիկ հնարավորություն է ի հայտ եկել

    Էլչին Ամիրբեկովը՝ ВВС-ի համար

    24 Ապրիլի 2024 - 17:25

    Ալիևը Ժապարովին հրավիրել է COP29

    24 Ապրիլի 2024 - 17:15

    Ադրբեջան-Բաշկորտոստան գործարար համաժողով. ստորագրվել են համաձայնագրեր

    24 Ապրիլի 2024 - 17:12

    Ալիևը շնորհակալություն է հայտնել Ղրղզստանին՝ Ղարաբաղի վերականգնման գործում աջակցության համար

    24 Ապրիլի 2024 - 17:06

    Նախագահի հատուկ ներկայացուցիչ. Լաչինը ՎԷԱ-ի մեծ ներուժ ունի

    24 Ապրիլի 2024 - 17:05

    Մեծ պատմություն փոքր գետի վրա

    Լրանում է «Լաչին» սահմանային անցակետի տեղադրման մեկ տարին

    24 Ապրիլի 2024 - 16:36

    Լաչինում արտասահմանյան փորձագետների մասնակցությամբ համաժողով է անցկացվում

    24 Ապրիլի 2024 - 16:25

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ